Tag: էլեկտրոնային

Էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում գրանցվելու համար

Թեհմինա.

Խնդրում եմ օգնեք. Ես ունեմ ID, գրանցված եմ որպես և լիազոր, և որպես օգտվող, ստորագրու եմ հաշվետվություններ: Մեկ այլ ֆիզ անձի համար պետք է իմ ID -ով ստորագրեմ և ուղարկեմ հաշվետվություն, հարկային եմ ուղարկել դիմում լիազորագիր և իմ նույնականացման քարտի սկանը, ինձ հարկայինից ուղարկեցին պայմանագիր, օգտվողի անուն և գաղտնաբառ: Հիմա խնդրում եմ ասեք իմ քայլերի հաջորդականությունը:

Կարդալ ավելին Էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում գրանցվելու համար

Անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձ

Արշակ.

Բարի օր: Ինձ էլեկտրոնային ստորագրելու հնարավորություն ունեցող անձ է անհրաժեշտ: Արդյո՞ք կա նման անձ կամ ծառայություն, որին կարողանամ դիմել:

Կարդալ ավելին Անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձ

Էլեկտրոնային եղանակով վճարում կատարելու համար

Սայաթ.

Բարև ձեզ: Առանձնատունս տվել եմ վարձով, ինչպե՞ս կարող եմ հարկային կոդ բացել և կատարել վճարում էլեկտրոնային եղանակով, եթե հնարավոր է, կուղարկե՞ք ձևը:

Կարդալ ավելին Էլեկտրոնային եղանակով վճարում կատարելու համար

Ինչպե՞ս գրանցվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արմեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
1. Ինչպե՞ս գրանցվել միկրոձեռնարկատեր:
2. Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր:
3. Հնարավո՞ր է էլեկտրոնային դիմել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ դառնալու համար, ՍՊԸ-ն հիմնադրվել է 07.03.2020թ.:

Կարդալ ավելին Ինչպե՞ս գրանցվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն

Գոհար.

Բարև ձեզ: Խնդրում եմ, նշեք շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի ամսական և տարեկան հաշվետվությունների ձևերը՝ էլեկտրոնային համակարգով լրացնելու համար, ինչպես նաև՝ հանձնելու ժամկետները: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն

Անձը աշխատում է արտասահմանյան կազմակերպությունում առցանց

Մանե.

Աշխատում եմ արտասահմանյան կազմակերպությունում առցանց, աշխատավարձն ստանում եմ ՀՀ բանկային քարտով ամեն ամիս, արդյո՞ք որևէ հարկային պարտավորություն ունեմ մեր երկրում։

Կարդալ ավելին Անձը աշխատում է արտասահմանյան կազմակերպությունում առցանց

ԱՁ-ն զբաղվում է արծաթյա և ոսկու իրերի վաճառքով

Շողիկ․

Բարև ձեզ։ ԱՁ եմ, զբաղվում եմ արծաթյա և ոսկու իրերի վաճառքով։ Կասե՞ք, թե որ հարկման դաշտում եմ լինելու և ինչ հարկեր պետք է վճարեմ։ Հաշվետվությունները ներկայացնելու համար պարտադիր ի՞մ ID card-ն է հարկավոր։

Կարդալ ավելին ԱՁ-ն զբաղվում է արծաթյա և ոսկու իրերի վաճառքով

Առցանց վաճառքով զբաղվելու համար

Արթուր․

Բարև ձեզ։
Ես անհատ ձեռներեց եմ, արտադրում եմ օբսիդիանից զարդեր և վաճառքն իրականացնելու եմ Amazon կայքում, ՀՀ-ում խանութ չունեմ, վաճառք չեմ իրականացնում: Կարո՞ղ եմ արդյոք միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատել և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Կարդալ ավելին Առցանց վաճառքով զբաղվելու համար

Էլեկտրոնային հաշիվները էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու վերաբերյալ

Արմինե․

Բարև ձեզ: Մի հարց՝ եթե կազմակերպությունը չի ստորագրել ստացված հաշվարկային փաստաթուղթը 3 ամիս, դիմացի կողմը իրավունք ունի՞ այն չեղարկելու, չնայած նրան, որ գործարքը կատարվել է, և վճարումն էլ բանկային փոխանցմամբ արվել է իրենց: Եվ ի՞նչ պատասխանատվություն կա դրա համար՝ չստորագրելու կամ անհիմն չեղարկելու համար: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Էլեկտրոնային հաշիվները էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու վերաբերյալ

Ավտոմեքենայի վաճառքից վճարվող հարկի հաշվարկ

Արսեն.

Բարև ձեզ:
Կարո՞ղ եք ասել՝ մեքենայի վաճառքից հարկի հաշվարկի էլեկտրոնային տարբերակը որտե՞ղ է: Հարկայինում ասացին, որ հաշվարկը պետք է իրականացվի էլեկտրոնային տարբերակով, սակայն հարկայինի կայքում կոնկրետ ձև չկարողացա գտնել:

Կարդալ ավելին Ավտոմեքենայի վաճառքից վճարվող հարկի հաշվարկ

Էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի վերաբերյալ

Անահիտ.

Բարև։ Ես նոր ԱՁ եմ բացել, գրանցել եմ, նշել հաշվետվության տեսակները, որոնցով պետք է աշխատեմ, լրացրել լիազորի տվյալները, հետո համակարգը թարմացնում եմ, բայց հաշվետվությունների պատուհանը չի բերում։ Ո՞վ կարող է օգնել։

Կարդալ ավելին Էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի վերաբերյալ

Անձը առցանց ծառայություններ է մատուցելու օտարերկրյա ընկերությանը

Արմինե.

Հարցս հետևյալն է՝ եթե անձը պատրաստվում է օնլայն ծառայություններ (ֆրիլանս, օր.՝ թարգմանություններ, տեքստեր գրել և այլն) մատուցել արտասահմանյան ընկերությանը, աշխատելու է տնից, բայց աշխատանքը կայուն բնույթ է կրելու, և աշխատողը աշխատաժամանակին համապատասխան ամեն ամիս որոշակի գումար է ստանալու իր բանկային հաշվի վրա: Նշեմ նաև, որ տվյալ անձի համար արտասահմանում հարկեր չեն վճարվելու: Պարտավո՞ր է տվյալ անձը ՀՀ-ում մտնել հարկային դաշտ և հարկեր վճարել: Եթե այո, ապա ի՞նչ գործողություններ պետք է արվեն, ու՞մ պետք է դիմի, որքա՞ն կկազմեն հարկերը: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Անձը առցանց ծառայություններ է մատուցելու օտարերկրյա ընկերությանը

Անձը առցանց խանութ է բացել

Արմեն․

Բարի երեկո: Օնլայն խանութ եմ բացել, կայք է, որով մարդիկ պատվիրելու են մինչև 100 հազար դրամի ապրանքներ, ապրանքները Չինաստանից են գալու փոստով: Ի՞նչ պետք է անեմ։ ԱՁ բացե՞մ, թե՞ ՍՊԸ, որովհետև կայքն է վճարումն ընդունելու, առձեռն չկա, միայն փոխանցումով:

Կարդալ ավելին Անձը առցանց խանութ է բացել

Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է

Վերգինե․

Բարև ձեզ: Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է: Այս գրությունը երևում է, երբ օնլայն համակարգով փորձում եմ օտարերկրացի աշխատող գրանցել: Կարո՞ղ եք ասել՝ ինչն է պատճառը։

Կարդալ ավելին Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է

Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ

Հայկ.

Հարգելի գործընկերներ, լիազորի գրանցումից հետո մուտք եմ գործում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ, սակայն այնտեղ բացակայում է «հաշվետվություններ» պատուհանը: Վերջին պատուհանը «օգնություն» պատուհանն է: Ի՞նչ անել: Խնդրում եմ օգնել:

Կարդալ ավելին Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ

ԱՁ-ն տարածք է վարձակալում

Գարիկ.

Ողջույն: Ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։

Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10 %-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։

Հարց 1․ Ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։

Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։

Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ԱՁ-ն տարածք է վարձակալում

ԱՁ-ն համարվում է ԱԱՀ վճարող

Գարիկ.

Բարի օր, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ մեկնաբանել հետևյալ վիճակը, որի մեջ հայտնվել եմ վերջերս, որպեսզի այն պարզ լինի, ներկայացնեմ ամբողջությամբ: 10.07.2019թ. բացել եմ ԱՁ (ավտոտեխսպասարկում է՝ արտոնագրային գործունեությամբ), գործունեությունս սկսել եմ օգոստոսի 1-ից, ներկայացրել եմ արտոնագրային վճարի երկու հաշվետվություն՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար: Հիմա ինչումն է խնդիրը. պարզվում է, որ ԱՁ բացելուց ես պետք է ներկայացնեի շահութահարկի անցնելու մասին դիմում, որը չիմանալով չեմ ներկայացրել, և այժմ համակարգը ինձ համարում է ԱԱՀ-ի տակ հարկ վճարող: (ՀՎՀՀ-ից հետո կա /1 թիվը): Արդյո՞ք ես պետք է սկսած հուլիս ամսից մինչև տարեվերջ ներկայացնեմ ԱԱՀ-ի հաշվետվություն, և եթե այո, կա՞ արդյոք որևէ ուղեցույց, թե դա ինչպես պետք է անել:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ-ն համարվում է ԱԱՀ վճարող

1С ծրագրի առցանց ուղեցույց

Մանե.

Արդյո՞ք 1С ծրագրի առցանց ուղեցույց կա, որով իսկապես հնարավոր է ծրագիրը սովորել։

Կարդալ ավելին 1С ծրագրի առցանց ուղեցույց

Ինչպե՞ս ներկայացնել էլեկտրոնային հաշվետվությունը

Լիլիթ.

Բարև ձեզ: Եթե աշխատողը ազատվել է հունիսի 1-ին, և գրանցման հայտ եմ ներկայացրել, իսկ հուլիսին նա ստացել է վերջնահաշվարկ, և նրա անունը արդեն հուլիս ամսվա ցուցակի մեջ չկա, ապա ինչպե՞ս ներկայացնեմ էլեկտրոնային հաշվետվություն:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս ներկայացնել էլեկտրոնային հաշվետվությունը

Շրջանառության հարկի հաշվարկի վերաբերյալ

Նոնա.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է շրջանառության հարկի հաշվարկին: 232 ձևում շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի կողմից մատուցված իրավաբանական ծառայությունները ո՞ր դաշտում պետք է լրացվեն՝ 5.1. առք ու վաճառքի՞, թե՞ 16. այլ գործունեության:

Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Կարդալ ավելին Շրջանառության հարկի հաշվարկի վերաբերյալ

Արտոնագրային հարկով աշխատելու դեպքում

Գարիկ.

Չէի՞ք ասի, թե արդյոք հաշիվ-ապրանքագիրը կարող է փոխարինել ՀԴՄ կտրոնին, նկատի ունեմ արտոնագրային հարկով աշխատելու դեպքում (ավտոտեխսպասարկում), երբ ՀԴՄ չի տրամադրվել, և հնարավորություն չկա կտրոն տպելու, կարելի՞ է միայն հաշիվ-ապրանքագիր տրամադրելով աշխատել մինչև ՀԴՄ ստանալը: Բանկում ունեմ բացված հաշվեհամար: Կարո՞ղ եք նշել նաև, թե արտոնագրային վճարով աշխատելու դեպքում ինչ տեսակի հաշվետվություններ են հարկավոր օնլայն տարբերակով ուղարկել Հարկային տեսչություն, նկատի ունեմ ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով:

Բոլորից կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արտոնագրային հարկով աշխատելու դեպքում

ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված

Աննա.

ԱԱՀ հաշվարկում «ՀՀ տարածքում ստացված ծառայություններ» տողում ի՞նչ ծառայությունների արժեքներ եք գրում բացի ստացված հաշիվներից: Արդյո՞ք գրում եք բանկային ծախսերը կամ այլ նմանատիպ ծախսեր:

Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված

Ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրել

Աննա.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը վաճառում և տեղադրում է սարքավորումներ պատվիրատուի մոտ, ինչպես նաև բացի այդ սարքավորումները ծախսվում են տարբեր նյութեր մոնտաժային աշխատանքների ժամանակ: Ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել պատվիրատուին՝ ծառայությա՞ն հաշիվ՝ նշելով «Մոնտաժային աշխատանքներ» այդ հաշվում, թե՞ ապրանքների հաշիվ՝ նշելով «Սարքավորում», «Նյութեր» և առանձին տողով նույն հաշվում՝ «Մոնտաժային աշխատանքներ»: Ինչպե՞ս եք Դուք վարվում նման դեպքերում:

Կարդալ ավելին Ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրել

ՀԿ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Աննա.

Բարև ձեզ: Եթե ՀԿ-ն ապրանք է վաճառում և տարվա սկզբին չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում, արդյո՞ք պետք է դուրս գրի հարկային հաշիվ և արտացոլի այն ԱԱՀ հաշվարկում:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԿ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Շահութահարկի հաշվետվություն

Սիրանուշ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել՝ ինչպես ուղարկել շահութահարկի էլեկտրոնային հաշվետվություն, եթե տվյալ ՀՈԱԿ-ը չի իրականացնում շահութահարկով գործարքներ, այսինքն՝ պետք է լինի 0 բոլոր դաշտերում, բայց ոչ մի կերպ չի ստացվում։

Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Շահութահարկի հաշվետվություն

Հարկերի վճարում էլեկտրոնային եղանակով

Սեյրան.

Բարև ձեզ:

Անհատ ձեռնարկատեր եմ: Կարո՞ղ եմ առանց բանկ այցելելու կատարել հարկերի վճարումը (էլեկտրոնային ձևով):

Կարդալ ավելին Հարկերի վճարում էլեկտրոնային եղանակով