22/10/2026

հարկեր և տուրքեր

Ալլա.

Բարև ձեզ։ Այսպիսի հարց. ֆիզ. անձը սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը (նպատակային նշ. բնակավայրերի) վաճառում է այլ ֆիզ. անձի։ Այս գործարքից վաճառողի մոտ ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում։

Գոհար.

Բարև ձեզ։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ցանկանում է առևտրի կենտրոնում զբաղվել թենիս խաղի կազմակերպմամբ։ Խնդրում եմ ասել՝ արդյո՞ք այդ գործունեությունը ենթակա է պետ. տուրքի:

Արևիկ.

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն աշխատում է որպես միկրոձեռնարկատեր, ձեռք է բերել Mst 544 տեխնիկա, սակայն նրանով գործունեություն չի կատարել, որի հետևանքով ցանկանում է տեխնիկան վաճառել։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. արդյո՞ք վաճառքի դեպքում հարկային դաշտը պետք է փոփոխվի, թե՞ կարող է աշխատել որպես միկրոձեռնարկատեր։

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք․ Ա/Ձ-Ն ցանկանում է զբաղվել բանջարեղենի օնլայն վաճառքով, ունի կայք՝ բացած, կարո՞ղ է գործել շրջհարկով, հդմ պե՞տք է ունենա, գրանցված աշխատող պիտի՞ լինի։ Նաև խնդրում եմ ասեք այդ օնլայն հդմ-ն ինչպե՞ս է գործածվում։

Գոքոր.

Բարև ձեզ։ Ես ֆիզ. անձ եմ և ուզում եմ Չինաստանի Ալիէքսպրեսով ներմուծեմ ապրանք (ալյումինե կտոր է)։ Ի՞նչ գումարի շրջաններում պետք է լինի (բեռնափոխադրումը ներառյալ, թե՞ օդով, թե՞ բեռնատարով), որ ես կարող եմ ստանալ առանց մաքսազերծում անելու։

Անուշ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում: Սեփականության իրավունքով ունի հողատարածք: Եթե այդ տարածքում ՍՊԸ-ի պատվերով կառուցվի տուն և վաճառվի ֆիզ. անձի՝ ի՞նչ հարկեր կառաջանան։

Էլեոնորա․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ օտարերկրացի ֆիզ․ անձը աշխատում է “Գլովո” ընկերությունում որպես առաքիչ, գումարը հավելվածի մեջ կուտակվում է և ստանալու համար պետք է հարկ վճարի։ Իրեն ասել են, որ պետք է առաջնորդվի ինքնազբաղված անձանց գործունեությունը կարգավորող կանոնակարգերով։ Խնդրում եմ կհուշեք՝ ի՞նչ հարկ պետք է վճարի։

Լիանա․

Արտադրական կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ-ով, 2021թ․-ին ճշգրտող հաշիվ է դուրս գրել 2020թ․-ի համար։ 2020թ․, թե՞ 2021թ․-ի շահութահարկի հաշվետվության մեջ համախառն եկամտից պետք է պակասացնել այդ գումարը։

Մարիաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե ֆիզիկական անձը մեկ տարվա մեջ գնում և վաճառում է մեկից ավելի ավտոմեքենաներ․
1) հարկվո՞ւմ է, և որքաո՞վ,
2) ինչպե՞ս պետք է վճարի հարկե՞րը,
3) այդ օրենքը գործում է մեկ տարվա մեջ կատարելով առքուվաճառք, թե՞ տվյալ տարվա մեջ:

Ռոման.

Բարև ձեզ: Ֆիզիկական անձը շուկայից գնել է տնկիներ իր տան այգում ծառեր տնկելու համար: Ձեռքբերումից մի քանի օր հետո որոշել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, բացել է ԱՁ և աշխատել ընդհանուր հարկման դաշտում՝ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ: Արդյոք հնարավո՞ր է որևէ կերպ ձեռքբերված տնկիները փաստաթղթավորել այնպես, որ Ա/Ձ-ով շուկայից ձեռքբերման 20 տոկոս եկամտային հարկ չվճարի։

Անուշ.

Բարև Ձեզ։
Ես միկրոձեռնարկատեր եմ, գործունեությունն է հեռավար աշխատանք, ծառայությունների մատուցում է: Չկան գրանցված աշխատողներ, անհատ եմ: Տեխնիակական խնդրի հետևանքով դարձել եմ ԱԱՀ հարկատու, սակայն վերջերս եմ ծանուցում ստացել այդ մասին:
Կասեք խնդրեմ՝
1. ի՞նչ ամսական հաշվետովություններ պետք է ներկայացնեմ ԱԱՀ-ի համար,
2. այդ հաշվետվությունները միայն ամսվա համար են, թե՞ նաև եռամսյակային,
3. ի՞նչ վճարումներ (հարկեր) պետք է կատարեմ, դրոշմանիշայինից բացի,
4. արդյո՞ք նախորդ ամիսների համար հարկ է գանձվելու, չնայած որ նոր են տեղեկացրել։

Կա՞ արդյոք ուղեցույց կամ վիդեհոլովակ հարկային հաշվետվությունների վերաբերյալ։

Շնորհակալություն։

Նարինե.

Ա/Ձ֊ն ներմուծում պետք է անի Չինաստանից։ Ապրանքը Հայաստան պետք է մտնի Ղազախստանից։ Այս դեպքում սա համարվու՞մ է ԵՏՄ նորմուծում, թե՞ երրորդ երկրից։
Ա/Ձ֊ն Բելառուսից ներմուծում է փայտ։ Մեքենան, որը բերում է ապրանքը, պատկանում է Հայաստանում գրանցված ընկերությանը։ Հաշվի մեջ առանձնացված տողով գրված է բեռնափոխադրում Բելառուսից ՀՀ սահման։ Արդյո՞ք Ա/Ձ֊ի մոտ առաջանում է հարկային պարտավորություն այդ մասով։
ԱԱՀ֊ով աշխատող Ա/Ձ֊ն Բելառուսից ապրանք է ներմուծում, դիմացի կողմից գնել է դոլարով, սակայն Հայաստանից Բելառուս դոլար չեն կարում փոխանցել։ Ինչպե՞ս վարվել այս դեպքում։

Արա.

Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ կապված համատեղ գործունեության հետ։ ԱԱՀ վճարող և շրջ․ հարկ վճարող ընկերությունները ցանկանում են համատեղ մասնակցել պետական տենդերի։ Ըստ էության աշխատանքների կատարումը կատարվելու է շրջ․ հարկ վճարող ընկերության կողմից, իսկ ԱԱՀ վճարողը միայն պայմանագրով սահմանված %-ի դիմաց տալու է իր լիցենզիան։ Ըստ 32-րդ հոդվածի 3-րդ մասի հարկայինում հաշվետու անձ լինելու առավելությունը տրվում է ԱԱՀ վճարողին, բայց այս պարագայում ինչպե՞ս է կատարվելու հարկերի վճարումը և՛ շրջ․ հարկ վճարող ֆիրմայի դեպքում, և՛ ԱԱՀ վճարողի դեպքում։ Նշեմ նաև, որ գործերը ըստ պայմանագրի վարվելու են շրջ․ հարկ վճարող ընկերության կողմից։ Կխնդրեի տալ մանրամասն պատասխան։ Նախապես շնորհակալություն։

Վահագն.

Բարև Ձեզ։ Տեխսպասարկման կետը աշխատելու է միկրոյի կամ շրջհարկի դաշտում։ Ավտոտեխսպասարկման կետում կատարվելու է նաև յուղի փոխարինում, եթե յուղը վաճառվելու է տեխսպասարկման կետում, ուրիշ ի՞նչ հարկ կառաջանա (ակցիզային, բնապահպանական)։

Կարմեն.

Բարև Ձեզ, հարգելի ընկերներ։ Զբաղվում ենք ավիատոմսերի վաճառքով։ Աշխատում ենք շրջ. հարկով, ՀԴՄ ենք խփել, ճիշտ այն գումարը, որը տոմսի արժեքն էր, բայց մեզ մոտ շփոթություն է առաջացել։ Մեր շահույթը դրանից 5000 ՀՀ դրամ է, սակայն ՀԴՄ ենք խփել ու ուզում ենք իմանալ, մենք հարկ վճարելու ենք մեր շահութահարկից, թե՞ տոմսի արժեքից։

Մայա.

ՀՕ հոդված 269
2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում`
1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից։
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, ելնելով վերոգրյալ հոդվածից, ի՞նչ հարկեր է վճարում միկրոձեռնարկատերը ՀՀ ներկրում կատարելիս:

Գոհար.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Անձը ցանկանում է բացել ՍՊԸ, որ զբաղվի մեքենաների վարձատվությամբ։ Կասե՞ք՝ արդյոք կարո՞ղ է գործել միկրոյով և ի՞նչ հարկային պարտավորություն ունի իր և աշխատողի համար։ ՍՊԸ ունենալու է դեռևս միայն տնօրեն։

Մարիամ.

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ եթե երկու ֆիզ. անձերի միջև կատարվել է մեքենայի առքուվաճառք՝ 2021թ, սակայն անվանափոխություն և պետական գրանցում չի կատարվել մինչ օրս /19.07.22թ/, այժմ գրանցելիս արդյո՞ք անկանխիկ վճարման նոր փոփոխությունները պիտի գործեն, քանի որ վճարվել է 2021թ-ին, և ի՞նչ հարկ է առաջանում նման գործարքի ժամանակ։

Ռուբ.

Բարև Ձեզ։ Եթե Ա կազմակերպությունը գործում է շրջ․ հարկի դաշտում, իսկ Բ-ն՝ ընդհանուր համակարգում, և ուզում են կնքել համատեղ գործունեության պայմանագիր տենդերի մասնակցելու համար, տվյալ դեպքում կարո՞ղ է առաջանալ վտանգ, որ շրջ․ հարկի համակարգում գործող ֆիրման հայտնվի ընդհանուր հարկման համակարգում։

Մարի.

Հարգելիներս, հարցս հետևյալն է. շրջհարկով աշխատաող ԱՁ-ն, որը չունի գրանցված աշխատող, պետք է պարտադի՞ր վճարի ամսական/կամ տարեկան կտրվածքով 5 000դրամ եկ.հարկ և 5 000դրամ սոց վճար։ Եվ երկրորդ հարցս. այդ վճարները ո՞ր ձևի հաշվետվության մեջ պետք է ցույց տա ու ի՞նչ ժամկետներում: Շնորհակալ եմ նախապես: