24/10/2026

հիմնադիր

Լիանա.

Բարև ձեզ։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Հիմնադիր-տնօրենը ՍՊԸ-ի հաշվարկային հաշվին ինչպե՞ս կարող է գումար մուտք անել։ 1․ Որպես ներդրու՞մ։ 2․ Անտոկոս փոխառությու՞ն։ 3․ Դրամարկղի գիրք և կանխիկ գործարքներ չունի, կարո՞ղ է համալրում անել։

Տաթև.

Բարև ձեզ։ ՍՊԸ-ի հիմնադիրը տնօրենը (այս ՍՊԸ-ն աշխատում է միկրոյի դաշտում) մատուցել է գովազդային ծառայություն մեկ այլ ՍՊԸ-ի որպես ֆիզ. անձ: Այս դեպքում տվյալ ՍՊԸ-ն ցանկանում է հաշիվ դուրս գրել այս ֆիզ. անձին անձնագրի տվյալներով և փոխանցել վճարը տվյալ անձի աշխատավարձի քարտին: Միկրոյով աշխատող ՍՊԸ-ն խնդիր կունենա՞, քանի որ հիմնադիր տնօրենն է ծառայություն մատուցել լրիվ ուրիշ ոլորտում:

Մելինե.

Հարգելի փորձառու հաշվապահներ, խիստ օգնության կարիք ունեմ։ Եթե ՍՊԸ հիմնադիրները վարկ են վերցրել տվյալ ՍՊԸ-ով, սակայն օգտագործել են լրիվ այլ առանձին ՍՊԸ-ի հիմնադրման համար։ Հիմա ես ինչպե՞ս հիմնավորեմ այդ վարկի ծախսը։ Եվ ՍՊԸ տնօրենին տրված փոխառությունը կարո՞ղ է մարվել տնօրենի աշխատավարձից պահելով։ Շնորհակալություն։

Անուշ.

Բարև ձեզ։ Կազմակերպության հիմնադիրը (տնօրենը) իրավունք ունի՞ կազմակերպության դրամարկղ մուտքագրել գումար՝ աշխատավարձ վճարելու նպատակով։

Եվ կազմակերպության տնօրենի կողմից հաշվին մուտքագրված փոխառությունը ինչպե՞ս է ձևակերպվում։

Սուրեն․

Բարև Ձեզ, նման հարց ունեմ։ Ֆիրման ԱԱՀ վճարող է։ Հիմնադիրը ներդրում է արել կանոնադրական կապիտալում անշարժ գույքի տեսքով։ Հիմա ֆիրման ուզում է այդ գույքը անհատույց տրամադրի հիմնադրին։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր են առաջանում այս դեպքում, հոդված էլ կասե՞ք՝ նայեմ։

Ռուբ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընկերությունը հիմնադրվել է 2020-ին և մինչև այժմ շահաբաժին չի վճարել ընկերության հիմնադրին։ Կարո՞ղ է արդյոք հիմնադիրների որոշման հիման վրա 2020 և 2021 թվականների շահույթից հայտարարվել շահաբաժին, թե՞ ոչ։ Նշեմ նաև, որ 2020-ին ընկերությունը գործել է միկրո դաշտում, իսկ 2021-ից մինչև այժմ գործում է շրջ․ հարկի դաշտում։ Եթե հնարավոր է հայտարարել շահաբաժին, ապա երկու տարիների համար էլ պետք է հաշվարկվի 5%-ը, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Լյուդմիլա.

Բարի երեկո։ Խնդրում եմ պատասխանել․ եթե կազմակերպության/միկրոբիզնեսով աշխատող/ հիմնադիրը տոկոսով փոխառություն է տրամադրում կազմակերպությանը, հարկային հաշվետվություններում դա արտացոլվու՞մ է և առաջանու՞մ է արդյոք որևէ հարկային պարտավորություն հետ վերադարձի ժամանակ։ Նախապես շնորհակալություն։

Նարե.

Բարև, հարգելի հաշվապահներ։ ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենին, ում գրանցել ենք շաբաթական 8 ժամ աշխատաժամանակով, նվազագույն որքա՞ն կարող եմ աշխատավարձ գրել եկամտայինի հաշվետվության մեջ: 94 000/5 կարո՞ղ եմ նշել, թե՞ կա կոնկրետ նվազագույն չափ տնօրենի աշխատավարձի մասով: Աշխ. օրենսգրքում չկա նման բան:

Հեղինե.

Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք՝ կազմակերպության միակ սեփականատերը տարվա մեջ ցանկացած ժամանակ դիվիդենդ ստանալու իրավունք ունի, թե՞ տարեկան մեկ անգամ։ Ինչպե՞ս է դա կազմակերպվում։

Մաշա․

Հարգելի հաշվապահներ, ֆիզ․ անձը նույն հասցեում գտնվող երկու տաղավար վարձակալության է հանձնել երկու տարբեր կազմակերպությունների։ Նշեմ, որ Ֆիզ․ անձը բացի տվյալ տարածքի սեփականատերը լինելուց նաև նույն տարածքում իրականացվող առևտրային գործունեության (սուպերմարկետ) հիմնադիր տնօրենն է (կազմակերպաիրավական տեսակը ՍՊԸ, գործում է հարկման ընդհանուր համակարգում)։ Արդյո՞ք ճիշտ էր պայմանագրերը կնքել ֆիզ. անձով։ Կանխավ շնորհակալություն։

Արսեն․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ընկերությանը փոխառություն տրամադրում է միակ բաժնետեր տնօրենը, ապա պայմանագրում որպես փոխատու նա հանդես պետք է գա որպես ՀՀ քաղաքացի ֆիզիկական ա՞նձ։ Նախապես շնորհակալ եմ։

Անուշ.

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, աշխատում եմ կազմակերպությունում որպես տնօրեն (նշեմ, որ նաև կազմակերպության հիմնադիրն եմ), որը հանդիսանում է միկրոձեռնարկություն։ Շուտով պետք է ֆիզ․ գնամ։ Եթե հնարավոր է՝ կարո՞ղ եք նշել տվյալ պարագայում ես համարվում եմ վարձու աշխատող, թե՞ ինքնազբաղ անձ։ Ինչպես պետք է հաշվարկվի ֆիզ․-ի գումարը։
Եվ 1-ից ավելի երեխաներ ունենալու պարագայում՝ պե՞տք է միանվագ ստանամ 180 օրվա ֆիզ․-ի գումար, թե՞ նախ ստանում եմ 140 օրվա, իսկ բալիկներիս ծնվելուց հետո ևս 40 օրվա։
Շնորհակալ եմ արձագանքի համար։

Երվանդ.

ՍՊԸ հիմնադիրը իրավունք ունի՞ արդյոք այդ ընկերությանը մատուցել հաշվապահական հաշվառման գծով խորհրդատվություն, թե՞ ոչ, և այդ խորհրդատվությունը լիցենզավորված գործունեություն է, թե՞ ոչ: ՍՊԸ-ի կողմից անհատույց իրացվող ապրանքների արժեքը արդյո՞ք ամբողջությամբ համարվում է եկամուտ։

Արմեն․

Հարգարժան փորձառու հաշվապահներ, մի այսպիսի խնդիր ունեմ։ Խնդրում եմ օգնել։ ՍՊԸ-ի հիմնադրումից երկու ամիս անց, արդեն դրամարկղում եղել է 3 մլն հասույթ, որը հիմնադիրները ծախսել են անձնական։ Այսինքն, հասույթը ՀԴՄ-ով կա, փաստացի գումարը չկա։ Ինչպե՞ս վարվել, ո՞նց ծախսագրել էտ գումարը, եթե իրենք նպատակ էլ չունեն գումարը ետ վերադարձնելու դրամարկղ։

Հայկ․

Բարև Ձեզ: Խնդրեմ կասե՞ք՝ 2021թ. ընթացքում ՍՊԸ-ն իր հիմնադրին կանխիկ եղանակով դրամարկղից անտոկոս փոխառություն է տվել՝ մոտ 5 մլն դրամ՝ երկու տարի ժամկետով: Հիմա, եթե հիմնադիրը վերադարձնի հուլիս ամսից հետո, պարտադի՞ր է, որ փոխանցումով լինի: Ի՞նչ ուրիշ տարբերակներ կան: Կխնդրեմ օգնեք։

Հայարփի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե հիմնադիրը անտոկոս փոխառություններ է տալիս իր կազմակերպությանը (շրջհարկով աշխատող) և վերջում չի կարողանում մարել, արդյո՞ք հարկային պարտավորություններ է առաջանում և ինչպիսի՞։

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, 1. ինձ կարո՞ղ եք ՀՀ տարածքում գործուղման հրամանի ձև և վերադարձի հաշվետվության ձև ուղարկել կամ հղում տալ: 2. Եթե ՍՊԸ-ի տնօրենը նույն ինքը հիմնադիրն է, այլ աշխատակից չունի, ինչպե՞ս տեղեկանք գրել եկամուտների մասով բանկ ներկայացնելու համար: Ինչ-որ հատուկ ձև կա՞: Շնորհակալ եմ։

Մելինե.

Բարև ձեզ։ Չէի՞ք ասի՝ հիմադիրն ինչքա՞ն փոխառության պարտք կարող է տալ իր ՍՊԸ-ին, կա՞ն արդյոք սահմանափակումներ: Երաշխիքի համար է պետք և ՍՊԸ-ի հաշվին չեմ կարող գցել, արգելանք կա ՊԵԿ-ից: Կարո՞ղ է հիմնդիրը ֆիզ. անձով առանձին հաշիվ բացել և դրանով փոխանցել երաշխիքը և ինչպե՞ս նշել դրամարկղային գրքում։

Երվանդ.

ՍՊԸ-ի հիմնադիրը այդ ընկերությանը տրամադրել է անտոկոս փոխառություն: Եթե այդ փոխառությունը` կրեդիտորական պարտքը դուրս գրվի, ապա կառաջանա՞ շահութահարկով հարկվող եկամուտ, թե՞ ոչ: Խոսքը հիմնադրի կողմից պարտքի զիջման մասին է: Նշված ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով:

Տիգրան․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: ՍՊԸ-ի հիմնադիրը և տնօրենը հանդիսանում է նույն անձը, վերջինս ցանկանում է կազմակերպության բանկային դոլարային հաշվին գումար մուտքագրել, որպես փոխառություն։ Արդյո՞ք այդ դեպքում անհրաժեշտ է փոխառության պայմանագիր և եթե այո, ապա ու՞մ միջև է կնքվելու պայմանագիրը, եթե և՛ հիմնադիրը, և՛ տնօրենը նույն անձն է: