22/10/2026

հարկեր և տուրքեր

Լիանա․

Բարև ձեզ, 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ինչպե՞ս պետք է գրանցվեն վարձով բնակարանները։ Ու՞ր պետք է դիմել վարձով բնակարանը գրանցելու համար, ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել, և եկամտային հարկը ավտոմատ կհանվի՞ վարձավճարից, թե՞ պետք է տան սեփականատերը վճարի։

Խաչատուր․

Բարև ձեզ։ Մոտոցիկլ եմ ուզում վարձույթով տամ, որքա՞ն հարկեր եմ վճարելու, ու ինչ է պետք անել ընդհանրապես որպես ԱՁ գրանցվելու համար և այլն, կմանրամասնե՞ք, եթե դժվար չէ։ Ամեն մոտոցիկլը 5 000 դրամով վարձով եմ տալու, ու ի՞նչ պետք է անեմ այդ դեպքում։ Շնորհակալություն։

Ջուլիա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն զբաղվում է թափոնների վերամշակմամբ և որպես երկրորդային հումք վաճառում է, գործունեությունը իրականացնում է միկրոյի դաշտում։ Արդյո՞ք կա այնպիսի օրենքի հղում, որ ազատված է հարկերից տվյալ գործունեության տեսակը։

Եվա․

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ ֆիզ․ անձանց եկամտի հայտարարագրման մասով ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկել։ Ի՞նչ ժամկետում։ Եվ չներկայացնելը ի՞նչ հետևանքներ կունենա։ Եվ ֆիզ․ անձանց ՀՎՀՀ ինչպե՞ս կարող ենք վերցնել, եթե ֆիզ անձը ՀՀ-ում չէ։

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Կխնդրեի պատասխանել.

Շրջհարկի դաշտում գործող ԱՁ եմ։ Արտադրամասը՝ համաձայն գրավոր պայմանագրի, վարձակալել եմ ռեզիդենտ ֆիզ անձից։ Հարցերս հետևյալն են․

Հարց 1․ Վարձավճարի եկամտային հարկը ԱՁ-ն պետք է հաշվարկի և փոխանցի բյուջե՝ այն ցույց տալով եկամտային հաշվետվության համապատասխան տողում, թե՞ քաղաքացի ֆիզ անձը հաշվառվի ՊԵԿ-ում և հայտարարգրի հիման վրա կատարվի փոխանցումը։

Հարց 2. Քանի, որ շրջհարկով եմ աշխատում, և վարձակալական վճարը ԱՁ-ի համար ծախս չի (այսինքն չի պակասեցվելու շրջհարկից), պարտադի՞ր է կադաստրում հաշվառվելը կամ նոտարական վավերացումը։

Ելենա․

Բարև ձեզ: Կազմակերպությունը (ՍՊԸ) աշխատում է շրջանառության հարկով: Ապահովագրական կազմակերպությունից ստացել է ԱՊՊԱ հատուցում 20 000դր․։ Այդ գումարը արդյո՞ք պետք է հարկվի շրջանառության հարկով։

Inna.

Ողջույն, այսպիսի մի հարց․

Եթե ֆիզիկական անձը ստանում է քարտային փոխանցում արտասահմանյան app-ի միջոցով, արտասահմանում աշխատող հարազատից, արդյո՞ք հարկ պետք է վճարի։ Կախվա՞ծ է դա գումարի չափից, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Եվա․

Խնդրում եմ կասե՞ք՝ եթե կազմակերպությունը զբաղվելու է արտադրությամբ և ձեռքբերումների մեծ մասը անելու է շուկայից, այսինքն հաշիվ չի ստանալու, այդ դեպքում 2025թ-ից շրջանառության հարկի դաշտում աշխատելու դեպքում կհարկվի ձեռքբերման գնից, թե՞ միայն ապրանքների առք ու վաճառքի դեպքում է դա։

Տիգրան․

Բարև Ձեզ։ Ես շրջանառության հարկով աշխատող ԱՁ եմ, ուզում եմ անցնել ընդհանուր դաշտ։ Պահեստում ունեմ ապրանքային մնացորդ, որը ձեռք եմ բերել ՌԴ-ից և սահմանին վճարել եմ ԱԱՀ։ Ես կարո՞ղ եմ այդ ապրանքը մուտք անեմ որպես սկզբնական մնացորդ։ Դրա համար ինչ որ բան պե՞տք է վճարեմ։ Եվ այդ ապրանքի ԱԱՀ-ն ինձ կհաշվանցեն, թե՞ ոչ։ Եթե հնարավոր է՝ ուղղություն ցույց տվեք՝ ինչ անեմ, որ այդ մնացորդի ձևակերպումը ճիշտ լինի և կրկնակի չհարկվի։

Նարինե․

Ամուսինս ԱՁ է, զբաղվում է արևային վահանակների տեղադրման աշխատանքներով։ Նախորդ տարիներին աշխատել է միկրոձեռնարկատիրության դաշտում, սակայն նոյեմբերի 24-ից գերազանցեց 24 մլն շեմը, ու անցանք շրջանառության հարկի դաշտ։ Հիմա շահութահարկի հաշվարկը լրացնելու խնդիր ունեմ, լրացման ձևը չեմ հասկանում, որ խնդրեմ, կօգնե՞ք։

Թինա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ֆիզիկական անձը նկարչական ծառայություններ է մատուցում ՀՀ տարածքից դուրս գտնվող ոչ ռեզիդենտ IT ֆիրմային: Հարցերս հետևյալն են․

1․ Ֆիզ անձի մատուցված ծառայությունները կարո՞ղ են համարվել որպես ստեղծագործական ծառայություններ, և նա կկարողանա աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում

2․ Ֆիզ անձը նախօրո՞ք պիտի ՀՎՀՀ վերցնի 2024թ․ համար և դուրս գրված հաշիվներում այդ ՀՎՀՀ-ն նշի։

Նախապես շնորհակալություն։

Սվետա․

Բարև Ձեզ: Խնդիրս այսպինին է, խնդրում եմ օգնել․

Ֆիզ. անձը վարձակալությամբ է տվել իր տարածքը ԱՁ-ին, որը գործում է որպես գեղեցկության սրահ: Վարձակալությունը իրար միջև եղել է ներքին պայմանավորվախությամբ: Այս օրենքի փոփոխությունից հետո ֆիզ. անձը կդիմի ՊԵԿ գրանցման համար։

Հարց. այս դեպքում 10% հարկը վճարում է ԱՁ-ն և եթե այո, ապա ի՞նչ հաշվետվության ձևով և ինչպե՞ս: Նախապես շնորհակալ եմ:

Վահան․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես ուզում եմ կայքի միջոցով օնլայն ծառայություն մատուցել։ Կայքը արհեստական բանականության միջոցով նկարներ է գեներացնում։ Ամեն նկարի համար օգտվողը պետք է վճարի։ Կարո՞ղ եմ գործել որպես միկրոձեռնարկատիրություն այս դեպքում։

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ եթե ՀՀ ռեզիդենտ Ընկերությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում և ՌԴ ԱՁ-ից ծառայություններ է ստանում, արդյո՞ք պետք է դուրս գրել ինքնահաշիվ և արդյո՞ք ԱՁ ին տրված եկամուտը կհարկվի եկամտային հարկի 20% -ով։ Նշեմ նաև, որ ծառայությունը իրենից ներկայացնում է տեխնիկական փաստաթղթերի ճշգրտում։

Սոնա․

Բարև Ձեզ։ Եթե Հայաստանում գտնվող ընկերությունը (որը այլ երկրի մասնաճյուղ է) գումար փոխանցի ֆիզիկական անձի անձնական հաշվեհամարին 400 000-ի չափով, արդյո՞ք ֆիզիկական անձը խնդիրներ կունենա հարկային դաշտում։

Միքայել․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Խնդրում եմ օգնել հետեվյալ հարցերում․

• ՍՊԸ գրանցելու օրը կնքելու եմ պայմանագիր տնօրենի հետ։ Հարց – պարտավո՞ր է արդյոք ՍՊԸ-ն պաշտոնապես տեղեկացնել որևէ պետական մարմնին տնօրենին աշխատանքի վերցնելու փաստի մասին։ Եթե այո, խնդրում եմ հուշել՝ ի՞նչ պետք է անել

• Որտե՞ղ պետք է ընտրել հարկման տարբերակը – ԱԱՀ վճարող և այլն

• Ի՞նչ հաշվետվություն է պետք հանձնել։ Մոտակա երեք ամիսը գործունէություն չի ծավալվելու, լինելու է միայն տնօրենի աշխատավարձ և հարկեր

Սամսոն․

Բարև Ձեզ, Ա/Ձ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող (5% շրջանառությունից +120 000 շահութահարկ և սոց․ տարեկան) և մատուցում է ՏՏ ոլորտի ծառայություններ արտերկրի կազմակերպությանը։ Այլ աշխատողներ չկան, մենակ է աշխատում։ Ա/Ձ-ն պատրաստվում է բանկից հիպոթեքային վարկ վերցնել։

Հարց 1. Ի՞նչ հարկատեսակի պետք է նա անցնի, որպեսզի կարողանա դիմել ՊԵԿ եկամտային հարկի հետ վերադարձի համար

Հարց 2. Եթե կա այդպիսի հնարավորություն, ի՞նչ դրույքաչափով հարկեր պետք է նա սկսի վճարել նոր հարկման համակարգում

Հարց 3. Երբ հիպոթեքի ժամկետը լրանա, կարո՞ղ է նա նորից հետ վերադարձ կատարել շրջանառության հարկի համակարգին

Վարդան․

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Բնակարանների ներքին հարդարման ոլորտում վերանորոգման ծառայություններ եմ ուզում մատուցել (սալիկապատւմ, ջրագծերի անցկացում, պատերի և առաստաղի նրոգում և այլն)։ ԱՁ պետք է բացեմ։ Տվյալ գործունեության ոլորտը արդյո՞ք համարվում է միկրոձեռնարկատիրություն։ Ի՞նչ հարկ պետք է վճարեմ, ու արդյո՞ք լիցենզիա անհրաժեշտ է, թե՞ ոչ։

Սուսաննա․

Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ի տարածքը հիմնադրի հետ մերձավոր-ազգակցական կապ ունեցող մարդու անունով է և գտնվում է մարզում, ապա պե՞տք է կնքվի վարձակալության պայմանագիր, և այս դեպքում ՍՊԸ-ն դառնալու է հարկային գործակալ ու 10% եկամտային հարկ վճարի՞, թե՞ կարող է ազգակցականը միայն հաշվառվել հարկային մարմնում, ցույց տալ, որ տարածքը անհատույց է տրամադրել, և ՍՊԸ-ն կազատվի 10% եկամտային հարկ վճարելուց։