23/10/2026

գործարքային

Լիլիթ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ուզում եմ բացել մաքրման ծառայության գրասենյակ, որը կաշխատի միկրոյով, աշխատակիցների աշխատանքը կլինի այսպես` յուրաքանչյուր պատվեր կունենա սահմանված գին, որից x % պետք է վճարի մաքրման սերվիսին։ Խնդրում եմ օգնեք հասկանամ` ինչպե՞ս պետք է հաշվապահորեն ցույց տալ տոկոսադրույքների մուտքը, և քանի որ աշխատանքը կախված է պատվերներից` արժե՞ գրանցել մաքրուհիներին։

Անի.

Բարև Ձեզ: Եթե Ա/Ձ է գրանցվել և ունի աշխատողներ, ինչպե՞ս պետք է արվի, որ աշխատողների աշխատավարձը գործարքային է, այսինքն` յուրաքանչյուր գործից տոկոսով, հնարավո՞ր է էդպես, թե՞ նվազագույն աշխատավարձը պարտադիր պետք է վճարվի: Եվ մի հարց էլ. եթե թարթիչ/հոնք/ եղունգների սրահ է բացվելու, հնարավոր է միկրոյի դաշտում հարկվի, թե՞ արտոնագրային հարկի դաշտում է դա ու սրահին պետք է ՀԴՄ, թե՞ չէ:

Սարիբեկ.

Ողջույն բոլորին։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` ունենք հաստիք, որով նախատեսված աշխատանքը ամսվա մեջ քիչ է, երբեմն էլ չկա աշխատանք, բայց չենք ուզում կրճատել և չենք ուզում ծառ.մատուցման պայմ. կնքել: Եթե նշածս հաստիքով աշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրում նշենք, որ աշխատողը վարձատրվում է, եթե ամսվա մեջ աշխատանք կատարի` կունենա՞նք որևէ խնդիր, թե՞ ոչ: Օրինակ` արձակուրդի տրամադրումը պետք է լինի ընդհանուր կարգով, թե՞ ոչ: Խնդրում եմ նշել ռիսկերը։ Կանխավ շնորհակալ եմ։

Գայանե.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը կատարելու է ժամանակավոր աշխատանքներ, ոչ մշտական և ստանալու է գործարքային աշխատավարձ` մոտ 20 000-30 000: Ի՞նչ պայմանագրով է աշխատելու գործատուի հետ և աշխատավարձի դիմաց հարկեր վճարելու է, թե՞ ոչ։

Գայանե.

Բարև Ձեզ։ Եթե բացվի կազմակերպությունը, որը աշխատելու է խանութների հետ, որպես միջնորդ կազմակերպություն, առանց առք ու վաճառքի` ուղղակի խանութի համար հաճախորդ է գտնելու և պատվիրատուի պատվիրած ապրանքը հասցնելու է պատվիրատուին։ Կազմակերպությունն ունենալու է գործարքային աշխատողներ։ Եվ նրա շրջանառությունը չի գերազանցելու 24մլն.։ Ի՞նչ հարկով է հարկվելու տվյալ կազմակերպությունը։ Նախապես շնորհակալություն։

Արամ.

Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ արդեն 3 տարի: Գրանցված աշխատավարձս կազմում է 70-80 000, տատանվում է, գործարքային է աշխատավարձս։ Աշխատանքից դուրս եմ գալիս, ուզում եմ իմանալ`արձակուրդային հասնու՞մ է ինձ ու ինչքա՞ն: Նշեմ, որ 6 օրյա է գրաֆիկը, բայց ես անգամ կիրակիները տանը չեմ մնացել, ընդհանուր 3 տարվա մեջ տանն եմ մնացել մոտ 2 ամիս:

astxik.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք.
1. Գործարքային աշխատավարձ ստացողին արձակուրդային հասնու՞մ է
2. Արտոնագրով հանրային սնունդը, եթե տարածքը 28 քմ է, ինչպե՞ս է հաշվարկվում` օրենքում մինչև 50 քմ համար է գրված, իսկ փոքր տարածքի համար տարբերություն կա՞, թե՞ ոչ:
Շնորհակալություն: