24/10/2026

առևտուր

Հասմիկ․

Բարի օր, հարգելի կոլեգա։ Ա/Ձ, որը աշխատեցնում է մթերայի խանութ, անցել է 115 մլն շրջանառությունը։ Կասե՞ք՝ ի՞նչ կարգավորումներ պետք է անի Ա/Ձ-ն։

  • Մնացորդը ի՞նչ եղանակով է փոխանցվում
  • Վարելու՞ է դրամարկղային գրիք
  • Նույն եռամսյակում ներկայացնու՞մ է շրջ․ հարկի և ԱԱՀ հաշվետվություն
  • Ե՞րբ պետք է ներկայացնել 264 Ձևը
  • Լրացուցիչ ի՞նչ գործողություն պետք է կատարել

Սուրեն․

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն զբաղվել է այլ գործունեությամբ, որից հետո դադարել է գործունեություն իրականացնել 2023 թվականին: Այժմ ցանկանում է զբաղվել ավտոպահեստամասերի վաճառքով: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս պետք է գործունեության տեսակը փոխվի և ի՞նչ տնտեսական գործունեության տեսակ պետք է նշվի։

Բարև Ձեզ, կազմակերպությունը զբաղվում է օնլայն առևտրով (Վայլդբերիս)։ Ապրանքները վաճառվում են և ՀՀ պահեստից և ՌԴ պահեստից։ Խնդրում եմ օգնել` ապրանքի մատակարարման հաշիվները պետք է դուրս գրեմ ըստ դետալիզացիայի վաճառքներ թվի՞ և ապրանքացանկո՞վ։ Երկու պահետներից վաճառքի դեպքում էլ նույն կազմակերպությանը պիտի՞ հաշիվ գրեմ։

Աշոտ․

Բարև ձեզ, ես օնլայն ծաղկեփնջերի վաճառքով եմ ցանկանում զբաղվել, և պատրաստվում եմ օգտվել կայքում vPOS-ի օգնությամբ առցանց վճարումներ թույլատրել։ Դրա համար գրանցել եմ էլեկտրոնային ՀԴՄ։ Հարցերս հետևյալն են.

1. Արդյո՞ք էլեկտրոնային ՀԴՄ-ն փոխարինում է ֆիզիկական ՀԴՄ սարքին և կարո՞ղ է օգտագործվել կանխիկ վճարումների համար

2. է-ՀԴՄ օգտագործելիս արդյո՞ք պարտադիր է կտրոն տպելիս ներկայացնել ապրանքացուցակ գնից բացի, քանի որ խոսքը գնում է ծաղկեփնջերի մասին, դժվար կլինի ապրանքացանկ նշել, կամ միգուցե ստանդարդ “ծաղկեփունջ” անվանմամբ մեկ ապրանք կարելի է գրել կտրոնում։

Ստելլա․

Բարև ձեզ, ես ԱՁ եմ բացում, ինձ ասում են՝ միայն մեկ գործունեության ոլորտ կարող եմ նշել։ Բայց ես պատրաստվում եմ կատարել ներմուծում, մանրածախ վաճառք և մեծածախ վաճառք։ Դա նորմա՞լ ա, որ ԱՁ-ն բացելուց նշվի միայն մանրածախ վաճառք, բայց անեմ նաև ներմուծում և մեծածախ վաճառք։

Անի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ կօգնե՞ք հաշվապահության հարցում․ Ա/Ձ-ն Wildberries – ում իրականացնում է վաճառք և այդ ապրանքները պահետսավորում են ռուսատանում այնտեղից վաճառվում, այս դեպքում ինչպես ենք իրականացնելու հաշվապահութությունը ինչ տվյալներ են անհրաժեշտ, ինչ հաշվետվություն է հանձնվում ՊԵկ, և արդյոք Ա/Ձ-ից փոխանցված ապրանքների գումարները և փոխադրման ծառայությունները ենթակա են նվազեցման կխնդրեմ մանրամասնել որքան հնարավոր պարզ քայլերի հերթականությունը

Իրինա․

Բարև ձեզ, հարգելիներս։ Ես Ա/Ձ եմ բացել, Wildberries – ով վաճառք եմ իրականացնում շրջհարկի։ Դեռ նոր եմ սկսել, խնդրում եմ մի փոքր ուղղորդեք՝ արդյո՞ք ճիշտ եմ անում։ Ամեն անգամ, երբ уведомление о выкупе եմ ստանում, հաշիվ վավերագիր եմ դուրս գրում։ Եռամսյակային հաշվետվության մեջ եռամսյակի վաճառքի գինը շրջանառության տողում եմ գրում, իսկ լոգիստիկայի և վայլդբերիսի կոմիսիոն գումարը որպես անուղղակի ծախս, ապրանքի ինքնարժեքի համար փաստաթուղթ չունեմ` ուղղակի ծախս չեմ լրացնում։ Խնդրում եմ կպատասխանե՞ք՝ ճի՞շտ եմ անում, թե՞ բացթողում ունեմ։ Կանխավ շնորհակալ եմ։

Անի․

Օզոնով վաճառք իրականացնելու հետ կապված 2 հարց ունեմ․
1․ հաշիվը ու՞մ պետք է դուրս գրվի ՝ ՕՄԱՐՄ ՍՊԸ ին, թե՞ յուրաքանչյուր գնորդի անունով
2․ եթե յուրաքանչյուր վաճառքի համար գնորդի անունով պետք է գրվի, ապա ինչպե՞ս լրացնել անձնագրային տվյալները

Վահե․

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունն իրականացնում է սննդամթերքի արտադրություն և այդ արտադրանքի մեծածախ վաճառք, և պարբերաբար առաքված ժամկետանց ապրանքը ճշգրտող հաշվարկային հաշվով հետ է վերադարձնում իր պահեստ, հետո այդ ամբողջ վերադարձված արտադրանքը վերամշակում է և հարկային հաշիվներով որպես անասնակեր վաճառում այլ տնտեսվարողների: Հարց․ իրավունք ունի՞ արդյոք հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքի և վերամշակված արտադրանքի շահութահարկով հարկման բազան որոշելիս նվազեցնել հաշվետու ժամանակաշրջանի ապրանքի արտադրության հետ կապված ամբողջ ծախսերը։

Գագիկ․

Ողջույն ձեզ։ ԱՁ-ով կատարում եմ ներմուծում ՌԴ-ի օնլայն հարթակներից, և ցանկանում եմ օրինական վաճառք իրականցնել։ Ի՞նչ թղթեր են հարկավոր՝ միայն ֆակտուրա լոգիստիկի կողմից բավարա՞ր է, եթե այո, ես որևէ թուղթ պե՞տք է տրամադրեմ, թե դա բեռնափոխադրումներ կատարող ընկերության պարտավորությունների մեջ է տրամադրել, ու այդ ֆակտուրան բավարար է օրինական դաշտում աշխատելու համար։

Էլմիրա․

Բարև ձեզ, խնդրում եմ հաշվապահներ ջան, ասեք՝ արդյո՞ք հարկային պարտավորություններ կառաջանան, եթե ես օնլայն տարբերակով վաճառեմ նոր կամ օգտագործված իմ ապրանքները, որոնք ձեռք եմ բերել օնլայն մարկետփլեյսերից մեծաքանակ։

Էլեն․

Բարև ձեզ։ Ապրանքների QR – ների հետ կապված խնդիր կա: Ապրանքի վաճառք են արել, բայց վրան QR չի եղել մի մասինը: Աշխատողը սովորականով վաճառք է արել ու ՀԴՄ խփել: Ոչ մի QR չի խփել, ու ՀԾ-ի ծրագրով ցույց է տալիս այդ դրոշմավորման դաշտը բաց է,ենթակա է լրացման: Էս պարագայում հարկային դաշտում խնդիր ունենալու՞ են, թե՞ ոչ։

Գևորգ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես Wildberries – ի միջոցով վաճառք եմ իրականացնում և ՌԴ պահեստից, և ՀՀ – ից։ Հաշիվ վավերագիր պետք է դուրս գրեմ միայն ՀՀ -ից վաճառված ապրանքների համա՞ր, թե՞ դա կարևոր չէ։

Տիգրան․

Բարև Ձեզ, հարցս գյուղատնտեսությամբ զբաղվող կազմակերպության մասին է։ ԱՁ -ն նոր է բացվել և չի տվել շրջհարկի կամ միկրոյի հայտարարություն։ Հարկայինը ճանաչել էր ԱՁ-ին ԱԱՀ վճարող։

Մանրամասն

Մարինե․

Բարև ձեզ։ Ես բացել եմ ԱՁ՝ Wildberries հարթակում վաճառք իրականացնելու համար։ Ապրանքները Չինաստանից միանգամից գնալու են Ռուսաստանի պահեստ, ՀՀ չեն մտնելու։ Նշեմ նաև, որ հաշվապահի մեղքով 20 օրյա ժամկետում չեմ ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարությունը և ԱԱՀ դաշտում եմ շարունակելու գործունեությունս։ Խնդրում եմ նշել՝ արդյոք պե՞տք է հաշիվ դուրս գրեմ, ո՞ր գումարն եմ նշելու և ի՞նչ հաշվետվություններ ունեմ հանձնելու։ Շնորհակալություն։

Վարդան․

Բարև ձեզ։ Եթե ապրանքներ ենք գնել պատվիրել և օնլայն և տեղի խանութներից, որ գործունեություն իրականացվի օրթոդոնտիկ ստոմատոլոգիական, բայց տարածքի հետ կապված խնդրով չի ստացվում այն իրականացնել, և այդ ապրանքները չմնալու համար օնլայն սեփական կայքում գովազդելով վաճառվի, այդ դեպքում ինչ-որ խնդիր կառաջանա՞ հարկային պարտավորության հետ կապված։ Շնորհակալություն։

Վահագն․

Բարև Ձեզ։ Մի հարց իմ մոտ առաջացավ։ 2025թ․-ին առևտրի ոլորտը շրջանառության հարկը հաշվելու ժամանակ հարկը կարող ենք նվազեցնել ձեռք բերված ապրանքների մասով 9,5 տոկոսով, հիմա ենթադրենք վաճառել ենք ապրանք 2 000 000 դրամի, ձեռք ենք բերել օրինակ 2 500 000 դրամի ապրանք հարկային հաշիվներով, ձեռք բերումների 9,5 տոկոս նվազեցումը վերաբերվու՞մ 2 500 000 դրամին և կապ չունի՞, որ այդ ձեռք բերված ապրանքների համար մատակարարներին մնացել ենք պարտք։ Ինչու՞ եմ հարցնում՝ հաշվարկի մեջ այդ տողը գրված է Առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեք։

Ջուլիա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նորաբաց ԱՁ-ն գործելու է որպես ավտոպահեստամասերի խանութ, շրջհարկի դաշտում, կխնդրեի նշել՝ ո՞ր ապրանքները պետք է ՀԴՄ կտրոնի վրա ունենան ԱՏԳԱԱ կոդեր, որպեսզի չլինի օրենքի խախտում։

Նիկա․

Բարև Ձեզ։ Եթե շրջանառության հարկ վճարող ԱՁ-ի շրջանառությունը 2024թ. գերազանացել է 24մլն-ի շեմը, ապա տվյալ դեպքում մանրածախ առևտրով զբաղվող ԱՁ-ն պե՞տք է իրականացնի անալիտիկ հաշվառում։

Սուրեն․

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ զբաղվել վաճառքով Wildberries հարթակի միջոցով։ Գրանցել եմ ԱՁ։ Պետք է 20 օրվա մեջ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնեմ, սակայն չեմ կարողանում https://file-online.taxservice.am կայքում գրանցվեմ որպես լիազոր, քանի որ ստորագրությունը mId է տրամադրված Վիվա- ի կողմից։ Արդյոք որևէ այլ տարբերակ կա՞ գրանցվելու։ Սկզբնական շատ քիչ քանակով ապրանքներ եմ ունենալու, արդյոք կա՞ կարիք հաշվապահի դիմելու։

Հարություն․

Բարև Ձեզ, ես ունեմ գրանցած ԱՁ, աշխատում եմ շրջանառության հարկով, գործունեության բնույթը առևտուր է, ապրանքները ցանկանում եմ գնել արտերկրից, մասնավորապես ԱՄՆ-ից և եվրոպական տարբեր երկրներից, որտեղ ցանկանում են նաև, որ լրացնեմ VAT ID, դա ՀՎՀՀ-ն է՞, և արդյո՞ք ճիշտ է դա լրացնելը՝ հաշվի առնելով, որ աշխատում եմ շրջհարկով, այլ ոչ է ԱԱՀ-ով։ Կանխավ շնորհակալություն։

Տաթև․

Շրջանառության հարկով աշխատող ԱՁ առք ու վաճառք է իրականացնում, ապրանքները ձեռք է բերում Չինաստանից և անցնում մաքսայինով։ Խնդրում եմ նշել՝ ինվոյսը նվազեցնու՞մ է ծախսերը, թե՞ ոչ։

Աննա․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունն իրականացնում է մանրածախ վաճառք և աշխատում է ընհանուր հարկման դաշտում՝ ԱԱՀ վճարող է, վաճառքներ է իրականացնում նաև Wildberries հարթակով: Խնդրում եմ կասե՞ք ինչպես ցույց տալ Wildberries-ով կատարված վաճառքները: Կանխավ շնորհակալություն:

Արփինե․

Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Մարզում գործող ԱՁ-ն իրականացնում է հացի, հացաբուլկեղենի արտադրություն և վաճառում տեղում, սակայն ունի նաև սառնարաններ և վաճառում է զովացուցիչ ըմպելիքներ։ Ճիշտ եմ չէ՞ հասկացել, որ 2025-ից անցնելու է շրջհարկի դաշտ, քանի որ արտադրությանը զուգահեռ կա առք ու վաճառքի գործունեություն, և չի կարող աշխատել միկրոհամակարգում: Կարող է մնալ միկրոհամակարգում միայն այն դեպքում, եթե վաճառի միայն իր արտադրությունը: