24/10/2026

հիմնադիր

Մանե․

Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով և ունի մեկ բաժնետեր: Բաժնետերը ցանկանում է բացել ՀԿ՝ հանդիսանալով դրա հիմնադիրը: Տվյալ դեպքում հնարավո՞ր է ՍՊԸ-ն անցնի ԱԱՀ-ի դաշտ՝ համարվելով փոխկապակցված ՀԿ-ի հետ։

Արամ Առաքելյան․

ՍՊԸ-ն ունի անշարժ գույք 280 մլն ՀՀ դրամ կադաստրայի արժեքով: Խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ հարկային պարտավորություններ ունեն հիմնադիրները ՍՊԸ-ի լուծարման արդյունքում ԱԱՀ-ի և շահութահարկի առումներով: Շնորհակալություն:

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, նորաբաց ՍՊԸ-ն ունի երկու համահիմնադիր հավասար բաժնեմասերով: Նրանցից մեկին անհրաժեշտ է տնօրեն նշանակել: Հիմնադիրների ժողովի կեղմից ի՞նչ որոշում պետք է պատրաստել, որ հիմք լինի աշխատանքային պայմանագիր կազմելուն: Կա՞ արդյոք ստանդարտ ձև, թե՞ կարելի է ազատ ոճով շարադրել:

Տիգրան․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. Ա կազմակերպությանը պատկանում է Բ կազմակերպության 100 տոկոս բաժնետոմսերը։ Ա կազմակերպությունը ցանկանում է վաճառել Բ կազմակերպությունում ունեցած ամբողջ բաժնետոմսերը մեկ այլ կազմակերպության։ Արդյո՞ք վաճառքից առաջանալու է շահութահարկ և ԱԱՀ։ Նշեմ նաև, որ Ա կազմակերպությունը գործում է հարկման ընդհանուր դաշտում։

Հայկուհի․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ եթե ֆիրմային անունը գրանցենք հիմնադիր տնօրենի անունով, կազմակերպության կողմից անունը օգտագործելու համար կարո՞ղ ենք կազմել անհատույց օգտագործման պայմանագիր, այդ դեպքում եկամտային հարկ կառաջանա՞, թե՞ ոչ: Շնորհակալ եմ։

Անուշ․

Բարև Ձեզ, խնդրում եմ պարզաբանել, եթե կազմակեպությունը գրանցված է ՀՀ-ում, իսկ 100% բաժնետերը ոչ ռեզիդենտ է, ապա կազմակերպությունը կհամարվի ռեզիդենտ, թե՞ ոչ ռեզիդենտ։ Շնորհակալություն։

Նար․

Բարև բոլորին։ Հիմնադիրը ցանկանում է փոխառություն տրամադրել ՍՊԸ-ին։ Խնդրում եմ նշել․

1․ Եթե անժամկետ է (ցպահանջ), նշվում է որպես երկարաժամկե՞տ

2. Տոկոսի մինիմալ չափն ու դրա հաշվարկման կարգին կծանոթացնե՞ք

3․ Եվ կխնդրեմ ասել, թե որտեղից կարող եմ գտնել պայմանագրի տիպային օրինակը

Կանխավ շնորհակալ եմ։

Արսեն․

Բարև ձեզ, մասնագետներ ջան: Չինաստանից ցանկանում եմ մեծաքանակ խաղալիքներ ներմուծել, որի մեջ կոնֆետներ կան:

Նախ կխնդրեմ մաքսազերծման հետ կապված օգնեք, ինչպե՞ս է հաշվարկվելու: Նաև կցանկանամ իմանալ՝ արդյո՞ք ինչ որ լիցենզիա կամ անվտանգության թղթեր հարկավոր են, քանի որ կոնֆետներ կան մեջը։ Հայաֆիկացում արվելու՞ է, թե՞ ոչ, դրոշմապիտակ կպցվելու՞ է, թե՞ ոչ։

Եվ նաև կխնդրեմ ասեք՝ հարկային դաշտում ո՞ր ձևով ավելի օգտակար կլինի գրանցվել, երկու հոգով ենք ցանկանում զբաղվել: Շնորհակալություն նախապես։

Նաիրա Վարդանյան․

Հարգելի հաշվապահներ, հետգնման եղանակով բաժնեմասը վաճառվում է ՍՊԸ-ին։ Խնդրում եմ տալ պարզաբանում բաժնեմասը վաճառողի մոտ առաջացող հարկերի և տուրքերի մասով։ Շնորհակալություն։

Սոնա․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ի գործադիր տնօրենը, որը հանդիսանում է նաև միակ հիմնադիր տնօրենը, մահացել է։ Խնդրում եմ ուղարկել նրան աշխատանքից ազատելու հրամանի ձև և հուշել, թե ով պետք է այդ դեպքում ստորագրի այդ հրամանի տակ։ Փոխտնօրեն չունենք, ունենք հաշվապահ և փաստաթղթաշրջանառությանբ զբաղվող աշխատակից։ Կանխավ շնորհակալություն։

Հայկ․

Բարև Ձեզ: Ապրիլ ամսին ՍՊԸ հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինների հաշվանց եմ կատարել նույն հիմնադրին տրված փոխառությունների հաշվին: Հարցս հետևյալն է. պարտավորությունների հաշվանցի մասին համաձայնագիրը և փոխադարձ հաշվարկների ակտը կնքվում է միևնույն անձի միջև, այդպես ճի՞շտ է: Այսինքն ստացվում է, որ նույն անձը մի կողմից հանդես է գալիս որպես հիմնադիր և տնօրեն, մյուս կողմից՝ որպես քաղաքացի: Կխնդրեմ մեկնաբանել այս մասով։

Շուշանիկ․

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք շրջ. հարկով հարկվող, ծառայություններ մատուցող ՍՊԸ-ի տնօրենը, ով հանդիսանում է նաև ՍՊԸ-ի հիմնադիրը, տարվա ընթացքում ազատ մնացորդային գումար կանխիկացնել և ի՞նչ չափով։

Արսեն․

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ունի երեք մասնակից, մասնակիցներից մեկը (ով տնօրեն չէ) ցանկանում է հեռանալ ընկերությունից: Նա այլևս բաժնեմաս չի ունենալու, նրա բաժնեմասը պետք է բաշխել մյուս երկու մասնակիցների միջև: Կհուշե՞ք՝ ի՞նչ փաստաթղեր է պետք ներկայացնել պետ. ռեգիստր անհրաժեշտ փոփոխությունները կատարելու համար (բաժնեմասի բաշխում մնացած երկու մասնակիցների միջև, մասնակցի հեռացում մասնակիցների ցանկից և այլն): Փաստաղթերը պետ. ռեգիստր է ներկայացնելու ՍՊԸ-ի տնօրենը: Շնորհակալություն:

Վահե․

Բարև Ձեզ, խնդրում եմ հնարավորության դեպքում օգնել պարզաբանել՝ արդյո՞ք ՍՊԸ-ն կհամարվի ԱԱՀ վճարող, եթե ԱԱՀ շեմը չի անցել, բայց միակ բաժնետեր ու տնօրեն հանդիսացող անձը որպես ֆիզիկական անձ ստացել է ՀՎՀՀ, որպեսզի բնակարանի վարձակալության դիմաց ստացված եկամուտներից եկամտային հարկ վճարի, պայմանագիրն էլ գրանցվի կադաստրում։ Շնորհակալություն։

Լիլիթ․

Բարև ձեզ։ Արդյո՞ք ՀԿ նախագահը կարող է որպես ԱՁ գրանցվել կամ հիմնադրել ՍՊԸ։ Հարցը նրանում է, որ ՀԿ-ն սեմինարներ է կազմակերպում բժշկական թեքվածությամբ,այսինքն ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, հիմա պետք է ստանա լիցենզիա՝ վերականգնողական կենտրոն բացի, բայց չենք ուզում ՀԿ-ով անել, այլ ՍՊԸ-ով կամ ԱՁ-ով։

Արթուր․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունն աշխատում է շրջ. հարկով և ցանկանում է իր հաշվեկշռում գտնվող անշարժ գույքը, որի կադաստրային արժեքը 178 միլիոն դրամ է, նվիրատվությամբ փոխանցել ընկերության մասնակիցներին: Խնդրում եմ նշել, թե ինչ հարկային պարտավորություններ են ունենալու ընկերությունը և մասնակիցները։

Sofa.

Բարև Ձեզ, մի հարց․ եթե 2 ՍՊԸ-ի տնօրենը նույն մարդն է 100% բաժնեմասով, կհամարվի փոխկապակցված և հետևաբար ԱԱՀ համարվող, ես շրջ. հարկի հայտ եմ տվել 2023.01.01-ով, ի՞նչ կառաջարկեք անել։ Շնորհակալ եմ նախապես։

Սերգեյ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն բանկից 500.000.000 վարկ է վերցրել ու լրիվ գումարը անտոկոս փոխառություն տրամադրել հիմնադիրին: Հիմնադիրը ամեն ամիս վարկի մարման չափով գումար է մուտք անում կազմակերպության հաշվին վարկի մայր գումարը և տոկոսները մարելու համար: Ի՞նչ ձևակերպումներ եմ տալու ՀԾ հաշվապահ ծրագրով:

Քրիստինե․

Բարև բոլորին: Մի հարց տամ: Կազմակերպության բաժնետերերը 2 են, ֆիզ. անձեր: Ամեն մեկը ունի 50% բաժին: Անձերից մեկը աշխատում է պետական հաստատությունում: Նշեմ, որ տնօրենը ինքը չի: Օրենքի խախտում կա՞, թե՞ ոչ:

Անահիտ․

1․ Եթե կազմակերպությունն ունի 2 իրական շահառու՝ ֆիզիկական անձ, 2-ի էլեկտրոնային ստորագրությունն էլ պետք է լինի՞ հայտարարագիր ներկայացնելու համար։

2․ ՍՊԸ-ն ունի 1 հիմնադիր, իսկ տնօրենն այլ անձ է, հիմնադիրը չէ։ Այս դեպքում տնօրենն է՞լ է համարվում իրական շահառու։

Արեգա․

Հարգելի փորձառու հաշվապահներ, ունեմ այսպիսի հարց, որի համար ակնկալում եմ ձեր ճիշտ պատասխանները.

ՀՀ ՌԵԶԻԴԵՆՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՊԸ-ն (որն ունի մեկ մասնակից) 2018-2021թ գործունեության արդյունքներով չբաշխված շահութը կազմել է 155 մլն դրամ: 2022թ․ կազմակերպությունը ընդունել է որոշում բախշման ենթակա շահույթի գումարը վճարի միակ մասնակցին: Ընկերությունը կարողացել է վճարել 103 500 000 դրամ միակ մասնակցին և դրա 5%-ը՝ 5 175 000 դրամ եկամտային հարկ բյուջե:

Հարց 1. Կարո՞ղ է ընկերությունը 2022թ․ արդյունքներով մնացած գումարը ճանաչի որպես հիմնադրին պարտք.

Հարց. 2 Կարո՞ղ է ընկերությունը շահաբաժնի վճարումից առաջացած և վճարված եկամտային հարկը՝ 5 175 000 դրամը բյուջեից ետ ստանա 2022թ. դեկտեմբեր ամսին: Ինչպե՞ս է դա կատարվում: Խնդրում եմ արձագանքեք։