22/10/2026

հարկեր և տուրքեր

Ժաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ խորհուրդ տալ․ ֆիզ․ անձը ցանկանում է զբաղվել ավտոպահեստամասերի առք ու վաճառքով, ի՞նչ գրանցի՝ ՍՊԸ, թե՞ ԱՁ, և ո՞ր հարկման տեսակը ընտրի՝ ԱԱՀ, թե՞ շրջանառության հարկ։

Լիլիթ․

Wildberries – ի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ ԱՁ-ն, որն աշխատում է շրջհարկով, ունի Wildberries սրահ և ծառայությունը դեռ նոր է սկսել մատուցել։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ ունենք անելու հարկային դաշտում, հաշվետվություն և հաշիվների դուրս գրման մասին է խոսքը, շաաաատ եմ խնդրում օգնեք։

1. Հաշվարկային փաստաթուղթ դու՞րս է գրելու Wildberries – ին և ի՞նչ հաճախականությամբ

2 Իսկ եկամուտների մասով ինչպե՞ս ցույց տանք

Սյուզան․

Բարև Ձեզ, ինձ անհրաժեշտ է բացել ԱՁ, Wildberries-ում աշխատելու համար, և գրանցվել հարկային դաշտում: Կխնդրեմ ծանոթացնել մանրամասներին՝ ու՞ր պետք է մոտենալ, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչքա՞ն ժամանակ է տևում, ի՞նչ հարկեր են վճարվում: Շնորհակալ եմ։

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱՁ-ի հաշվեհամարից ԴԱՀԿ գումար է քաշել, որը պետք է մարվեր ԱՁ-ի հարկային պարտավորությունից։ Արդեն 10 օր անցել է, բայց միասնական հաշվում մուտք ցույց չի տալիս։ Կասեք՝ ի՞նչ պետք է անել։

Աննա․

Հարգելի հաշվապահներ, եթե շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ, որի գործունեթյան տեսակն է կանոնավոր ուղևորափոխադրում, ունի նաև այլ գործունեություն՝ տեխզննման կայան, որն իր մեքենաների համար կատարում է տեխզննումներ , այս դեպքում ի՞նչ լրացուցիչ հաշվետվություններ հանձնելու և հարկային պարտավորություններ են առաջանում։

Բարև Ձեզ։ Եթե հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվետվության արդյունքում առաջացել է պետբյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար, շահութահարկով տվյալ գումարը ճանաչվու՞մ է որպես ծախս, թե ոչ: Հոդված 121 8-րդ մաս 6-րդ կետ փոխհատուցվող և Օրենսգրքով սահմանված կարգով չհաշվանցվող (չպակասեցվող) հարկերը (բացառությամբ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դեպքերի) և վճարները, իսկ հարկային օրենսգրքի ուղեցույցներ բաժնում մեկնաբանվում է հետևյալ կերպ «Այստեղ մասնավորապես ներառվում են անշարժ գույքի հարկը, փոխադրամիջոցների գույքահարկը, ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը»:

Նարեկ․

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Մի հարց ունեմ ավելացված արժեքի հարկի հետ կապված։ Եթե ​​ընկերության գործադիր տնօրենը, ով իմ ընկերն է, ինձ գումար է տվել իր անձնական հաշիվներից կամ աշխատակցի հաշվից, որպեսզի իր ընկերության համար գնեմ անհրաժեշտ ապրանքներ, ես պարտավորություն կունենա՞մ վճարել ավելացված արժեքի հարկ կամ այլ տեսակի հարկային պարտավորություն: Եղել են դեպքեր, երբ ես իմ գումարով եմ վճարել, և նա վերադարձրել է իմ կատարած ծախսերը։ Կանխավ շնորհակալ եմ։

Մարիամ․

Բարև ձեզ, օտարերկրա կազմակերպությունը իրեն ֆրիլանս ծառայություն մատուցելու համար պարտադրում է ԱՁ բացել և հարկ վճարել։ Կասե՞ք՝ մոտավոր ի՞նչ հարկեր եմ վճարելու։ Ամսական եկամուտը ֆրիլանս ծառայություններից 200 000 դրամ կստացվի մոտավոր։ Նաև այլ վայրում գրանցված աշխատող եմ։

