Tag: արձակուրդ

Չօգտագործված արձակուրդի համար դրամական հատուցման վերաբերյալ

Արսեն.

Ողջույն բոլորին։

Ունեմ ձեր օգնության կարիքը։ Ենթադրենք՝ ես աշխատում եմ x կազմակերպությունում գրանցված։ Աշխատում եմ շաբաթական 5 աշխատանքային օր։ Ունեմ ամենամյա արձակուրդի իրավունք՝ նվազագույնը 20 օր։ Եթե ես չեմ օգտվում իմ ամենամյա արձակուրդից, կա այսպիսի օրենք, որում ասվում է, որ «Օրենսգրքի 100-րդ կամ 101-րդ հոդվածով սահմանված ժամկետներով կնքված, ինչպես նաև մինչև վեց ամիս աշխատած աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն չօգտագործված ամենամյա արձակուրդի համար աշխատողին վճարում է դրամական հատուցում` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան»: Այսինքն՝ վճարվում է ինչ-որ չափի գումար վերջնահաշվարկի ժամանակ։ Բայց եթե աշխատանքի տարին լրանալուց գործատուն առանց իրազեկելու ձևակերպում է ամենամյա արձակուրդ, դա թույլատրվու՞մ է և արդյո՞ք դա նորմալ է։ Կա՞ օրենքում այնպիսի կետ, երբ ես անպայման պետք է օգտվեմ ամենամյա արձակուրդից։ Եվ ի՞նչ խորհուրդ կտաք ձեռնարկել այդ դեպքում։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Չօգտագործված արձակուրդի համար դրամական հատուցման վերաբերյալ

Հաշվետվության լրացման վերաբերյալ

Շահանե.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ եկամտային հարկի ամսական հաշվետվության հայտի լրացման ժամանակ ո՞ր տողում լրացնել մարտի 21-ից երեխայի խնամքի արձակուրդում գտնվողի 3000 դրամ սոց. վճարը:

Կարդալ ավելին Հաշվետվության լրացման վերաբերյալ

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Մհեր.

Բարև ձեզ:
Եթե աշխատողը աշխատել է 16․06․2014թ.-ից մինչև 19․03․2019թ., և ստացել է 85 000 աշխատավարձ (կեղտոտ) և տարեկան ունի 28 օր արձակուրդի իրավունք, որքա՞ն կկազմի նրա վերջնահաշվարկը:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Երեխայի խնամքի արձակուրդի վերաբերյալ

Անուշ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել, փոխարինող աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը լրանալու է մարտի 20-ին: Նա կարո՞ղ է գնալ երեխայի խնամքի արձակուրդ մինչև պայմանագրի ժամկետը լրանալը: Պայմանագրի ժամկետը լրանում է 2020թ.:

Կարդալ ավելին Երեխայի խնամքի արձակուրդի վերաբերյալ

Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը

Լիլիթ.

Բարև ձեզ։ Եթե ես աշխատավայրում գրանցվում և աշխատում եմ 5 ամիս, հետո գնում եմ ֆիզ. արձակուրդ, ֆիզ. արձակուրդի համար տրվող գումարը ինչպե՞ս է հաշվարկվում: Աշխատավարձս նվազագույն չափով է։

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը

Աշխատանքային ստաժի վերաբերյալ

Անի.

Բարև ձեզ: Երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը աշխատանքային ստաժի մեջ հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Աշխատանքային ստաժի վերաբերյալ

Վերջնահաշվարկ

Միշա.

Բարև ձեզ։

Եթե աշխատողը աշխատել է 01․09․2018թ.-ից մինչև 01․03․2019թ., և ստացել է 78 000 աշխատավարձ (կեղտոտ) և տարեկան ունի 20 օր արձակուրդի իրավունք, որքա՞ն կկազմի նրա վերջնահաշվարկը:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ

Ֆիզ. արձակուրդի վերաբերյալ

Նարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, ըստ օրենքի՝ համատեղության դեպքում երկու աշխատանքի վայրից էլ ֆիզ. արձակուրդ հասնու՞մ է։ Եվ համատեղության դեպքում կարո՞ղ եմ մի աշխատանքային վայրում գտնվել ֆիզ. արձակուրդում, իսկ մյուսում՝ աշխատել։

Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ֆիզ. արձակուրդի վերաբերյալ

Ինչքա՞ն վերջնահաշվարկ պետք է ստանա աշխատողը

Նաիրա.

Աշխատողն ունի մոտ 6 տարվա տարբեր տարիների չօգտագործված արձակուրդ և մոտ 50 օր արձակուրդից հետ կանչված օրեր: Աշխատանքից ազատվելիս ինչքա՞ն վերջնահաշվարկ պետք է ստանա: Նշեմ նաև, որ գոյություն ունի Վճռաբեկ դատարանի որոշում, որ մինչև 2005թ. չօգտագործված արձակուրդի դիմաց վերջնահաշվարկ չպետք է վճարել: Ինչքանո՞վ է օրինական վճռաբեկ դատարանի որոշումը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչքա՞ն վերջնահաշվարկ պետք է ստանա աշխատողը

Արձակուրդային ստանալու վերաբերյալ

Էդգար.

Ողջույն։ Եթե ես փոխարինող ուսուցիչ եմ, իսկ հիմնական ուսուցիչը վերադառնում է հունիսի 3-ին, էս դեպքում ես արձակուրդային ստանու՞մ եմ։ Նշեմ, որ աշխատում եմ մոտ 1.5 տարի ու նախորդ անգամ հուլիսին եմ գնացել արձակուրդ:

Կարդալ ավելին Արձակուրդային ստանալու վերաբերյալ

Երեխայի խնամքի արձակուրդի վերաբերյալ

Ալինա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օրենքի շրջանակներում պատասխանեք ինձ։ Ես 2018թ սեպտեմբերի 1-ից վերադարձել եմ աշխատաքիս երեխայի խնամքի արձակուրդիս 2 տարին լրանալուց հետո։ Անցել է 5 ամիս։ Ես կարո՞ղ եմ 2019 մարտի մեկից մինչև մայիսի մեկը վերցնել երեխայի խնամքի արձակուրդ։ Երեխայիս 3 տարին կլրանա 2019թ սեպտեմբերին։ Խնդրում եմ ասեք` դա օրինակա՞ն է, և օրենքի ի՞նչ կետեր կան։

Կարդալ ավելին Երեխայի խնամքի արձակուրդի վերաբերյալ

Աշխատողը մի քանի տարի չի գնացել արձակուրդ

Սեյրան.

Բարև ձեզ: Եթե մի քանի տարի Ա/Ձ-ի աշխատողը արձակուրդ չի գնացել, ինչպե՞ս կարգավորել փաստաթղթային մասը:

Կարդալ ավելին Աշխատողը մի քանի տարի չի գնացել արձակուրդ

Քանի՞ օր կարող է աշխատողը արձակուրդ գնալ

Սոնա.

Խնդրում եմ մեկնաբանել` քանի՞ օր կարող է աշխատողը արձակուրդ գնալ, եթե աշխատել է 10 ամիս:

Կարդալ ավելին Քանի՞ օր կարող է աշխատողը արձակուրդ գնալ

Միջնորդություն արձակուրդի չօգտագործված մասը հաջորդ տարի փոխադրելու վերաբերյալ

Անի.

Հարգելի կոլեգաներ,

Մինչև ե՞րբ կարող է աշխատակիցը միջնորդություն ներկայացնել արձակուրդի չօգտագործված մասը հաջորդ տարի փոխադրելու վերաբերյալ:

Կա՞ արդյոք օրենքով սահմանված ժամկետ:

Կարդալ ավելին Միջնորդություն արձակուրդի չօգտագործված մասը հաջորդ տարի փոխադրելու վերաբերյալ

Պարգևավճար արձակուրդում գտնվելու ժամանակ

Կարինե.

Հարգելիներս, կասե՞ք՝ եթե աշխատողը ծննդաբերության արձակուրդում է, հնարավո՞ր է գործատուն պարգևավճար տա: Օրենքը կասե՞ք:

Կարդալ ավելին Պարգևավճար արձակուրդում գտնվելու ժամանակ

Եթե աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում

Քրիստինե.

Բարև ձեզ:

Ինձ կարո՞ղ եք հուշել՝ եթե աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը կրճատել հաստիքը, աշխատանքը բաշխել այլ աշխատակիցների միջև և դրանից հետո նորից համանման հաստիք բացել:

Կարդալ ավելին Եթե աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում

Արդյո՞ք աշխատակիցը ունի վերջնահաշվարկի իրավունք

Անահիտ.

Բարև ձեզ:
Գրանցված աշխատող եմ 1 տարի ու 8 ամիս արդեն, աշխատավարձը 70.000 (ֆիքսված), ցանկանում եմ աշխատանքից դուրս գալ, ինձ հետաքրքրում է` վերջնահաշվարկ պահանջելու իրավունք ունե՞մ, և որքա՞ն կկազմի այն: Արձակուրդից օգտվել եմ մեկ անգամ` 7 օրով: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատակիցը ունի վերջնահաշվարկի իրավունք

Ինչպե՞ս է կատարվելու արձակուրդայինի հաշվարկը

Աստղիկ.

2017 թվականի հերթական արձակուրդիցս հետ եմ կանչվել 10 օր շուտ իմ համաձայնությամբ` ելնելով անհրաժեշտությունից: 2018-ին գնալու եմ արձակուրդ իմ 24 աշխատանքային օրվա համար (6 օրյա աշխատանքային ռեժիմ), միևնույն ժամանակ ցանկանում եմ, որ գումարվի նաև նախորդ տարվա չօգտագործածս 10 օրը: Ցանկանում եմ իմանալ` վճարումն ինչպե՞ս է կատարվելու` 24 օրվա համար, թե՞ արդեն 34: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է կատարվելու արձակուրդայինի հաշվարկը

Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը

Մերի.

Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում, վերջին 1,5 տարում գտնվում եմ ֆիզարձակուրդի մեջ, փետրվարին նորից պետք է գնամ ֆիզարձակուրդ: Ինչպե՞ս կհաշվարկվի ինձ հասանելիք գումարը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը

Արդյո՞ք աշխատողին վճարում են արձակման նպաստ

Լաուրա.

Եթե աշխատողի (հայեցողական պաշտոն) արձակուրդը ավարտվելուց հետո նրան ազատել են աշխատանքից առանց գրավոր զգուշացման, արդյո՞ք նրան վճարում են արձակման նպաստ: Արձակուրդային վճարվել է: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատողին վճարում են արձակման նպաստ

Աշխատակիցը արձակուրդի դիմում է ներկայացրել և գնացել արձակուրդ

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: Եթե աշխատակիցը նախօրոք արձակուրդի դիմում է ներկայացրել և գնացել արձակուրդ, իսկ արձակուրդային օրերը համընկել են ֆրանկոֆոնիայի ոչ աշխատանքային օրերի հետ, ինչպե՞ս պետք է վարվել: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատակիցը արձակուրդի դիմում է ներկայացրել և գնացել արձակուրդ

Աշխատակցին չի վճարվել վերջնահաշվարկ

Անահիտ Ս.

Հարգելի գործընկեր, հարցս հետևյալն է. Նախկին աշխատակցին, ով ՏԻՄ – ում աշխատել է 1999-2017թթ ընկած ժամանակահատվածում, ունեցել է չվճարված արձակուրդ 1999-2006թթ-ի համար: 2017թ-ին համայնքների խոշորացման հետևանքով ազատվել է աշխատանքից, և նրան հաշվարկվել և վճարվել է վերջնահաշվարկ 2003-2006թթ-ի համար, իսկ մինչև 2003թ-ը չի վճարվել, քանի որ չկա այդ ժամանակահատվածի համար կնքված պայմանագիր: Հիմա այս աշխատակիցը դիմել է դատարան և պահանջում է 1999-2003թթ ընկած ժամանակահատվածի համար չվճարված գումարը: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
1. վերջնահաշվարկ հաշվարկելիս ո՞ր ժամանակահատվածի աշխատավարձն են ընդունում միջին ամսական աշխատավարձ՝ 1999-2003թթ-ին ստացած աշխատավարձը, թե ըստ աշխ. օրեսգրքի 195 հոդվածի նման պահանջ առաջանալուց ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
2.Ճի՞շտ է արդյոք, որ վճարվել է 2003-2006թթ-ի համար` 60 օր տևողությամբ, քանի որ աշխատանքային օրենսգիրքը գրվել է 2005թ-ին և հետադարձ ուժ ունի ընդունումից երկու տարի առաջ ծագած հարաբերությունների վրա, այսինքն սկսած 2003թ-ից հետո պետք է վճարվի: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Աշխատակցին չի վճարվել վերջնահաշվարկ

Արձակուրդայինի հաշվարկ

Լիլիթ Հարությունյան.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել` ֆիզ. արձակուրդից հետո ամենամյա արձակուրդը հաշվարկելիս հիմք ենք ընդունում աշխատած բոլո՞ր ամիսների եկամուտները:

Կարդալ ավելին Արձակուրդայինի հաշվարկ

Հղիության և ծննդաբերության արձակուրդի վերաբերյալ

Սևան.

Խնդրում եմ կարծիք հայտնել. Կարո՞ղ է արդյոք աշխատողը հրաժարվել հղիության (70 օր) արձակուրդից և օգտվել միայն ծննդաբերության (70 օր) արձակուրդից:

Կարդալ ավելին Հղիության և ծննդաբերության արձակուրդի վերաբերյալ

Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը

Քրիստինե.

Բարև ձեզ։
Եթե հղին հղիության ընթացքում չվճարվող արձակուրդ է վերցնում, դա “դեկրետի” գումարի վրա ազդեցություն ունենում է և եթե այո` ինչպե՞ս է այդ դեպքում հաշվարկվում:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը

Արդյո՞ք աշխատակիցը իրավունք ունի վերջնահաշվարկ պահանջելու

Բարև ձեզ, գնացել եմ արձակուրդ, հաշվարկվել է արձակուրդային, որը ես ստացել եմ, հետո հետ կանչում է արվել, որի համար ստացել եմ աշխատավարձ: Խնդրում եմ ինձ պատասխանել` ես իրավունք ունե՞մ վերջնահաշվարկ պահանջելու:

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատակիցը իրավունք ունի վերջնահաշվարկ պահանջելու

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Անահիտ.

Հարցս վերաբերում է վերջնահաշվարկին։ Աշխատանքի եմ ընդունվել 01.03.18ից, աշխատելու եմ մինչև 05.10.18: Ստանում եմ 125 000 (կեղտոտ) աշխատավարձ, 90 000 (մաքուր), պարտադիր տրվող արձակուրդից օգտագործել եմ 7 օր։ Կցանկանայի տեղեկանալ` արդյո՞ք այս դեպքում կարվի վերջնահաշվարկ: Նշեմ նաև այն, որ աշխատանքից ազատվում եմ իմ դիմումի համաձայն։ Շաբաթական աշխատաժամը 42 ժամը չի գերազանցում։ Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Վերջնահաշվարկի վերաբերյալ