27/10/2026

ՀԿ

Բարև ձեզ: Եթե աշխատողը ընդունվել է ոչ լրիվ աշխատաժամանակով, հիմա պետք է աշխատանքը դարձնել լրիվ աշխատաժամանակով աշխատանք, արդյո՞ք պետք է կրկին ուղարկել գրանցման հայտ։ Եվ ՀԿ-ի դեպքում պայմանագրին կից արձանագրությու՞ն, թե՞ հրաման, և համաձայնագիր պե՞տք է կազմվի։

Սոնա․

Բարև Ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ օգնել լուծելու հետևյալ խնդիրը: Կանխավ՝ շնորհակալ եմ:

“Ա” ՀԿ-ն հիմնադրվել է 2019թ.-ին: 2019թ.-ի շրջանառությունը կազմել է 62 մլն դրամ: Կազմակերպությունը 2020թ. ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չի ներկայացրել: Հաշվետու ժամանակաշրջանում իրականացրել է հետևյալ գործարքները՝

Եկամուտներ՝ հ/հ Գործարք գումար/հազ. դրամ/

1.Անհատույց ստացված արտ. սարքավորում 15 000
2.Ծառայությունների մատուցումից եկամուտ 48 000
3.Ապրանքների իրացումից եկամուտ 58 000
4.Վարձակալությունից եկամուտ 18 000

Ծախսեր՝ հ/հ Գործարք գումար /հազ. դրամ/

  1. Հիմնական միջոցների մաշվածություն 12 000
    2.Ծառայությունների մատուցման հետ կապված ծախսեր 32 000
    3.Ապրանքների ինքնարժեք 62 000
    4.Աշխատավարձ 6 600

Լրացուցիչ ինֆորմացիա՝ 1.Սարքավորումը ստացել 01.04.2020թ.-ին:
2.Արտադրական սարքավորումը շահագործման է հանձնվել 01.05.2020թ., սակայն տեղակայման և գործարկման նշանակալի աշխատանքներ չի պահանջվել։
3.Եկամուտները հաշվեգրվել են վերը նշված հաջորդականությամբ:
4.Բոլոր ծախսերի մասով եղել են ծախսերը հիմնավորող փաստաթղթեր:

Որոշել 2020թ. -ի հարկվող շահույթը և շահութահարկի գումարը:

Բարև Ձեզ: ՀԿ-ի նախագահը կարո՞ղ է լիազոր նշանակել այլ մարդու, որը ՀԿ-ում որպես աշխատող գրանցված չէ, հաշվետվությունները, հաշիվները ստորագրելու համար։ Եվ եթե կարող է` ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։

Բարև Ձեզ։ ՀԿ անցկացնում է վերապատրաստման դասընթացներ, գումարները վճարում են ընթացքում, բայց կան մասնակիցներ, որ 10 000-ի փոխարեն միջնորդավճար է պահում և փոխանցվում է 9 800 դր․, հաշվարկային փաստաթուղթը կարո՞ղ եմ դուրս գրել քաղվածքում երևացող 9 800 դրամով։

Բարև Ձեզ։
1․ Եթե ցանկանում եմ մասնակցել դրամաշնորհային ծրագրի, որտե՞ղ դիմեմ
2․ Դրամարկղի գիրք պարտադի՞ր է, թե՞ ոչ
3․ Եթե անում եմ վճարովի սեմինարներ և գումար վաստակում, ո՞նց եմ ցույց տալու, ո՞նց հաշվառեմ
4․ Կարող եմ վճարովի երեխաների խմբակ ունենալ, հաշվառումը էլի հաշի՞վ եմ գրում և քանի՞ տոկոս եմ հարկվում
5․ Աշխատողին 1 ժամը 600 դրամ լա՞վ է, չէ՞
Շատ շնորհակալ եմ։

Վարդիթեր.

Հանդիսանում եմ Հասարակական Կազմակերպություն, որտեղ չկա գրանցված աշխատող: Խնդրում եմ ասել` ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով ես վարձակալության կկարողանամ հանձնել ֆիզիկական անձին տարածք։ Ոչ ռեզիդենտ հարկատու եմ։ Հարկայինի հետ ինչ պարտավորություններ կունենամ, և ի՞նչ տեսակ պայմանագիր պետք է կապվի վարձակալի հետ՝ նոտարով թե՞ կադաստրով հաստատված, ի՞նչ % մուծումներ է անհրաժեշտ ՊԵԿ-ին և ի՞նչ հաշվետվություն է անհրաժեշտ տալ: Կանխավ շնորհակալություն:

Լիլիթ․

Բարև ձեզ: ՀՈԱԿ-ի աշխատակիցը աշխատում է կես դրույքով, սահմանված է 46 310 դրամ հաշվարկային աշխատավարձ, պահումները հանելուց հետո ստացվում է 33 500 դրամ։ Արդյո՞ք ճիշտ է, որ նվազագույնից ցածր է ստացվում։

Անժելա․

Հարգելի հաշվապահներ, ես բացել եմ ՀԿ և ունեմ հետևյալ հարցը․

Ունեմ երկու գրանցված աշխատող, պետք է տամ եկամտային հարկի հաշվետվություն։ Ես անցկացնում եմ վճարովի սեմինարներ, որի արյունքում եմ վճարելու աշխատողներիս, կասե՞ք՝ այս դեպքում ո՞նց անեմ հաշվառումս և ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ, նշեմ, որ աշխատում եմ հիվանդ երեխաների հետ։

Մառա.

Հարգելի հաշվապահներ, եթե ՀԿ-ն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, թվով 1 գործարք, արդյո՞ք այդ գործարքի մասով առաջանում է ԱԱՀ պարտավորություն, քանի որ ՀԿ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ դիմում:

Ռուզաննա Խանզադյան.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ, եթե կարող եք, պատասխանեք: Համայնքում կա հասարակական կազմակերպություն, նախորդ տարի նրանք իրենց միջոցներով նորոգել են համայնքային սեփականություն հանդիսացող շինություն: Հիմա նրանք ցանկանում են նվիրատվության պայմանագրով կատարած աշխատանքների ակտը հանձնեն համայնքին, բայց ցույց տան, որ նախորդ տարի են հանձնել: Այդպես հնարավո՞ր է: Խնդրում եմ, պատասխանեք: Նախապես շնորհակալություն:

Գայանե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ կօգնե՞ք հետևյալ հարցում. Հասարակական կազմակերպության սոց․ աշխատողին, հոգեբանին, արտթերապևտին և մասնագիտական ուսուցման խմբավարին քանի՞ արձակուրդային օրեր են հասնում: ՀԿ-ն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցության ցերեկային կենտրոն է։ Շնորհակալ եմ։

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցում. հասարակական կազմակերպությունը մեկ տարվա ծրագիր է շահել: Ունենք 5 աշխատող մանկավարժ և սոց. աշխատող: Դեկտեմբեր ամսին աշխատավարձից բացի պետք է նաև վճարեմ վերջնահաշվարկ, չէ՞: Նախապես եմ հարցնում, որպեսզի բյուջեն ճիշտ կազմեմ: Շնորհակալ եմ:

Կարինե.

Բարև ձեզ: Ըստ ՀԿ-ի կանոնադրության կազմակերպության նախագահը պետք է հաստատի գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունը: Ստորագրել և կնքելը բավարա՞ր է հաստատման համար, թե՞ այլ փաստաթուղթ պետք է կազմվի:

Գայանե.

Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունը Գերմանիայից դրամաշնորհային ծրագիր է շահել՝ մոտ 1.5 միլիոնի, արդյո՞ք այն պետք է հարկվի: Եվ 2-րդ հարցս. գնումները մրցույթո՞վ է պետք իրականացնել, թե՞ առանց մրցույթի:

Կարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ՀԿ-ի խորհրդի անդամները համարվու՞մ են կազմակերպության անդամ կամ կարո՞ղ է խորհրդի անդամը միաժամանակ դիմել և դառնալ կազմակերպության անդամ:

Կարինե.

Բարև ձեզ: Հասարակական կազմակերպության խորհրդի անդամի հետ կարո՞ղ ենք աշխատանքային պայմանագիր կնքել ծրագրերից որևէ մեկում: Շնորհակալություն:

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցում. ապրիլ ամսվա 189 ձևն եմ ուղարկում, վերևում գրում է՝ միկրոձեռնարկատիրության հայտարարություն չեմ ներկայացրել, հասարակական կազմակերպություն է, ինչի ՀԿ-նե՞րն էլ պետք է ներկայացնեին:

Գևորգ.

Հասարակական կազմակերպությունը ցանկանում է հումանիտար օգնություն տրամադրել։ Ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմվի կազմակերպության կողմից, և հաշվապահությունը ի՞նչ պետք է հաշվի առնի օգնությունը տրամադրելիս։ Շնորհակալություն։

Իրինա․

Բարև Ձեզ: Հասարակական կազմակերպություն բացելու համար որտեղից սկսել, եթե հնարավոր է՝ կանոնադրության նմուշ ուղարկեք, հնարավորինս պարզ ներկայացրեք: Նախապես շնորհակալ եմ։

Կարինե.

Բարև, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, պարզաբանեք՝ հասարակական կազմակերպությանը դրամաշնորհի գումարը փոխանցելու համար ՀԿ-ն պե՞տք է հաշիվ դուրս գրի: Եթե այո, ապա դեկտեմբեր ամսվա համար հիմա կարո՞ղ է դուրս գրել:

Սուսաննա Ասատրյան.

Հասարակական կազմակերպությունը ո՞ր համարի հաշվետվությունը պետք է լրացնի շահութահարկի համար Տաքսսերվիսի էլ. հաշվետվությունների ցանկից։ Կանխավ շնորհակալ եմ:

Նարինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՀԿ -ի տարեկան հաշվարկն եմ ցանկանում ներկայացնել, գրանտ ենք ստացել հայկական հիմնադրամից, ո՞ր ձևն եմ լրացնելու՝ 240, թե 251, շնորհակալություն։

Մերի.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է հասարակական կազմակերպության կողմից անդամավճարների ձևակերպմանը։ ՀԿ-ն չունի առևտրային գործունեություն։ Ունի մուտքեր միայն անդամավճարներից։ Արդյո՞ք սա ֆինանսական հաշվառման տեսանկյունից պետք հասույթ ճանաչվի, ծախսերն էլ՝ ծախս, և արդյունքում ձևակերպվի կուտակված շահույթ։

Սերգեյ.

Բարև ձեզ: Շնորհավոր անցած տոները:

Ինձ հետաքրքրում է ՀԿ-ի գրանցումը: Ես 2013 թվականին գրանցել էի ԱՁ, սակայն մի քանի տարի հետո կասեցրել էի գործունեությունը, չեմ դադարեցրել: Հանդիսանում եմ Ռուսաստանի քաղաքացի և ունեմ կացության քարտ: Արդյո՞ք հնարավոր է գրանցել ՀԿ այս պարագայում: Ես կարո՞ղ եմ ունենալ և՛ ԱՁ, և՛ ՀԿ: Շնորհակալություն: