27/10/2026

ՀԿ

Ալլա.

Բարի օր, հարգելի խմբակիցներ: ՀԿ ուզում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալել՝ համերգ կազմակերպել և տոմսերի վաճառք իրականացնել: Խնդրում եմ հուշեք՝ թե ի՞նչ քայլից պետք է սկսեմ հաշվապահական հաշվառումը:

Արթուր.

ՀԿ-ները իրավունք ունե՞ն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, որի մասով պետք է հանձնի հաշվետվություններ և հարկվեն։ ՀԿ-ն ծառայություն պետք է մատուցի, արդյո՞ք պետք է գրել հաշիվ ապրանքագիր, իրավունք ունի՞ պայմանագիր կնքի, և եթե ունի իրավունք՝ ինչպե՞ս է հարկվում, ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնեմ:

Արուս.

Բարև Ձեզ:
Ցանկանում եմ բացել հասարակական կազմակերպություն, որը կզբաղվի հոգեբանությամբ: Ֆինանսավորումը դրսից է լինելու: Կասե՞ք անհրաժեշտ քայլերը հերթականությամբ, և ի՞նչ առանձնահատկություններ ունի այս ոլորտը հաշվապահության տեսանկյունից։

Անի.

Հարգելի գործընկերներ, առկա է գրանցված ՀԿ, արձանագրության որոշմամբ նշանակվել է ՀԿ-ի տնօրեն: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ՀԿ-ի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու: Շնորհակալ կլինեի, եթե ՀԿ-ի տնօրենի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակ ուղարկեիք, էլ. հասցե՝ ani.muradyan.111 շնիկ mail.ru
Կանխավ շնորհակալ եմ:

Անի.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը Կանաչ Արահետ ՀԿ-ից ստացել է շնորհ։ ՀՀՄՍ 20-ով կարգավորվում է պետական շնորհները։ Արդյո՞ք այս շնորհի համար էլ պետք է տալ նույն հաշվապահական ձևակերպումները:

Արմինե.

Բարև Ձեզ: ՀԿ-ն ցանկանում է դուստր առևտրային կազմակերպություն բացել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել պետ. ռեգիստր: Նախապես շնորհակալություն:

Gayane.

Հարգելի հաշվապահներ, մի այսպիսի հարց. Ա և Բ ՍՊԸ-ներից Ա ՍՊԸ-ն շրջհարկով է, իսկ Բ ՍՊԸ-ն միկրոյով է աշխատում, արվեստի բնագավառ են երկուսն էլ, հիմնադիրները նույնն են՝ Ա-18%, Բ-100%: Հիմա հարց. ուզում են այդ երկու ՍՊԸ-ները միավորվեն՝ Հասարակական Կազմակերպություն բացեն, արդյո՞ք կարող են: Ընդհանուր հարկման դաշտ չե՞ն հայտնվի երկու ՍՊԸ-ները:

Sofya.

Բարև Ձեզ:
Այսպիսի հարցով եմ դիմում Ձեզ:
Խնդրում եմ ասեք ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնենք և ի՞նչ ժամկետներում, եթե.

ՀԿ-ն բացվել է 2016թ-ի դեկտեմբերին և գործունեության դադար է տվել և ներկայացրել շահութահարկի 0-ական հաշվետվություն:

2020թ-ի նոյեմբերին վերաբացման հայտ է ներկայացրել:

2020թ-ի դեկտեմբեր ամսին ՀԿ-ին բարեգործական ծրագիր իրականացնելու նպատակով եվրոպայից գումար են փոխանցել /փոխանցումը կատարվել է մասնավոր դպրոցի տնօրենի կողմից/:

Ծրագիրը իրենից ներկայացրել է ամանորյա նվերների տուփերի տրամադրում Արցախցի երեխաներին:

Աշխատողներ չկան, պարզապես կամավորական հիմունքներով կազմակերպել ենք ծրագրի իրականացումը:

2021թ-ի փետրվարի 9-ին ՀԿ-ն գործունեության դադարի դիմում է ներկայացրել:

Կանխավ շնորհակալություն:

Susanna.
Հասարակական կազմակերպությունները կարո՞ղ են կանխիկ գործարքով ծախսեր կատարել՝ ՀԴՄ-ն հիմքնավորող փաստաթուղթ կհանդիսանա արդյո՞ք։ Եթե հյուրասիրության ծախսեր կան՝ սուրճ, թեյ, ջուր, դա ինչպիսի՞ թղթերով հիմնավորվի, ի՞նչ թղթեր են պետք։ Անցկացվում է մրցաշար։

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եվս խորհրդի կարիք ունեմ: Հասարակական կազմակերպությունը 1 տարվա ծրագիրը ավարտեց՝ պետական ծրագիր էր: Մյուս ծրագիրը՝ էլի պետական, շահել է, սակայն փետրվարի 1-ից է ծրագիրը: Հիմա հարց. աշխատողները, եթե հունվար ամսին չեն աշխատելու՝ ազատեմ դեկտեմբերի 31-ով, նորից ընդունեմ փետրվարի 1-ից, թե՞ հունարին կարող եմ զրոյական հաշվետվություն տալ: Ի՞նչ ձևակերպեմ աշխատողների պահով, եթե թողնեմ: Նկատի ունեմ իրենց հաշվին արձակու՞րդ:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հասարակական կազմակերությունը մեկ տարվա պետական ծրագրով է աշխատել, աշխատավարձի հոդվածում մի 200 հազար դրամ է ավելացել, որ խնդրեմ կհուշեք՝ ինչպե՞ս ճիշտ տնօրինել. պարգևավճար, թե՞ հավելավճար տալ մի երեք աշխատողի: Կանխավ շատ շնորհակալ եմ, կոլեգաներ ջան:

Հարգելի խմբակիցներ,

ՀԿ-ն դրամաշնորհի շրջանակներում պետք է ապրանք ներմուծի Չինաստանից, քանի որ շահույթ չհետապնդող կազմակերպություն է համարվում, խնդրում եմ ուղղորդեք՝ որևէ խնդիր չի՞ առաջանա այս առումով։ Կա՞ն ինչ-որ փաստաթղթեր, որոնք հետագայում պետք է ՀԿ—ն ներկայացնի հարկային մարմիններին, թե՞ ամեն ինչ այնպես է, ինչպես սովորական կազմակերպությունների դեպքում։ Շնորհակալություն:

Անի.

Հարգելի հաշվապահներ, եթե ՀԿ-ի եկամուտները միայն դրամաշնորհներից են, ապա կարո՞ղ է շահութահարկի հաշվարկ չներկայացնել, թե՞ պետք է ներկայացնի զրոյական հաշվարկ:

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, հասարակական կազմակերպությունը գործում է պետական ծրագրով,այսինքն՝ աշխ. և սոցիալ հարցերի նախարարության ֆինանսավորմամբ: Կասե՞ք՝ ՀԾ հաշվապահությունը հանրային հատվածով է, թե՞ ոչ:

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք բոլոր կազմակերպությունների դեպքում ֆինանսական հաշվետվություններից կազմվում է նաև դրամական հոսքերի մասին հաշվետվությունը: 2. Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀԿ-ի հաշվապահությունը, գիտեմ, որ ՀԿ-ները գործում են ընդհանուր հարկման դաշտում, արդյո՞ք չեն ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ և արդյո՞ք ստացված դրամաշնորհները չեն հարկվում շահութահարկով: Գիտեմ նաև, որ հաշվետվություն են ներկայացնում գործունեության մասին յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 30-ը։ Կազմվում է արդյո՞ք հաշվեկշիռ, ֆին. արդյունքների մասին հաշվետվություն, դրամական հոսքի: Կան արդյո՞ք այլ հաշվետվություններ:

Բարև Ձեզ, ՀԿ-ն ուզում է ապրանքներ ձեռք բերի, արդյո՞ք ՀԴՄ կտրոնի վրա իր ՀՎՀՀ-ն նշված լինլու դեպքում կարող է ծախս ճանաչել:

Մեկ հարց ևս, եթե ՀԿ-ին կանխիկ դրամ պետք է միայն ապրանքների դիմաց վճարելու համար, դրամարկղային գիրք վարելուց բացի անհրաժեշտ է արդյո՞ք ունենալ հսկիչ դրամարկղային մեքենա /վերապատրաստումից ստացված եկամուտները միայն փոխանցում է կատարվում/:

Գայանե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՀԿ-ի համար ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության ձև 2-ը կօգնե՞ք լրացնել։ Խնդրում եմ, հեռախոսահամար գրեք, զանգեմ։ Շնորհակալ եմ։

Արմեն.

Բարև ձեզ: Ցանկանում եմ տեղեկանալ՝ բարեգործական հասարակական կազմակերպության գործունեության մեջ կարո՞ղ եմ ներառել նաև ԶԼՄ – էլեկտրոնային կայք և լրատվություն:

Խաչատուր․

Խնդրում եմ օգնեք ճշտել, եթե հասարակական կազմակերպությունը չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, իր կողմից հիմնադրած ՍՊԸ-ից ստացված մասնահանումը արդյո՞ք կարող է համարվել հարկվող եկամուտ։

Արմինե․

Հարգելի հաշվապահներ, ՀԿ-ն ծանուցագիր է ստացել, որ չի հանձնել հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ հաշվետվությունը։ Արդյո՞ք պետք է հանձնել նշված հաշվետվությունը, եթե հանրային միջոցներից ստացված գումարները չեն գերազանցել 5 միլիոն դրամը։ Եվ այդ դեպքում ո՞ր համարի հաշվետվությունը պետք է հանձնել՝ “246. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության”, թե “251. Հաշվետվություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեության”։ Շնորհակալություն։