22/10/2026

հարկեր և տուրքեր

Յան.

Բարև ձեզ:
Ես ռուսական, ուկրաինական և բելառուսական կայքերի համար ինֆորմացիոն և գովազդային տեքստեր եմ գրում, խմբագրում և/կամ հրապարակում: Ուզում եմ հասկանալ՝

1) ի՞նչ կարգավիճակով պետք է գրանցվեմ (ԱՁ, ինքնազբաղված)՝ օրինական դաշտ մտնելու համար,
2) ինչպիսի՞ և ի՞նչ չափի հարկեր պետք է վճարել,
3) արտասահմանցիների հետ պայմանագիր ինչպե՞ս պետք է կնքեմ:

Նունե.

Հարգելի հաշվապահներ, եթե Հայաստանի կազմակերպությունը պայմանագիր է կնքում Ղազախստանի կազմակերպության հետ, և ծառայությունը մատուցվում է Հայաստանի Հանրապետությունում, պայմանագրում նշվում է, որ մեր կողմից կնքած պայմանագրում ԱԱՀ-ի գումարը վճարվում է, ի՞նչ հարկեր են վճարվում, եթե մեր ֆիրման աշխատում է ԱԱՀ-ով:

Գարեգին.

Բարև ձեզ: Կասե՞ք, թե ինչ հարկեր պետք է մուծի ԱՁ-ն, եթե աշխատում է արտոնագրային հարկով (ավտոտեխսպասարկում): Անձամբ ես մուծում եմ 15 750 դրամ որպես արտոնագիր + 5 000 դրամ սոց. և 5 000 դրամ որպես եկամտահարկ: Հարցս հիմնականում ուղղված է այդ վերջին 5 000 դրամանոց հարկին: Եթե ես մուծում եմ 15 750 որպես արտոնագիր, այդ դեպքում ի՞նչ 5 000 դրամանոց եկամտահարկի մասին է խոսքը: Շնորհակալություն:

Ձեզ կարող է նաև հետաքրքրել – Գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր

Գարիկ.

Ողջույն: Ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։

Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10 %-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։

Հարց 1․ Ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։

Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։

Շնորհակալ եմ։

Արման․

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հիմնել ՍՊԸ, որը զբաղվելու է կրթական բիզնեսով և ՏՏ ոլորտում: Կցանկանայի իմանալ՝
1. արդյո՞ք ՍՊԸ-ն է վճարելու եկամտային հարկը, և ի՞նչ գումարների մասին է խոսքը,
2. ի՞նչ չափով եմ շահութահարկ վճարելու ՊԵԿ-ին,
3. աշխատակիցների գրանցման համար ի՞նչ է հարկավոր, և ի՞նչ վճարներ պետք է կատարեմ, ամսակա՞ն, թե՞ տարեկան կտրվածքով եմ կատարելու վճարները:

Արա.

Հանդիսանում եմ ներմուծող ընկերություն: Ռուսաստանից Հայաստան ապրանք ներմուծելիս ինչպե՞ս ես կարող եմ վերադարձնել Ռուսաստանին վճարված ավելացված արժեքի հարկը: Խնդրում եմ, բացատրեք ընթացակարգը:
Ներմուծման ընթացքում որոշ ապրանքներ դարձել են ոչ պիտանի, ինչպե՞ս ես տվյալ ապրանքների ոչ պիտանի դառնալու պարագայում կարող եմ ազատվել ավելացված արժեքի հարկից:
Խնդրում եմ պատասխանել՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «Վեռոն» ծրագիրը, և ինչպե՞ս են օգտվում:

Արա.

Բարև ձեզ: Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն՝
1. արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն վճարում սոցիալական վճար,
2. արդյո՞ք Երևան քաղաքի վարչական սահմանից դուրս գտնվող մանրածախ առևտուրը ազատվում է հարկերից,
3. արդյո՞ք մանր արտադրությունը չի կարող իրավաբանական անձանց ապրանք մատակարարել, եթե նա միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է:

Սաշիկ․

Բարև ձեզ: Ցանկանում եմ երրորդ երկրից կիթառ բերել նավով կամ բեռնատարով անձնական օգտագործման համար, մաքսազերծելու կարիք ունի՞, թե՞ ոչ։ Քաշը 3-5 կգ է։ Եվ քանի՞ կգ-ի մաքսազերծելու կարիք է առաջանում։

Մարինե.

Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը ցանկանում է տեղադրել վճարային տերմինալ (Telcell-ի կարգի): Ասացեք, խնդրեմ, ի՞նչ հարկեր է վճարելու և ի՞նչ հարկատեսակով է աշխատելու: Շնորհակալություն:

Արթուր.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ընկերությունը պատրաստվում է զբաղվել տուրիստական գործունեությամբ, մասնավորապես՝ ավիատոմսերի և տուրերի վաճառքով: Խնդրում եմ հուշել՝
1. ավիատոմսի վաճառքի պարագայում շրջանառության հարկը տարածվում և հաշվարկվում է ավիատոմսի ամբողջ գումարի՞ համար, թե՞ մեր տուրիստական ընկերությանը գործարքից հետո մնացած շահույթի համար:
2. տուրի համար վաճառված փաթեթի մասով շրջանառությունը որոշվում է այլ կազմակերպությունից գնված և հաճախորդին վաճառված տուրի ամբողջական գնի՞ մասով, թե՞ գործարքից հետո մեր կազմակերպությանը մնացած շահույթի համար:

Շնորհակալություն:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը 2019թ.-ին հայտարարել և վճարել շահաբաժին 2016-2017թթ. արդյունքներով, և այդ դեպքում ճի՞շտ եմ արդյոք, որ չի առաջանա 5 տոկոս եկամտային հարկի պարտավորություն ՀՀ քաղաքացի մասնակցի համար:

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել խորհրդի կարգով: Ես մատուցել եմ վճարովի ծառայություններ, սակայն դեռ պայմանագիր չի կնքվել: Հարց` պայմանագիրը կնքվում է աշխատանքի ավարտից հետո՞, թե՞ նախապես, և ի՞նչ սկզբունքով է հարկվում:

Տաթև.

Ամուսինս ծառայում է ՀՀՊՆ հատուկ ջոկատում։ Պետությունը մասնակիորեն փոխհատուցում է բնակարանի վարձը: Հարցս այսպիսին է՝
ի՞նչ փաստաթղթեր, ի՞նչ վճարներ, հարկեր/տուրքեր են գանձվելու վարձակալությունը փաստաթղթային դարձնելու համար։

Նախապես շնորհակալություն:

Արման Հարությունյան.

Բարև ձեզ:

Ունեմ սենց մի հարց. ես ցանկանում եմ հիմնել երկու ստարտափ թիմեր, որոնք աշխատելու են և՛ կրթական ոլորտում, և՛ ՏՏ ոլորտում:

Հարցս կայանում է նրանում, որ ի՞նչ տեսակի կազմակերպություն կարող եմ բացել, որի միջոցով կարող եմ երկու կազմակերպություններն էլ միաժամանակ կառավարել: Օրինակ՝ ես գիտեմ, որ օրենքով սահմանված կարգով հասարակական կազմակերպությունը իրավունք ունի զբաղվելու բիզնես գործունեությամբ՝ ըստ 2016 թվականի որոշման:

Հիմա կուզեմ իմանալ՝ ինչ հարկեր եմ վճարելու, ինչ կարգով և այլն:

Կարեն.

Բարև ձեզ:

1․ Օնլայն կազինոյում գումար շահելու դեպքում ինչպե՞ս պետք է հայտարարագրեմ և որքա՞ն հարկ պետք է վճարեմ։
2․ Եթե ես եկամտահարկ եմ մուծում նաև աշխատավարձից, արդյո՞ք դրանից վճարվող տոկոսները բարձրանալու են շահումների պատճառով:

Մարիամ.

Բարև ձեզ։ Բանջարեղենի առևտրով զբաղվող խանութը գրանցված է որպես ԱՁ։ Ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարվեն։ Արդյո՞ք տարածքի վարձակալության վճարը նույնպես հարկվելու է։ Կա՞ն արդյոք հաստիքներ, որոնք պարտադիր պետք է գոյություն ունենան։ Կարո՞ղ է հաշվապահությունը իրականացվել Excel-ով, թե՞ պարտադիր հաշվապահական ծրագիր պետք է լինի։

Նախապես շնորհակալություն: