22/10/2026

հաշիվ

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ:
1. Ի՞նչ խորհուրդ կտաք՝ թամադան, որ մտնի հարկային դաշտ միկրոյով կարո՞ղ է աշխատել: Տարեկան եկամուտը մոտ 2 մլն դրամ է, և ՀԴՄ պետք է, թե՞ ոչ: Միայն հաշիվ դուրս գրելը բավակա՞ն է:
2-րդ հարց: Անձը կարո՞ղ է լիցենզիա ձեռք բերել, որպեսզի զույգերի ամուսնությունը օրինականացնի, այսինքն՝ տվյալ անձը զագսավորի և տա զագսի վկայական: Նման իրավունք կա՞:

Anna.

ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ֆիզ. անձին դուրս է գրելու հարկային հաշիվ, թե՞ հաշվարկային փաստաթուղթ: Կանխավ շնորհակալ եմ:

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ունի մեկ վարձու աշխատող` տնօրեն: Նոյեմբերի 11-ին ժամը 22:11 ապրանքների մատակարարման հաշիվ է դուրս գրվել նույն օրվա մատակարարման ամսաթվով: Տվյալ դեպքում հնարավո՞ր է գիշերային հավելում չվճարել աշխատողին:

Hayk.

Բարև Ձեզ:
Կխնդրեմ օգնեք: Եթե հոկտեմբեր ամսին ՍՊԸ-ի բանկային հաշվից ֆիզ. անձին 20 000 դրամ փոխանցում է արվել՝ բարեգործական նպատակով, ի աջակցություն Արցախի երեխաների, արդյո՞ք առաջանում են եկամտային հարկի պարտավորություններ, և եթե այո, ապա որ Հոդվածի համաձայն: Շնորհակալություն:

Արամ.

Բարև Ձեզ: ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը գործընկերոջը 31.10.20-ին հաշիվ է դուրս գրում ապրանքի արժեքը 1 հատը 10 000 դրամ, հաջորդ օրը հաշիվ է գրվում նույն ապրանքի գինը 9 000 դրամ, 3-րդ օրը նույն ապրանքը գրում է 10 000 դրամով: Արդյո՞ք այստեղ կա որևէ խախտում:

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ընտանի կենդանիների մորթով և վաճառքով: Կենդաների մորթի համար նախատեսված գույքի /դանակ, կացին և այլն/ հաշիվ չենք ստացել: Կարո՞ղ է դա խնդիր առաջանալ:

Արամ.

Բարի երեկո: Հարցս հետևյալն է: ՀԾ ծրագրով, եթե հաշիվ ապրանքագիր փաստաթղթով միայն ձևակերպեմ հասույթը՝ 221 611, և հետո տարվա վերջին օրով ամբողջ տարվա համար ծախսագրում անեմ մեկ պահեստի ելքի օրդերով՝ դա ճի՞շտ կլինի:

Վազգեն.

Բարև ձեզ: Ձեռք ենք բերել հումք, նյութ, դրա հետ մեկտեղ ստացել ենք ծառայության հաշիվ՝ նյութի փաթեթավորում: Ինչպե՞ս ճիշտ կլինի հաշվառումը՝ դտ. 7127 կտ. 5213, թե՞ դտ. 211 521 որպես հավելյալ ծախսերի բաշխում:

Վազգեն.

Բարև ձեզ: Միս արտադրող կազմակերպությունը աշխատել է 3 ամիս: Համախառն եկամուտը կազմել է 3 663 350, ստացել ենք կերի հաշիվ՝ 2 812 655, աշխատող եղել է միայն տնօրենը՝ աշխատավարձը՝ 93 000, այսինքն՝ 3 ամվա աշխատավարձ՝ 279 000, հոսանքի հաշիվ չունենք, հաշվապահական ծառայության հաշիվ 210 000 դրամ: Ինչպե՞ս հաշվարկել շահութահարկը և տալ ձևակերպումներ:

Վազգեն.

Բարև ձեզ: Կազմակերպությունը կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր մեկ այլ կազմակերպության հետ: Պայմանագրի ժամկետը և ծառայությունների մատուցման ավարտը նշված է՝ 01.09.2020-31.12.2020: Ծառայություն ստացող կազմակերպությունը ամեն ամիս 1 ամսվա ծառայության գումար վճարում է, սակայն հաշիվ չի ստանում: Ծառայություն մատուցող ֆիրման հաշիվը դուրս է գրելու տարվա վերջ: Արդյո՞ք յուրաքանչյուր ամսվա վճարած գումարը պետք է ձևակերպել կանխավճար:

Վազգեն.

Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը ստացել է հարկային հաշիվ և գործընկերոջ պարտքը չի մարել՝ կարո՞ղ է ԱԱՀ-ն հաշվանցել, թե՞ ոչ:

Ani.

Բարև Ձեզ, հարգելիներս: Ինձ հետաքրքիր է, ո՞նց են որոշվում հաշվապահական ծառայության գները, կախված գրանցման տեսակից, հարկման համակարգից, ներմուծում, արտահանումից, հաշիվների քանակից /մարզերի համար/:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն, որը երգարվեստով է զբաղվում, միջոցառում էր կազմակերպել մայիս ամսին: Երեխաների մասնակցության գումարը կազմել է 50 000 դրամ: 10 երեխա են մասնակցել, այդ գումարը ոչ մի կերպ չի տնօրինվել, հաշվին առկա է հիմա: Ո՛չ շրջանառության հարկ է վճարվել, ո՛չ էլ շրջհակում է երևացել: Հիմա ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս այն տնօրինել և ցույց տալ: Նախապես շատ շնորհակալ եմ:

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակերպությանը դրամարկղից կանխիկ գումար է տրվել առաշիվ անձին գործընկերոջ կրեդիտորական պարտքը մարելու համար: Առհաշիվ անձը գումարը փոխանցել է գործընկերոջ բանկային հաշվին: Հարցս հետևյալն է՝ արդյոք դա կարո՞ղ է դիտվել որպես կանխիկ գործարք: Նշեմ, որ փոխանցման հիմք հարկային հաշվի գումարը ներառյալ ԱԱՀ-ն կազմում է 480 000 ՀՀ դրամ և արդյո՞ք կարող է դիտվել որպես կանխիկ դրամով վճարման խախտում:

Սառա․

Բարև ձեզ։
Կարող եք ասել՝ եթե 2019թ-ին 3 հատ ապրանք եմ առաքել, սակայն դա պետք է հիմա ճշգրտեմ, 3-ի փոխարեն նշեմ 10 հատ, ինչպե՞ս կարեղ եմ իրականացնել այս գործընթացը, խնդրում եմ մանրամասն գրել:
Շնորհակալություն։

Գագ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե ԱՁ եմ բացում և ֆրիլանսի Upwork բորսայի միջոցով պատվիրատուներ գտնում և ծրագրային ապահովում մշակում նրանց համար, ի՞նչ եկամուտ հիմնավորող փաստաթղթեր պետք է կազմեմ։

Upwork-ը ավտոմատ պատրաստում է ինվոյսներ, արդյո՞ք դա բավարար է, և արդյո՞ք դրանք պետք է ներկայացվեն հարկային մարմին:

Ինչպես նաև՝ ինչ-որ գումարի սահման կա՞, որ եթե ԱՁ-Ն աշխատում է շրջ. հարկով, ու շրջանառության չափը այդ գումարից քիչ է, նա կարողանա տարեկան 60 000 դրամ շահութահարկը չվճարել:

Բարև Ձեզ։ ՀԿ անցկացնում է վերապատրաստման դասընթացներ, գումարները վճարում են ընթացքում, բայց կան մասնակիցներ, որ 10 000-ի փոխարեն միջնորդավճար է պահում և փոխանցվում է 9 800 դր․, հաշվարկային փաստաթուղթը կարո՞ղ եմ դուրս գրել քաղվածքում երևացող 9 800 դրամով։

Գևորգ Հակոբյան․

Խնդրում ենք ձեզ պարզաբանել․ ճշգրտվող հաշիվների դուրս գրման դեպքում արտադրանքների, ապրանքների առաքման հաշիվ վավերագրի «Առաքման ամսաթիվ» տողում ո՞ր ամսաթիվն է նշվում՝ ճշգրտվո՞ղ հաշիվ վավերագրի դուրս գրման ամսաթիվը, թե՞ տվյալ հաշիվ վավերագրի դուրս գրման ամսաթիվը:

Օրինակ՝ եթե հաշիվ վավերագիրը դուրս է գրվել 04.11.2019թ., իսկ ճշգրտվող հաշիվը դուրս է գրվում 20.05.2020թ., ապա «Առաքման ամսաթիվ» տողում նշվում է 04.11.2019թ., թե՞ 20.05.2020թ․։

Աննա.

Բարև ձեզ:
Հարգելի կոլեգաներ, ՍՊԸ-ն դուրս է գրել հարկային հաշիվ, նշել է բանկային հաշվի համար՝ ակնկալելով փոխանցում, անցել է որոշակի ժամանակ՝ ամիսներ, դիմացի կողմը ցանկանում է վճարում կատարել կանխիկ տարբերակով, արդյո՞ք դրամարկղի առկայության դեպքում հնարավոր է գումարը գանձել կանխիկի միջոցով:

Վարդ․

Բարև ձեզ։ Ա/Ձ-ն, որի գործունեությունը արտակարգ իրավիճակի հետ կապված կասեցված է, ունի վարձով տրված տարածք։ Կարո՞ղ ենք արդյոք դուրս գրել վարձակալության համար հաշիվը:

Անահիտ.

Մարտ ամսին դուրս գրված հաշիվ վավերագիրը, որը դեռևս ստորագրված չէ, 1-ին եռամսյակում շրջ. հարկի հաշվետվությունում պե՞տք է ցույց տալ, թե՞ ոչ:

Լուսինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք ՆՈԻՀ ՀՈԱԿ-ը կարող է հաշիվ դուրս գրել։ Հարցս վերաբերում է մասնավորապես երեխայի ծնողական վճարին, որ փոխանցումը մեկ այլ կազմակերպություն կատարի:

Վաչե․

Բարև ձեզ։
Խնդրում եմ, մասնագետներ ջան, հուշեք՝ որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել հետևյալ փաստաթղթերի օրինակները: Խոսքը ՀՀ ներմուծում իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերից մի քանիսի մասին է․

1. Invoice
2. CMR
3. ANEX 3