Tag: ՀՕ

Հնարավո՞ր է, որ գնորդը վճարի գումարն առանց ԱԱՀ, իսկ մատակարարը վճարի ԱԱՀ-ն

Էլիզա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ինձ ԱԱՀ-ի հետ կապված հետևյալ հարցում։
Կա դրամաշնորհային ծրագիր, որն ԱԱՀ-ից ազատված չէ, բայց շահառուն վճարելու է օրինակ՝ գույքի ձեռքբերման գումարն առանց ԱԱՀ-ի, իսկ մատակարարը պատրաստվում է վճարել ԱԱՀ-ն։ Դա կարո՞ղ է ինչ-որ կերպ հակասել հայկական օրենսդրությանը։

Կամ, եթե դիտարկենք առանց դրամաշնորհային ծրագրի։ Հնարավո՞ր է արդյոք, որ գնորդը վճարի գումարն առանց ԱԱՀ, իսկ մատակարարը վճարի ԱԱՀ-ն։ Դա հարկային օրենսգրքի որևէ կետի խախտու՞մ է։

2+

Կանխիկ գործարքների վերաբերյալ

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է կանխիկ գործարքներին: 1. Արդյոք կազմակերպությունը իրավունք ունի՞ շուկայից ձեռքբերման համար վճարել կանխիկ 300 000 դրամից ավելի:
2. Դրամարկղային գործառնության սահմանափակումը վերաբերվում է արդյո՞ք վարձակալական վճարներին: 3. Հարկային օրենսգրքի 386 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը՝ 2/ կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրրորդ պարբերության 4-րդ կետով սահմանված` ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և /կամ/ ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի՝ հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն՝ այսինքն, եթե կազմակերպությունը միանվագ 400 000 դրամ գումար ստանա անհատ ձեռնարկատիրոջից և տա ՀՎՀՀ-ով ՀԴՄ՝ դա չի՞ համարվի կանխիկ և խախտում չի՞ լինի:

0

Թեստ ՀՀ Հարկային օրենսգրքից

264
Created on By Accountant.amAccountant.am

Թեստ ՀՀ Հարկային օրենսգրքից

1 / 10

Որպես շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացման վերջնաժամկետը

2 / 10

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող են համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որոնց՝ նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել

3 / 10

ԱԱՀ-ից ազատված գործարք է

4 / 10

Շրջանառության հարկի մեջ

5 / 10

Նշվածներից որը չի համարվում արտոնագրային հարկով հարկման օբյեկտ

6 / 10

Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ

7 / 10

Չգրանցված աշխատողի տուգանքը

8 / 10

Քանի՞ տարի է կրթական և ուսումնական հաստատությունների շենքերի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը

9 / 10

ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման դեպքում սկզբնական արժեքը հաշվարկելիս հիմք է ընդունվում

10 / 10

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ստացած շահաբաժինների մասով եկամտային հարկը հաշվարկվում է

Your score is

0%

36+

Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 9-րդ և 13-րդ մասեր

Արայիկ.

Հարգելի կոլեգաներ, հարց եկամտային հարկից, Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 9-րդ և 13-րդ մասերի վերաբերյալ: Ինչի՞ն է վերաբերում 9-րդ մասը, և 13-րդ մասի երկրորդ պարբերությամբ 55-րդ հոդվածի 1-5-րդ կետերով նշված հաշվարկային փաստաթղթերից տարբերվող ի՞նչ փաստաթուղթ կարող է լինել:

0

Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն

Արա.

Բարև ձեզ: Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն՝
1. արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն վճարում սոցիալական վճար,
2. արդյո՞ք Երևան քաղաքի վարչական սահմանից դուրս գտնվող մանրածախ առևտուրը ազատվում է հարկերից,
3. արդյո՞ք մանր արտադրությունը չի կարող իրավաբանական անձանց ապրանք մատակարարել, եթե նա միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է:

0

“Հարկային տարի” հասկացության վերաբերյալ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, համաձայն ՀՕ հոդված 44-ի` հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող երրորդ հարկային տարին լրանալուց հետո, իսկ խախտումը կատարելու հարկային տարի է համարվում խախտում պարունակող համապատասխան հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու համար Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետի վերջին օրը ներառող հարկային տարին: Արդյո՞ք շահութահարկի ճշգրտված հաշվարկ ներկայացնելու դեպքում “հարկային տարին” կհաշվարկվի հաշվարկի ներկայացման օրվանից:

0