Tag: ԿԲ

Գլխավոր հաշվապահի որակավորման վերաբերյալ

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` գլխավոր հաշվապահին պարտադիր պայման ունի՞ ստանալու ինչ որ որակավորում՝ սերտիֆիկատ կամ լիցենզիա, եթե ընկերությունը խոշոր հարկատու է, կամ կա՞ արդյոք, որ սահմանված շեմից անցնում է գումարի շրջանառությունը, պետք է Կենտրոնական բանկից կամ ինչ որ կառույցից ստանա տվյալ հավաստագիրը։
Կանխավա շնորհակալություն:

0

Ո՞ր օրվա ԿԲ փոխարժեքը պետք է հիմք վերցնել

Արման.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը 05.02.19-ին դուրս է գրել անգլերեն հաշիվ (invoice) ոչ ռեզիդետն կազմակերպության համար USD-ով` ծառայության մատուցման ամսաթիվ նշելով 31.01.19, իսկ 10.02.19-ին դուրս է գրում հարկային հաշիվ այդ invoice-ի հիման վրա AMD-ով: Տվյալ դեպքում ո՞ր օրվա ԿԲ փոխարժեքը պետք է հիմք վերցնել հարկային հաշվի գումարը հաշվարկելու համար: Շնորհակալություն:

0

Ապահովագրական ընկերությունների հարկման արտոնությունների հետ կապված

willo.

Արդյո՞ք ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը իրավունք ունի կամ կարող է նամակով խնդրել ՀՀ ԿԲ նախագահին, որպեսզի վերջինս միջնորդություն ներկայացնի ՊԵԿ-ին` ապահովագրական ընկերություններին հարկումից ասենք 2 տարով ազատելու առաջարկով: Խնդրում եմ պատասխանեք: Ինձ շատ է հետաքրքիր: Նախապես շատ շնորհակալություն:

0

ԿԲ-ում որակավորում ստանալու հարցաշար

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, շատ ունեմ ձեր օգնության կարիքը` ինձ անհրաժեշտ է ԿԲ-ում որակավորում ստանալու հարցաշարի հաշվապահության մասի պատասխանները, խնդրում եմ օգնեք: Եթե ունեք, ուղարկեք armine.xachatryan շնիկ yahoo.com

0

ՀՀ ԿԲ ներկայացվող ճշգրտված հաշվետվություն

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ,

խնդրում եմ հնարավորության դեպքում արձագանքել և պատասխանել` արդյո՞ք հնարավոր է ՀՀ ԿԲ ներկայացնել ճշգրտված հաշվետվություն, եթե արդեն ներկայացված հաշվետվության մեջ հայտնաբերվել է վրիպակ: Եթե այո, ապա խնդրում եմ նշել նաև հաշվետվության ճշգտման կարգը կանոնակարգող օրենսդրությունը:

Կանխավ շնորհակալություն:

0

Ի՞նչ հաշվետվություն է ուղարկում ԿԲ կադրերի բաժնի տեսուչը

Դիանա.

Բարև ձեզ, ես կցանկանայի իմանալ, թե կադրերի բաժնի տեսուչը ինչ հաշվետվություն է ուղարկում ՀՀ Կենտրոնական Բանկ:

0
Պիտակներ`

Արտարժույթի կանխիկացում

Արման.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք: Ի՞նչ կարող եմ անել այս դեպքում` ձեռնարկության տնօրենը չիմանալով բանկից արտարժույթ է միանգամից կանխիկացրել $1000, ու նույնիսկ փոխանակման կետի թուղթ էլ չկա, ինչպե՞ս կարող եմ ես այս պարագայում լուծել իմ խնդիրը, և ինչքա՞ն տուգանք է այդ խախտման դեպքում: Իմ կարծիքով միակ տարբերակը այդ գումարը այդ օրվա կենտրոնական բանկի կուրսով մուտք անելն է դրամարկղ:

0

ԱՁ-ն վարկ է ստացել բանկից արտարժույթի տեսքով

Վահագ.

Բարև ձեզ: Եթե կարելի է մի հարց: ԱՁ-ն վարկ է ստացել բանկից արտարժույթի տեսքով, որը հիմա գտնվում է բանկում արտարժույթային հաշվի վրա: Այդ արտարժույթը անհրաժեշտության դեպքում պետք է կանխիկացվի և դրամի վերածելով` պետք է ապրանք ձեռք բերի Հայաստանի ներսում, իսկ հետո նորից պետք է գնի արտարժույթ և նորից մուտք անի բանկային հաշվի վրա: Ինձ ասացին, որ ես կարող եմ և պետք է արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքների և այդ պահին կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների տարբերության դեպքում առաջացած եկամուտը կամ ծախսը համարեմ ԱՁ-ի համար ծախս կամ եկամուտ, և օրինակ այդ եկամուտը պետք է հարկվի եկամտահարկով, իսկ ծախսը հանվի եկամտհարկի հաշվարկման ժամանակ: Հիմա դա ի՞նչ է նշանակում, որ ես պետք է փոխարժեքներ այդ տարբերությունից առաջացած եկամուտը տարվա վերջում գումարեմ ապրանքի վաճառքից ստացված եկամտին, իսկ ծախսը գումարեմ տարվա ընթացքում կատարված ծախսերին և ա՞յդ կերպ հաշվեմ եկամտահարկը: Թե՞ այդ եկամուտը հարկվում է առանձին եկամտահարկով, օրինակ պետք է նշվի եռամսյակային հաշվետվության մեջ: Եվ նաև ինձ թվում է` պետք չէ արտարժույթի համար վարել դրամարկղի գիրք: ԱՁ-ն ԱԱՀ վճարող չէ և զբաղվում է մանրածախ առևտրով:
Բերեմ օրինակ` եթե ես վաճառել եմ 100 դոլար 390-ով, իսկ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքը եղել է 388, ապա ես ստացել եմ եկամուտ 200 դրամ: Շնորհակալություն:

0

Ի՞նչ ձևակերպում պետք է տալ

Սաթեն.

Խնդրում եմ օգնեք ինձ: Ֆիրմայի դոլարային հաշվից կատարել եմ փոխարկում դրամի: Օրինակ, $7500, որը վաճառքի պահին բանկի կողմից գնահատվում է 2764500 դրամ, բանկը փոխակերպել է դրամի 367 կուրսով և մուտք արել դրամային հաշիվ 2752500 դրամ: Կենտրոնական բանկի միջին փոխարժեքը այդ օրը 364.48 է: Ինչպիսի՞ ձևակերպում պետք է կատարեմ: Շնորհակալություն:

0

Արտարժույթի գնման հետ կապված

Hayk.

Խնդրում եմ փորձառու հաշվապահներին օգնել ինձ հետևյալ հարցում. արտարժույթի գնման հետ կապված կուրսային տարբերություններից առաջացած եկամուտը կամ ծախսը ,ինչ սկզբունքով հաշվառեմ, տվյալ օրվա ԿԲ-ի միջին փոխարժեքով, թե բանկային հաշվի քաղվածքում առկա արտարժ. փոխանակումից եկամ. կամ ծախս-ով(որպես կանոն դրանք տարբեր են լինում, քանի որ ԿԲ-ն միջին փոխարժեքը հրապարակում է ժամը 4-ից հետո):Կանխավ շնորհակալություն:

0

Արտասահմանյան ընկերությունները հետաքրքրություն են հանդես բերում Հայաստանի կենսաթոշակային ակտիվների նկատմամբ

«Արդեն կան արտասահմանյան ընկերություններ, որոնք ցանկություն են հայտնել դառնալ կենսաթոշակային ակտիվների կառավարող, քանի որ նրանց հետաքրքրել է մեր շուկան»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ֆինանսների նախարարության կառավարման պետ Կարեն Թամազյանը հունիսի 18-20-ը Ծաղկաձորում տեղի ունեցած սեմինարի շրջանակներում, որը նվիրված էր կենսաթոշակային բարեփոխումներին: Նրա խոսքերով, արտասահմանյան ընկերությունների շարքում կան բալթիական և սկանդինավյան երկրների, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայի երկրների ներկայացուցիչներ: Շարունակել կարդալ “Արտասահմանյան ընկերությունները հետաքրքրություն են հանդես բերում Հայաստանի կենսաթոշակային ակտիվների նկատմամբ”

0

Կանոնակարգ 3

Աննա.

Խնդրում եմ, հարգելի կոլեգաներ, օգնեք ինձ գտնել արդյոք որտեղ կարող եմ կարդալ հետևյալը.
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հաստատված 3-րդ կանոնակարգ (Կանոնակարգ 3):

0
Պիտակներ`

Այն երբեք շատ չի լինում…

Կյուրիկե թագավորի դրամը

Գուրգեն Բ (Կյուրիկե Բ) թագավորի դրամը

Ի՞նչ գիտենք մեր ազգային արժույթի` դրամի մասին, որով ամեն օր տարբեր գործարքներ ենք իրականացնում և կատարում մեր հաշվապահական գրառումները:

Չնայած շուտով նշելու ենք հայկական դրամի արդեն 16-ամյակը, այն ունի ավելի վաղ պատմություն:

Գոյություն ունեցող փաստերի համաձայն` առաջին հայկական պետական դրամները թողարկվել են մ.թ.ա. 2 – րդ դարում, իսկ մեզ հասած նյութերը վկայում են, որ հայերեն տառերով առաջին հայկական դրամը թողարկվել է 11 – րդ դարի երկրորդ կեսում` Լոռու շրջանում իշխող Գուրգեն Բ (Կյուրիկե Բ, 1048 – 1089 թթ) թագավորի օրոք:

Այս դրամներից հինգը այժմ պահվում են Երևանի Պատմության թանգարանում:

Շարունակել կարդալ “Այն երբեք շատ չի լինում…”

0