22/10/2026

աշխատավարձ

Հովհաննես.

Հարգելի հաշվապահներ խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում:
Մարտ ամսվա 5-ից աշխատողին ուղարկում եմ արձակուրդ ,մարտ ամսին աշխատել է 4 օր ,ինչ ձևով եմ հաշվում այդ 5-օրվա աշխատավարձը,եթե ամսական աշխատավարձը 40000 -է:
1.40000/ամսվա բոլոր օրերի վրա:
2.40000/աշխատանքային օրերի վրա:

Արմենուհի.

Հարգելի հաշվապահներ խնդրում եմ օգնեք ինձ`եթե ուսումնական հաստատությունում
աշխատողի(պայմանագիրը 4 ամիս ժամանակով,աշխատավարձը հաշվարկվում է ըստ պարապած ժամերի քանակի)աշխատավարձը նվազագույն աշխատավարձից պակաս գումար է կազմում ինչպես պետք է կազմակերպել վարձատրությունը:

Լուսինե.

Խնդրում եմ ասել, եթե ՍՊԸ-ն ստեղծվել է օգոստոսին ու դեռ գործունեություն չունի (այսինքն եկամուտ ), բայց ունի ծախսեր` պայմանագիր , աշխատավարձ և եկամտահարկ: Այս դեպքում “շահութահարկի պարզեցված հաշվարկը” ինչ ձևով պետք է ներկայացնել?

Գրիգոր.

Բարև բոլորին: Խնդրում եմ, ասեք՝ եկամտահարկի եռամսյակային հաշվետվության մեջ աշխատավարձի ո՞ր չափն է ճիշտ նշել: Մաքու՞ր, թե՞ մինչև պահումներ կատարելը, քանի որ հաշվետվության ձևի վրա նշված է վճարված եկամուտների գումարը, իսկ բացատրության մեջ ասվում է, որ սյունակներում նշվում է տվյալ ամսում փաստացի վճարված (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում`հաշվեգրված) եկամուտների հաշվարկային մեծությունը: Ես հաշվետվություններ հանձնում եմ մի քանի ՏՀՏ-ում, և տարբեր տեղեր պահանջում են տարբեր ձև: Խնդրում եմ, մասնակցեք քննարկությանը, որոշենք ճիշտ ձևը: Կանխավ շնորհակալ եմ:

Արմեն.

Ֆիզիկական անձի հետ որոշակի աշխատանքներ կատարելու համար քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման դեպքում տրվող պայամանագրի գումարը որպես աշխատավարձ արդյոք հաշվարկվում է ինձպես աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում