Բարև ձեզ, ես համատեղությամբ աշխատում եմ երկու դպրոցում։ 11 ժամ մի դպրոցում, 16 ժամ մյուս դպրոցում։ Ուզում եմ իմանալ՝ օրենքով թույլատրվու՞մ է արդյոք 5-օրյա աշխատանքային շաբաթվա մեջ 2 օր գնալ մի դպրոցը, 3 օր՝ մյուս դպրոցը։ Կա՞ ամրագրված օրենք աշխատանքային օրենսգրքում։ Կանխավ շնորհակալություն։
Եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել հաստիքով, և աշխատանքի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել, որ նա իր համաձայնությամբ աշխատանքի ավարտից հետո կատարի մեկ այլ աշխատանք, այս դեպքում ինչպե՞ս կարելի է վարվել՝ տալ ներքին հրաման, որ համաձայն է ընդգրկվել այլ աշխատանքներում, թե՞ նրա հետ կնքել երկրորդ աշխատանքային պայմանագիր, թե՞ ուղղակի դիմում վերցնել, որ համաձայն է այլ աշխատանք կատարել:
Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ զանգերի կենտրոնի գիշերային հերթափոխով աշխատողները արդյո՞ք համարվում են ԱՕ 249 հոդվածով սահմանված պարտադիր բժշկական զննություն անցնող աշխատողներ։ Շնորհակալություն։
Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում է գլխավոր հաշվապահ ՀԾ 7-ի իմացությամբ։ Աշխատավարձը սկսած 300․000 դրամից։ Հետաքրքրված անձանց առաջարկվում է իրենց ինքնակենսագրություններն ուղարկել taxlawllc3@gmail.com հասցեին:
Պահանջներ՝ ՀԾ Հաշվապահ 7-ի, e-invoicing, taxservice, exel trade. Gov. Am, tax-stamp. Taxservice. Am համակարգերի պարտադիր իմացություն։
Բարև ձեզ։ Եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել այս տարվա հունիսի 20-ին և այսօր տեղեկացրել է, որ չի ցանկանում աշխատել, քանի որ այլ տեղից աշխատանքի հրավեր է ստացել, կարելի է եթե այսօր ազատման դիմում է ներկայացրել, նրան մեկ շաբաթից ազատել աշխատանքից, թե՞ պարտադիր պետք է 30 օրն անցնի, նոր ազատվի:
Բարև ձեզ։ Եթե աշխատողը չվճարվող արձակուրդի մեջ է, և նրան փոխարինող է ընդունվել, և պայմանագրում ազատման ժամկետի տեղը նշվել է մինչև առաջին աշխատողի աշխատանքի ներկայանալը, հիմա առաջին աշխատողը առողջացել է և վերադարձել աշխատանքի, հիմա երկրորդ (փոխարինող) աշխատողին օրենքի ո՞ր հոդվածով պետք է ազատել և ազատման հրամանը ինչպես ձևակերպել։
Ընկերություն` ԱԼԻԳԱ Հասցե` ք. Երևան, Մամիկոնյանց փող. 50 Հեռախոս` +37491875854 Էլ․ փոստ` allasargsyan26 շնիկ yahoo.com Թափուր աշխատատեղ՝ հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ հաշվապահական գրասենյակում առկա է հաշվապահի թափուր հաստիք: Աշխատանքային գրաֆիկը` 5-օրյա Աշխատանքային ժամեր` 10:00-18:00 Աշխատանքային փորձը` առնվազն մեկ տարի Համակարգչային հմտություններ` MS office, ՀԾ համակարգ Պահանջվող հմտություններ`
– հարկային օրենսդրության իմացություն
– MS Office, Excel, E-invoicing իմացություն
– էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների կազմում և ներկայացում, վիճակագրական հաշվետվությունների կազմում և ներկայացում, ԵՏՄ դարանով և Վերո համակարգով աշխատելու ունակություն Աշխատավարձ՝ 180 000
Ընկերություն՝ DoubleTree by HIlton Yerevan Հասցե՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2, 0015, Երևան, ՀՀ Հեռախոս՝ +37411 555 333, Էլ․ փոստ՝ hr@doubletreebyhiltonyerevan.com Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ ԴաբլԹրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթրը փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող նոր թիմակցի, ով կիսում է ընկերության տեսլականը և պատրաստ է աշխատել մեր պրոֆեսիոնալ թիմում։
Հիմնական պարտականություններն են`
Պահպանել Ընկերության ակտիվները, կազմակերպել և վերահսկել նյութական արժեքների կանոնավոր գույքագրումները, ապահովել ակտիվների (հիմնական միջոցների) ձեռք բերումների, դրանց մաշվածության, վերագնահատման և օտարման հաշվառումները.
Իրականացնել աշխատավարձի ամսական հաշվարկները, հաշվարկել և փոխանցել անձնակազմի աշխատավարձերը և այլ համարժեքները, ծառայությունների պայմանագրերով վճարումները, ինչպես նաև Ընկերության գործունեությունից բխող հարկերը, պարտավորությունները, տուրքերը և պարտադիր վճարները. -Կազմել և հանձնել ՀՀ օրենսդրությանը համապատասխան ամսական, եռամսյակային, տարեկան և այլ պարբերական պարտադիր հաշվետվությունները, ինչպես հարկային, այնպես էլ մյուս տեղական մարմիններին,
Հետևել հարկային օրենսդրության փոփոխություններին և խորհրդատվություն տրամադրել ֆինանսական պատասխանատուին,
Կազմել անսխալ հաշվապահական հաշվետվություններ և ներկայացնել դրանց արդյունքները.
Տրամադրել տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն ֆինանսական պատասխանատուին.
Վերանայել և առաջարկել փոփոխություններ հաշվապահական հաշվառման համակարգերում և ընթացակարգերում.
Մասնակցել ֆինանսական ստանդարտների սահմանմանը.
Կազմել հաշվետվություններ ներքին և արտաքին աուդիտի համար՝ ապահովելով համապատասխանությունն, -Պլանավորել, կազմակերպել և վերանայել հաշվապահական հաշվառման անձնակազմի աշխատանքը.
Մշակել և փաստաթղթավորել բիզնես գործընթացները և հաշվապահական հաշվառման քաղաքականությունը՝ ներքին վերահսկողությունը պահպանելու նպատակով,
Իր պաշտոնի շրջանակներում կատարել այլ առաջադրանքներ, որոնք համապատասխանում են վերջինիս բնութագրին` ներքին քաղաքականությանն ու ընթացակարգերին և տեղական օրենսդրությանը համապատասխան: Պահանջներ: • Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ հարակից ոլորտներում,
Ցանկալի է հինգ տարվա աշխատանքային փորձ
ՀԾ-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
ՀՀ հարկային օրենսդրության, Հաշվապահության հաշվառման և աշխատանքային օրեսգրքի գերազանց գիտելքիներ
Լարված իրավիճակներում կողմնորոշվելու հմտություն,
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
MS office փաթեթի, հատկապես excel ծրագրի գերազանց իմացություն:
Այլ նշումներ՝ Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել CV hr@doubletreebyhiltonyerevan.com էլ. հասցեին: Խնդրում ենք վերնագրել Ձեր նամակը պաշտոնի անվանումով՝ «Chief Accountant»: Տեղեկացնում ենք, որ միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Բարև Ձեզ։ Գեղեղկության սրահ աշխատացնող ԱՁ-ն, որը աշխատում է միկրոյի տակ, ցանկանում է ուսումնական պրակտիկա անցկացնել 9-րդ դասարանը ավարտած աշակերտի համար։ Ինչպե՞ս պետք է այդ ամենը ձևակերպել, ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, և արդյո՞ք պետք է հարկայինով դա ձևակերպել։ Կանխավ շնորհակալություն։
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, կանխավ շնորհակալություն: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդված 2-ին կետի գործատուն ցանկանում է լուծել ինձ հետ կնքված անժամկետ աշխատանքային պայմանագիրը։ Սակայն այդ մասին նախապես չի ծանուցել։ Զանգահարելով ինձ կադրերի բաժնից՝ առաջարկում են դիմումիս համաձայն դուրս գամ աշխատանքից 3 ամիս աշխատավարձ վճարելու պայմանով, հակառակ դեպքում ավելի վատ կլինի։ Խնդրում եմ օգնեք՝ կարո՞ղ եմ հրաժարվել այդ առաջարկից, և եթե հրաժարվեմ՝ ինչի՞ կարելի է սպասել։ Ասեմ նա,և որ ինձ առաջակում է աշխատանք իմ բնակության վայրից 150 կիլոմետր հեռավորության վրա այլ մասնաճյուղում։ Արդյո՞ք ունեն դրա իրավունքը։
Եթե աշխատողն ընկերությունում աշխատում է շաբաթական 5 օր 8 ժամով, հաստիքային աշխատող է, ընկերությունում կարիք է առաջացել, որ այդ աշխատողը լրացուցիչ կատարի վարչական սենյակի վերանորոգում իր աշխատանքային ժամի ավարտից հետո, ինչպե՞ս պետք է վարվել, գիտեմ, որ չի թույլատրվում նույն մարդու հետ երկու տեսակի պայմանագիր կնքել, ինչպե՞ս ձևակերպել այդ աշխատողի աշխատած լրացուցիչ ժամերը, առանձին տաբել պե՞տք է գրվի, թե՞ ոչ, նոր պայմանագիը պե՞տք է գրվի, թե՞ ոչ, խնդրում եմ մանրամասն նկարագրեք։
Բարև Ձեզ։ Հերթափոխով աշխատանքի դեպքում, եթե աշխատակացիներից մեկը արձակուրդի մեջ է, մյուս աշխատակիցները ավելի խիտ գրաֆիկով են աշխատում, արդյո՞ք գործատուն պետք է վճարի հավելյալ աշխատանքի համար։ Եթե այո, ապա ինչպե՞ս հաշվարկել։
Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ համատեղությամբ աշխատանք համարվու՞մ է մեկ աշխատանքի վայրում աշխատանքային պայմանագրով աշխատելը, մյուսում քաղաքացիաիրավական պայմանագրով։
Ընկերություն՝ Սինեմասթար Հեռախոս՝ +37455054448 Էլ․ փոստ՝ career@cinemastar.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Սինեմասթարը աշխատանքի է հրավիրում ավագ հաշվապահի: Ոլորտ՝ ծառայությունների մատուցում, մանրածախ վաճառք Գտնվելու վայր՝ Ծիծեռնակաբերդի խճ. 3
Աշխատանքային գործառույթներ՝
-Ընկերության Հաշվապահական հաշվառման վարում, -Դրամարկղային գործառնությունների իրականացում, -Բանկային գործարքների վարում՝ դրամային և արտարժույթով, -Դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների վարում, -Աշխատավարձի հաշվարկ, աշխատավարձի վերաբերյալ ներքին կառավարչական հաշվետվությունների կազմում, -Ներմուծման և արտահանման գործարքների իրականացում, -Հարկային և վիճակագրական հաշվետվությունների կազմում (ամսական, եռամսյակային, տարեկան), -Ղեկավարության կողմից տրվող այլ հանձնարարություններ:
Պահանջներ՝ Կրթություն․ Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության ոլորտներում
Փորձառություն․ -Առնվազն 3 տարվա համանման աշխատանքային փորձ, -ՀՀ ԱՕ և Հարկային օրենսգրքի իմացություն, -1C 8.3 бухгалтерия, зуп և E-invoicing ծրագրի տիրապետում, -Ռուսերենի տիրապետում
Դիմելու ընթացակարգ՝ Սույն պաշտոնի համար դիմել կարող եք՝ Ձեր CV-ն ուղարկելով նշված էլ. հասցեին, առարկա դաշտում պարտադիր նշելով Ավագ հաշվապահ անվանումը։
Համապատասխան թեկնածուների հետ կապ է հաստատվում 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Ընկերություն՝ Դեմոլաբ տեղեկատվական կենտրոն ՀԿ Հասցե՝ ք․Երևան, Արամի 64 Հեռախոս՝ 095 506305 Էլ․ փոստ՝ shanahit@gmail.com Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝
Ընկերության գործունեության համար անհրաժեշտ բանկային փոխանցումների կատարում,
Ֆինանսական փաստաթղթերի ընդունում կամ տրամադրում, եկամուտների և ծախսերի վերահսկում,
Ծրագրային ֆինանսական հաշվետվությունների պատրաստում
Աշխատավարձերի հաշվարկում և տրամադրում, ինչպես նաև այլ վճարման ենթակա գումարների ժամանակին փոխանցում,
Հաշվապահական հաշվառումների և դրանց պահպանման համար անհրաժեշտ առաջնային փաստաթղթերի ստեղծում,
Տեղեկատվության հաշվառում հաշվապահական համակարգում և առաջնային փաստաթղթերի համապատասխանության վերահսկում,
Տեղեկատվության կամ փաստաթղթերի ճշգրիտ և ժամանակին ներկայացում կարգավորող մարմնին՝ օրենսդրական պահանջների խստիվ պահպանմամբ, և համապատասխան վերահսկողություն,
Հարկային ստուգման ընթացքում փոխգործակցություն հարկային մարմինների հետ՝ առավելագույնս հետևելով օրենսդրության պահանջներին և ընկերության շահերին,
Ընկերության հաճախորդների կամ գործընկերների հետ բանակցությունների և գործերի վարում իր իրավասության սահմաններում:
Պահանջներ՝
Նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում
Բարձրագույն կրթություն տնտեսության, ֆինանսների ոլորտում
Ռուսերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է
Սեղմ ժամկետում բարձր արդյունավետությամբ աշխատելու ունակություն
Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություն
ՀԾ իմացություն
Համակարգչային ծրագրերի իմացություն (Excel, Word)
Հաշվապահական հաշվառման ՀՀ օրենսդրության իմացություն
Ֆինանսական հաշվետվությունների հիմունքների իմացություն
Ընկերություն՝ Աբրահամյան և գործընկերներ ՍՊԸ Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծ 67ա Հեռախոս՝ +(374)91-00-90-20 Էլ․ փոստ՝ gayane@partners.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար (հաշվապահ)
Աշխատանքի նկարագրություն՝
• Սկզբնական փաստաթղթերի մուտքագրում ՀԾ հաշվապահ ծրագրային բազա. • հաշիվների դուրս գրում, • ստացված հաշիվների մուտքագրում, • բանկային քաղվածքի մուտքագրում ՀԾ հաշվապահ ծրագրային բազա, • հաշվապահության հետ կապված այլ հանձնարարություններ
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ ժամը 10:00-18:00
Պահանջներ՝
• Հաշվապահական հաշվառման ոլորտում առնվազն մեկ տարվա փորձ • ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն • E-invoicing և այլ հարակից հաշվապահական ծրագրերի իմացություն • Excel ծրագրի իմացությունը ցանկալի է • սովորելու ձգտում
Աշխատավարձ՝ Պայանագրային՝ կախված գիտելիքներից և սովորելու ունակությունից Այլ նշումներ՝ Տվյալ հայտարարությանը համապատասխանող անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել gayane@partners.am էլ.հասցեին կամ զանգահարել 091009020 հեռախոսահամարով:
Ընկերություն՝ GML Accounting Հասցե՝ ք. Երևան, Հրաչյա Քոչար 24 Հեռախոս՝ 055866682 Էլ․ փոստ՝ gml.accounting@mail.ru Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝
Հաշվապահական գրասենյակին պահանջվում է ավագ հաշվապահ: Աշխատանքային ժամեր` 10:00-18:00, Աշխատավայրը` ք. Երևան, Քոչար 24
Պահանջներ՝
• Բարձրագույն կրթություն • առնվազն 2 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ • ՀՀ հարկային օրենսդրության և այլ անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն • ռուսերենի իմացություն • ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն • Գործող օրենսդրությանը համապատասխան հաշվարկների կազմում և ներկայացում հարկային և այլ մարմիններ, այդ թվում` ԱԱՀ հաշվարկ, վիճակագրական հաշվետվություններ • ԵՏՄ արտահանման և ներմուծման հայտարարագրերի կազմում
Աշխատավարձ՝ 250 000 դրամ և ավելի` կախված փորձից և գիտելիքներից Այլ նշումներ՝ Ունենք նաև հաշվապահի թափուր հաստիք
Ընկերություն՝ DoubleTree by HIlton Yerevan Հասցե՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2, 0015, Երևան, ՀՀ Հեռախոս՝ +37411 555 333 Էլ․ փոստ՝ hr@doubletreebyhiltonyerevan.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝
հաշիվների կազմում, դուրսգրում e-invoicing ծրագրի միջոցով,
տեղեկատվության հավաքագրում, տարբեր ծրագրերից արտահանում, մշակում,
հավաքագրած տեղեկատվության հիման վրա հաշվետվությունների ճշգրիտ կազմում, ցուցակների համեմատում, սխալների հայտնաբերում, ներկայացում համապատասխան պատասխանատու անձանց,
անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջներ՝
Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ հարակից ոլորտներում,
1 և ավել տարվա աշխատանքային փորձը և ՀԾ-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման իմացությունը կդիտվի որպես առավելություն,
Լարված իրավիճակներում կողմնորոշվելու հմտություն,
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
MS office փաթեթի, հատկապես excel ծրագրի լավ իմացությունը ցանկալի է,
Այլ նշումներ՝ Հետաքրքրված անձինք կարող են ինքնակեսագրական ուղարկել լեզվով hr@doubletreebyhiltonyerevan.com էլ. հասցեին: Խնդրում ենք վերնագրել Ձեր նամակը պաշտոնի անվանումով՝ «Bookkeeper»: Տեղեկացնում ենք, որ միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Ընկերություն՝ DoubleTree by Hilton Yerevan Հասցե՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2, 0015, Երևան, ՀՀ Հեռախոս՝ +37411 555 333 Էլ․ փոստ՝ hr@doubletreebyhiltonyerevan.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝
• հաշվապահական ծրագիր մուտքագրված հաշիվների ստուգում, e-invoicing ծրագրի միջոցով դուրս գրված հաշիվների հետ համեմատում,
• տեղեկատվության հավաքագրում, տարբեր ծրագրերից արտահանում, մշակում,
• հավաքագրած տեղեկատվության հիման վրա հաշվետվությունների ճշգրիտ կազմում, ցուցակների համեմատում, սխալների հայտնաբերում, ներկայացում համապատասխան պատասխանատու անձանց,
• ամսական գույքագման արդյունքների ստուգում, համեմատում, սխալների բացահայտում, ներկայացում համապատասխան պատասխանատու անձանց,
• կրեդիտորական պարտքերի վճարում, մարումների կազմում ծրագրում,
• Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
• MS office փաթեթի, հատկապես excel ծրագրի լավ իմացությունը ցանկալի է,
Այլ նշումներ՝ Հետաքրքրված անձինք կարող են ինքնակեսագրական ուղարկել hr@doubletreebyhiltonyerevan.com էլ. հասցեին: Խնդրում ենք վերնագրել Ձեր նամակը պաշտոնի անվանումով՝ «Accountant»: Տեղեկացնում ենք, որ միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Company։ GHUB Address։ Tbilisi, Chugureti district, Nino Chkeidze str, 37 Working place: Armenia, Yerevan Phone։ +995571178427 E. mail։ anna.mishina@ghub.tech
Vacancy: Accountant
Job Description: Our client is a leading technology company that builds intelligent products and services powered by machine learning. Their goal is to help consumers and businesses better navigate the online and offline world. Since 1997, the Company become a trendsetter and has delivered world-class, locally relevant search and information services. In the context of the extensive international growth of our Client, we are currently looking for an Accountant for the Armenian office.
Responsibilities:
• Record accounts payable, accounts receivable, and bank transactions in Armsoft and our internal accounting program • Register fixed assets, inventory transactions, write-offs, and other records as necessary • Prepare statements of completion and issue invoices via our e-invoicing system • Prepare bank payments via online banking in addition to the relative documentation and supporting files • Ensure all documents are received and properly recorded in a timely manner in both accounting programs • Reconcile accounts • Report issues and discrepancies to the manager in time to make corrections • Prepare all necessary supporting files accurately and within strict deadlines as requested by the manager and other colleagues
Requirements:
• Fluent Armenian proficiency • Fluent Russian proficiency with professional-level writing skills • Advanced written English proficiency • Bachelor’s or Master’s degree in economics • Experience with an IT company (preferred) • Exceptional proficiency in Microsoft Office, especially Excel • Ability to work effectively in a fast-paced and changing environment • Previous experience as an Accountant (preferred)
Ընկերություն՝ «ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ (դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող) վճարահաշվարկային կազմակերպություն Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 15 Հեռախոս՝ +374 10 54 05 17, +374 12 20 40 50 Էլ․ փոստ՝ info@itfllc.am Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝
• Գլխավոր հաշվապահը պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական հաշվետվությունները ժամանակին պատրաստման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվությունների, ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունների, ինչպես նաև տրամադրվող ֆինանսական տեղեկությունների հավաստիության համար, օրենքին,այլ իրավական ակտերին համապատասխան:
• Իրականացնում է հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումը, կազմակերպության ակտիվների ու պարտավորությունների գույքագրման ապահովումը, կազմակերպության գործունեության համար սահմանված տնտեսական նորմատիվների համապատասխանության նկատմամբ հսկողությունը։
• Համակարգում է հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների, ինչպես նաև հաճախորդների սպասարկման բաժինների աշխատանքները։ Իրականացնում է հաշվետվությունների կազմման համար ներկայացված տեղեկատվության արժանահավատության և ամբողջականության ստուգում։
• Ապահովում է կազմակերպության ֆինանսա-տնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման կառավարումը, հաշվապահական ձևակերպումների կատարումը, ֆինանսական հաշվետվությունների կազմումը և ներկայացումը՝ համաձայն հաշվապահական միջազգային ստանդարտների, ՀՀ օրենսդրության, ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվ ակտերի պահանջների և կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականության։
• Կատարում է հաշվեկշռի կառուցվածքի, այդ թվում՝ դեբիտորական պարտքերի և կրեդիտորական պարտավորությունների, դրամական հոսքերի, եկամուտների և ծախսերի վերլուծություն և տվյալների արժանահավատության ապահովում։
• Ապահովում է ֆինանսա-տնտեսական գործունեության փաստերի ժամանակային ամրագրումը, ինչպես նաև ձևավորում է կազմակերպության գործունեության տնտեսական գործառնությունների և ֆինանսական արդյունքների մասին ամբողջական և հավաստի տեղեկատվություն։
• Ապահովում է աշխատանքի և աշխատավարձի վճարման հետ կապված հաշվարկները, վճարումները, հարկերի հաշվեգրումները և փոխանցումների կատարումը սահմանված ժամկետներում։
• Մասնակցում է կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակման գործընթացին։
• Կազմակերպության ներքին ակտերով և կազմակերպության ղեկավարության հանձնարարականներով հաշվետվություններ է ներկայացում ընդհանուր ժողովին և գործադիր տնօրենին։
Պահանջներ՝
• Մասնագիտական բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների ոլորտներում
• Ֆինանսական համակարգում 5 տարի աշխատանքային փորձ, որից առնվազն 2 տարին՝ ֆինանսական կազմակերպության գլխավոր հաշվապահի կամ գլխավոր հաշվապահի տեղակալի պաշտոնում
• Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից տրված փորձագետ հաշվապահի որակավորման վկայականի պարտադիր առկայություն
• ՀՀ բանկային համակարգի գործունեությունը կարգավորող օրենսդրության և ԿԲ ներքին իրավական նորմատիվ ակտերի իմացություն
• ՀԾ, e-invoicing ծրագրերի և MS Office-ի իմացություն
• Հարկային օրենսդրության իմացություն
• Պապատասխանատվության բարձր զգացում
• Ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում
Աշխատավարձ՝ պայմանագրային Այլ նշումներ՝ Դիմելու համար համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել info@itfllc.am էլ հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Գլխավոր հաշվապահ»: Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ +374 10 54 05 17, +374 12 20 40 50 հեռախոսահամարներով։
Եթե մի կազմակերպությունը մյուս կազմակերպութունը գնում է՝ աշխատակիցներին շարունակելով պահել նույն հաստիքներին, նույն աշխատավարձով և էական պայմաններով, արձակման նպաստ պե՞տք է վճարի, թե՞ ոչ, և աշխատանքային պայմանագրերը ո՞ր հոդվածով են լուծվում։ Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել և փաստաթղթավորել այս գործընթացը։
Ընկերություն՝ ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ Հասցե՝ Երևան, Թբիլիսյան խճ․25 Հեռախոս՝ 055506270 Էլ․ փոստ՝ hr@imexgroup.am Թափուր աշխատատեղ՝ Աշխատավարձի հաշվառման գծով հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
• Իրականացնել աշխատակիցների աշխատավարձի հաշվառում ըստ հարկային օրենսդրության • Իրականացնել քաղաքացիաիրավական պայմանագրով կնքված աշխատավարձի հաշվում և փոխանցումների կազմակերպում • Իրականացնել ընկերության հաշվապահական հաշվառման վարումը, հարկայինն հաշվետվությունների ժամանակին կազմումը և ներկայացումը • Մշակել հաշվապահական հաշվառման քաղաքականությունը համաձայն ՀՀ աշխատանքային և հարկային օրենսդրությանը • Հաշվապահական փաստաթղթերի շրջանառության կազմակերպում և վարում
Պահանջներ՝
• Աշխատանքը պահանջում է ունենալ բարձրագույն հաշվապահական կրթություն • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում • MS Office լավ իմացություն • Հարկային և աշխատանքային օրենսգրքի իմացություն • ՀԾ աշխատավարձի լավ իմացություն
Բոլոր որակավորված և հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@imexgroup.am էլ.հասցեին՝ առարկա դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք (Աշխատավարձի հաշվառման գծով հաշվապահ )։
Ընկերություն՝ Թի Էմ ԷԼ Քոնսալթինգ ՍՊԸ Հասցե՝ Տերյան 1/1 Հեռախոս՝ 095771272 Էլ․ փոստ՝ info@tmlconsultant.com Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝
• Իրականացնել հաշվապահական հաշվառման ձևակերպումների ՀՀ օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների համապատասխանության ստուգում • Պատրաստել հարկային հաշվետվություններ • Կատարել ընկերությունների եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն և ամփոփ տեղեկավության պատրաստում • Իրականացնել կառավարչական հաշվառման տեղեկատվության վերլուծություն և ամփոփ տեղեկատվության պատրաստում
Պահանջներ՝
• Բարձրագույն կրթություն • ՀՀ հարկային օրենսդրության իմացություն • ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն • 1C 8/1C ERP և Microsoft Office ծրագրերի իմացություն • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ • Վերլուծական հմտություններ • Սահմանված վերջնաժամկետներում արդյունավետ գործելու ունակություն
Դիմելու համար անհրաժեշտ է CV-ն ուղարկել info@tmlconsultant.com էլեկտորնային հասցեին:
Ընկերություն՝ DoubleTree by Hilton Yerevan Հասցե՝ ք․ Երևան, Գր․ Լուսավորիչ 4/2 Հեռախոս՝ 0037411555332 Էլ․ փոստ՝ hr@doubletreebyhiltonyerevan.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար/Bookkeeper Աշխատանքի նկարագրություն՝
• Perform daily operations of the Accounting Department; • Work with accounting software(AS) (without performing accounting formulations); • Checking daily invoices in e-invoicing, sending to responsible person for confirmation, booking commodity and service invoices in AS; • Prepare required internal reports; • Participating in month-end inventory counts; • Summarizing count results and communication with responsible departments; • Booking of inventory count results in the accounting software; • Fuel consumption accounting, preparing demand orders of petrol; • Preparing inventory consumption reports; • Cash counting, booking cash receiving’s / expenses in AS, other cash operations in AS, cash book recording; • Preparing cash expense reports and purchase acts
Պահանջներ՝
• University degree in accounting, finance or economics • Work experience in the related field will be considered as an advantage • Computer literacy, knowledge of MS Excel and MS Word, other related applications • Good knowledge of English, Russian and Armenian languages • Basic knowledge of accounting principles and practices • Ability to work under pressure • Strong communication and organizational skills. • Ability and willingness to work in a team
Այլ նշումներ՝ Interested candidates are asked to e-mail their CVs in English to hr@doubletreebyhiltonyerevan.com. In the subject line of your message, please mention “Bookkeeper”.
Ընկերություն՝ GML Accounting Հասցե՝ ք. Երևան, Քոչար 24 Հեռախոս՝ 055866682 Էլ․ փոստ՝ gml.accounting@mail.ru Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝
Հաշվապահական գրասենյակին պահանջվում է ավագ հաշվապահ: Աշխատանքային ժամեր` 10:00-18:00, Աշխատավայրը` ք. Երևան, Քոչար 24
Պահանջներ՝
• Բարձրագույն կրթություն • առնվազն 2 տարվա հաշվապահի աշխատանքային փորձ • ՀՀ հարկային օրենսդրության և այլ անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն • ռուսերենի իմացություն • ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն • Գործող օրենսդրությանը համապատասխան հաշվարկների կազմում և ներկայացում հարկային և այլ մարմիններ, այդ թվում` ԱԱՀ հաշվարկ, վիճակագրական հաշվետվություններ • ԵՏՄ արտահանման և ներմուծման հայտարարագրերի կազմում
Աշխատավարձ՝ 250 000 դրամ և ավելի` կախված փորձից և գիտելիքներից Այլ նշումներ՝ Ունենք նաև հաշվապահի թափուր հաստիք