Նարչիկ.
Հարգելի կոլեգաներ,
ե՞րբ դրամարկղային գրքերը պարտադիր պետք է էլեկտրոնային եղանակով լրացնել: Ի՞նչ նորություններ կան, որ հասարակական կազմակերպությունները պետք է իմանան և կիրառեն:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Նարչիկ.
Հարգելի կոլեգաներ,
ե՞րբ դրամարկղային գրքերը պարտադիր պետք է էլեկտրոնային եղանակով լրացնել: Ի՞նչ նորություններ կան, որ հասարակական կազմակերպությունները պետք է իմանան և կիրառեն:
Aram Harutyunyan.
Բարև ձեզ: ԱՁ-ն 2017-ի հունվար ամսից ժամանակավորապես չի գործում, իսկ 2017-ի ապրիլի 20-ին ես տվել եմ 2016-ի եկամտային հարկի պարզեցված հաշվետվություն՝ այսինքն 5 օր ուշացրել եմ, քանի որ ԵԿԵՆԳ-ի ծանրաբեռնվածության պատճառով էլ. ստորագրությունս ակտիվ չէր, դրանով խախտել եմ եկամտային հարկի մասին օրենքի 22 հոդվածի 1 կետը, և առաջացել է վարչական իրավախաղտման համար տուգանք։
Խնդրում եմ պատասխանեք` կա՞ արդյոք վճռաբեկ դատարանի նախադեպ, որով կմեղմանա հանգամանքը, որ ստորագրությունս ակտիվ չի եղել, կամ ուրիշ ի՞նչ կերպով կարող եմ խուսափել տուգանքից։ Կանխավ` շնորհակալություն։
Mari.
Հարգելի հաշվապահներ, ունեմ այսպիսի մի հարց. Ա/Ձ-ն նոր է բացվելու, հավանաբար աշխատելու է ԱԱՀ-ով և գործընկերների հետ գործարքները (առք ու վաճառք) իրականացնելու է էլեկտրոնային համակարգով: Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ անհատ ձեռներեցին էլեկտրոնային համակարգով աշխատելու համար (օրինակ` էլեկտրոնային ստորագրություն և այլն…): Կանխավ շնորհակալություն:
Նունե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ԱՁ-ն ապրանքը մեքենայով տեղափոխում է ԼՂՀ և հաշիվ-ապրանքագրով վաճառում խանութներին, չվաճառվածը ետ բերում (էլեկտրոնային հաշիվ ԼՂՀ համար չի գրվում), ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել: Ինչպիսի՞ տեղափոխման փաստաթուղթ դուրս գրել, եթե դիմացի կողմը հայտնի չէ:
Մարի.
Բարև ձեզ:
Օնլայն գործունեություն ծավալելու (ֆեյսբուքյան էջ, կայք) և որևէ ծառայություն գովազդելու և առաջարկելու համար լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ: Անվանումը ինչ-որ տեղ պե՞տք է գրանցվի, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Hasmik.
Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ երկրներից ապրանք ներմուծելիս (ապրանքը սահմանից տեղափոխվում է ուղիղ իրացնող խանութ) հաշվարկային փաստաթղթեր բաժնից “Ապրանքների տեղափոխման էլեկտրոնային փաստաթուղթ” դու՞րս է գրվում, թե՞ ոչ։ Եթե այո, խնդրում եմ օրենսդրական ակտի հղումը կատարեք։ Կանխավ շնորհակալություն:
Նորայր.
Բարև ձեզ: Եթե ուզում եմ սկսել օնլայն բիզնես, բայց չգիտեմ՝ կաշխատի, թե ոչ, չգիտեմ՝ մեկ ամիս հետո իրեն կարդարացնի, թե ոչ, չգիտեմ՝ կկարողանամ այդ կայքի միջոցով գումար աշխատել ու հարկերը վճարել, թե ոչ, և այդպես մի քանի կայքեր: Կարո՞ղ եմ առաջին մի քանի ամիսը հարկայինում չգրանցվել: Ու եթե չգրանցվեմ, ինչ-որ խնդիրներ կլինե՞ն: Ասեմ, որ կայքում կա փողի փոխանակություն՝ մի օգտվողի հաշվից դեպի մյուսի հաշիվ:
Արմենակ.
Հարգելի հաշվապահներ, էլեկտրոնային ստորագրության պայմանագիր որտե՞ղ պետք է կնքեմ: Մինչ այդ իմ փոխարեն ստորագրել է այլ անձ, ինչպե՞ս պետք է փոխեմ իմ անունով:
Վանուհի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել.
փաստաբան ԱՁ-ն հանդիսանում է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:
ԱՁ-ն չունի ՀԴՄ: Մինչ օրս ֆիզ. անձ հաճախորդների հետ կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր և լրացնում հաշիվ-ապրանքագիր թղթային տարբերակով: Հարցս հետևյալն է. արդյո՞ք 2016թ-ից պարտադիր էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթուղթ պետք է դուրս գրեր ֆիզիկական անձանց, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:
Արման.
Պարտադի՞ր է արդյոք հարկային հաշիվների / հաշիվ-ապրանքագրերի թղթային պահպանումը, և կարո՞ղ ենք պահպանել միայն էլեկտրոնային:
Արման.
Հարգելի գործընկերներ, ե՞րբ է էլեկտրոնային հաշվետվությունների օգտվողների կառավարման նոր համակարգում գրանցվելու վերջնաժամկետը: Հնարավո՞ր է արդյոք տվյալ գործողությունը կատարել հունվար ամսին` մինչև հաշվետվություններ ուղարկելը: Շնորհակալություն:
Արսեն.
Բարև ձեզ: Ունեմ կայք, որը պատրաստվել է օնլայն վաճառքով զբաղվելու համար, կա՞ արդյոք դրա համար սահմանված հարկ, և եթե կա, ի՞նչ է պետք դա գրանցելու համար, և եթե չգրանցել սկզբնականում, տուգանքի չափ կա՞ դրա համար սահմանված և ինչքա՞ն։ Նախապես շնորհակալություն։
Զառա.
Բարև ձեզ: Փակել ենք ԱՁ-ն: Հիմա արդեն e-invoicing ծրագիր չենք կարողանում մտնել: Բայց մեզ պետք են դուրս գրված ու ստացված հաշիվները հաշվետվություն ներկայացնելու համար: Ինչպե՞ս կարող ենք դա անել: Կանխավ շնորհակալություն:
Լիանա.
Հարգելի մասնագետներ, օնլայն համակարգում աշխատող գրանցելուց (նույնականացման քարտով) բերում է այս խնդիրը. “Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է”: Ո՞վ է առնչվել այս խնդրի հետ և ի՞նչ լուծում եք տվել: Շնորհակալություն:
ԱրԳալստյան.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք ինձ: Կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող: Վերջինս շահույթ ստանում է ՀՀ սահմաններից դուրս գտնվող ֆիզ. անձանցից: Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշիվ e-Invoicing ծրագրով:
Աննա.
Բարև ձեզ: Ապրանքների Ներմուծման կամ Արտահանման ժամանակ էլեկտրոնային Տեղափոխման փաստաթուղթ (Արտադրանքի, ապրանքների տեղափոխման) դու՞րս են գրում, թե՞ ոչ, եթե առաքումը կատարում է ՀՀ բեռնափոխադրման կազմակերպությունը և հաշիվ-ապրանքագիր է ներկայացրել, որտեղ նշված երկու թողով Բեռնափոխադրում ՌԴ – ՀՀ սահման և Բեռնափոխադրում ՀՀ սահման – ք. Երևան: Խնդրում եմ, դա շատ շտապ է, պատասխանեք:
1) Ներմուծման դեպքում – ՀՀ բեռնափոխադրման ընկերությունը հաշիվ է ներկայացրել, որտեղ նշված է վայրը, որտեղից առաքվում է` Ռուսաստան, և առաքվող հասցե` ք. Երևան, իսկ ես միայն Պահեստի մուտքի օրդեր եմ կազմել այնտեղ, որտեղ բերել են ապրանքը, այսինքն մեր գործունեության հասցեն: Կարո՞ղ եք պատասխանել` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ ևս պետք էր կազմել, թե՞ ոչ:
2) Արտահանման դեպքում – ՀՀ տարածքում Գնորդը (ՍՊԸ) գնված ապրանքը միաժամանակ վաճառողի (ՍՊԸ) պահեստից բեռնափոխադրման ընկերության միջոցով արտահանում է (ինվոյսով, CMR…) Ռուսաստան: Կարո՞ղ եք պատասխանել` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ ևս պետք է կազմել, թե՞ ոչ, եթե պետք է, ապա ի՞նչ են նշում առաքման վայրը` որտեղի՞ց – որտեղ
3) ՀՀ տարածքում Վաճառողը (ՍՊԸ) Գնորդին (ՍՊԸ) Էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրում կարո՞ղ է նշել առաքվող հասցե-Ռուսաստան: Այդ ապրանքը գնորդի կողմից միաժամանակ արտահանվում է (Ինվոյսով, CMR…) Գնորդի կողմից բեռնափոխադրման ընկերության միջոցով դեպի Ռուսաստան: Այդ դեպքում նույնպե՞ս պետք է գրանցվի Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ:
Ես պարզապես ուզում եմ հասկանալ` արտահանման դեպքում ո՞ր դեպքում կարող եմ այդ Ապրանքի տեղափոխման փաստաթուղթը չգրանցել: Շնորհակալություն:
Աննա.
Բարև ձեզ, դա շատ շտապ է, խնդրում եմ պատասխանեք: Ապրանքների ներմուծման կամ արտահանման ժամանակ էլեկտրոնային տեղափոխման փաստաթուղթ (Արտադրանքի, ապրանքների տեղափոխման), դու՞րս են գրում, թե՞ ոչ, եթե առաքումը կատարում է մեկ ուրիշ տրանսպորտային կազմակերպություն: Շնորհակալություն:
Աննա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ շտապ օգնել և պատասխանել`
1) ԵՏՄ երկիր արտահանման ժամանակ – Հաշվարկային փասթաթղթեր բաժնից Էլեկտրոնային Ապրանքների տեղափոխման փաստաթուղթ դու՞րս են գրում
2)Ներմուծման ժամանակ – Հաշվարկային փասթաթղթեր բաժնից Էլեկտրոնային Ապրանքների տեղափոխման փաստաթուղթ դու՞րս են գրում
Եթե այո, այսինքն դուրս է գրվում, ապա վայրը, որտեղից ապրանքը տեղափոխվում է, ի՞նչ պետք է նշվի և եթե չեմ ներկայացրել, ի՞նչ կարող եմ անել` կարո՞ղ եմ ուշ ներկայացնել:
Շնորհակալություն:
Աննա.
Բարև ձեզ: ՍՊԸ աշխատում է ԱԱՀ դաշտում: Ներմուծված ապրանքը մաքսատնից տեղափոխվել է իրավաբանական հասցե, իսկ հիմա դա պետք է տեղափոխվի պահեստ: Այդ դեպքում էլեկտրոնային ո՞ր փաստաթուղթն են դուրս գրում: Այսինքն, e-invoicing ծրագրով ապրանքի տեղափոխման փաստաթուղթ են դուրս գրում, թե՞ ոչ:
Շնորհակալություն:
Աննա.
Բարև ձեզ: Խնդրում պատասխանեք. ՍՊԸ աշխատում է ԱԱՀ դաշտում, ձեռք է բերվել ՀՀ տարածքում ապրանք առանց ԱԱՀ, Ռուսաստան արտահանման դեպքում այդ ապրանքից կստանա՞մ ԱԱՀ գերավճար իմ հաշվին, թե՞ ոչ:
2) Արտահանման դեպքում e-Invoicing ծրագրում լրացվում է Հարկային հաշիվ, թե՞ Հաշվարկային փաստաթուղթ
3) Հաշվարկային փաստաթղթեր բաժնում` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ լրացվում է միայն Հաշիվ ապրանքագիր գրելու դեպքում, թե՞ նաև Հարկային հաշիվ դուրս գրման դեպքում:
4) Ռուսաստան Արտահանման դեպքում Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ լրացվու՞մ է
Շնորհակալություն:
Արմինե.
Բարև ձեզ, երեկվանից e-invoicing-ում խնդիր կա: Արտահանվող հաշիվներում չի երևում գնորդի անունը, չնայած սխալ չի հայտնաբերված: Ինչպե՞ս կարող եմ լուծել այդ խնդիրը:
Շնորհակալություն:
Արմեն.
Հաշվապահներ, ո՞վ է տեղյակ՝ ինչ է անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները առցանց ուղարկելու համար, թե չէ յուրաքանչյուր ամսվա սկզբում բավական ժամանակատար գործընթաց է դառնում վիճ. հաշվետվություններ հանձնելը:
Արման.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք էլեկտրոնային փաստաթղթերը ստորագրելու իրավունք ունեցող անձը պետք է պարտադիր գրանցված լինի կազմակերպությունում որպես աշխատակից: Եվ եթե ոչ, արդյո՞ք այդ դեպքում չի առաջանա չգրանցված աշխատողի խնդիր: Շնորհակալություն:
An.
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հաշվարկային փաստաթուղթ եմ դուրս գրել 142 հատ, որոնց մատակարարման ամսաթիվը պատահաբար սխալ է եղել: Ի՞նչ կարող եմ անել այդ դեպքում:

Arsine.
Ընկերությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Ձեռք է բերել ապրանք ԱԱՀ-ով, որը պետք է արտահանի Վրաստան: ՊԵԿ թեժ գծից ասացին, որ կարող եմ հաշիվը դուրս գրել թղթային:
Հարցս հետևյալն է.
1. Ինչպե՞ս է նշված գործարքը արտացոլվելու հարկայինում, միայն ԱԱՀ հաշվետվությամբ
2. Արդյո՞ք գործարքից հետո որևէ փաստաթուղթ պետք է ներկայացնել ՀՏ` օրինակ մաքսային հայտարարագիրը
3. ԱԱՀ հաշվետվությամբ արտահանման ԱԱՀ կլինի 0%, իսկ ապրանքը ձեռք է բերվել ԱԱՀ-ով: Այդ դեպքում կառաջանա ԱԱՀ գերավճար: Արդյո՞ք տվյալ դեպքում առաջացած գերավճարը կարող է հաշվանցվել Ընկերության հետագա առաջանալիք ԱԱՀ պարտավորությունից:
Կանխավ շնորհակալություն:
Նարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ` ինչպե՞ս կարող եմ հաշիվ-ապրանքագիր գրել էլեկտրոնային եղանակով, կանխավ շնորակալություն:

Arsine.
Հարկային հաշվում ապրանքի անվանումը սխալ է գրվել: Արդյո՞ք պետք է հաշիվը չեղյալ ճանաչել: Եթե այո, ապա տվյալ դեպքը ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշման հավելված 4-ի` հարկային հաշիվների չեղյալ ճանաչման կարգի ո՞ր կետին է համապատասխանում:
Կանխավ շնորհակալություն:
Hayk.
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել՝ շրջանառության հարկով աշխատող ընկերությունը ոչ ռեզիդենտին ծառայություններ մատուցելիս արդյո՞ք պետք է հաշիվը էլեկտրոնային եղանակով ուղարկի:
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյոք կա՞ որևէ կայք, կամ որտեղի՞ց կարող եմ իմանալ, թե հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման կայքից քանի կազմակերպություն կամ անհատ է օգտվում, այսինքն քանիսն են, որ իրենց հաշվետվությունները ուղարկում եմ էլեկտրոնային եղանակով: Կամ ամեն տարի որքանո՞վ է փոփոխվում այդ թիվը:

Արա Ա.
Հարգելի գործընկերներ, մինչև վերջերս ոչ ռեզիդենտին դուրս էինք գրում թղթային հաշիվ, քանի որ կար նաև համապատասխան գրություն-պարզաբանում, որ. “…մինչև այլ հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համապատասխան ծրագրային փոփոխությունների ներդրումը “e-invoicing” համակարգում, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին մատուցվող ծառայությունների մասով կարող են դուրս գրվել թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված և կնիքի առկայության դեպքում՝ կնքված)՝ այլ ուղեկցող փաստաթղթեր՝ առանց նշելու ստացողի ՀՎՀՀ-ն”:
Հիմա “e-invoicing” համակարգում ավելացվել է առանց ՀՎՀՀ նշելու էլեկտրոնային հաշիվ դուրս գրելու հնարավորությունը: Արդյո՞ք դա այդ “այլ հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համապատասխան ծրագրային փոփոխությունների ներդրումն” է, և արդյո՞ք այսուհետ (և ընդհանրապես՝ երբվանի՞ց) պետք է դուրս գրել 2 հաշիվ, մեկը՝ ոչ ռեզիդենտի մայրենի լեզվով և արտարժույթով, մյուսը՝ էլեկտրոնային, հայերեն, դրամով: