Խանութն անցել է 24 միլիոն շրջանառությունը

Ալբերտ․

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան, մեկ հարց ունեմ․ հագուստի և կոշիկի խանութ սրահ է, 2025 թվականին անցել է 24 միլիոն շրջանառությունը, և հունվարի 1-ից պետք է անցնեմ անվանացանկի, բայց ունեմ այսպիսի խնդիր՝ ես խանութում ունեմ օրինակ կանացի մայկաներ, որ այդ ապրանքներին չունեմ ձեռքբերման փասթաթուղթ, այդ դեպքում ի՞նչ է լինում և ի՞նչ է նշանակում, եթե ապրանքի ձեռքբերման փասթաթուղթ ունես, ապա հարկերդ կլինի ցածր, եթե չունես՝ կլինի բարձր։ Շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Արման
Արման
5 ամիս առաջ

Բարև Ձեզ։ Եթե չունեք ձեռքբերման փաստաթղթեր, ապա առաջանում է եկամտային հարկի պարտավորություն 20%։

Մարտին
Մարտին
5 ամիս առաջ
Ի պատասխան  Արման

իսկ ինչպես մուտքագրեմ հաշվարկային փաստաթղթեր բաժին գնման ակտը

Tigran
Tigran
5 ամիս առաջ

եթե այդ ապրանքներին չունեք ձեռքբերման փասթաթուղթ, գնման ակտով պիտի գրանցեք ու եկամտային հարկ կառաջանա

Մարտին
Մարտին
5 ամիս առաջ
Ի պատասխան  Tigran

գնման ակտի ձեվ էլեկտրոնային չկա, թղթային պետք է լրացնեմ, իսկ եկամտահարկ 20տոկոս պետք է վճարեմ թե ոչ, եթե մուտք անեմ եվ վաճառեմ . իսկ եթե ինքնահաշիվ գրեմ

Tigran
Tigran
5 ամիս առաջ
Ի պատասխան  Մարտին

գնման ակտի ձեվ էլեկտրոնային դեռ չկա, թղթային պետք է լրացնել, իսկ եկամտահարկ 20 տոկոս պետք է վճարել, եթե մուտք անեք եվ վաճառեք . ինքնահաշիվ գրում են միայն աահ վճարողները,