Անշարժ գույքի վաճառք

Գրիգոր․

Բարև Ձեզ, հարցս շատ շտապ է, խնդրում եմ արձագանքեք փորձառու հաշվապահներ:

Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը իր անշարժ գույքը, որի կադաստարյին արժեքը 70 մլն դրամ է, վաճառել է 40 մլն դրամով, դուրս է գրել ապրանքների արտադրանքի առաքման հաշիվ վավերագիր 40 մլն դրամով, սակայն շրջանառության հարկի հաշվարկում ցույց է տրվել 70 մլնի 80%-ի չափով՝ 56 մլն դրամ, իսկ հարկը հաշվարկել է 10%-ի չափով՝ 5,6 մլն դրամ, տարվա ընթացքում ունի նաև ապրանքների վաճառք 20 մլն դրամի չափով:

Հիմա հարկային տեսչությունից ստացել ենք ծանուցագիր, որ այդ գործարքը, ի նկատի ունեմ անշարժ գույքի օտարումը, համարվում է ԱԱՀ-ով հարկվող գործարք, և պարտավոր էինք դուրս գրել հարկային հաշիվ 70 մլնի 80%-ի չափով՝ 56 մլն դրամի չափով և վճարել 20 % ԱԱՀ: Խնդրում եմ ասացեք՝ շրջանառության հարկով վաճառքը սխա՞լ է եղել արդյոք, օրենքում կետ չեմ գտնում: Նշեմ, որ տարվա սկզբից աշխատում ենք շրջանառության հարկով: Նախապես շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Հարգելի Գրիգոր, Ggrigoryan2010@gmail.com հասցեին ուղղակի գրեք: Ես կուղարկեմ Ձեզ պատասխան գրությունը, որն ուղարկել է ՊԵԿ-ը։

Gevorg Grigoryan

091-333517 Գևորգ

Tigran

այդ գործարքի արդյունքում կարող է կազմակերպության շրջանառությունը  ընթացիկ հարկային տարում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը` գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.
նաև այն որ շրջհարկ վճարողները եկամուտների հաշվառումն իրականացնում են Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով: որի համար նայեք ՀՕ հ.109-ը,

Գրիգոր

Շնորհակալություն, հարգելի Տիգրան, հարկային տարում բոլոր գործունեությունների մասով ՀՕ հ,109 հոդվածով հաշվարկված 90 մլն դրամ է:

Tigran

ՀՕ հ.109-ը 1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով՝
1) շենքերի, շինությունների (այդ թվումանավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի (այսուհետ սույն մասում շենք) օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար Օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից (այսուհետ սույն կետում՝ կադաստրային արժեք) ոչ պակաս չափով: 2021 թվականի հունվարի 1-ից հետո իրավունքի պետական գրանցում ստացած՝ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա շենքերի, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարումից եկամուտը հաշվարկվում է անշարժ գույք գնելու իրավունքի պետական գրանցման ամսաթվի դրությամբ գործող՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով, սակայն անշարժ գույքի օտարման օրվա դրությամբ անշարժ գույքի որակական և քանակական բնութագրիչների հիման վրա հաշվարկված՝ անշարժ գույքի հաշվարկային արժեքի 80 տոկոսից (այսուհետ սույն կետում՝ հաշվարկային արժեք) ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման (առանց ԱԱՀ-ի) դեպքում կադաստրային արժեքի (հաշվարկային արժեքի) և փաստացի հատուցման գումարի (առանց ԱԱՀ-ի) դրական տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, գործարքի կատարման օրը ներառվում է նոր սեփականատիրոջ եկամուտների մեջ, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարողը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ, որի դեպքում նոր սեփականատիրոջ մոտ ներված պարտավորություն չի առաջանում: Ընդ որում, ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից շենքն այլ անձի (ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ) կադաստրային արժեքից (հաշվարկային արժեքից) ցածր գնով (առանց ԱԱՀ-ի) օտարելու դեպքում`
ա. օտարող ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները հաշվարկվում են շենքի կադաստրային արժեքի (հաշվարկային արժեքի) չափով, որից նվազեցվում է օտարման օրն ընդգրկող ամսվա 1-ի դրությամբ տվյալ շենքի հաշվեկշռային արժեքը, ինչպես նաև ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար այդ գործարքից օրենքով սահմանված կարգով լրացուցիչ հաշվարկվող այլ հարկեր,
բ. գնորդ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի համար շենքի սկզբնական արժեքը որոշվում է կադաստրային արժեքով (հաշվարկային արժեքով), իսկ շենքի կադաստրային արժեքի (հաշվարկային արժեքի) և փաստացի ձեռքբերման գնի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը՝ որպես ներված պարտավորություն, ներառվում է համախառն եկամտի մեջ.

Արմեն

Ըստ Ձեր գրածի, անշարժ գույքի մասով, դուք պետք է հարկվեք շրջանառության հարկով 10 տոկոս դրույքաչափով: