22/10/2026

հարկեր և տուրքեր

Անահիտ․

Բարև ձեզ։ Օգոստոսի 30-ին ԱՁ ենք գրանցել պետռեգիստրում, էլ ոչինչ չի արվել։ Շրջհարկի դիմում չենք տվել, բացի այն, որ ԱԱՀ պիտի աշխատենք, վարչական է՞լ կգա, որ թեկուզ զրոյական, բայց ԱԱՀ հաշվետվություն չենք ներկայացրել օգոստոս ամսվա համար։

Արմեն․

ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը բեռնատար մեքենա է ներմուծել Վրաստանից, որի համար ներմուծման ժամանակ գործում է արտոնություն, ներմուծման ԱԱՀ չի առաջանում, վճարվում է միայն մաքսատուրք 10 %: Հարցը հետևյալն է․ եթե կազմակերպությունը արտահանում է այդ բեռնատար մեքենան ՌԴ, ապա արդյո՞ք այդ դեպքում գործում է ԱԱՀ զրոյական դրույքաչափը, և առաջանում է միայն շահութահարկ ձեռքբերման գնի և վաճառքի գնի տարբերության մասով։ Առհասարակ, ի՞նչ նրբություններ կան այս հարցի հետ կապված։ Շնորհակալություն։

Վահան․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես իմ ԱՁ-ով ուզում եմ ֆիզիկական անձից մոպեդ գնել, գինը 300․000 դրամից քիչ է։ Կասե՞ք՝ ի՞նչ հաշվապահական միջամտություն է հարկավոր, և արդյո՞ք ինչ-որ ձև հարկվելու է։ ԱՁ-ն միկրոյով է աշխատում հիմա։ Նախապես շնորհակալ եմ։

Մարիամ․

Բարև ձեզ։ Եթե ուցում եմ ԱՁ-ն ժամանակավորապես դադարեցնել (ոչ մի գործունեություն չի ծավալել 3 ամիս), շահութահարկն ու սոցիալական վճարը մինչև դադարեցնելը պետք է վճարեմ, թե՞ կարող եմ հետո, և շրջանառության 0 – ական ուղարկեմ: Մի հարց էլ՝ դրոշմանիշային վճար առաջանու՞մ է այս դեպքում, թե՞ ոչ: Շնորհակալ կլինեմ պատասխանի համար։

Վաչե․

Բարև Ձեզ։ Ես ունեմ ԱՁ, գործում է շրջանառության հարկի դաշտում։ Հիմա ուզում եմ ապրանք ներմուծել Հայաստան 3-րդ երկրից ներքին սպառման համար։ ԱԱՀ վճարելու՞ եմ այդ դեպքում։ Ի՞նչ փաստաթղթեր են պետք, և ինչպե՞ս կարող եմ հաշվարկել մաքսատուրքը “Դեզոդորանտներ և հակաքրտինքային միջոցներ” ապրանքի համար։

Բարի օր։ Ասացեք, ապրանքը գնել եմ Ռուսաստանում գտնվող մի ընկերությունից և բերել Հայաստան։ Ես պարզեցված համակարգով եմ՝ առանց ԱԱՀ, շահութահարկի, միկրոձեռնարկություն։ Ես հիմա պետք է ներմուծման համար վճարեմ 20% ԱԱՀ։ Արդյո՞ք որևէ կերպ կարող եմ վերադարձնել այն, եթե ես պարզեցված համակարգում եմ:

Հերմինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել։ Եթե վարսավիրանոցում աշխատում են նաև տարբեր ոլորտի աշխատողներ, նրանց դեպքում ի՞նչ աշխատավարձ պետք է սահմանվի, և ի՞նչ հարկեր պետք է պահվեն, և պետք է վճարումը կանխիկ կարո՞ղ է կատարվել։ Վարսավիրանոցը գործում է մարզում։

Շնորհակալություն։

Ավետիս․

Բարև Ձեզ։
Ցանկանում եմ շինարարական հատուկ տեխնիկա (ավտոկռունկ) ներմուծեմ ՀՀ ՌԴ-ից, ՌԴ-ում տեխնիկան իմ անունով է։ Ունեմ ՍՊԸ (ԱԱՀ-ով), որով էլ ուզում եմ ներմուծեմ։

Հիմա հարցը՝ ի՞նչ հարկային պարտավորություններ են գոյանալու, ու ո՞նց պետք ա կազմակերպվի գործընթացը։

Նախապես շնորհակալություն։
Կամ կոնտակտ խորհրդատվական ծառայության համար։

Ռաֆֆի․

Բարև ձեզ։ Ունեմ բջջային հավելված (app), որը ծառայություն է մատուցում զանազան բիզնեսների տարեկան ֆիքսված վճարման դիմաց, անկախ այդ բիզնեսների չափից, եկամուտից, կամ շրջանառությունից։

Հարց 1․ Ինչպիսի՞ գրանցումների կարիք ունեմ ու ի՞նչ վճառումներով

Հարց 2․ Հարկային ինչպիսի՞ պարտավորություններ ունեմ, ու ձեր խորհուրդով ո՞րն է ամենանպաստավոր ընտրանքը։

Լիանա․

ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի համակարգում, ստացել է ՏՏ հավաստագիր։ Հարկային արտոնությունից օգտվելու համար պետք է անցնի ընդհանուր հարկման դաշտ։ Աշխատողներ չունի։ Այս դեպքում չի ունենում ԱԱՀ-ի և շահութահարկի վճարման պարտավորություն, ճի՞շտ է։

Արմեն․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել․ ի՞նչ հարկեր և տուրքեր պետք է վճարել երրորդ երկրից էլեկտրական մեքենա ներմուծելու համար, և ի՞նչ արտոնություններ կան դրա հետ կապված։ Շնորհակալություն։

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ,

1 .Նորաբաց ՍՊԸ-ն շրջ հարկով պետք է աշխատի, անկանխիկ։ Պե՞տք է արդյոք ձեռք բերի դրամարկղային գիրք, եթե 2024թ-ից օնլայն է լինելու:

2. Գործունեությունը նկարչական դասընթաց և նկարներ նկարել վաճառելը քանի՞ % է հարկվելու, գործունեության ծածկագրերը տարբե՞ր պետք է լինեն, թե՞ նույնը:

Շնորհալակություն։

Լիա․

Բարև ձեզ, Upwork-ում ֆրիլանսեր եմ աշխատում, անգլերեն եմ դասավանդում: Կայքում ասվում է, որ VAT ID պիտի լրացնեմ ու ՀՀ օրենքներով ավելացված արժեքի հարկ վճարեմ: Արդյո՞ք տրամաբանական է, ու ի՞նչ ընթացակարգի պիտի հետևեմ հարկայինում:

Վազգեն․

Բարև Ձեզ։ Ծավալելու եմ ֆրիլանս գործունեություն Upwork հարթակում և ցանկանում եմ աշխատել որպես ԱՁ շրջանառության հարկի համակարգում։ Ունեմ մի քանի հարց ընդհանուր պրոցեսի վերաբերյալ։ Կնկարագրեմ գործընթացը իմ պատկերացմամբ՝ ընթացքում ներկայացնելով հարցերը։

Նախատեսում եմ Հայ Փոստի գրասենյակում հաշվառվել որպես ԱՁ։ Քանի որ աշխատելու եմ տանից, հասցեն կարող եմ ուղղակի նշել իմ գրանցման հասցեն, չէ՞։ Նաև գրանցումից հետո ինչպես եմ ստանալու ՀՎՀՀ-ն և taxservice մտնելու կոդերը։

Ծառայությունների գումարը անմիջապես ստանալու եմ հաշվիս ինչ-որ ժամանակը մեկ, և այդտեղ ՀԴՄ-ով գործառույթ հնարավոր չէ, ինչպե՞ս եմ եկամուտը արտացոլելու և ի՞նչ փաստաթղթաշրջանառություն պետք է անեմ։

Եվ վերջին հարցը հաշվետվությունների մասով։ Պետք է ուղարկեմ շրջհարկով աշխատելու հայտ, որի համար կա նախկին տարվա եկամուտների շեմ։ Քանի որ նոր եմ սկսում, սա հավանաբար արդիական կլինի մյուս տարվանից չէ՞։ Նաև կասե՞ք՝ որքան է շեմը։

Պետք է ուղարկեմ եռամսյակային հաշվետվություններ և ամեն տարվա սկզբում նորից շրջհարկի հայտ, նաև ԱՁ-ի սոցվճարի և շահութահարկի հաշվետվությունները (ամսական 5-5 հազարականների մասով)։ Որևէ բան բաց թողե՞լ եմ։

Արման․

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ճիշտ է, որ շրջանառության հարկը չեղարկվելու է մոտ ապագայում։ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դրա հետ կապված։ Ի՞նչ հարկային համակարգ է լինելու շրջանառության հարկի փոխարեն։

Հովհաննես․

Բարև ձեզ։ Մոտ երեք տարի է վարձակալությամբ տվել ենք բնակարան ՆԳՆ աշխատակցի և մուծել հարկեր 10%-ի չափով: Դրա համար բացել ենք ՀՎՀՀ հաշիվ, այժմ որոշել ենք դադարեցնել վարձակալության պայմանագիրը, քանի որ վարձակալը ազատում է բնակարանը, ուստի և կասեցնել ՀՎՀՀ հաշիվը: Խնդրում եմ պատասխանեք՝ ի՞նչ անհրաժեշտ փաստաթուղթ է պետք ներկայացնել ՊԵԿ ՀՎՀՀ հաշվեհամարը փակելու համար:

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի՛ հաշվապահներ։ Ինձ պետք է որևէ մեկի խորհուրդը, ով զբաղվում է Wildberries-ի հաշվապահությամբ։ Ի՞նչ տեսակի հարկեր, տուրքեր պետք է վճարվի։ Դե, աշխատողների եկամտային հարկից, սոց․ վճարից, դրոշմանիշային վճարից բացի, և ճիշտը Ա/Ձ, թե՞ ՍՊԸ-ով գործունեությունն է։