26/10/2026

ավտոտեխսպասարկում

Արայիկ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս վերաբերում է հարկային օրենսգրքի նախկին խմբագրությանը: Եթե անհատ ձեռնարկատերը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում՝ մանրածախ առևտուր, և դրան զուգահեռ իրականացնում է ավտոտեխսպասարկման գործունեություն (նախկին խմբագրությամբ պետք է վճարեր արտոնագրային հարկ), տվյալ պարագայում շահութահարկը ինչպե՞ս կհաշվարկվեր՝ արտոնագրային հարկի մասով առանձին 5 000 դրամ, իսկ ընդհանուր հարկման դաշտում եկամուտներից հանած նվազեցու՞մ, թե՞ 5 000 դրամը այս պարագայում էլ չի վճարվի:

Հասմիկ․

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք հստակ ասել՝ ավտոտեխսպասարկման գործունեությունը թույլատրված է, թե ոչ։ Նշեմ, որ ավտոլվացում է, և գրանցված է S96.09.0 (այլ ծառայությունների մատուցում) դասակարգիչի տակ։ Շնորհակալություն։

Լիանա․

Բարև ձեզ։ “Լվա ինքդ” օբյեկտի համար ի՞նչ դասակարգիչ պետք է դնեմ, G45210 չի թողնում, «Եկամուտները` ըստ գործունեության տեսակների» աղյուսակ, տող 1 – Ձեր կողմից նշված դասակարգիչը գոյություն չունի, 15-րդ տողում լրացրել եմ շրջանառությունը։ Շնորհակալություն։

Գարիկ.

Բարև բոլորին: Հարցս վերաբերում է արգելված գործունեության տեսակներին: Ո՞վ կարող է ասել, թե ավտոտեխսպասարկումը՝ G45.2 դասիչով, մտնու՞մ է արգելվածների մեջ, թե՞ ոչ: Արգելված բաժնում այդ դասակարգչի դիմաց նշված է «մեծամասամբ» բառը: Ի՞նչ է դա նշանակում՝ արգելված, կիսատ արգելված և այլն, անհասկանալի է: Առողջություն բոլորին:

Անի.

Բարև ձեզ:
Ա/Ձ-ն զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ։ Շրջ․ հարկով է աշխատում։ Ի՞նչ տարբերակ կա առանց ՀԴՄ-ի աշխատելու համար։ Կարո՞ղ եմ բոլոր ստացվող գումարները ստանալ բանկային փոխանցման միջոցով և ի՞նչ ձևով եմ ներկայացնելու եկամուտս հարկային:

Անի Կ.

Մինչև 2020թ. հունվար ամիսը «Լվա ինքդ» ավտոլվացման կետը հարկվում էր արտոնագրային հարկով, կասե՞ք՝ այժմ ի՞նչ հարկատեսակով է հարկվում, եթե պետական տուրքով, ո՞նց գրանցեմ:

Անուշ․

Բարև, հարգելիներս, մի խնդրանք ունեմ՝ ուզում եմ իմանալ, թե ինչ պետական վճարումներ են կատարում ավտոլվացման կետ ունեցող անձիք, որպես ԱՁ, Նշեմ, որ սահմանամերձ գյուղ է, և ազատված է հարկերից։ Նախապես շնորհակալություն։

Սահակ Մարգարյան.

Անհատ ձեռնարկատեր եմ, մի տեղանոց վայրում խադավիկ եմ աշխատում արտոնագրված հարկով։ Մի քանի ամիս չեմ աշխատել, հիմա ի՞նչ հարկային պարտավորություններ ունեմ վերսկսելու։ Նոր ՀԴՄ սարք չունեմ։

Մելանյա.

Եթե կազմակերպությունը երկու գործունեություն է կատարել՝ ավտոտեխսպասարկում և կենցաղային սարքավորանքների վերանորոգում (շրջ. հարկով), կարո՞ղ է միկրոբիզնեսի դաշտ մտնել:

Հայկ.

Բարև ձեզ:
Արդյո՞ք մինչև 2020թ. արտոնագրային հարկով աշխատած ավտոլվացման կետը, որը մետաղադրամով է աշխատում, պետք է 2020թ.-ից սկսած պետ. տուրքով աշխատի, թե՞ միկրոյի դաշտում: Եվ եթե կարելի է, կասե՞ք, թե որն է հստակ այս գործունեության դասակարգիչը: G 45.20 արդյո՞ք համապատասխանում է, եթե միայն ավտոլվացման ծառայություն է մատուցվում:

Հայկ.

Բարև ձեզ:
Խնդրում եմ, պատասխանեք, եթե հնարավոր է:

Ընկերությունը, որը զբաղվում է մաքրման ծառայությունների մատուցմամբ և այդ մասով շրջանառության հարկ վճարող է, միաժամանակ ունի 2 ավտոլվացման կետեր, որոնցից մեկը մետաղադրամով «լվա ինքդ» է, իսկ մյուսը նոր սերնդի ՀԴՄ-ով է աշխատում: 2019թ. ընդհանուր շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը: Կարո՞ղ եմ արդյոք ներկայացնել 257 ձևը և աշխատել միկրոձեռնարկատիրության ոլորտում:
Նախապես շնորհակալություն:

Աննա.

Բարին բոլորին: ԱՁ-ի համար 6 ամիս մուծել եմ արտոնագրային վճար, բայց գործունեություն չեմ իրականացրել ՀԴՄ սարք չունենալու պատճառով: 2 եռամսյակ ներկայացրել եմ շրջանառության հարկի հաշվետվություն 0-ականով: Հարկայինից պահանջում են ճշգրտված հաշվետվություն արտոնագրային եկամուտների վերաբերյալ: Ի՞նչ խորհուրդ կտաք: Եվ ավտոտեխսպասարկումը միկրոբիզնեսի ռեժիմի անցնելու՞ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Գարեգին.

Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցերին՝
1. Առանց ՀԴՄ կտրոն տրամադրելու հնարավո՞ր է կանխիկ գումար վերցնել հաճախորդից՝ դիմացը տրամադրելով հաշիվ վավերագիր (տեխսպասարկում է):
2. Ավտոտեխսպասարկումը կարո՞ղ է մտնել միկրոհարկատեսակի տակ, թե՞ ոչ, և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Շրջանառությունս հաստատ 24 մլն դրամից չի անցնում:

Կանխավ շնորհակալ եմ:

Գագիկ․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Ցանկանում եմ գնել հողակտոր և կառուցել «Լվա ինքդ» ավտոլվացման կետ։ Կխնդրեմ հնարավորինս մանրամասնել այս գործունեության ոլորտը, հարկումներ, կառուցման օրենսդրական պահանջները և այլն, կամ տրամադրել հղումը համապատասխան օրենքին։ Կանխավ շնորհակալ եմ։

Գարեգին.

Բարև ձեզ: Կասե՞ք, թե ինչ հարկեր պետք է մուծի ԱՁ-ն, եթե աշխատում է արտոնագրային հարկով (ավտոտեխսպասարկում): Անձամբ ես մուծում եմ 15 750 դրամ որպես արտոնագիր + 5 000 դրամ սոց. և 5 000 դրամ որպես եկամտահարկ: Հարցս հիմնականում ուղղված է այդ վերջին 5 000 դրամանոց հարկին: Եթե ես մուծում եմ 15 750 որպես արտոնագիր, այդ դեպքում ի՞նչ 5 000 դրամանոց եկամտահարկի մասին է խոսքը: Շնորհակալություն:

Ձեզ կարող է նաև հետաքրքրել – Գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր

Գարիկ.

Բարի օր, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ մեկնաբանել հետևյալ վիճակը, որի մեջ հայտնվել եմ վերջերս, որպեսզի այն պարզ լինի, ներկայացնեմ ամբողջությամբ: 10.07.2019թ. բացել եմ ԱՁ (ավտոտեխսպասարկում է՝ արտոնագրային գործունեությամբ), գործունեությունս սկսել եմ օգոստոսի 1-ից, ներկայացրել եմ արտոնագրային վճարի երկու հաշվետվություն՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար: Հիմա ինչումն է խնդիրը. պարզվում է, որ ԱՁ բացելուց ես պետք է ներկայացնեի շահութահարկի անցնելու մասին դիմում, որը չիմանալով չեմ ներկայացրել, և այժմ համակարգը ինձ համարում է ԱԱՀ-ի տակ հարկ վճարող: (ՀՎՀՀ-ից հետո կա /1 թիվը): Արդյո՞ք ես պետք է սկսած հուլիս ամսից մինչև տարեվերջ ներկայացնեմ ԱԱՀ-ի հաշվետվություն, և եթե այո, կա՞ արդյոք որևէ ուղեցույց, թե դա ինչպես պետք է անել:

Կանխավ շնորհակալություն:

Մարիամ.

Բարև ձեզ: Արտոնագրային հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտով աշխատել, ավտոտեխսպասարկման գործունեություն է: Օրենքը կարդացել եմ, բայց չեմ հանդիպել հակասությունների, օրենքի կետերին համապատասխանում է, խնդրում եմ ուղղորդել, հնարավոր է՝ սխալ եմ հասկացել:
Եթե
1. ծառայություն է մատուցում,
2. 24 միլիոնը չի գերազանցել,
3. ՀԴՄ-ի երրորդ խախտման դեպքը թույլ չի տվել,
4. հայտարարությունը ժամանակին ներկայացրել է,
կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության սուբյեկտով, թե՞ շրջանառության հարկով է հարկվելու:

Գարիկ.

Չէի՞ք ասի, թե արդյոք հաշիվ-ապրանքագիրը կարող է փոխարինել ՀԴՄ կտրոնին, նկատի ունեմ արտոնագրային հարկով աշխատելու դեպքում (ավտոտեխսպասարկում), երբ ՀԴՄ չի տրամադրվել, և հնարավորություն չկա կտրոն տպելու, կարելի՞ է միայն հաշիվ-ապրանքագիր տրամադրելով աշխատել մինչև ՀԴՄ ստանալը: Բանկում ունեմ բացված հաշվեհամար: Կարո՞ղ եք նշել նաև, թե արտոնագրային վճարով աշխատելու դեպքում ինչ տեսակի հաշվետվություններ են հարկավոր օնլայն տարբերակով ուղարկել Հարկային տեսչություն, նկատի ունեմ ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով:

Բոլորից կանխավ շնորհակալ եմ:

Իրինա.

Խնդրում եմ ասացեք, ավտոտեխսպասարկման գործունեությամբ զբաղվող Անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է հանդիսանալ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ և չվճարել նույնիսկ Ա/Ձ եկամտային հարկը։

Անի Կ.

Բարև ձեզ: Ուզում էի ճշտել՝ «Լվա ինքդ» ավտոլվացման կետը գործում է արտոնագրային վճարո՞վ: Ու եթե այո, ապա հայտարարության մեջ «Ավելացնել գործունեության տեսակ», որն եմ նշում: Շնորհակալություն:

Գևորգ.

Բարև ձեզ: Եթե ավտոտեխսպասարկման կետը մեքենայի յուղ է փոխում, արդյո՞ք այդ յուղի համար առաջանում է շրջանառության հարկի (կամ այլ) հարկային պարտավորություն, թե՞ դա մտնում է արտոնագրային հարկի մեջ: Շնորհակալություն:

Ռուզան.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցով. ՍՊԸ-ն, որն ունի ավտոտեխսպասարկման կետ, ցանկանում է նույն վայրում նաև մեքենայի յուղերի աքռուվաճառքով զբաղվել: Այս գործունեությունը հարկվելու է շրջանառությա՞ն հարկով (շրջանառությունից 5%): Եթե այո, ապա շրջ. հարկը նվազեցվելու՞ է ծախսերի 4%-ով (շրջ. հարկի օրենքի հոդված 7, կետ1.1): Եվ այս դեպքում նվազեցվող ծախսեր են համարվում միայն ձեռք բերմա՞ն ծախսերը (քանի որ ապրանքը ՍՊԸ-ին մատակարարելու է վաճառող կազմակերպությունը, այսինքն տրանսպորտի ծախսեր չկան): Մատակարարող կազմակերպությունը ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի: Կանխավ շնորհակալ եմ:

Հրայր.

Բարև ձեզ:
Հարցս հետևյալն է.
Արդյո՞ք ԱՁ-ն, որը զբաղվում է ավտոմեքենաների պահեստամասերի, աքսեսուարների և քսայուղերի (գործարանային փակ տարրաներով) մանրածախ առևտրով, պետք է ունենա լիցենզիա քսայուղեր վաճառելու։ Օրենքում ոչինչ հստակ գրված չէ, այսինքն, գրված է ինչ որ տեխնիկական հեղուկների մասին, ընդ որում ոչ հստակ։ Անհասկանալի է նաև, թե որոնք են այդ տեխնիկական հեղուկները։
Կանխավ շնորհակալություն:

Armine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, արտոնագրային վճար վճարող ավտոտեխսպասարկման կենտրոնը ինչպիսի՞ տարեկան հաշվետվության ձև պետք է ուղարկի մինչ ապրիլի 15-ը: Կանխավ շնորհակալ եմ: