22/10/2026

հարկեր և տուրքեր

Գոհար․

Բարև Ձեզ։ Մի քանի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք․

  1. Եթե ԱՁ կամ ՍՊԸ-ն դադարեցված է եղել, այս տարվա համար պե՞տք է հարկատեսակի համար հայտեր ներկայացնել և փակել 2023-ի տարեկան հաշվետվություններն
  2. ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ի շրջանառությունն 0 է եղել։ Տարեկան ի՞նչ հաշվետվություն և հարկային պարտավորություն ունի

Հայկ․

Բարև ձեզ: Շրջհարկով աշխատող ԱՁ-ն 2023թ. հունվարի 19-ին ներկայացրել է գործունեությունը դադարեցնելու հայտը: Հանձնվել է միայն 2023թ. 1-ին եռ. շրջհարկի հաշվարկը: Արդյո՞ք 2024թ. պետք է հանձնել 240 և 244 ձևերը: Եվ արդյո՞ք առաջանում է դրոշմանիշային վճար: Շնորհակալություն։

Նաիրա․

Բարև Ձեզ։ Ես վերանորոգման ծառայություններ եմ ցանկանում առաջարկել, ԱՁ պետք է բացեմ։ Տվյալ դեպքում գործունեությունը համարվում է միկրոձեռնարկատիրություն, թե՞ շրջանառության հարկ պետք է վճարել։

Դավիթ․

Բարև Ձեզ։ Մետադրամով, թղթադրամով և քարտով աշխատող վենդինգ մեքենա (սնունդ և ոչ միայն) տեղադրելու համար, ինչպե՞ս է հարկումը կատարվում։ ՀԴՄ-ի տեսանյունից, հնարավո՞ր է էլեկտրոնային ՀԴՄ-ով հարցը լուծել։ Ի՞նչ հավելյալ քայլեր կան։ Նախատեսում եմ ՍՊԸ-ով աշխատել։ Նախապես շնորհակալություն։

1856
Created on By Accountant.am's avatarAccountant.am

Թեստ - 9 հարց հարկային ոլորտից (թեստ #21)

1 / 9

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված շահութահարկ վճարողները

2 / 9

ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում՝

3 / 9

2024թ․ հունվարի 1-ից դրամարկղային գործառնությունների գրանցումը բացառապես էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային դրամարկղային գրքում, պարտադիր է․

4 / 9

ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով․

5 / 9

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների (բացառությամբ 416 հոդվածի 4-րդ մասում նշված դեպքի) խախտման համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է․

6 / 9

2024թ․ հունվարի 1-ից հարկման ընդհանուր համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է

7 / 9

Հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են

8 / 9

Վարձակալական վճարի գծով ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկը հաշվարկվում է

9 / 9

Շահութահարկ վճարողի եռամսյակային կանխավճարների գումարները կազմում են

Նելլի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասել՝ ԱՁ-ն, ով Երևան քաղաքում զբաղվում է հացի արտադրությամբ և աշխատում է միկրոձեռնարկատիրության համակարգում, արդյո՞ք համարվում է հանրային սնունդ և պե՞տք է վճարի պետ․ տուրք։

Արարատ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Ես ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձ եմ, 258 ձևից բացի ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ և ի՞նչ վճարումներ պետք է իրականացնեմ, պե՞տք է արդյոք վճարեմ դրոշմանիշային վճար: Շրջանառությունս 2 մլն դրամ է ընդամենը: Կանխավ շնորհակալ եմ։

Նորայր․

Բարև Ձեզ: Չինաստանից ներմուծելու եմ արշավային գույք: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ եմ: Ցանկանում եմ իմանալ՝ ի՞նչ դետալների պետք է ուշադրություն դարձնեմ, որ խնդիրներ չառաջանան, և ապրանքի ի՞նչ քանակից հետո պետք է ներմուծման համար հարկեր վճարեմ: Շնորհակալություն։

Հայկ․

Բարև ձեզ, ես ունեմ ՏՏ հավաստագիր, և իմացա, որ 2024-ից շահութահարկի արտոնությունը այլևս չի գործելու։ Հիմա մեկ հարց ունեմ. Դեկտեմբեր ամսվա համար ես վարձատրությունը ստացել եմ հունվարի 4-ին։ Արդյո՞ք դրա համար ես պետք է արդեն հարկ վճարեմ, թե՞ ոչ։ Եվ ինչ կասեք դրամարկղային մեթոդի մասին, արդյո՞ք ՏՏ հավաստագիր ունեցողը դրամարկղային մեթոդով է աշխատում։

Ելենա․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը աշխատում է շրջհարկով։ Ազատ գումարը դրել է բանկում որպես ավանդ։ Այդ ավանդից ստացված տոկոսները հարկվու՞մ են եկամտային հարկի 10%-ով և շրջանառության հարկի 5%-ով (որպես այլ եկամուտ շրջանառության հարկի հաշվարկի 16 տողում), թե՞ 10% (որպես տոկոս շրջանառության հարկի հաշվարկի 11 տողում)։ Կանխավ շնորհակալ եմ։

Ջուլիա․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն 2023թ․ մինչև մայիս ամիսը աշխատել է միկրոյի դաշտում, շրջանառությունը՝ 5 միլիոն դրամ, որից հետո անցել է շրջանառության հարկի դաշտ։ Հիմա միկրոձեռնարկատիրության ժամանակահատվածում պետք է վճարի 24 000 դրամ դրոշմանիշ, իսկ շրջանառության հարկի դաշտում աշխատելու համար տարեկան 40 000 շահութահարկ, 40 000 սոցիալական վճար +120 000 էլի՞ դրոշմանիշ։

Բարև Ձեզ։ Ես ՏՏ ոլորտի աշխատող եմ, երեք ամիս առաջ բացել եմ ԱՁ, դրանից հետո այն օգտագործելու կարիք չի եղել, սակայն չեմ հրաժարվել ԱՁ֊ից, ուզում եմ իմանալ, թե այդ դեպքում ի՞նչ պարտավորություններ ունեմ, արդյո՞ք որևէ հարկ վճարելու, հաշվետվություններ ներկայացնելու կարիք կա։ Եթե այո, ապա ի՞նչ գործիքներ կան դրանք իրականացնելու համար, ու ի՞նչ տուգանքներ խախտումների դեպքում, եթե նախորդ ամիսներին որևէ վճարում չեմ իրականացրել։

Ալեքսանդր․

Բարև ձեզ։ Հետաքրքիր է, արդյո՞ք դաշնակահարը, որը համերգային գործունեություն է հիմնականում ծավալում և գրանցված է որպես Ա/Ձ, կարող է միկրոձեռնարկատիրական գործունեության դաշտ մտնել և համապատասխանաբար հարկվել։

Արմենուհի․

Բարև Ձեզ։

Աշխատողին պարգևավճար տալու դեպքում վերջինս գումարվու՞մ է աշխատավարձին և նոր են հարկերը պահվում։

Կանխավ շնորհակալություն։

Արթուր․

Բարև Ձեզ։

Ուզում եմ իմանալ՝ օրավարձով բնակարանների տրամադրման գործունեությունը կարո՞ղ է համարվել հյուրատնային գործունեություն I55 տնտեսական դասակրգչի տակ և հարկվել շրջանառությոան հարկով 5% ով։

Արմեն․

Հարգելի գործընկերներ, եթե անշարժ գույքը վարձակալած կողմն իրավաբանական անձ է, այսինքն հանդիսանում է հարկային գործակալ (վարձավճարը արտացոլվում է ամսական եկամտային հարկի հաշվարկում), արդյո՞ք այդ դեպքում էլ վարձատու ֆիզ․ անձը պետք է ներկայացնի “Անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի և դրա դադարեցման վերաբերյալ հայտարարության ձևը”։ Եվ արդյո՞ք տվյալ դեպքում էլ գործարքը ենթակա է պետական գրանցման։ Շնորհակալություն։

Աննա․

Ընկերությունն իր գործունեությունը սկսելու համար կատարել է իրեն չպատկանող նոր ճանապարհի կառուցման և ասֆալտապատման աշխատանքներ: Այդ ծախսերը շահութահարկով չնվազեցվո՞ղ են համարվում։ Նախապես շնորհակալ եմ պատասխանների համար:

Անի․

Բարև Ձեզ։

Ռեստորանը, որը գտնվում է մարզում, աշխատում է միկրոձեռնարկատիրության համակարգում։

Կարելի՞ է հաշիվ դուրս գրել իրավաբանական անձ հաճախորդին՝ գումարը փոխանցումով ստանալու համար։

Շնորհակալություն։

Բաբկեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ եմ և ունեմ մսի խանութ։ Սխալի պատճառով միկրոձեռնարկատիրությունից անցել եմ ընդհանուր հարկման դաշտ։ Որ խնդրեմ՝ կասե՞ք 260 հաշվետվության լրացման կարգը, և ո՞ր տողում պետք է գրեմ ՀԴՄ շրջանառության թիվը, և մնացած տողերում ի՞նչ լրացնեմ: Նախապես շնորհակալություն: