26/10/2026

համաձայնագիր

Սաթենիկ.

Եթե մարդը փոխարինող է աշխատել, իսկ հիմա պետք է դառնա հիմնական աշխատող, այդ դեպքում նորի՞ց կնքենք պայմանագիր և հրաման տանք, թե՞ կարող ենք նաև համաձայնագրով հարցին լուծում տալ: Եթե նման դեպքում համաձայնագիր են գրում, օրինակ կուղարկե՞ք:

Աննա.

Բարև Ձեզ։ Աշխատակցի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր անորոշ ժամկետով։ Հիմա պետք է պայմանագիրը դարձնել որոշակի ժամկետով։ Պե՞տք է ծանուցում և համաձայնագիր կազմել և վերջում հրաման տա՞լ։
2. Եթե աշխատողին 110 հոդվածով ազատում ենք, հնարավո՞ր է և՛ դիմումը, և՛ համաձայանագիրը, և՛ հրամանը նույն օրը տրվի։ Այսինքն՝ գործատուն նույն օրն էլ իր համաձայնությունը տա աշխատողի ազատման։

Աննա.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ աշխատողին հատկացրել ենք լրավճար մեկ ամսվա համար որոշակի աշխատանքներ կատարելու համար: Հրամանում նշվել է հոդվածների հղումները: Արդյո՞ք պետք է կնքվի համաձայնագիր նրա հետ, որտեղ պետք է նշվի այն աշխատանքի նկարագրությունը, որի համար լրավճարը հատկացվել է:

Աննա.

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. կազմակերպության վարորդին ուղարկում ենք հերթական արձակուրդ, նրա պարտականությունները պետք է դնենք նույն կազմակերպության այլ վարորդի վրա: Արդյո՞ք պետք է փոխարինող վարորդին ծանուցել այդ մասին և կազմել համաձայնագիր: Կանխավ շնորհակալություն:

Դիաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանեք՝ քաղիրավ պայմանագրով աշխատողի ժամկետը 30.03.22թ.-11.04.22թ. Է, բայց համաձայնագրով երկարաձգելու դեպքում ճի՞շտ է գրել 11.04.22-29.04.22թ., թե՞ 12.04.22-29.04.22թ.։

Տիգրան.

ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը ՌԴ-ում ունի կազմակերպության բաժնեմաս և պետք է վճարի շահաբաժնից հարկ: Արդյո՞ք կարող է շահաբաժինը վճարվի ՀՀ-ում 5 տոկոս դրույքաչափով և ներկայացնի ՌԴ` ռեզիդենտության տեղեկանք ՀՀ-ից: Եվ 2 հարցը. եթե տվյալ դեպքում կիրառելի է կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը, ապա որտե՞ղ պետք է վճարվի շահաբաժնի հարկը և ի՞նչ դրույքաչափով:

Սաթենիկ.

Բարև Ձեզ: Եթե աշխատողի պայմանագրի ժամկետը լրանում է, սակայն գործատուն ուզում է երկարացնել, ինչպե՞ս պետք է երկարացնել, համաձայնագրով, թե՞ նոր աշխատանքային պայմանագիր պետք է լինի։

Մարգարիտա.

Բարև ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատողի հետ հնարավո՞ր է համաձայնագիր կազմել՝ ավելացված ծառայությունների գումարի փոփոխության, թե՞ այլ կերպ վարվել:

Էլինա.

Հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնել՝ կրկնակի հարկումը Իռլանդիայի հետ բացառող համաձայնագրի հետ։ Նշեք, ո՞ր հոդվածներն են վերաբերվում ոչ ռեզիդենտի շահութահարկին։ Կանխավ շնորհակալ եմ:

Հասմիկ․

Բարև Ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, կարելի՞ է արդյոք նոր պայմանագիր կնքելու փոխարեն կնքել համաձայնագիր և մի կետով երկարացնել այն, և արդյո՞ք դրա համար պետք է հրաման տրվի, որ պայմամագիրը երկարացվում է։

Ani.

Բարև Ձեզ:
Եթե ընկերության աշխատողներից մեկին նշանակել են տնօրենի ժ/պ, այդ դեպքում նրա հետ համաձայնագիր կամ պայմանագիր կնքվելու՞ է, թե՞ ոչ, թե՞ միայն հրամանն արդեն բավարար հիմք է:

Անի.

Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետը սահմանված է եղել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը և նա 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի փետրվարի 17-ը ներառյալ գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, 2021 թվականի փետրվարի 18-ից անցնելու է երեխայի խնամքի արձակուդի՝ ինչպե՞ս վարվել նրա աշխատանքային պայմանագրի հետ: Հավելյալ նշեմ, որ այդ ընկերության համար ամեն տարի հաստիքացուցակ է փոխվում և բոլոր աշխատողների պայմանագրի ժամկետը նշվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը, իսկ հաջորդ տարվա հունվարին կնքվում է նոր համաձայնագիր, որով երկարացվում է պայմանագիրը և նշվում մնացած փոփոխությունները:

Անի.

Բարև Ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, կարելի՞ է արդյոք նոր պայմանագիր կնքելու փոխարեն կնքել համաձայնագիր և մի կետով երկարացնել այն, և արդյո՞ք դրա համար պետք է հրաման տրվի, որ աշխատողը շարունակում է իր աշխատանքը:

Ողջույն, հարգելի փորձագետներ:

Մինչև երեխայի 1.5 տարին լրանալը աշխատակիցը վերադարձել է իր ցանկությամբ աշխատանքի` երեխայի խնամքի արձակուրդից: Աշխատողն ունի արտոնություններ և կարող է աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով: Ոչ լրիվ աշխատաժամանակը ի՞նչ տևողությամբ կարելի է սահմանել, անհրաժե՞շտ է արդյոք համաձայնագիր և հրաման ձևակերպել, և այդ աշխատաժամանակը ևս տաբելում նշվու՞մ է:

Կանխավ շնորհակալություն:

Էլինա.

Հարգելի իրավաբաններ/հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
Փոխատու՝ ֆիզ․անձ/հիմնադիրը/, փոխառու՝ ՍՊԸ,
Քաղաքացիական օրենսգիրք – Հոդված 882 3 մասի համաձայն “Եթե փոխառության պայմանագիրը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով:”
Ճի՞շտ եմ հասկանում, որ վիճարկումը կատարվում է դատարանով։ Կարելի է արդյո՞ք կնքել ինչ-որ համաձայնագիր գումարի չափը պայմանագրում սահմանվածից փոքր նշելու համար, եթե երկու կողմն էլ համաձայն են, թե՞ պարտադիր է վիճարկել։ Եվ ՔՕ-ում արգելող հոդված չգտա փոխառության գումարի չափի վերաբերյալ և անտոկոս տրամադրելու։ Խնդրում եմ գրել հոդվածները, եթե կա սահմանափակում։

Բարև Ձեզ: Այսպիսի մի հարց ունեմ: Եթե աշխատակից է ընդունվել աշխատանքի՝ ամուսնացած, և կրել է ամուսնու ազգանունը, 2 ամիս անց ամուսնալուծվել է և իր նախկին ազգանունը վերականգնել է, բայց աշխատանքային պայմանագրում և աշխ. գրքույկում իր ամուսնու ազգանունն է նշված: Պե՞տք է նոր պայմանագիր կնքել, թե՞ կարելի է համաձայնագիր կազմել և կցել իր գործերին: Եվ կարո՞ղ է նախկին ազգանունի պատճառով ստաժ չգրանցվել:

Սոնա.

Բարև Ձեզ, եթե աշխատանքային պայմանագրում համաձայնագրով կատարվել է փոփոխություն` բառը փոխարինվել է, ինչպե՞ս պետք է ձևակերպվի հրամանը:

Անի.

Բարև Ձեզ։ Եթե աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որից հետո պայմանագրում փոփոխություններ են կատարվել, որի համար կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, հիմա նորից անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարելու։ Նորից համաձայնագիր է կնքվելու՞ և, եթե այո, ապա ի՞նչ է գրվելու համաձայնագիր՝ աշխատանքային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, թե՞ համաձայնագիր՝ համաձայնագրում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին։

Արման Հարությունյան.

Բարև ձեզ: Սիրելի ընկերներ, կա՞ այնպիսի պայմանագրի կամ համաձայնագրի ձև, որով երկու քաղաքացիներ կարող են կնքել այդ պայմանագիրը որպես գործատու և աշխատող: Ես չունեմ գրանցված ԱՁ կամ ՍՊԸ: Խնդրում եմ նաև պատասխանը ուղարկել arman.harutyunyan.95 շնիկ yandex.ru էլ. փոստին:
Նախապես շնորհակալություն:

Անի.

Կարելի՞ է աշխատողին իր համաձայնությամբ հանգստյան օրերին ներգրավել այլ աշխատանքում, և եթե այո, ապա ինչպե՞ս է կատարվում վարձատրությունը, դրա համար հրաման, աշխատողի դիմում կամ երկկողմանի համաձայնագիր կնքվու՞մ է, թե՞ ոչ:

Հեղինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատակցի վրա դրված պաշտոնը եղել է, օրինակ, ավագ պարետ, սակայն գործատուն ցանկանում է, որ աշխատողը աշխատի որպես պարետ, այս դեպքում գործատուն տալի՞ս է հրաման, որի մեջ նշվում է հիմք՝ ԱՕ 180-րդ հոդվածի 2-րդ մասը, և կնքում համաձայանագի՞ր: Շնորհակալություն:

Բենիամին․

Բարև ձեզ:
Ուզում եմ լրացնել 209. Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին ձևը: Ամերիկայի հետ կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր ունե՞նք, թե՞ ոչ։ Ցանկ կա՞, թե որ երկրների հետ ունենք։

Շնորհակալ եմ։

Քրիստինե.

Բարև ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագիրը լրանալուց հետո կարո՞ղ ենք պայմանագիրը երկարացնել որոշակի ժամկետով` կնքելով համաձայնագիր աշխ. պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին:

Շնորհակալություն:

Փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնի “Հրամաններ, դիմումներ, այլ փաստաթղթեր” ենթաբաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Ամբողջական արձակուրդի դիմում
  • Անաշխատունակության նպաստի հրաման
  • Արձակուրդից հետ կանչման հրաման
  • Աշխատանքի ընդունման դիմում
  • Աշխատանքի ընդունման հրաման
  • Աշխատանքից ազատման դիմում
  • Աշխատանքից ազատման հրաման
  • Երեխայի խնամքի արձակուրդի հրաման
  • Գործուղման հրաման
  • Գույքագրման հրաման
  • Համաձայնագիր աշխատանքային պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին
  • Հղիության և ծննդաբերության արձակուրդի հրաման
  • Մասերով արձակուրդի դիմում
  • Պարգևավճարի հրաման
  • Տեղեկանք աշխատանքի վայրից 1
  • Տեղեկանք աշխատանքի վայրից 2
  • Ծանուցում աշխատանքային պայմանագրի լուծման մասին

Արթուր.

Բարի լույս, ՀԱՅԵՐ:

Ինձ պետք է համաձայնագրի տիպային ձև: Համաձայնագիրը համագործակցության բնույթ պետք է կրի, համագործակցությունը՝ տարբեր մշակութային միջոցառումների անցկացում և այլն: Խնդրում եմ արձագանքել: