Tag: ստորագրություն

Ստորագրության ստուգումը չի հաջողվել

Aram.

Էլ. ստորագրության խնդիր կա, ո՞վ կաևող է օգնել:
Ցույց է տալիս.
Ստորագրության ստուգումը չի հաջողվել: (Փաստաթղթում ‘—- —-յան sign’ ներկայացուցչի ID քարտով ստորագրությունը սխալ է):

Շահութահարկի հաշվարկը թղթային հանձնելու դեպքում

Շուշան.

Հարգելի կոլեգաներ, մի հասարակ հարց ունեմ: Շահութահարկի հաշվարկը թղթային հանձնելու դեպքում ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ, եթե հաշվետվությունը ստորագրված և կնքված է տնօրենի կողմից, իսկ հաշվապահի ստորագրությունը բացակայում է: Կարո՞ղ է արդյոք հաշվետվությունը անվավեր և չհանձնված ճանաչվել: Արդյո՞ք պարտադիր է հաշվապահի ստորագրությունը այս դեպքում:

Ո՞վ է ստորագրելու արձակուրդի դիմումը

Անդրանիկ.

Բարև ձեզ:

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Եթե ընկերության կառավարիչը մեկնում է արձակուրդ, նրա դիմումը և արձակուրդի հրամանը հենց նա՞ է ստորագրում, թե՞ պարտադիր ընկերության տնօրենը:

Կազմակերպությունը հաշիվները ստորագրել է միայն թղթային տարբերակով

204

Hamest.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. եթե կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ հարկատեսակով, սակայն էլեկտրոնային հարկային հաշիվներ կան, որոնք վավերականացրել են ոչ թե էլեկտրոնային եղանակով, այլ թղթային տարբերակով: Դա անվավե՞ր է ճանաչվում, թե՞ ոչ, իսկ եթե և էլ. եղանակով ստորագրվեր և թղթային, դա արդյո՞ք չի դիտվի կրկնակի մուտքագրում:

Էլեկտրոնային հաշվետվությունը չի հաջողվում ստորագրել

Սմբատ.

Հարկային տեսչությունով կատարվել է էլեկտրոնային հաշվետվությունների լիազորի փոփոխություն, սակայն եկամտային հարկի հաշվետվությունը չի ստորագրվում, պատճառաբանությունը՝ “Ստորագրության ստուգումը չի հաջողվել: (Փաստաթղթում ‘Signature1’ ներկայացուցչի ID քարտով ստորագրությունը սխալ է)”: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ պետք է անել:

Կազմակերպությունը գնել է անշարժ գույք

Կարապետ.

Խնդրում եմ պատասխանեք:

1. Կազմակերպությունը գնել է անշարժ գույք, և նրանց կողմից տրվել է ելքի օրդեր` առանց հերթական համարի նշման, առանց տնօրենի ստորագրության և կնիքի, առանց գանձապահի ստորագրության (առկա է միայն հաշվապահի ստորագրությունը): Դա արդյոք կարո՞ղ է համարվել, որ կազմակերպությունը գնել է անշարժ գույք և գործարքը օրինական է:

2. Արդյո՞ք կազմակերպությունը` ՍՊԸ-ն կարող է նույն օրվա ընթացքում դուրս գրել 20.0 մլն դրամից ավել գումար և նույն օրը այն մուտքագրել դրամարկղ` առանց բանկային փոխանցումի:

Կազմակերպությունը չի ներկայացրել եկամտային հարկի հաշվարկ հոկտեմբեր ամսվա համար

Suzy.

Բարև Ձեզ,
ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
ՍՊԸ-ն բացվել է հոկտեմբեր ամսվա մեջ, զբաղվելու է առևտրով, բայց խանութը բացվել է հենց այսօր: Հոկտեմբեր ամսվա համար գրանցված տնօրենի համար ես եկամտային հարկի ամփոփ հաշվարկ չեմ ներկայացրել, արդյո՞ք սխալ եմ արել: Նաև դեռ չունենք էլեկտրոնային ստորագրություն, հնարավո՞ր է այլ կերպ հանձնել եկմատային հարկի ամփոփ հաշվարկ:

Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը չի ստորագրել ստացված էլեկտրոնային հաշիվները

Արման.

Հարգելի կոլեգաներ, վերջերս սկսել ենք օգտվել հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային տարբերակից և պարզել ենք, որ հնուց բավականին շատ հաշիվներ կան, որոնք ստորագրված չեն մեր կազմակերպության կողմից: Կազմակերպությունը ԱԱՀ հաշվանցման խնդիր չունի` ԱԱՀ-ով չի հարկվում, սակայն հետաքրքիր է` կա՞ն արդյոք հաշիվները չստորագրելու այլ հետևանքներ: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային անձնագիր և ստորագրություն

Արևիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին, այն է. արդյո՞ք անհրաժեշտ է որպես ԱՁ հաշվառվողին ունենալ էլեկտրոնային անձնագիր և ստորագրություն:

Ինչպե՞ս տեսնել ստացված էլեկտրոնային հաշիվները

Աննա.

Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպության տնօրենը ունի էլեկտրոնային ստորագրություն, սակայն չի դուրսգրում էլեկտրոնային հաշիվներ, ինչպե՞ս կարող է տեսնել իրեն դուրս գրված էլեկտրոնային հաշիվները:

Ինչպե՞ս ստանալ էլեկտրոնային ստորագրություն

Կարեն.

Խնդրում եմ ասացեք` ինչպե՞ս ստանալ էլեկտրոնային ստորագրություն բարեգործական հիմնադրամի համար: Գիտեմ, որ ուշացրել եմ, բայց ցանկանում եմ իմանալ` որտեղից սկսեմ դիմել, և ինչ է սպասվում ուշացնելու համար, կանխավ շնորհակալ եմ:

Էլեկտրոնային ստորագրություն ստանալու վերաբերյալ

Artur.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. նույն անձը կարո՞ղ է ekeng-ում գրանցվել 2 տարբեր կազմակերպությունների դեպքում էլեկտրոնային ստորագրության համար (3000 դրամը 2-ի համար վճարելու պայմանով): Շնորհակալություն:

Նույնականացման քարտը կարդալու սարք

Արթուր.

Խնդրում եմ պատասխանել` որտեղի՞ց կարող ենք ձեռք բերել նույնականացման քարտը կարդալու սարք էլեկտրոնային ստորագրության համար:

Անհրաժե՞շտ է արդյոք էլեկտրոնային ստորագրություն

Նանե.

Բարև ձեզ:
Ես հանդիսանում եմ հասարակական կազմակերպության հիմնադիր: Մեր ՀԿ-ում չկան վարձատրվող աշխատողներ, կազմակերպությունը բարեգործական է, և երիտասարդները գործում են կամավորության սկզբունքով, հետևաբար և գրանցված աշխատողներ չկան:

2013 հունվարի 1-ից եկամտային հարկի նոր օրենքով պետք է հաշվետվությունները ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, սակայն եթե առայժմ չկան գրանցված աշխատողներ, հետևաբար հաշվետվություններ չեն ներկայացվելու, անհրաժե՞շտ է արդյոք էլեկտրոնային ստորագրություն: Շնորհակալություն:

Էլեկտրոնային ստորագրություն օտարերկրացու համար

Աշոտ.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է` օտարեկրացին հիմնադրամ է հիմնել այստեղ, աշխատել և 2011թ ժամանակավորապես դադարեցրել գործունեությունը: Այժմ, երբ բոլորը պետք է էլեկտրոնային ստորագրության և հաշվետվությունների անցնեն, ի՞նչ պետք է անի հիմնադրամի հիմնադիրը, որը ՀՀ քաղաքացի չէ և բացի այդ` հիմնադրամը ոչ մի հաշվետվություն չի տալիս: Եթե ստորագրությունը պարտադիր է, ապա օտարերկրացին ո՞ր անձնագրային բաժին պետք է գնա, կամ միգուցե նրանց համար այլ կարգ է սահմանված: Ակնկալում եմ Ձեր պատասխանին, հարգանքով` Աշոտ:

Ինչպե՞ս ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն

Tatev.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Կասե՞ք ինձ` ինչպես ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Գիտեմ, որ պետք է սկսեմ նույնականացման քարտ վերցնելուց: Ասեմ, որ բիզնեսը գրանցված է շրջանում:

Ստորագրության հաստատում

Gayane.

Հարգելի կոլեգաներ, հարցս շտապ է, խնդրում եմ ասացեք` նոր բացվող ՀԿ-ն իրավունք ունի՞ հաստատելու միայն մեկ ստորագրություն, թե՞ ոչ, և ու՞մ ստորագրությունը` խորհրդի հախագահի՞, թե՞ տնօրենի, թե՞ 2-ի դերում էլ կարող է հանդես գալ մեկ անձ: Նախապես շնորհակալ եմ:

ՊԵԿ-ը տեղեկացնում է` հաշվետվությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով

Աղբյուր` panarmenian.net

2012 թվականի հունվարի 1-ից 2011թ. շրջանառությունը 58.35 միլիոն դրամը գերազանցած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հարկային մարմնին հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Այն ԱԱՀ վճարողները, որոնք դեռևս չունեն էլեկտրոնային ստորագրություն պարտավոր են հաշվետվություն ստորագրելու իրավասություն ունեցող անձի (անձանց) համար ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն, հարկային մարմնի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր և գրանցել լիազորված անձին (անձանց)` 2012թ. հունվարի 1-ից հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար: Կարդալ ավելին “ՊԵԿ-ը տեղեկացնում է` հաշվետվությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով”

Անհատական իրավական ակտերի վերաբերյալ

Դիանա.

Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս տարբերակել անհատական իրավական ակտը ներքինից: Դե հասկանալի է, որ աշխատանքի ընդունման և ազատման հրամանները, պայմանագրերը, լրացուցիչ պայամանգրերը անհատական են, իսկ, օրինակ, հերթափոխով աշխատողների աշխատանքային ռեժիմը սահմանող ամեն շաբաթ ընդունվող հրամանը անհատակա՞ն է, թե՞ ներքին: Կարո՞ղ է արդյոք այն լինել և ներքին, և անհատական: Ինչպե՞ս պետք է մեկնաբանել “ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ” ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետում գրված “որոշակի (բայց ոչ անհատական)” արտահայտությունը: Խնդիրը իրավական ակտերի մասին աշխատակիցներին պատշաճ կերպով իրազեկելու մեջ է, քանի որ անհատական իրավական ակտերի դեպքում բավական չէ դրանք, օրինակ, միայն էլ. փոստով աշխատակիցներին ուղարկելը, տվյալ դեպքում պե՞տք է յուրաքանչյուր աշխատակցի ստորագրությունը և բացի այդ էլ նրանց պետք է հանձնվի՞ մեկական օրինակ: Արդյո՞ք գոյություն ունի ցանկ, որտեղ հստակ տարբերակված են անհատական իրավական ակտերի տեսակները:
Կանխավ շնորհակալություն

Հաշվետվության հանձնում էլեկտրոնային եղանակով

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվությունները ցանկանում ենք ուղարկել արդեն ոչ թե առձեռն, այլ էլեկտրոնային: Ցանկանում եմ իմանալ, թե որ կայքի միջոցով են ուղարկում: Եվ այս դեպքում արդյո՞ք անհրաժեշտ է տնօրենի էլեկտրոնային ստորագրությունը:
Կանխավ շնորհակալություն:

Էլեկտրոնային ստորագրության ժամանակ

Արթուր.

Խնդրում եմ պատասխանել` էլեկտրոնային ստորագրության ժամանակ կազմակերպության կնիքը անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Խնդրում եմ հիմնավորել պատասխանը որոշման համարով:

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով

Melanya.

Խնդրում եմ պատասխանել իմ այս հարցին: Խոշոր հարկատու ենք և հաշվետվությունները ուղարկում ենք էլեկտրոնային եղանակով գլխավոր հաշվապահի էլ. ստորագրությամբ, այս դեպքում գլխավոր հաշվապահի լիցենզիան պարտադի՞ր է թե՞ ոչ, և եթե այո, ապա ինչպե՞ս տեղադրել լիցենզիայի համարը:

Էլեկտրոնային ստորագրության կիրառման ժամանակ

Թեհմինա.

Խնդրում եմ պատասխանեք` իրավաբանական անձը էլեկտրոնային ստորագրության կիրառման ժամանակ կնիքու՞մ է փաստաթուղթը, թե՞ ստորագրությունը բավարար է: Կանխավ շնորհակալություն: