22/10/2026

աշխատավարձ

Սվետլանա.

Հարգելի հաշվապահներ,
ես նույնպես մինչև այժմ վերջնահաշվարկից սոց. չեմ հաշվարկել, սակայն միշտ անհամապատասխանություն եմ տեսել: Այժմ ես մեկ անգամ ևս մանրամասն կարդացի “Հարկ վճարողի սեղանի գիրքը” և էջ 210-ում` “Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում” պարբերության մեջ վերջին նախադասությունը մանրամասնում է` վարձու աշխատողին վճարվող վերջնահաշվարկի գումարը կազմող աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից սոցիալական վճարները հաշվարկվում են ընդհանուր սահմանված կարգով: Այսինքն չօգտագործված արձակուրդը, որը աշխատողին աշխատանքից ազատվելիս վճարվում է, դիտվում է որպես աշխատավարձին հավասարեցված վճարում: Դա նպաստ կամ այլ փոխհատուցում չէ: Հարգարժան հաշվապահներ, խնդրում եմ արձագանքել:

Armenuhi.

Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում, և ակնկալում եմ ձեր օգնությունը: Կազմակերպությունը հիմնադրվել է հյուրանոցային գործունեություն ծավալելու նպատակով և ստեղծման օրից ի վեր իրականացրել է միայն հյուրանոցային մասնաշենքի կառուցման աշխատանքներ: Շենքն այժմ կիսակառույց է, իսկ աշխատանքները` շուրջ 2 տարի դադարեցված: Սակայն կազմակերպությունը կիսակառույց շենքի համար վարձել է պահակ, որին վճարում է աշխատավարձ: Արդյո՞ք այդ աշխատավարձի գումարը, ինչպես նաև գործատուի սոցիալական վճարը պիտի ճանաչվեն հաշվետու ժամանակաշրջանի ծախս, թե՞ պիտի վերագրվեն կիսակառույցի արժեքին, և ընդհանրապես ինչպե՞ս հստակորեն առանձնացնել` կատարված ծախսերից որն է ավելացվելու շենքի արժեքին: Կանխավ շնորհակալություն:

Տ.Ս.

Հարգելի հաշվապաներ, ինձ հետաքրքրում են մի քանի հարցեր` կապված աշխատողների գրանցման հետ:
1. Ես ունեմ հացաբուլկեղենի արտադրամաս և որպես խանութների առաքիչ օգտվում եմ ինձ ծանոթ տաքսու վարորդի ծառայություններից և վճարում դրա համար իրեն նախապես համաձայնեցված գումար:
Այսպիսով` արդյո՞ք նա համարվում է աշխատող, թե ոչ:
2. Այս պարագայում արդյո՞ք նա իրավունք ունի ստորագրելու հաշիվ-ապրանքագրի առաքիչ մասում
3. Եթե իմ աշխատողներց մեկը իմ բարեկամն է, որին ես չեմ վճարում աշխատավարձ, արդյո՞ք ես իրավունք ունեմ վերջինիս չգրանցելու:

Մհեր.

Եթե նվազագույն աշխատավարձը սահմանված է 32500 դրամ և նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն այն չի ներառում իր մեջ աշխատավարձից վճարվող հարկերը, ապա կարելի՞ է աշխատողի աշխատավարձը սահմանել 32500 դրամ, որից այդ դեպքում աշխատողը կստանա 31525 դրամ:

Գայանե Ա.

Բարև Ձեզ, շնորհավորում եմ բոլոր Կանանց մարտի 8-ը:
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` եթե աշխատողը աշխատել է 3 ամիս, այնուհետև գնացել է ֆիզ.արձակուրդ, հիմա նրա միջին ամսականը հաշվարկելիս պե՞տք է 3 ամսվա գումարը բաժանեմ 12-ի:
Շնորհակալություն:

Զաբել.

Խնդրում եմ պատասխանել` ինչպես է հաշվարկվում աշխատանքի վարձատրությունը, եթե աշխատաժամանակի մի մասը ընկնում է գիշերային: Օրինակ` բանվորի աշխատանքային ժամը սկսվում է առավոտյան 5-ին և ավարտվում է 14.00-ին: Դրանից ինչքա՞նը պետք է վճարվի որպես գիշերային և ինչքա՞նը որպես ցերեկային աշխատանք: ՀՀ աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածի համաձայն: Ընդհանրապես, ո՞ր ժամից որ ժամն է համարվում գիշերային ժամ: Խնդրում եմ մանրամասն տեղեկացնել` ինչպես պետք է հաշվարկվի տվյալ աշխատանքի վարձատրությունը, որ խախտում չհամարվի: Շնորհակալություն:

Անի.

Խնդրում եմ օգնել հաշվելու Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկը, եթե Ա/Ձ-ն փաստացի մուծել է 100000 գումար, իսկ եռամսյակային հաշվետվություններում աշխատավարձի և առանց հիմնավորող փաստաթղթերի (11%) հաշվարկված եկամտահարկի գումարը կազմում է 40000, տարեկան հաշվետվությունում (տող 36) որպես մուծված գումար գրվելու՞ է 60000, կամ այդ 40000-ը որտե՞ղ է երևալու:

Արմինե.

Բարև Ձեզ: Ես 2005թ. սեպտեմբերից աշխատում եմ 0,5 դրույքով և ստանում եմ 32500 դրամ աշխատավարձ: Ս/թ մարտի 1-ից աշխատելու եմ մեկ այլ հիմնարկում ( համատեղության կարգով ) ևս 0,5 դրույքով` 32500դրամ աշխատավարձ ( որքանով տեղյակ եմ` մինչև 1,5 դրույքը թուլատրելի է ) և ես գտնվում եմ հղիության 3-րդ ամսում: Խնդրում եմ Ձեզ պատասխանեք հարցիս` ինչպե՞ս կվճարվի ֆիզ. արձակուրդս և որքան կկազմի: Նախապես շնորհակալություն:

Սուսաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. աշխատում եմ համալսարանում համատեղությամբ, ժամավճարային կարգով, և հունվար ամսին չեմ ունեցել դասաժամեր: Փաստորեն հունվար ամսվա համար չեմ ստացել աշխատավարձ: Դա արդյոք ճի՞շտ է:

Hasmik.

Եթե Ա/Ձ-ն ունի գրանցված երեք աշխատող, որոնց համար հաշվարկել ու վճարել է աշխատավարձ, փոխանցել սոց. վճար, ներկայացրել հաշվետվություններ, ներառվու՞մ են արդյոք այդ հաշվարկները ֆիզ. անձի տարեկան եկամուտների հաշվարկի 15 և սոց. ապահովագրության վճարի տարեկան եկամուտների հայտարարագրի 22 տողերում:

Արմինե.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես մարզադպրոցի հաշվապահ եմ: Մարզիչս փետրվարի 7-ին ազատվել է աշխատանքից: Հիմա ես նրան պետք է վճարեմ հունվարի աշխատավարձ + փետրվարի 7օրվա աշխատավարձ + վերջնահաշվարկ: Վերջնահաշվարկը հաշվելիս, եթե 1 ամսվան հասնում է 2.5օր արձակուդային, ապա փետրվարի 7 օրվան ինչքա՞ն արձակուրդային օր հաշվեմ: Խնդրում եմ շտապ պատասխանեք:

Ella.

Եթե աշխատողին վճարել են ամսվա վերջում աշխատավարձ 31/01/11, և այդ օրը աշխատողը գրում է ազատման դիմում, և ազատման հրամանը տրվել է 31/01/11, ես ինչպե՞ս և ե՞րբ կարող եմ վճարել չօգտագործված արձակուրդի գումարը, որ հունվար ամսվա եկամտահարկը շեղում չտա: Ես աշխատավարձից արդեն գանձել եմ եկամտահարկ, ես կարո՞ղ եմ եկամտահարկ հաշվարկել չօգտագործված արձակուրդի գումարից: Շնորհակալ եմ:

Արամ.

Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս հաշվարկել աշխատողի աշխատավարձը, եթե հաստիքը 40000 դրամ է, ընդամենը աշխատել է 192 ժամ, որից 88 ժամը գիշերային է, 12 ժամը արտաժամյա, 2 օր տոնական է, և աշխատում է առողջության համար վնասակար պայմաններում:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, ի՞նչ ձևակերպում պետք է տալ հաշվային պլանով (դտ/կտ) ամենամյա հերթական արձակուրդի գումարին: Օրինակ՝ աշխատակիցը արձակուրդի գնացել է 01-28.02.2010թ. , արձակուրդայինը վճարվել է 29.01.10թ.` Դտ.229.1 – Կտ.251.1- X , 28.02.10թ.-ով տրվել է հետևյալ ձևակերպումները՝
Դտ.713.1 – Կտ.527.2- X / հաշվարկում/
Դտ.713.1 – Կտ.525.1- X / գործ.սոց./
Դտ.527.2 – Կտ.525.1- X / 3 % սոց./
Դտ.527.2 – Կտ.229.1- X / աշխատավարձի գծով Դ.Պ. մարում/
Խնդրում եմ ասեք, արդյո՞ք ճիշտ են տրվել ձևակերպումները:
Կանխավ շնորհակալություն:

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և ձեր օգնության կարիքն ունեմ: ՍՊԸ-ի երկու աշխատակցի պետք է ազատեմ աշխատանքից նախորդ տարվա դեկտեմբերի 30-ով: Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, եթե նրանք աշխատում են 2010թ-ի սեպտեմբերի 2-ից, նշեմ աշխատավարձի չափերը՝ 45000 և 40000 դրամ: Հնարավորության դեպքում կխնդրեի նշել, թե ուրիշ ինչ ունեմ անելու բացի վերջնահաշվարկից: Շատ շնորհակալ կլինեմ բոլոր արձագանքողներից, քանզի խնդրանքս շտապ է: