Աշխատանքային պայմանագիր

Սարիբեկ.

Ողջույն բոլորին։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` ունենք հաստիք, որով նախատեսված աշխատանքը ամսվա մեջ քիչ է, երբեմն էլ չկա աշխատանք, բայց չենք ուզում կրճատել և չենք ուզում ծառ.մատուցման պայմ. կնքել: Եթե նշածս հաստիքով աշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրում նշենք, որ աշխատողը վարձատրվում է, եթե ամսվա մեջ աշխատանք կատարի` կունենա՞նք որևէ խնդիր, թե՞ ոչ: Օրինակ` արձակուրդի տրամադրումը պետք է լինի ընդհանուր կարգով, թե՞ ոչ: Խնդրում եմ նշել ռիսկերը։ Կանխավ շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 մեկնաբանություն
Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Դա նույն աշխատանքային օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագիրն է, միայն վարձատրությունը իրականացվում է գործավարձային ձևով, իսկ արձակուրդը տրամադրվելու է ընդհանուր օրենսգրքով նախատեսված կարգով։

Զոյա
Զոյա
4 տարի առաջ

Դուք եք որոշում թե ինչ աշխատանք եք առաջարկում, ինչ ժամանակահատվածով, ինչ ծավալով և ինչ աշխատավարձի չափով, պարզապես աշխատանքային պայմանագիր եք կնքում, իսկ արձակուրդը տրամադրվելու է ընդհանուր օրենսգրքով նախատեսված կարգով։

Tigran
Tigran
4 տարի առաջ

Այսինքն` այս դեպքում կամ կիրառեք գործավարձային ձևը կամ ժամավճարային, դա ամրագրեք պայմանագրով և խնդիր չի լինի, սակայն պահպանելով օրենքով սահմանված վարձատրության նվազագույն չափերը:

Սարիբեկ
Սարիբեկ
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Եթե գործավարձային տարբերակով աշխ.պայմանագիր ունեք խնդրում եմ կիսվեք կամ, եթե կա այն սխեման, որով հաշվարկվում է գործավարձային աշխատավարձը` դրանով կիսվեք։ Շնորհակալ եմ։

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Սարիբեկ

Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ) 406 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)454 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)
680 դրամ:
Հաշվի առեք որ այս Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները: Այսինք սրանք զուտ վճարվող չափերն են,պահումներից հետո, իսկ պայմանագրի առումով օգտվեք կայքի փաստաթղթեր մասի աշխ.պայմանագրի ձևից ու վարձատրության մասում կատարեք համապատասխան փոփոխություններ ամրագրելով կամ ժամավարձ կամ գործավարձ վարձատրման ձևը:

Սարիբեկ
Սարիբեկ
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ սպառիչ պատասխանի համար:

Սարիբեկ
Սարիբեկ
4 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Մի հարց էլ կա. աշխատողին արձակուրդ տրամադրելու ընդհանուր կարգ ավսածի տակ(գործավարձայինի դեպքում) կարո՞ղ ենք հասկանալ, որ ամենամյա արձակուրդ ստանալու է օրենքով սահմանված ժամկետով և վարձատրվելու է դրա համար անկախ նրանից, թե տարվա ընթացքում ինչքան է աշխատել և ինչքան աշխատավարձ է ստացել։ Այսինքն` եթե մի ամիս աշխատի քիչ, մի ամիս աշխատի շատ միևնույնն է արձակուրդ ստանում է սովորականի պե՞ս:

Tigran
Tigran
4 տարի առաջ
Ի պատասխան  Սարիբեկ

Այո, տվյալ ամսվա աշխատանքի ծավալի հիման վրա վճարված աշխատավարձի տվյալների հիման վրա հաշվարկվելու է նրա միջին աշխատավարձը ու հասանելիք արձակուրդայինը, նման կերպ նաև բյուլետենները: Արձակուրդի տևողությունը որոշվում է նրանով, թե որպես ինչ աշխատող է ձևակերպված, կան լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող աշխատողների կատեգորիաներ:

Սարիբեկ
Սարիբեկ
4 տարի առաջ

Եթե գործավարձային տարբերակով աշխ.պայմանագիր ունեք խնդրում եմ կիսվեք կամ, եթե կա այն սխեման, որով հաշվարկվում է գործավարձային աշխատավարձը` դրանով կիսվեք։ Շնորհակալ եմ։

Ալլա
Ալլա
4 տարի առաջ
Ի պատասխան  Սարիբեկ

Այս կայքի “Փաստաթղթեր “ բաժնում կա աշխատանքային պայմանագրի ձև։