Առցանց անմաքս առևտրի շեմ

Լևոն․

Բարև ձեզ, ցանկանում եմ էլեկտրական կիթառ պատվիրեմ Գերմանիայից, արժեքը մոտ 960€, ուզում են իմանալ՝ բացի 200 000 դրամի շեմը անցնելու վճարից ուրիշ վճարի կարիք կա՞, թե՞ ոչ, (քաշը մոտ 6 կգ, չափսերը 80,50,15 սմ.), մերսի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ։ Համաձայն “Մաքսային կարգավորման մասին” ՀՀ օրենքի՝

Միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքները միջազգային փոստային առաքումներով կամ փոխադրողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվում են առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, եթե ապրանքների արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը, և (կամ) քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը:

Շեմը գերազանցելու դեպքում անհրաժեշտ է վճարել գերազանցող գումարի 15%-ը։

Այլ վճարումներ չկան։

Tigran

Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հետ կապված՝ միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերը ու հարկերը, ինչպես նաև միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերը ենթակա են վճարման օրենսգրքով սահմանված կարգով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ սահմանված չափաքանակների և դրույքաչափերի համաձայն:

Նաիրա

ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի «Անհատ ձեռնարկատեր չհան­դի­­սա­­ցող ֆիզիկական անձանց կողմից կամ նրանց հասցեով Հայաստանի Հան­րա­պե­տու­թյուն ապրանք­ների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայ­տա­­րա­րա­գիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պար­տա­վո­րության վերա­բերյալ ծանուցման օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան կառա­վա­րության 2015 թվականի հուլիսի 30-ի թիվ 865-Ն որոշումն ուժը կորցրած ճանա­չելու մասին» թիվ 171-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված են անհատ ձեռ­նարկատեր չհան­դի­սացող ֆիզիկական անձանց կողմից կամ նրանց հասցեով Եվրասիա­կան տնտեսական միու­թյան անդամ պետություններից Հայաստանի Հանրապե­տու­թյուն ներ­մուծվող ապրանքների ակն­հայտ առևտրային չափաքանակները: Այսինքն՝ մինչև 200 000 դրամ։ կամ 31 կգ չգերազանցող ապրանքները։