28/10/2026

գրանցման հայտ

Արևիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ միկրոձեռնարկատիրոջ համար նոր գործունեություն գրանցելու և աշխատող գրանցելու համար ո՞ր հաշվետվության ձևերից եմ օգտվում։

Մարինա.

Բարև Ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատողի գրանցման հայտն ուշ եմ ուղարկել՝ նոյեմբերի 24-ին ընդունվել է, հայտն ուղարկել եմ 18.01.2021-ին: Տեղյակ եմ, որ տուգանք կգա, բայց եթե համալիր ստուգման ժամանակ չֆիքսեն, տուգանք կգա, թե՞ ոչ:

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես սկսնակ հաշվապահ եմ և գործի անցնելուց առաջ ծանոթացել եմ առկա իրավիճակին, որը կարծում եմ անմխիթար է ))։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում, այն բացվել է 2019 թվականին, բայց գործունեություն ծավալում է նախորդ տարվա հոկտեմբեր ամսից: Տնօրենի գրանցման հայտ ուղարկված չէ, ԱԱՀ հաշվարկներ և հաշվետվություններ նույնպես ուղարկված չեն: Ինչպիսի՞ խնդրի լուծման առաջ եմ հիմա ես կանգնած, և ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ նման բացթողումները:

Hayk.

Բարև Ձեզ:
Աշխատակիցը մեկնել է առաջնագիծ, այս ընթացքում նրան փոխարինել է մեկ այլ աշխատակից: Այս ընթացքում պահպանվու՞մ է արդյոք աշխատատեղը, և աշխատավարձը ինչպե՞ս պետք է վճարել, եթե սովորաբար կանխիկ է ստանում: Եվ կասե՞ք՝ արդյո՞ք գրանցման հայտում որևէ նշում պե՞տք է անել, թե՞ միայն հրամանը բավարար է:

Սաթեն.

ՇՏԱԱԱՊ !!!!!! Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք․ Մեր կազմակերպությունը բացվել է 01.02.2020-ին, իսկ 03.02.2020 վճարվել է տերմինալով էլ. ստորագրության համար 3 000 և 04.02.2020 կանխիկ վճարվել է կնիքի համար: Սակայն տնօրենի ընդունման հայտը տրվել է 06.02.2020: Ինչպե՞ս ձևակերպեմ կատարված վճարումները: ԱԱՀ վճարող ենք՝ արդյո՞ք կնիքի գնման համար ստացած ՀԴՄ-ն մեր ՀՎՀՀ-ով ծախս կարող եմ ճանաչել:

Hayk.

Հարգելի հաշվապահներ, ունենք երեխայի ծննդաբերության և հղիության արձակուրդում գտնվող աշխատակից, որի արձակուրդը լրանում է 05.10.2020թ. և որից հետո պետք է տրամադրենք մինչև 3 տ. երեխայի խնամքի արձակուրդ: Ինձ հետաքրքրում է. հրամանի հիման վրա ո՞ր ամսաթվին աշխատողի գրանցման հայտում լրացնեմ համապատասխան արձակուրդի ամսաթվերը, և ի՞նչ կարգով պետք է կատարվի ամսական 3 000 դրամ սոց. պահումները:
Շնորհակալություն:

Էմիլի Թովմասյան.
Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ. քաղիրավական աշխատող ընդունելու ժամանակ Tax Forms-ով ընդունում, և աշխատանքը վերջացնելուց հետո ազատու՞մ ենք: Նախապես շնորհակալ եմ:

Ani.

Բարև Ձեզ: Աշխատողի ընդունման հայտ ներկայացնելու ժամանակ անձնագրային տվյալները լրացնելուց հետո գրվում է /բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է/: Աշխատողն իր նոր անձնագիրը ստացել է 2020 թվականի հուլիսի 16-ին, կարող եք ասել ինչպե՞ս պետք է վարվել:

Araqsya.

Եթե ՍՊԸ-ն հիմնադրվել է մեկ անձի կողմից, և այդ անձը հանդիսանում է տնօրեն, ապա նրան ևս պե՞տք է նշանակվի աշխատավարձ և պահվեն համապատասխան հարկերը: Պե՞տք է ՍՊԸ-ն բացելուց հետո, որպես տնօրեն գրանցման հայտ ուղարկվի:
Հիմնադիր տնօրենը իրավունք ունի՞ վարելու իր ֆիրմայի հաշվապահություն և կարո՞ղ է հետագայում այլ մարդու նշանակել տնօրեն և ունենալ առանձին հաշվապահ, թե՞ ոչ։

Բարև ձեզ: Եթե աշխատողը ընդունվել է ոչ լրիվ աշխատաժամանակով, հիմա պետք է աշխատանքը դարձնել լրիվ աշխատաժամանակով աշխատանք, արդյո՞ք պետք է կրկին ուղարկել գրանցման հայտ։ Եվ ՀԿ-ի դեպքում պայմանագրին կից արձանագրությու՞ն, թե՞ հրաման, և համաձայնագիր պե՞տք է կազմվի։

Մարիամ․

Բարև Ձեզ, մի հարց ունեմ։ Գիտեմ, որ աշխատողի գրանցման հայտը պետք է ներկայացնել նախորդ օրը կամ նույն օրը մինչև 14։00։ Մենք ունենք աշխատող, ով ընդունվել է աշխատանքի փետրվարին, և գրանցման հայտը նույն օրն ենք ուղարկել, սակայն 14։20, այսինքն՝ 20 րոպե ուշ։ Ուզում եմ հասկանալ՝ վարչական տուգանք կկիրառվի՞, թե ոչ։

Բարև Ձեզ, գրանցման հայտում աշխատանքային հարաբերության սկիզբը և պաշտոնի սկիզբը կարո՞ղ եմ նույնը նշել, իսկ դրանց վերջը ոչինչ չեմ նշում չէ՞, եթե անորոշ ժամկետով է։ Ուղղակի առաջին անգամ եմ գրանցման հայտ ուղարկելու։

Սեմինար անցկացնողները եթե պետք է աշխատեն 4-5 օր (հնարավոր է նաև այդ նույն սեմինար անցկացնողը կրկին անցկացնի սեմինար), արդյո՞ք պետք է ուղարկել գրանցման հայտ։ Եվ այս դեպքում ո՞րը ավելի ճիշտ կլինի՝ կնքել աշխատանքային պայմանագիր, թե՞ ծառայությունների մատուցման պայմանագիր, և վերջինիս դեպքում որպեսզի ամեն մասնակցելու ամսում չկնքվի ծառ. մատուցման պայմանագիրը, ուղղակի այդ պայմանագիրը հիմք վերցնելով՝ կազմել ամեն մասնակցության համար ակտ։

Մարինե.

Բարև ձեզ: Հարցս շտապ է. պարետի՝ մարտի 31-ի որոշմամբ արգելվեց հանրային տրանսպորտի գործունեությունը մինչև մայիսի 18-ը, այդ ժամանակաշրջանի համար աշխատողների համար ԱՎՈՒՄ-ը եղել է զրո: Գրանցման հայտում տվյալ ժամանակաշրջանի համար ցույց եմ տվել չվճարվող արձակուրդ ապրիլի 1-ից մինչև մայիսի 18-ը, կարծում եմ՝ սխալ եմ արել, քանի որ վճարումը չենք կատարել համաձայն ՀՀ ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի: Կարո՞ղ եմ արդյոք ուղղում կատարել հայտում (ծրագիրը թույլ է տալիս), և կա՞ արդյոք որևէ պատասխանատվություն այդ ուղղման համար:

Հայկ.

Բարև, հարգելի հաշվապահներ:
Կխնդրեմ՝ օգնեք.
Հարց 1. Աշխատակցի համար հաշվարկել եմ մայրության նպաստ, որը կազմում է 210 173 դրամ: Այս գումարից պահվում է միայն 23 % եկամտային հա՞րկ, եթե նույնիսկ աշխատողը սոց. վճարող է:
Հարց 2. Համաձայն օրենքի վճարման ենթակա գումարը ե՞րբ պետք է փոխանցվի աշխատողին, եթե անաշխատունակության սկիզբն է 19.05.2020թ.:
Հարց 3. Միայն եկամտային հարկի հաշվարկու՞մ պետք է լրացնել անաշխատունակության ժամկետները, թե՞ նաև գրանցման հայտում:

Արփի.

Բարև ձեզ:
Կասե՞ք, խնդրում եմ, վարչական տույժ և տուգանք նախատեսվու՞մ է, եթե աշխատողի գրանցման հայտում չի նշվել, որ նա համատեղությամբ աշխատող է 2018թ.-ից, և հիմա խմբագրեմ և ուղարկե՞մ հայտը:

Մարինե.

Բարև ձեզ: Եթե պարետի կողմից գործունեությունը արգելված է, չենք կարող վճարել աշխատավարձ, արդյո՞ք աշխատողների գրանցման հայտում ինչ-որ փոփոխություն ենք կատարում, թե՞ պարզապես տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը գրում ենք 0:

Նաիրա.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է աշխատողի գրանցման հայտի չեղարկմանը. աշխատողին գրանցելուց հետո հայտը նշել եմ, որ սխալմամբ է հանձնվել, հարկայինից ծանուցում եմ ստացել՝ պետք է պարզաբանում ներկայացնել մոնիտորինգի կենտրոն, կասե՞ք՝ կա պարզաբանում ներկայացնելու ձևանմուշ: Կանխավ շնորհակալ եմ:

Անդրանիկ.

Բարև ձեզ:
Կազմակերպությունում կա աշխատող, ով աշխատանքի է ընդունվել 2011թ.-ից որպես մաթեմատիկայի հիմնական ուսուցիչ: 2017թ. սեպտեմբերից փոխվել է նրա պաշտոնը՝ մաթեմատիկայի ուսուցչից ինֆորմատիկայի ուսուցիչ, և համատեղություն է դարձել: Ես գրանցման հայտով չեմ կատարել այդ փոփոխությունները, կարո՞ղ եմ արդյոք հիմա նոր գրանցման հայտ ուղարկել, որ տվյալ անձը 2017թ.-ից սկսած համատեղություն է, և նոր պաշտոն ավելացնել:

Մարինե.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումն է, կորոնավիրուսի պատճառով չենք աշխատում, այսինքն՝ պարետի կողմից արգելված է ծավալել գործունեություն: 2020թ. ապրիլի 1-ից բոլոր աշխատողները գտնվում են չվճարվող արձակուրդում, գրել ենք դիմումներ մեր հաշվից չվճարվող արձակուրդ գնալու, կազմված են իրավական ակտերը (անհատական հրամանները), ժամկետը լրանում է մայիսի 1-ին: Մայիսի 1-ից, ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, աշխատավարձ չի վճարվելու: Գրանցման հայտերում ինչ-որ փոփոխություն կատարելու՞ ենք, թե՞ ոչ, ուղղակի մայիս ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը կգրենք 0, և ի՞նչ խորհուրդ կտաք՝ այդ մասին մեկ հատ լոկալ հրաման գրե՞նք, թե՞ էլի բոլոր աշխատակիցների համար անհատական հրամաններ տանք: Նախապես շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Անդրանիկ.

Ողջույն:
ՊՈԱԿ-ի աշխատողը իր դիմումի համաձայն գտնվում է իր հաշվին արձակուրդում 08.01.2020թ-ից մինչև 01.04.2020թ, բայց գրանցման հայտը չեմ ներկայացրել: Եկամտային հարկի հաշվետվության մեջ աշխատավարձը 0 է: Պատասխանատվություն կա՞: Իսկ եթե հիմա ուղարկե՞մ: