Tag: փոխկապակցված

Փոխկապակցված կազմակերպություններ

Բարև Ձեզ: Թույլատրված է արդյո՞ք տարբեր ՍՊԸ-ների (փոխկապակցված) անձանց խումբ կազմելը (գովազդային նպատակներով) առանց գրանցման:

Անհրաժե՞շտ է արդյոք փոխկապակցված ճանաչվելու պահից սկսած ՀԴՄ կտրոն տրամադրվի պարտադիր անվանացանկով

Արամ.

Բարև Ձեզ, եթե 2 կազմակերպություններ համարվում են փոխկապակցված` A կազմակերպության շրջանառությունը 100 000 000, իսկ B կազմակերպությանը 15 000 000: Արդյո՞ք B կազմակերպությունը փոխկապակցված ճանաչվելու պահից պետք է ՀԴՄ կտրոն տրամադրի պարտադիր անվանացանկով:

Փոխկապակցված կազմակերպություններ

Բարև Ձեզ: Փոխկապակցված կազմակերպությունների մասով հարցս հետևյալն է.
2 կազմակեպություններ դարձել են փոխկապակցված տնօրենի 100% բաժնեմասի հիմքով: Սակայն 2 ամիս անց նոր բացված  կազմակերպության 100% բաժնեմասը տնօրենը նվիրատվություն է արել մեկ այլ անձի:
2 կազմակերպությունները ե՞րբ են դադարում դառնալ փոխկապակցված: Տարեկան շրջանառության 115մլն. վերաբերում է 2 կազմակերպությունների շրջանառությա՞նը, թե՞ ամեն մեկին առանձին-առանձին:

Շրջհանառության հարկի և ԱԱՀ-ի հաշվետվությունների լրացման հետ կապված

Բարև Ձեզ: Ինձ կարո՞ղ եք օգնել:

Մինչև մայիսի 7-ը աշխատել ենք շրջհարկով: Հետո մեկ այլ կազմակերպություն է բացել մեր տնօրենը 100% բաժնեմասով  մայիսի 7-ին, և դարձել ենք ԱԱՀ-ով հարկվող, քանի որ կազմակերպությունները դարձել են փոխկապակցված:
Ապրիլ ամսին շրջանառություն չենք ունեցել, բայց ունեցել ենք կանխավճարի հետվերադարձ 200 000դր.: Մինչև մայիսի 6-ը շրջանառությունը եղել է 115 000 դր.:
Հիմա հարցս. 2եռ. համար ինչպե՞ս ձևակերպեմ շրջհարկի հաշվետվությունը, որ 115 ցույց տամ: 115 000 գրե՞մ, իսկ 200 000 փոխեմ 1եռ.-ից հանեմ, թե՞ 0-ական գրեմ:
2 հարց. ԱԱՀ 260 ձևի մեջ 18 տողի Ա բաժնում (ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների հարկման բազա)  բացի e-invoicing-ի հաշիվներից, աշխատավարձից և ՀՄ մաշվածքից էլ ի՞նչ հաշիվներ են ներառվում:
Նախապես շատ շնորհակալ եմ:

Ովքե՞ր են հանդիսանում փոխկապակցված անձինք

Կարեն.

Ովքե՞ր են հանդիսանում փոխկապակցված անձինք «Գնումների մասին» օրենքի կապակցությամբ:

Փոխկապակցվածության վերաբերյալ

Ռոբերտ․

ՊՈԱԿ-ի տնօրենը և հաշվապահը կարո՞ղ են ունենալ մոտ արյունակցական կամ բարեկամական կապ։

Արդյո՞ք փոխկապակցված են համարվում անձինք

Սյուզաննա.

«A» ՍՊԸ տնօրեն Ա.Հովհաննիսյանը և «B» ՍՊԸ տնօրեն Դ.Հովհաննիսյանը ամուսիններ են:
Ա.Հովհաննիսյանը և Դ.Հովհաննիսյանը իրենց սեփականությունը հանդիսացող տարածքը 100 %-ով վարձակալության են հանձնել «B» ՍՊԸ-ին:
Հիմա Ա.Հովհաննիսյանը ցանկանում է «A» ՍՊԸ-ի գործունեությունն իրականացնել վարձով հանձնած տարածքի մի մասում, որին Դ.Հովհաննիսյանը դեմ չէ:
Արդյո՞ք պետք է կողմերը լրացուցիչ համաձայնագրով, նոտարով հաստատեն այդ մասին, և իրավունք ունի՞ «A» ՍՊԸ-ն (մանկական շորի առք ու վաճառք) շրջ. հարկով կամ միկրոյի պայմաններով աշխատելու այդ տարածքում:
Կա՞ արդյոք այս դեպքում փոխկապակցվածության խնդիր:

Անձինք փոխկապակցված են ճանաչվել

Աբիգ․

Բարև ձեզ։ Նախկինում աշխատել եմ շրջանառության հարկով, զբաղվել եմ ներկրումներով։ 2019թ․ մեկ այլ ԱՁ-ի հետ ճանաչել են փոխկապակցված և 01.01.2019թ.֊ից իմ ԱՁ-ն համարել են ԱԱՀ վճարող ու առաջարկել են կատարել ուղղումներ հաշվետվություններում։ Հարց՝ շրջ. հարկով աշխատելիս բոլոր ամիսների վճարված ԱԱՀ֊ները իրավունք ունե՞մ ներառել ԱԱՀ պակասեցվող գումարների մեջ։

Եթե անձինք փոխկապակցված են ճանաչվում

Արա.

Բարև ձեզ: Եթե անձինք հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված են ճանաչվում ՀՕ հոդված 30-ի համաձայն, ապա ԱԱՀ վճարող են համարվում որոշումը կայացնելուց հետո՞, թե՞ ՀՕ հոդված 254-ի համաձայն՝ 115 միլիոն դրամը գերազանցելու պահից: Որոշումն ունի՞ արդյոք հետադարձ ուժ:

Արդյո՞ք կազմակերպությունները կհամարվեն փոխկապակցված

Արման.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
1. կազմակերպության հիմնադիրը, որը միաժամանակ հանդիսանում է տվյալ կազմակերպության տնօրենը, կարո՞ղ է արդյոք աշխատել նաև այլ կազմակերպությունում որպես տնօրեն

2. եթե այո, ապա կդիտվի՞ դա որպես փոխկապակցված անձ (2 կազմակերպությունները կդիտվե՞ն որպես ԱԱՀ վճարողներ)
Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք կազմակերպությունները կհամարվեն ԱԱՀ վճարող

Արթուր.

Ես ՍՊԸ-ում ունեմ 100% բաժնեմաս: ՍՊԸ-ի տնօրենը, որը նաև այդ ՍՊԸ բաժնեմասի հավատարմագրային կառավարիչն է, մեկ այլ ՍՊԸ-ում ունի 50% բաժնեմաս և միաժամանակ այդ ՍՊԸ-ի տնօրենն է:

Համաձայն “Հարկերի մասին” ՀՀ օրենքի 11-րդ հովածի 2-րդ մասի` կառավարման մարմնի անդամը, տվյալ դեպքում տնօրենը, համարվում է իրավաբանական անձին փոխկապակցված անձ: Միաժամանակ, “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի թ) կետի համաձայն, ԱԱՀ շեմը չի կիրառվում հարկման նպատակով փոխկապակցված համարվող անձանց նկատմամբ:

Ասացեք ինձ խնդրեմ, արդյո՞ք վերոնշյալ ՍՊԸ-ներից որևէ մեկը համարվում է ԱԱՀ վճարող, եթե երկուստեք էլ շրջանառությունը 58,35 (ԱԱՀ շեմ) միլիոն դրամը չի գերազանցում, և եթե ոչ տվյալ իրավաբանական անձինք, ոչ դրանց առանձին մասնակիցները կամ փոխկապակցված անձինք մեկը մյուսի կանոնադրական կապիտալում փայաբաժին չունի:

Արդյո՞ք անձինք կհամարվեն փոխկապակցված

Արտակ.

Հարգելի գործընկերներ, եթե երկու եղբայրներից մեկը ունի Ա/Ձ, իսկ մյուսը ՍՊԸ, և նրանք զբաղվում են միևնույն տնտեսական գործունեությամբ, արդյո՞ք ԱԱՀ-ի շեմը նրանց նկատմամբ կիրառվում է: Տվյալ դեպքում նրանք համարվու՞մ են փոխկապակցված անձինք: Նախապես շնորհակալություն:

Փոխկապակցված անձանց վերաբերյալ

Դավիթ Ասատրյան.

Եթե ինչ-որ մեկը բան հասկացավ, խնդրում եմ ինձ բացատրեք…

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ N5 31.01.2011
ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

4. Օրենքի 11.1-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերության համաձայն իրավաբանական անձի փոխկապակցված անձ է համարվում անձը, որի քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին տնօրինող անձը կամ անձանց խումբը միաժամանակ տնօրինում է տվյալ իրավաբանական անձի քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին:

Կազմակերպությունը սխալմամբ իրեն ԱԱՀ վճարող է համարել

Anna.

2011թ-ին ՍՊԸ-ի հարկվող շրջանառությունը առանց ԱԱՀ եղել է 57 մլն, 2012 թ-ին սխալմամբ մնացել է ԱԱՀ վճարող, հաշվանցել է ստացած հարկային հաշիվներում առանձնացրած ԱԱՀ-ն և դուրս է գրել հարկային հաշիվների և չեկեր ԱԱՀ-ով, ԱԱՀ հաշվետվություն է ներկայացրել ամսական:

Հարց 1: ԱԱՀ օրենքի 29-րդ հովածում նշվում է, որ եթե ԱԱՀ վճարող չհամարվող անձը ԱԱՀ-ով հարկային հաշիվ է դուրս գրում, ԱԱՀ-ն պետք է մուծի, սակայն չեկերի մասին ոչինչ ասված չէ: Դա արդյո՞ք վերաբերում է նաև չեկերին:

Հարց 2: Եթե հայր ու տղա 2 տարբեր իրավաբանական անձի միակ հիմնադիրներն են, նրանք փոխկապակցված անձինք համարվու՞մ են և պետք է 2 էլ ԱԱՀ վճարող համարվեն, թե՞ ոչ:

Տնօրեն միաժամանակ մի քանի կազմակերպություններում

Armen.

Արդյո՞ք կարող ես միարժամանակ մի քանի ընկերությունում տնօրեն աշխատել, թե՞ ընկերությունները կընկնեն ԱԱՀ դաշտ:

“Հարկերի մասին օրենքի” 11.1 հոդված

ՆՈՆԱ.

Հարգելի մասնագետներ, կարո՞ղ եք բացատրել ինձ “Հարկերի մասին օրենքի” 11.1 հոդվածի այս նախադասությունը` “անձը, որը պատկանում է անձանց խմբին, որին պատկանում է տվյալ իրավաբանական անձը”, ինչ է նշանակում:

Փոխկապակցված անձինք

Հայկ.

Հարգելի կոլեգաներ, բոլորիդ հրավիրում եմ ակտիվորեն կարծիքներ հայտնել, քննարկել ԱԱՀ-ի մասին օերնքի 3-րդ հոդվածի “թ” ենթակետի և հետևաբար նաև Հարկերի մասին օրենքի 11.1 հոդվածի վերաբերյալ: Կա՞ն արդյոք ձեր պրակտիկայում նշված հոդվածներով փոխկապակցված անձինք, որոնք առ այսօր ԱԱՀ վճարող չեն, ի՞նչ տարբերակներ եք մտածում այս խնդրի հետ կապված, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս այն կկիրառվի:

ԱԱՀ-ի ՀՀ Օրենքի 3-րդ հոդվածի “թ” ենթակետի համաձայն

Anna.

ԱԱՀ-ի ՀՀ Օրենքի 3-րդ հոդվածի “թ” ենթակետի համաձայն ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում «Հարկերի մասին» օրենքի 11.1 հոդվածով սահմանված՝ հարկաման նպատակով փոխկապակցված համարվող անձանց նկատմամբ:
Խնդրում եմ պարզաբանել, արդյո՞ք իրավաբանական անձ հանդիսացող ՍՊԸ-ին դա վերաբերվում է, եթե այդ ՍՊԸ-ի հիմանդիրը հանդիսանում է տվյալ կազմակերպության միակ մասնակիցը (ունի 100% մասնաբաժին), ինչպես նաև հանդիսանում է գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձ (տնօրեն): Նշեմ նաև, որ չունի այլ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմաս կամ փայաբաժին:
Նախապես շնորհակալ եմ: