Tag: պայմանագիր

Արդյո՞ք կարելի է աշխատանքային պայմանագիր կնքել ՀԿ խորհրդի անդամի հետ

Կարինե.

Բարև ձեզ: Հասարակական կազմակերպության խորհրդի անդամի հետ կարո՞ղ ենք աշխատանքային պայմանագիր կնքել ծրագրերից որևէ մեկում: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք կարելի է աշխատանքային պայմանագիր կնքել ՀԿ խորհրդի անդամի հետ

Փորձաշրջանով աշխատանքի ընդունելու դեպքում

Աննա.

Փորձաշրջանով աշխատանքի ընդունելու դեպքում պայմանագիրը որոշակի՞ է համարվում, թե՞ անորոշ:

Կարդալ ավելին Փորձաշրջանով աշխատանքի ընդունելու դեպքում

Ե՞րբ աշխատանքային պայմանագիրը կհամարվի լուծված

Անի.

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է․ աշխատողի հետ կնքվել է պայմանագիր՝ 3 ամիս ժամկետով։ Պայմանագիրը կնքվել է փետրվարի 29-ին, և մարտի 2-ը եղել է աշխատողի 1-ին աշխատանքային օրը, քանի որ մարտի 1-ը կիրակի էր։ Խնդրում եմ, ասեք՝ աշխատանքային պայմանագիրը ե՞րբ է համարվում լուծված՝ մայիսի 29-ի՞ց, թե՞ հունիսի 1-ից։

Կարդալ ավելին Ե՞րբ աշխատանքային պայմանագիրը կհամարվի լուծված

Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օր

Անի.

Բարև ձեզ:
Եթե աշխատողի աշխատանքային պայմանագիրն ավարտվում է ոչ աշխատանքային օրով, ինչպե՞ս պետք է ձևակերպել հրամանը և ո՞ր օրով ազատել:

Կարդալ ավելին Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օր

Ի՞նչ պայմանագիր պետք է կնքել

Սյուզաննա.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ. եթե ցանկանում եմ գումար ներդնել գործընկերոջ գործի մեջ, որի դիմաց ամեն օր գումար կստանամ, ի՞նչ պայմանագիր պետք է կնքել: Պարզապես չգիտեմ՝ ում դիմել: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ պայմանագիր պետք է կնքել

Արտակարգ դրության պատճառով հնարավոր չէ ձեռք բերել նյութ

Լուսինե.

Եթե քաղ. իրավականով թիթեղագործ եմ վարձել, և նյութն էլ իր կողմից է բերված, այդ դեպքում պայմանագրի մեջ պե՞տք է նշվի և՛ աշխատավարձ, և՛ նյութ, քանի որ փակ են խանութները, հաշիվ-ապրանքագրով հնարավոր չէ այս պահին ձեռք բերել:

Կարդալ ավելին Արտակարգ դրության պատճառով հնարավոր չէ ձեռք բերել նյութ

Արդյո՞ք անձը կհամարվի 8-րդ միջոցառման շահառու

Յանա․

Բարև ձեզ: Ուզում էի ճշտել․ աշխատում եմ մասնավոր մանկապարտեզում ժամավճարով։ Այսօր պարզեցի, որ պայմանագիրս քաղաքացիաիրավական է։ 8-րդ կետի շահառու համարվու՞մ եմ, թե՞ ոչ, եթե գրանցված եմ որպես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող։

Կարդալ ավելին Արդյո՞ք անձը կհամարվի 8-րդ միջոցառման շահառու

Արդյո՞ք անձը հանդիսանում է կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու

Աշոտ.

Բարև ձեզ: Կներեք, մի հարց ունեմ. կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու համարվու՞մ եմ, թե՞ ոչ, եթե գրանցված քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ և նշված մարտի 13-ից չեմ աշխատում մինչ օրս։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Արդյո՞ք անձը հանդիսանում է կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու

Ինչպե՞ս նշել աշխատանքային պայմանագրում աշխատանքային ժամերը

Լուիզա․

Բարև ձեզ: Մի հարց ունեմ ժամավճարի հետ կապված։ Շնորհակալ կլինեմ, եթե օգտակար լինեք։ Հարցս հետևյալն է՝ ժամավճարով աշխատողի աշխատանքային պայմանագրում կարո՞ղ ենք ամսական ֆիքսված ժամերը գրել, ասենք, շաբաթական 40 ժամ, իսկ աշխատավարձի բաժնում գրել ամսական աշխատավարձի չափը, այնուհետև նշել, որ ժամավճարային է, յուրաքանչյուր ժամի արժեքը՝ ——— ՀՀ դրամ։ Կարո՞ղ ենք ամսական աշխատավարձի չափը չնշել, այլ նշել, որ փաստացի կատարած ժամերի դիմաց է վարձատրվում, թե՞ եթե 40 ժամը նշում ենք, հաշվարկն էլ պետք է անենք։

Կարդալ ավելին Ինչպե՞ս նշել աշխատանքային պայմանագրում աշխատանքային ժամերը

Կարո՞ղ է արդյոք ընկերությունը դիմել աջակցության համար

Աննա․

Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառմանը։ Եթե կազմակերպությունը 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականը ընկած ժամանակահատվածում ունեցել է 14 աշխատող (+ 1 քաղաքացիաիրավական պայմանագրով), և այս 14-ից մեկի աշխատավարձը պակասեցվել է, արդյո՞ք սա համարվում է աշխատավարձի փաստացի ֆոնդի նվազում, և ընկերությունը չի՞ կարող դիմել աջակցության համար։

Եվ ամեն դեպքում խնդրում եմ նշել դիմելու կարգը։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Կարո՞ղ է արդյոք ընկերությունը դիմել աջակցության համար

Կարո՞ղ է արդյոք գործատուն աշխատավարձի միայն կեսը վճարել

Մարիամ․

Բարև ձեզ։ Կարո՞ղ է արդյոք գործատուն աշխատավարձի միայն կեսը վճարել արտակարգ դրության պայմաններում, եթե աշխատանքային պայմանագիր չկա կնքված։

Կարդալ ավելին Կարո՞ղ է արդյոք գործատուն աշխատավարձի միայն կեսը վճարել

Հնարավո՞ր է աշխատակիցների հետ կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր

Հերմինե․

Բարև Ձեզ, նախ շնորհակալություն նման հնարավորություն ընձեռելու համար: Հարցս հետևյալն է. մեր արտադարամասի աշխատանքը հիմնականում համարվում է սեզոնային, որովհետև աշխատակիցբերին հիմնականում ընդունում ենք աշխատանքի ժամանակավոր, սեզոնի հետ կապված, պահածոների արտադրանք ենք իրականացնում. հնարավո՞ր է արդյոք այդ աշխատակիցներին ընդունենք ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ քաղիրավական ծառայությունների հիմունքներով։

Կարդալ ավելին Հնարավո՞ր է աշխատակիցների հետ կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր

Միանվագ նպաստ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին

Մելինե.

Բարև ձեզ: Կխնդրեի տեղեկություն տալ. եթե ամուսինս արտակարգ դրության պատճառով զրկվել է աշխատանքից, իսկ ես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ, և աշխատավարձս մինիմալ աշխատավարձից փոքր է, արդյո՞ք մեր երկու անչափահաս երեխաները չեն ստանալու միանվագ 100 000 դրամ նպաստը:

Կարդալ ավելին Միանվագ նպաստ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին

Եռակողմ կապալի պայմանագրի ձևանմուշ

Հակոբ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ տրամադրել եռակողմ կապալի պայմանագրի ձևանմուշ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Եռակողմ կապալի պայմանագրի ձևանմուշ

Հաշվետվություն լրացնելու վերաբերյալ

Դավիթ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և ուզում է գրանցել քաղաքացիաիրավականով աշխատող, կարո՞ղ եք ասել հաշվետվության 79 ձևի մեջ բաժին 4֊ում ո՞ր կետերն ենք լրացնելու:

Կարդալ ավելին Հաշվետվություն լրացնելու վերաբերյալ

Ֆիզիկական անձից գույք է ձեռք բերվել

Նաիրա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ երբ ֆիզ. անձից գույք ենք ձեռք բերում, պե՞տք է նրան գրանցել taxservice-ով քաղաքացիաիրավական հարաբերություն, իսկ եթե ոչ, ինչպե՞ս եկամտահարկի հաշվետվության մեջ ցույց տալ նրանից պահված հարկը:

Կարդալ ավելին Ֆիզիկական անձից գույք է ձեռք բերվել

Ֆիզ. անձը իր սեփական տեխնիկայով կազմակերպությանը մատուցել է ծառայություններ

Սերգեյ․

Ֆիզ. անձը իր սեփական տեխնիկայով կազմակերպությանը մատուցել է ծառայություններ: Եթե ծառայությունների մատուցման պայմանագիր եմ կնքում, ապա տալիս եմ աշխատավարձ, այսինքն 23 տոկոսի տակ է ընկնում, արդյո՞ք կարող եմ տեխնիկայի վարձակալության պայմանագիր կնքել և 10 տոկոս ցույց տալ։

Կարդալ ավելին Ֆիզ. անձը իր սեփական տեխնիկայով կազմակերպությանը մատուցել է ծառայություններ

ԱՁ-ն ֆիզ. անձից տարածք է վարձակալում

Գայանե․

Խնդրում եմ, օգնեք․ եթե ԱՁ-ն ֆիզ. անձից տարածք է վարձակալում, ովքեր նաև ամուսիններ են, ինչպե՞ս պետք է կնքվի պայմանագիրը, և եթե կարելի է, ձևը կուղարկե՞ք։

Կարդալ ավելին ԱՁ-ն ֆիզ. անձից տարածք է վարձակալում

Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը չկնքելու դեպքում

Գուգո․

Բարև Ձեզ։ եթե անշարժ գույքը տալիս ես վարձակալության և պայմանագիր չես կնքում, ապա վարչական տուգանքը որքա՞ն է կազում։

Կարդալ ավելին Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը չկնքելու դեպքում

Աշխատանքի վարձատրություն քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Աստղիկ․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ օգնել մի հարցում: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի աշխատավարձը սահմանվել է 100 000 դրամ: Հունվար ամսին նա աշխատել է 22 օր, բնականաբար տոն օրերին ևս: Խնդրում եմ, ասեք՝ ինչքա՞ն կկազմի նրա միջին օրականը և հունվարին վճարվելիք աշխատավարձը: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Աշխատանքի վարձատրություն քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Նյութական պատասխանատվության պայմանագրի կնքում

Անի․

Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք կարող ենք միևնույն ավտոմեքենայի վերաբերյալ տարբեր անձանց հետ լիակատար նյութական պատասխանատվության վերաբերյալ պայմանագիր կնքել: Շնորհակալություն։

Կարդալ ավելին Նյութական պատասխանատվության պայմանագրի կնքում

Վճարում աղբահանության ծառայությունների դիմաց

Էլիզա․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մի հարց ունեմ, որ չեմ կարողանում լուծումը գտնել: Հարցս հետևյալն է՝ համայնքապետարանում աղբահանությունը պարտադիր պետք է դնենք «շրջակա միջավայրի պաշտպանություն» դասակարգումով, բայց մեզ մոտ աղբահանությունը կատարում է ֆիզիկական անձը, որի հետ կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր: Հիմա այդ դասակարգումով 4111 հոդվածով կարո՞ղ եմ նրան վճարել: Ուրիշ հոդվածներով չի լինում, քանի որ հաշիվ-ապրանքագիր չկա: Խնդրում եմ, եթե գիտեք, շուտ պատասխանեք: Շնորհակալություն։

Կարդալ ավելին Վճարում աղբահանության ծառայությունների դիմաց

Հասարակական նշանակության տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ

Գուգո․

Բարև ձեզ։ Եթե ես հասարակական նշանակության տարածք եմ տալիս վարձով, կարո՞ղ եմ 2 հոգու միաժամանակ տալ։ Եթե այո, ապա անպայմա՞ն է, որ նոտարական ուժ ունենա վարձակալական պայմանագիրը, և որքա՞ն է հարկվում։

Կարդալ ավելին Հասարակական նշանակության տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