Թինա․

Բարև ձեզ, Վրաստանից ապրանք ենք ներմուծել, հաշվի մեջ առանձին տողով ներառված է նաև շահութահարկի գումարը։ Արդյո՞ք հաշիվը ճիշտ է, և եթե այո, ապրանքի ինքնարժեքի մեջ պե՞տք է ներառել նաև այդ գումարը։

Նարինե․

Հարգելի հաշվապահ,

2022թ հունվար, փետրվար ամիսներին օգտվել եմ դայակ պետության հաշվին ծրագրից։ Ֆիզիկական անձ եմ։ Հաշվետվությունները հանձնելուց հետո (գերավճարով), պատահմամբ իմանում եմ, որ ունեմ 18 000դրամ դրոշմանիշի պարտավորություն։ Հարկայինում ասում են, որ նոր օրենք է։ Ասացեք խնդրում եմ՝ հնարավո՞ր է նման բան։

Արեն․

Բարև ձեզ: Կազմակերպությունը ներմուծել է ավտոմեքենա վաճառքի նպատակով, սակայն մեկ ամիս անց ստացել է պետական գրանցում և ևս մեկ ամիս անց վաճառվել է: Ներմուծման ժամանակ հարկերի հաշվարկման թվերն են 3 022 103 մաքսային արժեք, 604 421 մաքսատուրք 725 305 ԱԱՀ և 60 442 բնապահպանական հարկ:

Հարց․ որպես հաշվեկշռային արժեք պետք է այս ամբողջ թվերը գումարել և պետական հաշվառման օրվանից սկսած հաշվել մաշվածք, և երբ մեքենան կվաճառվի, այդ օրվա դրությամբ հաշվեկշռային արժեքից 16,67 տոկոս դրույքով հաշվարկել հաշվանցման ենթակա ԱԱՀ։

Արեն․

Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը ներմուծում և վաճառում է մեքենայի շարժիչային յուղ: Ներմուծման ԱԱՀ որոշվում է ապրանքի արժեք + ակցիզային հարկ: Շրջ. հարկի հաշվետվության մեջ ապրանքի ձեռքբերման ծախս ակցիզային հարկը պետք է կրկնակի՞ ներառվի, այսինքն մեկը որպես ԱԱՀ հարկման բազա, մյուսը՝ վճարված ակցիզային հարկ, թե՞ ոչ: Հոդվածը կետը գիտեմ, խնդրում եմ արձագանքել հստակ պատասխանով՝ առանց օրենքի կետի կամ հոդվածի հղում կամ քոփի փեստ անելով: Կանխավ շնորհակալ եմ։

Անի․

Հարգելի՛ հաշվապահներ, ֆիզ անձն իր տունը տալիս է վարձակալության: Օրինական աշխատելու դեպքում ի՞նչ պայմաններ են գործում, ո՞ր հարկատեսակով պետք է աշխատի, ի՞նչ վճարումներ կլինեն, որտեղի՞ց սկսել: Տների վարձակալության օրինականացման հետ կապված ի՞նչ հղում օրենքի կտաք:

Արմեն․

ՀՀ քաղաքացին քաղիրավական պայմանագրով ծառայություն է մատուցում ՌԴ կազմակերպությանը։ Հարց՝ հարկերը ինչպե՞ս են հաշվարկվում և որտե՞ղ են վճարվում։

Գրիգոր․

Բարև Ձեզ, հարցս շատ շտապ է, խնդրում եմ արձագանքեք փորձառու հաշվապահներ:

Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը իր անշարժ գույքը, որի կադաստարյին արժեքը 70 մլն դրամ է, վաճառել է 40 մլն դրամով, դուրս է գրել ապրանքների արտադրանքի առաքման հաշիվ վավերագիր 40 մլն դրամով, սակայն շրջանառության հարկի հաշվարկում ցույց է տրվել 70 մլնի 80%-ի չափով՝ 56 մլն դրամ, իսկ հարկը հաշվարկել է 10%-ի չափով՝ 5,6 մլն դրամ, տարվա ընթացքում ունի նաև ապրանքների վաճառք 20 մլն դրամի չափով:

Հիմա հարկային տեսչությունից ստացել ենք ծանուցագիր, որ այդ գործարքը, ի նկատի ունեմ անշարժ գույքի օտարումը, համարվում է ԱԱՀ-ով հարկվող գործարք, և պարտավոր էինք դուրս գրել հարկային հաշիվ 70 մլնի 80%-ի չափով՝ 56 մլն դրամի չափով և վճարել 20 % ԱԱՀ: Խնդրում եմ ասացեք՝ շրջանառության հարկով վաճառքը սխա՞լ է եղել արդյոք, օրենքում կետ չեմ գտնում: Նշեմ, որ տարվա սկզբից աշխատում ենք շրջանառության հարկով: Նախապես շնորհակալ եմ:

Էլինա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Խնդիրը հետևյալն է ՝ աշխատողի համար 2020 թվականին հանձնվել էր 206 857 անվանական աշխատավարձ , եկամտային հարկը 10 տոկոս ՝ 20 685 ։ 2023-ին պարզվում է, որ պիտի հարկվեր 23 տոկոս։ Լրացուցիչ ստուգելուց պարզվում է, որ աշխատավարձը 2020-ին պիտի հանձնվեր 148 993՝ 206 857-ի փոխարեն ։ Իրավունք չունեմ պակաս ցույց տալու, քանի որ 3 տարին անցել է։

Ինչպե՞ս պիտի ցույց տամ ՀԾ-ում հարկային պարտավորության ավելացում 2020 թվականի համար 2023 թվականին։ Արդյո՞ք պիտի գնամ հետ և ուղղեմ 2020 թվականի գրանցումները, թե կա ինչ-որ թղթակցություն, ըստ որի նախորդ ժամանակաշրջանի ճշտում է կարելի կատարել 2023ի մեջ ։ Կանխավ շնորհակալ եմ։

Արմինե․

Որևէ մեկը ինֆորմացիա ունի՞, թե ինչ է լինելու Արցախում գրանցված ընկերությունների ճակատագիրը, որոնք գործում են Հայաստանում: Ինչպե՞ս են վճավելու հարկերը, կամ արդյո՞ք պետք է հաշվետվությունները ներկայացնել, և ովքե՞ր են ստանալու այդ հաշվետվությունները:

Մերի․

Բարև Ձեզ։

Booking – ով ստացած հաշվի համար գրու՞մ եմ ինքնահաշիվ և վճարումից հետո 20 տոկոս ոչ ռեզիդենտի շահութահա՞րկ եմ վճարում։

Հաշվի գումարը 1649,54 եվրո է։

Հարցս հետևյալն է․ 20 տոկոսը պահում եմ booking-ին վճարում եմ 1649,54-20 տոկոսը, թե՞ ամբողջ գումարն եմ փոխանցում, 20 տոկոսը հարկային գործակալի վրա է մնում ու չի ծախսագրվում։

Կարեն․

Բարև Ձեզ։ Ֆիզ․ անձն ընկերությունում ունի 100 տոկոս բաժնեմաս, բայց այս պահին դադարի մեջ է։ Ֆիզ․ անձը ունի նաև ԱՁ։ ԱՁ-ն արդյո՞ք կարող է շրջանառության հարկով աշխատել, թե՞ ոչ։

Լիլիթ․

Բարև Ձեզ: Ընկերությունը հունվար ամսին ներմուծել է թեթև մարդատար մեքենա, որի invoice+տրանսպորտը (ինքնարժեք) էականորեն փոքր է մաքսային արժեքից: ԱԱՀ-ն (մաքսային արժեք+20%) միացրել ենք ինքնարժեքին և մուտքագրել ՀՄ: Հոկտեմբերին մեքենան վաճառվել է: Ինչպե՞ս ձևակերպենք և առանձնացնենք ԱԱՀ-ն։

Սեդա․

Բարև Ձեզ։ Օգոստոսին Ա/Ձ ենք բացել, բայց ոչ մի գործունեություն չենք ծավալել, 04.10.2023թ․ ուղարկել եմ դադարեցման դիմում և 3-րդ եռ․ շրջ հարկի հաշվետվություն: Հիմա ես էլ ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ և ի՞նչ վճարումներ կատարեմ: Կանխավ շնորհակալություն։