22/10/2026

քաղաքացիաիրավական

Բարև ձեզ: Կազմակերպությունը մարզում զբաղվելու է դասընթացների կազմակերպմամբ մարքեթինգի ոլորտում, դասավանդողները գրանցված աշխատողներ չեն լինելու, այլ ծառայություն են մատուցելու։ Խնդրում եմ կասեք՝ ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել և արդյո՞ք քաղ. իրավով կարող են դասավանդողները գրանցվել որպես կազմակերպության աշխատողներ։

Թամարա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ՝ քաղիրավական պայմանագիրը ո՞ր դեպքերում կարող է անժամկետ լինել, եթե աշխատողը պետք է ստանա ամսական 15 000 դրամ աշխատավարձ, ինչպե՞ս լրացնել տաբելը և ինչպե՞ս հիմնավորել քաղիրավական պայմանագրով , արդյո՞ք հայտում պետք է նշել։ Կանխավ շնորհակալ եմ:

Հերմինե․

Բարև Ձեզ։ Աշխատում եմ 2 բուժհիմնարկում: Որոնցից մեկը հիմնական, մյուսը` քաղիրավական պայմանագրով: Կասեք՝ ֆիզարձակուրդ գնալիս քաղիրավական աշխատատեղից 1 տարվա աշխատավարձի քաղվածքը ներկայացնեմ հիմնական աշխատավայր, թե՞ միայն հիմանական աշխատավայրի աշխատավարձի հիմնան վրա եմ ֆիզարձակուրդի գումար ստանալու։

Արմինե․

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ուղարկել ոչ ռեզիդենտ անձի համար բանկում հաշիվ բացելու տեղեկանքի օրինակ, որտեղ նշվի, որ ոչ ռեզիդենտ անձի հետ քաղիրավական պայմանագրի համաձայն փոխանցումներ պետք է արվի համաձայն սույն հաշվի։

Գայանե․

Բարև Ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ եթե ֆիզ․ անձը ծառայություն է մատուցել կազմակերպությանը, ինչքա՞ն եկամտային հարկ պետք է վճարվի, և եկամտային հաշվետվության 2-րդ բաժնում ո՞ր կոդի տակ պետք է լրացվի։ Կանխավ շնորհակալություն։

Ան.

Հարգելի՛ հաշվապահներ, մի քանի հարց ունեմ, եթե կարողանաք մանրամասն տեղեկություններ տալ, շատ շնորհակալ կլինեմ։ Ես և ընկերուհիս մթերային խանութ ենք բացում, Ա/Ձ-ով ցանկանում ենք ամեն բան օրինական լինի, բայց այս հարցում անփորձ ենք և ոնց հաշվում ենք հարկերը շատ շատ են լինում։ Խնդրում եմ ասացեք`1) հնարավո՞ր է Ա/Ձ բացող անձը լիազորել մեկ այլ անձի, որ կատարի բանկային գործարքներ, եթե տվյալ խանութի աշխատակից չի։ 2) Արդյո՞ք ի սկզբանե հարկավոր է գրանցել բոլոր աշխատողներին։ 3) Եթե կարելի է ասել երկու ընտանիքի «բիզնես» է լինելու, ընտանիքի մյուս անդամները կարո՞ղ են չգրանցվել։ 4) Եթե հարկավոր է, ապա աշխատողը ամսական ստանալու է 40000 ՀՀ դրամ, ապա որքա՞ն կլինեն հարկերը և աշխատանքային պայմանագրի մեջ ինչպե՞ս պետք է ֆիքսել այս կետը, միևնույն ժամանակ չի գերազանցելու աշխատանքային 40 ժամը։ 5)Շրջանառության հարկի դեպքում, կա՞ն այնպիսի ծախսեր որոնք հարկերից նվազում են Ա/Ձ-ի դեպքում։ 6) Եթե հաշիվը արդեն դուրս է գրված կամ նույնիսկ փոխանցումը արդեն կատարված է, օրինակ՝ խանութը փակելու դեպքում կարո՞ղ ենք ապրանքի վերադարձ անել։ 7) Խանութի աշխատակիցների հետ կարո՞ղ ենք կնքել քաղիրավական պայմանագրեր, քանի որ այս պահին դեռ չենք պատկերացնում, որքան կգոյատևի խանութը։ 8) Արդյո՞ք ճիշտ կլինի վաճառողին գրանցել նվազագույն աշխատավարձով (68 00դր.) և աշխատանքային շաբաթը սահմանել 6 օրյա, շաբաթական 48 ժամ։ Կանխավ շնորհակալություն։

Դիաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանեք՝ քաղիրավ պայմանագրով աշխատողի ժամկետը 30.03.22թ.-11.04.22թ. Է, բայց համաձայնագրով երկարաձգելու դեպքում ճի՞շտ է գրել 11.04.22-29.04.22թ., թե՞ 12.04.22-29.04.22թ.։

Ջեմմա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
2022թ-ի համար ԱՁ-ն տվել է շրջհարկով աշխատելու հայտարարություն, սակայն գործունեության ոլորտի փոփոխության հետ կապված մինչև փետրվարի 20-ը e-request-ով ուղարկվել է դիմում, որ թույլ տան 2022թ-ի սկզբից համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Դիմումը բավարարվել է և արդեն ուղարկվել է 257 հաշվետվությունը: Հարցս կապված է հետևյալի հետ. 2022թ.-ի հունվարից գրանցված է եղել քաղիրավական պայմանագրով մի մարդ, որի համար մարտ ամսով ուղարկվել է ազատման հայտ, քանի որ ինչ-ինչ պատճառներով տվյալ անձը չի կատարել քաղիրավական պայմանագրով սահմանված ծառայությունները, այդ իսկ պատճառով էլ ոչ մի վճարում նրան չի կատարվել: Համապատասխան եկամտային հարկի 0-ական հաշվետվություններն ուղարկվել են: Հիմա քանի որ ԱՁ-ն համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նոր հաշվետվություններ ուղարկելու կարիք արդյոք կա՞, կամ հաշվետվություններ փոփոխելու, և ի՞նչ հարկերի վճարման կարիք կա:
Կանխավ շնորհակալ եմ:

Դիաննա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս՝ եթե քաղիրավ պայմանագրով աշխատող աշխատակցի հետ ուզում ենք ժամկետը երկարաձգվել, ապա հայտի մեջ ինչպե՞ս անել այդ փոփոխությունը (նշեմ նաև, որ պայմանագրի ավարտի օրն է 01.04.2022թ.)։

Շուշանիկ․

Խնդրում եմ օգնել հատեվյալ հարցում․ եթե ՍՊԸ-ն վճարում է նվազագույնից ցածր աշխատավարձ, ընդորում աշխատողը քաղիրավական պայմանագրով է ծառայությունը մատուցում, ապա դրոշմանիշային վճարը պետք է գործատուն վճարի՞։ Այսինքն՝ 50 000 մաքուր աշխատավարձ եմ հաշվարկում և նրա մեջ դրոշմանիշայինի 1 500 դրամը չի մտնում։ ճի՞շտ եմ հասկանում։

Զանուշ Հայրապետյան.

Բարև Ձեզ։ Մանկապարտեզին անհրաժեշտ է միայն սննդամթեքի գնման գործընթացը կազմակերպելու համար ձեռք բերել գնումների համակարգողի ծառայություն: Հարցը հետևյալն է․ ծառայության ձեռք բերումը իրականացվում է մեկ անձ գնման ընթացակարգով, որի արդյունքում կնքվում է ծառայությունների գնման պայմանագիր, թե՞ համապատասխան մասնագետի հետ կնքվում է քաղաքացիաիրավական պայմանագիր: Եվ ո՞րն է տարբերությունը: Խնդրում եմ ուղղորդել: Կանխավ շնորհակալություն:

Արմինե․

Բարև ձեզ: Հարգելիներս, մայրության և ծննդաբերության նպաստը հաշվարկելիս գումարվել է նաև այլ գործատուի կողմից վճարված եկամուտը, որը քաղաքացիաիրավական սկզբունքով է վաստակել: Սակայն հետո ճշտվել է, որ քաղիրավական աշխատավարձը չի հանդիսանում նպաստի հաշվարկման բազա, բայց նպաստը արդեն փոխանցվել է նպաստառուին: Ինչպե՞ս վարվել։

Մարի.

Բարև Ձեզ: Խնդրեմ կպատասխնե՞ք` եթե դեկտեմբերի եկամտային, սոց. հարկերը փոխանցել ենք հունվարին 2022թ., շահութահարկի հաշվետվության մեջ կարո՞ղ եմ հունվարին փոխանցած հարկերը ծախս ճանաչեմ, որի մեծ մասը քաղիրավականից առաջացած հարկեր են:

Աննա․

Բարև Ձեզ, կուզեի իմանալ՝ քաղիրավական պայմանագրով աշխատողներին արդյո՞ք տրվում է ֆիզ. արձակուրդ և վճարվու՞մ է այնպես, ինչպես աշխատանքային պայմանագրով աշխատողների ֆիզ. արձակուրդը։