Tag: հաշիվ

Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն գործել միկրոձեռնարկատիրության համակարգում

Նարինե.

Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է մեքենաների ապահովագրության համար, հաշիվներ են դուրս գրվում, կարո՞ղ է գործել միկրոձեռնարկատիրության համակարգում:

Կարդալ ավելին Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն գործել միկրոձեռնարկատիրության համակարգում

Ստացված հաշիվները չեն ստորագրվել երկու ամիս

Սուսաննա.

Բարև ձեզ: Ունեմ մի հարց. 2 ամիս ստացված հաշիվները չեն ստորագրվել, բայց ԱԱՀ հանձնված հաշվետվության մեջ դրանք ներառվել են։ Այժմ պետք է ուղարկեմ ճշգրտված տարբերակ։ Ինչպե՞ս պետք է անեմ, եթե ԱԱՀ դեբետը կազմում են միայն այդ հաշիվները։ Չստորագրվելու դեպքում ստացվում է 0։ Արդյո՞ք հաշվանցում կարող եմ անել։

Կարդալ ավելին Ստացված հաշիվները չեն ստորագրվել երկու ամիս

Ապրանքի վերադարձի փաստաթղթավորումը

Նելլի․

Հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնել․ ԱՁ եմ, 2019֊ին դուրս եմ գրել հաշիվ, իսկ հիմա 2020-ին ապրանքը չի վաճառվել, ուզում են հետ վերադարձ անեն, ինչպե՞ս կատարեմ փաստաթղթավորումը, կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Ապրանքի վերադարձի փաստաթղթավորումը

Ապրանքի մատակարարման հարկային հաշվի դուրսգրում

Վիկտորիա.

Բարև ձեզ:
e-Invoicing-ի գաղտնաբառը ինչպե՞ս վերականգնեմ:
Եվս մի հարց 😕 օգնեք էլի.
առաջին անգամ պետք է ապրանքի մատակարարման ֆակտուրա դուրս գրեմ, չգիտեմ՝ հարկային հաշիվ պետք է դուրս գրեմ, թե հաշվարկային փաստաթուղթ, աշխատում եմ շրջ. հարկով:
Նախապես շնորհակալ եմ 😇

Կարդալ ավելին Ապրանքի մատակարարման հարկային հաշվի դուրսգրում

Արդյո՞ք հաշիվների չեղարկումը բացասական է ազդում կազմակերպության ռիսկայնության վրա

Արմինե․

Հաշվապահայություն ջան, էս հաշիվների չեղյալ անել-չանելու հարցը ո՞նց լուծենք։ Հաշիվ ես գրում, մի հատ ստից բանից կպնում են, ասում են՝ չեղյալ արեք, նորը գրեք։ Բայց չէ՞ որ հաշիվների չեղարկումը բացասական է ազդում կազմակերպության «ռիսկայնության» վրա։

Կարդալ ավելին Արդյո՞ք հաշիվների չեղարկումը բացասական է ազդում կազմակերպության ռիսկայնության վրա

Ոչ ռեզիդենտին հարկային հաշիվ է դուրս գրվել

Իրինա.

Բարև ձեզ: Եթե ոչ ռեզիդենտին ԱԱՀ-ով հաշիվ են դուրս գրել, կարո՞ղ ենք դա հաշվանցել, կարո՞ղ եք ասել՝ օրենք կա՞ այդ մասին:

Կարդալ ավելին Ոչ ռեզիդենտին հարկային հաշիվ է դուրս գրվել

Ե՞րբ պետք է կատարվի վարձավճարի վճարումը

Նունե.

Պայմանագրի մեջ վարձավճարի վճարման ամսաթիվ է նշված՝ «վարձատուի ներկայացրած հաշվի հիման վրա՝ վարձը վճարել մինչև յուրաքանչյուր ամսվա օրացուցային 10-րդ օրը»: Վարձատուն հաշիվը ներկայացնում է մինչև 10-րդ օրը, իսկ ըստ հաշվի՝ մատակարարման ամսաթիվ է նշված տվյալ ամսվա վերջին օրը: Արդյո՞ք վարձավճարը պետք է վճարվի մինչև ընթացիկ ամսվա 10-ը, թե՞ հաշվում նշված մատակարարման ամսաթվից հետո 10-րդ օրը:

Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ե՞րբ պետք է կատարվի վարձավճարի վճարումը

Հաշիվ դուրս գրելու համար

Աստղիկ.

Բարև ձեզ։

Միրգ արտահանելիս անհրաժեշտ ինվոյսը դուրս գրելու համար պե՞տք է օգտվենք e-invoicing համակարգից։

Շնորհակալություն։

Կարդալ ավելին Հաշիվ դուրս գրելու համար

Կարո՞ղ է ոչ ռեզիդենտը ներդրում անել

Նառա.

Բարև ձեզ: Հարց՝ կարո՞ղ է ՀՀ ռեզիդենտ կազմակերպության՝ արտերկրում բացված հաշվին ոչ ռեզիդենտը կապիտալ ներդրում անել:

Կարդալ ավելին Կարո՞ղ է ոչ ռեզիդենտը ներդրում անել

Ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրել

Աննա.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը վաճառում և տեղադրում է սարքավորումներ պատվիրատուի մոտ, ինչպես նաև բացի այդ սարքավորումները ծախսվում են տարբեր նյութեր մոնտաժային աշխատանքների ժամանակ: Ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել պատվիրատուին՝ ծառայությա՞ն հաշիվ՝ նշելով «Մոնտաժային աշխատանքներ» այդ հաշվում, թե՞ ապրանքների հաշիվ՝ նշելով «Սարքավորում», «Նյութեր» և առանձին տողով նույն հաշվում՝ «Մոնտաժային աշխատանքներ»: Ինչպե՞ս եք Դուք վարվում նման դեպքերում:

Կարդալ ավելին Ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրել

ՀԿ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Աննա.

Բարև ձեզ: Եթե ՀԿ-ն ապրանք է վաճառում և տարվա սկզբին չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում, արդյո՞ք պետք է դուրս գրի հարկային հաշիվ և արտացոլի այն ԱԱՀ հաշվարկում:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԿ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Պե՞տք է արդյոք դուրս գրել հաշիվ վավերագիր

Հովհաննես.

ՍՊԸ-ն մատուցում է ծառայություններ, որոնց դիմաց գումարները գանձում է բանկի միջոցով: Հարց՝ ֆիզիկական անձանց դեպքում պե՞տք է դուրս գրի ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր:

Կարդալ ավելին Պե՞տք է արդյոք դուրս գրել հաշիվ վավերագիր

Հաշիվ վավերագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով

Լիդա.

ԱՁ-ն Վրաստանից ապրանք է ներկրել, հաշիվ-ապրանքագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով, նույն ԱՁ-ի ֆիզ. անձով, ինչպե՞ս դարձնել ԱՁ-ի ապրանք:

Կարդալ ավելին Հաշիվ վավերագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով

Հետևանքները հաշիվ դուրս չգրելու դեպքում

Հասմիկ.

Բարև ձեզ: Արդյո՞ք էլ․ հաշիվ դուրս չգրելու համար սահմանված է պատասխանատվություն, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Հետևանքները հաշիվ դուրս չգրելու դեպքում

Ի՞նչպես դուրս գրել հաշիվ

Ի՞նչպես դուրս գրել հաշիվ մատակարարված ապրանքների համար e-invoicing ծրագրով Ա/Ձ-ի անունից, որն աշխատում է առանց ԱԱՀ, 3,5% շրջհարկով:

Կարդալ ավելին Ի՞նչպես դուրս գրել հաշիվ

Կարո՞ղ է հասարակական կազմակերպությունը դուրս գրել հաշիվ իրեն փոխանցած գումարի համար

Narchik.

Բարև ձեզ: Հարցս վերաբերվում է նրան, թե կարող է հասարակական կազմակերպությունը դուրս գրել հաշիվ իրեն փոխանցած գումարի համար, եթե այդ գումարով կատարել ենք աշխատանքի վարձատրություններ, փոխանցել ենք տպագրական ծախսեր և այլն: Գումարը տրվել է որպես դրամաշնորհ:

Կարդալ ավելին Կարո՞ղ է հասարակական կազմակերպությունը դուրս գրել հաշիվ իրեն փոխանցած գումարի համար

Մեկ հաշիվ ապրանքների և ծառայությունների համար

Արթուր.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը վաճառում է էլեկտրական սարքավորումներ, ինչպես նաև կատարում է դրանց մոնտաժման աշխատանքները: Կարո՞ղ ենք արդյոք ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը գնորդին ներկայացնել մեկ հաշվով:

Կարդալ ավելին Մեկ հաշիվ ապրանքների և ծառայությունների համար

Պե՞տք է արդյոք հաշիվները ներառել ԱԱՀ հաշվարկներում

Henrik.

Բարև ձեզ: Մի հարց տամ: Եթե կազմակերպությունը հուլիս ամսից ստացված հաշվարկային հաշիվները ստորագրել է հունվարին, ապա այդ ամիսների` հուլիս-հունվար ԱԱՀ-ի հաշվետվությունները կազմելիս, պե՞տք է արդյոք այդ հաշիվները ներառել այդ հաշվետվությունների մեջ:

Կարդալ ավելին Պե՞տք է արդյոք հաշիվները ներառել ԱԱՀ հաշվարկներում

Էլեկտրոնային հաշիվ դուրս գրելու հետ կապված

Նարինե.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել` ինչպե՞ս հարկային հաշիվ դուրս գրելիս ստացված թիվը ստանամ առանց մնացորդի: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Էլեկտրոնային հաշիվ դուրս գրելու հետ կապված

Արդյո՞ք պետք է դուրս գրել էլեկտրոնային հաշիվ

ԱրԳալստյան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք ինձ: Կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող: Վերջինս շահույթ ստանում է ՀՀ սահմաններից դուրս գտնվող ֆիզ. անձանցից: Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշիվ e-Invoicing ծրագրով:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է դուրս գրել էլեկտրոնային հաշիվ