Ծառայությունների արտահանում

Աննա․

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, ծառայություններն արտահանում է (0-ական ԱԱՀ) և պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր: Եթե ճիշտ եմ հասկանում՝ հաշիվ վավերագիրն դուրս է գրվում ծառայության մատուցումն ավարտելուց, իսկ հարկերն պետք է հաշվել վավերագիրն դուրս գրելու ԿԲ օրվա փոխարժեքով:

Հարցերս հետևյալն են․

1) Կարելի՞ է հաշիվ վավերագիր դուրս գրել նախորդ ամիսների ծառայությունների համար, եթե վարձատրությունն խմբավորված են փոխանցելու

2) Պե՞տք է մանրամասնել հենց որ ամիսների աշխատանքի համար է, թե՞ բավար է պարզապես նշել ծառայության տեսակն ու գումարի չափն

3) ԱԱՀ հաշվետվությունը ներկայացնելուց փաստաթուղթն դուրս է գրելու՞ օրն է էական, թե՞ գումարն հաշվին նստելու: Օրինակ, եթե հաշիվ վավերագիրն դուրս գրվի ամսվա վերջում, սակայն գումարն հաշվին նստի հաջորդ ամիս:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

2) Պետք է գրել որ ամսվա/ժամկետի աշխատանքի համար է ծառայության տեսակն ու գումարի չափը,

3) ԱԱՀ հաշվետվությունը ներկայացնելուց փաստաթուղթն դուրս գրելն ու ծառայության մատուցման պահն է էական,

Աննա

Շնորհակալ եմ:

Այս դեպքում, եթե ծառայության պահն նույն ամսվա մեջ չէ այլ նախորդ ամսվա (ամիսների) աշխատանքն է, խնդիր չի՞ լինի փաստաթուղթը դուրս գրելու ամսվա հաշվետվության մեջ ներկայացնել:

Tigran

ծառայության պահի մասը իզուր չեմ գրել,նայեք ՀՕ 39 հոդվածը