Tag: արձակուրդ
Երեխայի խնամքի նպաստ
ANIL.
Բարև Ձեզ,
Ես վերջերս վերադարձել եմ ֆիզ. արձակուրդից, անցել է 140 օր, և անցել եմ աշխատանքի, սակայն օրենքով, եթե չանցնեի աշխատանքի, կգնայի երեխայի խնամքի համար արձակուրդ: Հարցս նրանումն է, եթե երեխային խնամում է տատիկը, ով նույնպես աշխատում է, կարող է նա գնալ երեխայի խնամքի արձակուրդ, և արդյոք այդ գնացած տարիները կամ ամիսները նրան ստաժ կհաշվարկվեն և կստանա 18000 ամսական գումարը, որ ես կստանայի, եթե գնայի երեխայի խնամքի արձակուրդ:
Շնորհակալություն:
Արձակուրդային
Հովհաննես.
Հարգելի հաշվապահներ խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում:
Մարտ ամսվա 5-ից աշխատողին ուղարկում եմ արձակուրդ ,մարտ ամսին աշխատել է 4 օր ,ինչ ձևով եմ հաշվում այդ 5-օրվա աշխատավարձը,եթե ամսական աշխատավարձը 40000 -է:
1.40000/ամսվա բոլոր օրերի վրա:
2.40000/աշխատանքային օրերի վրա:
Հերթական արձակուրդի վերաբերյալ
Նոնա.
Հարգելի կոլեգաներ, եթե ՍՊԸ-ն ունի 3 աշխատող (տնօրեն, հաշվապահ,աշխատող), ինչպես պետք է կարգավորվի տարեկան հերթական արձակուրդի հարցը. արդյոք խախտում է համարվում, եթե տվյալ տարում արձակուրդ չի ձևակերպվում:
Եթե մարդ աշխատում է 2 կազմակերպությունում միաժամանակ
Ելենա.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: Եթե մարդը աշխատում է 2 կազմակերպությունում միաժամանակ՝ հիմնական և համատեղությամբ, նախածննդյան և հետծննդյան արձակուրդը ստանում է միայն հիմնակա՞ն աշխատավայրից, թե՞ 2 տեղից էլ: Իսկ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը` 18 000 դրամը (այս գումարը փոփոխվե՞լ է 2010թ.-ի համար), կստանա կրկնակի՞, երբ 2 տեղից էլ միաժամանակ դուրս գա:
Սպասում եմ ձեր հուշումներին…
