Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Մարինե
Մարինե
6 տարի առաջ

Դա կախված է այն բանից, թե տվյալ կազմակերպությունն ինչ հարկատեսակով է հարկվում, և դոնորն ինչ համաձայնագիր կամ պայմանագիր ունի մեր կառավարության հետ: Սովորաբար դրամաշնորհ ստացողները շահույթ չստացող կազմակերպություններ են և որևէ տնտեսական գործունեություն չեն իրականացնում, ուստի շահութահարկ կամ ԱԱՀ կամ շրջանառության հարկ չեն վճարում կամ հենց դրամաշնորհի մասով չեն վճարում: Այդ պայմանագրի շրջանակներում ընդունված աշխատողների աշխատավարձից պահվում և պետբյուջե են վճարվում բոլոր հարկերը՝ եկամտային հարկ, սոցիալական և դրոշմանիշային վճարներ: Կան դոնորներ, որոնք տալիս են նամակ, որով ներկայացնում են այն վաճառակետերը, որտեղից ապրանք կամ ծառայություն է ձեռք բերվում, ու դրա հիման վրա ԱԱՀ-ն չի ներառվում վաճառքի գնի մեջ:

Նարինե
Նարինե
6 տարի առաջ

Եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, ապա հարկվում է ավելացված արժեքի հարկով, բացառությամբ այն դրամաշնորհների, որոնք բավարարում են Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջները:

Արա
Արա
6 տարի առաջ

Իմ կարծիքով՝ դրամաշնորհի դեպքում այն որևէ ձևով չի հարկվում, բացառություն է կազմում միայն ավելացված արժեքի հարկը: