22/10/2026

արձակուրդ

Սոնա.

Բարև ձեզ:

Խնդրում եմ, ասեք՝ կարո՞ղ է արդյոք աշխատողը հրաժարվել հղիության և ծննդաբերության արձակուրդից:

Կանխավ շնորհակալություն:

Անժելա.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է մշակույթի տան տնօրենին հասանելիք արձակուրդի տրամադրման կարգը: Որքա՞ն օր է հասնում, և Աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածներին է պետք հղում կատարել:

Շնորհակալություն:

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում՝ ՍՊԸ-ն ունի միայն տնօրեն և բանվորներ: Տնօրենի արձակուրդի ընթացքում պարտականությունների կատարման հարցը ինչպե՞ս պետք է կարգավորել, և եթե հնարավոր է նաև հրամանի ձև ուղարկեք:

Շնորհակալություն:

Գոհար.

Բարև ձեզ:

Խնդրում եմ, օգնեք ինձ: Ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի, բայց դեռ չի լրացել նրա ֆիզ. արձակուրդի ժամկետը: Նա ցանկանում է երեխայի խնամքը հանձնել դայակին: Օրենքով սա թույլատրելի՞ է: Ինչպիսի՞ ձևակերպում, ի՞նչ պետք է անել:

Աղավնի.

Բարև ձեզ: Ես 2019 թվականի հուլիսի 1-ին ներկայացրել եմ իմ հիմնարկ տեղեկանք, բյուլետեն, որպեսզի ինձ տրամադրեն հղիության և ծննդաբերության արձակուրդ։ Հրամանս պատրաստ է եղել հուլիսի 3-ից, սակայն մինչ օրս հաշվապահությունը փոխանցում չի արել։ Կասե՞ք՝ քանի օրում է պարտավոր գործատուն գումարը փոխանցել։

Աննա.

Միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ, եթե աշխատողը որևէ ամսում գտնվել է արձակուրդում, արդյո՞ք վերցնում ենք 11 ամսվա աշխատավարձը և բաժանում 11-ի, թե՞ արձակուրդի ամիսը բաց ենք թողնում և վերցնում 1 ամսով ավելի վաղ ժամանակահատված:

Շնորհակալություն:

Գեղամ.

Ինձ կազմակերպությունում առաջին արձակուրդը տրամադրվել է առաջին 14 ամիսը լրանալուց հետո, և ստացել եմ 20 օրվա գումար (5-օրյա աշխատանքային շաբաթ), 2-րդ արձակուրդը տրվել է առաջինից 15 ամիս հետո՝ 20 օրով: Ստացվում է, որ 29 ամսվա փոխարեն ինձ տրամադրվել է 24 ամսվա կամ պակաս 5 ամսվա համար 8.3 օր (20:12*5=8.3), որը այլևս չի փոխհատուցվի: Արդյո՞ք ճիշտ չէր լինի՝ ամեն արձակուրդի ժամանակ վճարվեր համապատասխան ամիսների համար, և եթե այո, ապա դա կարո՞ղ է խախտում դիտվել և ո՞ր օրենքի հիման վրա:

Յուրա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցերին՝
1. դպրոցներում տնօրենն ու հաշվապահը կարո՞ղ են միաժամանակ գնալ արձակուրդ,
2. դպրոցի հավաքարարը քանի՞ օր իրավունք ունի արձակուրդ գնալու:

Նախապես շնորհակալություն:

Ասյա.

Բարև ձեզ:

Կցանկանայի իմանալ, թե արձակուրդ գնալու համար դիմումը քանի օր շուտ պետք է գրել: Եթե կարելի է, խնդրում եմ, Աշխատանքային օրենսգրքով սահմանված կետը նշեք:

Աստղիկ.

Բարև ձեզ, խնդրում եմ, օգնեք: Աշխատանքի եմ ընդունվել 01.08.2018թ., ազատվել եմ 01.06.2019թ.: Չեմ օգտագործել ինձ հասանելի արձակուրդը (22 օր): Արդյո՞ք ես հանգիստ կարող եմ գործատուից պահանջել արձակուրդային գումար։ Եվ ի՞նչ հիմքեր կարող է ներկայացնել նա չվճարելու համար։

Նառա.

Կարո՞ղ եք ինձ օգնել հետևյալ հարցի հետ կապված: Առհասարակ ուսուցիչներին ամենամյա արձակուրդը տրամադրվել է հուլիսի 1-ից՝ 48 օրով։ Ինձ հետաքրքրում է՝ կա՞ արդյոք այդպիսի օրենք, որի հիման վրա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը աշխատակիցների մի մասին հունիսի 1-ից ուղարկի արձակուրդ՝ անկախ նրանից աշխատակիցը դա ուզում է, թե ոչ։ Շնորհակալություն:

Լուսինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Պետք է կատարեմ մայրության նպաստի հաշվարկ: Կարո՞ղ եք ուղարկել հաշվարկի որևէ ձև հաշվիչով, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի: Աշխատողը դեկրետ գնալուց առաջ կազմակերպությունում աշխատել է 5 ամիս, և նրա ամսական աշխատավարձը ցածր է նվազագույնից, քանի որ ժամային դրույքաչափով է վարձատրվում: Շատ եմ խնդրում, շուտ արձագանքեք: Նախապես շնորհակալ եմ:

Հերմինե Խաչատրյան.

Կարո՞ղ ենք արդյոք աշխատանքից ազատել աշխատողին, եթե նա ընդունվել է աշխատանքի որոշակի ժամկետով: Նրա պայմանագիրը ավարտվում է 2019թ. օգոստոսի 31-ին, բայց գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում:

Կատալեա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ: Ես 2017 թվականի փետրվարին ընդունվել եմ կազմակերպություն 5-օրյա աշխատանքային գրաֆիկով և հավելավճարներով ստանում եմ 150 հազար դրամ մաքուր աշխատավարձ: Աշխատանքային պայմանագիրս կնքվել է 6 ամսով և այլևս չեմ ցանկանում շարունակել: Այժմ ցանկանում եմ իմանալ, թե ինչքան կկազմի իմ չօգտագործված արձակուրդայինի մոտավոր գումարը վերջնահաշվարկի ժամանակ:

Կանխավ շնորհակալ եմ:

Լուսինե.

Բարև ձեզ:

Հարցս երրորդ անգամ դեկրետից դեկրետ գնալու մասին է: Ես պատրաստվում եմ երրորդ բալիկս ունենալ, այժմ գտնվում եմ դեկրետում, քանի որ երկրորդ բալիկս դեռ 1.6 տարեկան է: Նշեմ, որ ֆիզից ֆիզ եմ գնացել: Հիմա ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք թույլատրվում է երրորդ անգամ ֆիզ. արձակուրդ գնալ, եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվում այն, նախորդ երկուսի նմա՞ն, թե՞ երրորդ անգամ հաշվում են նվազագույնով:

Կանխավ շնորհակալություն:

Ջորջ.

Հարգելի գործընկերներ, աշխատողը գնացել է արձակուրդ, իսկ արձակուրդի 2-րդ օրվանից հոսպիտալացվել և վիրահատվել է։ Արդյունքում՝ անաշխատունակության թերթիկի համաձայն՝ արձակուրդից ըստ նպատակի չօգտագործված 11 օրը տեղափոխվել է։ Անաշխատունակության թերթիկում նշված ժամկետի ավարտից հետո հրամանագրվել և հետ է կանչվել աշխատանքի։ Արձակուրդային 11 օրը տեղափոխվել է։

Հիմա, աշխատակիցը ցանկանում է օգտագործել իրեն հասանելիք տարեկան արձակուրդը՝ և՛ չօգտագործված, և՛ տեղափոխված արձակուրդը, այնուհետև ազատվել աշխատանքից արձակուրդի ավարտից անմիջապես հետո՝ հաջորդ օրվանից։

Ինչպե՞ս լուծել այս հարցը։ Ինչպե՞ս վերջնահաշվարկ կատարել։ Ինչպե՞ս ձևակերպել աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն ազատվելու դիմումը։

Շնորհակալություն։

Սաթիկ.

Բարև ձեզ:

Ես դպրոցում ընդունվել եմ աշխատանքի 2012թ. սեպտեմբերի 1-ին: 2016թ. հուլիսին գնացել եմ հերթական ամենամյա նվազագույն արձակուրդ, վերադառնալուց հետո նույն թվականի դեկտեմբերից գնացել եմ ֆիզ. արձակուրդ: 2019թ. հունվարի 7-ից վերադարձել եմ աշխատանքի: Խնդրում եմ, ասեք` ե՞րբ կարող եմ գնալ հերթական արձակուրդի և քանի՞ օրով: Իմ արձակուրդը 20 աշխատանքային օր է: Նախապես շնորհակալ եմ:

Սոնա.

Բարև ձեզ:

Հարցս հետևյալն է: Պայմանագրով աշխատանքի եմ ընդունվել որպես ֆիզ. արձակուրդում գտնվողի փոխարինող։ Ներկայումս ես ինքս գտնվում եմ ֆիզ. արձակուրդում։ Հնարավո՞ր է աշխատանքից դուրս մնամ, եթե իմ՝ ֆիզ. արձակուրդում գտնվելու ժամանակ վերադառնա աշխատանքի նա, ում փոխարինում եմ ես։

Կանխավ շնորհակալություն:

Լուսինե.

Բարև ձեզ, եթե աշխատակիցը ընկերությունում աշխատում է 2012թ.-ից, սակայն 2014թ.-ից մինչև 2019թ.-ի ապրիլի 24-ը գտնվել է ֆիզ. արձակուրդում, ինչպե՞ս է հաշվարկում վերջնահաշվարկը, այսինքն՝ արդյո՞ք ֆիզ. արձակուրդում գտնվելու շրջանի համար արձակուրդային օրեր են հաշվարկվում:

Անի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Դպրոցում ընդունվել եմ աշխատանքի 15.02.16թ., պետք է ազատվեմ աշխատանքից 01.05.19թ.։ Աշխատում եմ շաբաթական 5 օր։ Կեղտոտ աշխատավարձս 105 684 դրամ է, մաքուրը՝ 78 000 դրամ։ Այս տարի արձակուրդս չեմ օգտագործել։ Որքա՞ն է կազմելու վերջնահաշվարկը։

Արշակ.

Բարև ձեզ: Հարկադիր պարապուրդի ընթացքում թույլատրվու՞մ է անաշխատունակության /ֆիզ/ արձակուրդի փոխարեն այլ անձի աշխատանքի ընդունել:

Հասմիկ.

Բարև ձեզ:

Արդյոք գործատուն իրավունք ունի՞ հղիին ուղարկելու չվճարվող արձակուրդ: Աշխ. օրենսգրքի ո՞ր հոդվածին կարող է հղում անել հղին: Եթե ոչ, ի՞նչ տույժեր և ի՞նչ փոխհատուցումներ են նախատեսվում նման դեպքերում: