Մեքենայի առքուվաճառք

Մարիամ.

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ եթե երկու ֆիզ. անձերի միջև կատարվել է մեքենայի առքուվաճառք՝ 2021թ, սակայն անվանափոխություն և պետական գրանցում չի կատարվել մինչ օրս /19.07.22թ/, այժմ գրանցելիս արդյո՞ք անկանխիկ վճարման նոր փոփոխությունները պիտի գործեն, քանի որ վճարվել է 2021թ-ին, և ի՞նչ հարկ է առաջանում նման գործարքի ժամանակ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե 2021-ին է գործարքի պայմանագիրը ապա վճարման մասով խնդիր չկա, սակայն հնարավոր է որ վաճառող կողմը եկամտային հարկի խնդիր ունենա պետական գրանցումից հետո, կախված է թե որքան ժամանակում է մեքենան ձեռք բերել ու վաճառել։

Գայանե

Ռեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում ավտոմեքենայի օտարումը, եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո՝ 365 օրվա ընթացքում: Գույքի օտարումից ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 1 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից: