29/10/2026

ներմուծում

Նելլի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ներմուծման հայտարարագիրը կազմված է 31․01․23-ով, ներմուծման ԱԱՀ-ն վճարվել է 31․01․23-ով, բայց քաղվածքի մեջ երևում է 01․01․23-ով։ Հարց․ ԱԱՀ-ն ո՞ր ամսվա մեջ է հաշվանցվում՝ հունվար, թե՞ փետրվար։ Շնորհակալություն։

Գայանե․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ- ի գործունեությունը մարզում է, հագուստի փոքրիկ խանութ, աշխատում է շրջհարկով։ Նույն ԱՁ-ն կարո՞ղ է իր անունով ՍՊԸ բացել։ Մեքենաների ներմուծմամբ է զբաղվելու տարբեր երկրներից։ Ի՞նչ հարկատեսակով խորհուրդ կտաք աշխատել։ Խնդրում եմ մանրամասնեք նաև հարկերը՝ ի՞նչ հարկեր է վճարելու։ Կանխավ շատ շնորհակալ եմ։

Դերենիկ․

Բարև ձեզ։ Անհատ ձեռներեց եմ և ցանկանում եմ Չինաստանից ձեռք բերել խառատային cnc հաստոց արտադրությունը զարգացնելու համար։ Հաստոցի գինը մոտ 4 000 000 դրամ է, քաշը 2500կգ։ Կասե՞ք՝ ինչքան կկազմի մաքսազերծումը մոտավոր։

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ի հարկատեսակով աշխատող ՍՊԸ-ն կատարել է ներմուծում երրորդ երկրից 31․01․2023 թվականին։ ԱԱՀ-ի վճարումը կատարել է 02․02․2022ին։ ԱԱՀ-ի դեբետագրումը պե՞տք է ներկայացնեմ 2022 թվականի փետրվար ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ։

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ի հարկատեսակով աշխատող ՍՊԸ-ն կատարել է ներմուծում 31․01․2023 թվականին։ Ներմուծման մաքսային հայտարարագիրը գրանցվել է այդ ամսաթվով, սակայն հարկային մարմիններից ասում են, որ իրենց մոտ դա գրանցվել է 01․02․2023 թվականինին, և չենք կարող հունվար ամսվա ԱԱՀ-ի հաշվարկի մեջ դեբետագրենք, այլ պետք է պակասեցում տանք, իսկ փետրվար ամսվա հաշվարկի մեջ ավելացում տանք։ Կասե՞ք՝ ո՞ր հոդվածով է այս դեպքը կարգավորվում։

Դավիթ․

Բարև Ձեզ։ Միկրոյով աշխատող ԱՁ-ն հյուրատուն է, ցանկանում է նաև զբաղվել մեքենաների ներմուծմամբ և արտահանմամբ, այսինքն առևտուր է և չի կարող միկրոյով շարունակել: Հարցս հետևյալն է՝ ե՞րբ պետք է տալ ԱԱՀ-ի հայտարարություն։ Երբ որ առաջին մեքենան կմտնի Հայաստան և մաքսազերծում կիրականացվի՞։ Թե՞ պետք է մինչ համաձայնագիր, ինվոյս, կանխավճար փոխանցելը տալ հայտարարություն:

Նարինե․

Բարև ձեզ։

ՀՀ-ում գրանցված կազմակերպությունը, որի հիմնադիր տնօրենը ՌԴ քաղաքացի է, ցանկանում է 3-րդ երկրից ներմուծել էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցներ։ Ի՞նչ արտոնություններ ունի կազմակերպությունը, և արդյո՞ք կարող է արտահանել այդ տրանսպորտային միջոցները, թե՞ միայն ՀՀ-ում կարող է վաճառել։

Մայա․

Բարի օր: Հարգելի մասնագետներ, Ա/Ձ-ի տնօրենը իր անձնական օգտագործման համար ցանկանում է երրորդ երկրից ներկրել քարե սալիկներ: Կա՞ արդյոք մաքսազերծման հարցում տարբերություն՝ եթե գործարքը կատարի որպես քաղաքացի ֆիզիկական անձ կամ ԱՁ ֆիզիկական անձ: Ո՞ր տարբերակն է ավելի հարմար հարկերի առումով, ինչպես նաև հետագա ընթացքի թղթատարության վարման համար:

Արա․

Բարև Ձեզ։ Հիմնադրելու ենք ՍՊԸ, որը աշխատելու է ավելացված արժեքի հարկով։ Երրորդ երկրից ներմուծելու ենք ավտոմեքենա՝ վճարելով մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ, որը վաճառելու ենք Ռուսաստանի դաշնությանը։ Խնդրում եմ ասեք, թե ինչպես պիտի արտահանելու դեպքում վերադարձնենք վճարված ավելացված արժեքի հարկը։

Կարեն․

Բարև Ձեզ։ 2022 թվականին ԱՁ-ն աշխատել է միկրոյի դաշտում։ 2023 թվականից պետք է աշխատի ԱԱՀ դաշտում։ 2022 թվականին ներմուծված ապրանքը, որի համար վճարել է ԱԱՀ, երբ վաճառի 2023 թվականին, արդյո՞ք կարող է ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ-ն դեբետագրի: Կխնդրեի ասեք՝ որ օրենքի կամ որոշման հիման վրա կարող եմ դա հիմնավորել։

Արմինե․

Բարև Ձեզ հարգելիներս, ՌԴ քաղաքացին (ոչ ռեզիդենտ) ցանկանում է ՀՀ-ում ՍՊԸ բացել, որպեսզի ԱՄՆ-ից մեքենաներ ներմուծի ՀՀ և արտահանի ՌԴ: Հայաստանում ոչ մի վաճառք չի իրականացնելու: Կասե՞ք, թե ինչ կարգով դա պետք կազմակերպվի, և դրույքաչափերը: Կանխավ շնորհակալ եմ։

Վլադ․

Բարև բոլորին։ Ես Ֆիզ. անձ եմ, և առաջին անգամ եմ առնչվում հարկայինի հետ։ Կարգո-ի բեռը մաքսազերծելու համար ինձնից ինքնուրույն հարկ վճարողի կոդ են ուզել, որը չունեմ, ինչպես նաև ներմուծման հայտարարագիր։ Կօգնե՞ք հասկանամ՝ ինչպե՞ս դա պետք է արվի։ Շնորհակալություն։

Ռուսլան․

Բարև ձեզ: Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծել է մեքենայի շարժիչային յուղ, որի համար հաշվարկվել է ակցիզային հարկ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում՝ ներմուծման հայտարարության 14-րդ, 16-րդ, 17-րդ և 19-րդ սյունակներում ինչպե՞ս արտացոլել ակցիզը, եթե մաքսային արժեքը եղել է 100 000 դրամ, ակցիզը հաշվարկվել է կգ ի համար 530 դրամ։ Հնարավո՞ր է տվյալ սյունակներում ոչինչ չգրել, բայց ԱԱՀ-ի հարկման բազա 15-րդ սյունակում գրել մաքսային արժեք + ակցիզային հարկ։

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապաներ։ ԱԱՀ ով աշխատող ՍՊԸ ն ցանկանում է բեռնատար ավտոմեքենա ներուծել Վրաստանից։ ԱԱՀ-ն պե՞տք է հաշվանցվի, թե՞ ոչ, և հետևաբար որպես ՀՄ մուտք անելիս չպիտի՞ ներառվի ինքնարժեքում։ Խնդրում եմ արձագանքել։

Կարեն․

Բարև Ձեզ։ ԱԱՀ վճարող կազմակերպությունը Վրաստանից ավտոմեքենա է ձեռք բերել 4 000 ԱՄՆ դոլլարով, որը համարժեք է 1 584 000 ՀՀ դրամի։ Մաքսային արժեքը նշված է 1 800 000 ՀՀ դրամ։ Կասե՞ք՝ ինչի՞ց է տարբերությունը, և ավտոմեքենայի մաքսային արժեքը ինչպե՞ս են որոշում:

Նելլի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ներմուծում ենք արել, ապրանքը մաքսազերծել են ավելի բարձր գնով, այսինքն՝ մաքսային արժեքը ստացվել է ավելի բարձր և դրանից էլ ԱԱՀ-ն է ստացվել շատ։ Հիմա հարց. ես ինքնարժեքը հաշվու՞մ եմ ինվոյսային արժեքով, գումարած ներմուծման ծախսե՞ր, իսկ էդ դեպքում ինքնարժեքը լինում է ավելի ցածր քան մաքսային արժեքը ու վաճառելիս ես ինքնարժեքից ցածր չեմ վաճառում, բայց ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ-ից ցածր ա լինում վաճառքից առաջացած ԱԱՀ-ն, ի՞նչ անել։

Ռոման․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը ԵԱՏՄ-ից ներմուծել է ապրանք: 500 հատ մեքենայի շարժիչային յուղ: Հաշիվ ապրանքագրի մեջ ապրանքը նշված է հատով, իսկ դեկլարացիայի մեջ նշված է կգ-ով:

Հարց 1. ապրանքի ինքնարժեք հաշվարկելիս պետք է ամբողջ բեռնափոխադրման թիվը բաժանել ամբողջ քանակի, այսինքն՝ հատ, թե՞ ամբողջ քաշի, եթե քաշի, ապա նետտո՞, թե՞ բրուտտո

Հարց 2․ Մաքսային վիճ հաշվետվության մեջ լրացուցիչ միավոր դաշտում ի՞նչ թիվ պետք է գրել և մաքսային վիճակագրական արժեք դաշտում ի՞նչ թիվ գրել:

Հարց 3․ Ներմուծման հարկային հայտարարագիրը պետք է հատո՞վ, թե՞ կգով լրացնել։

Մարիաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։

Եթե ԵՏՄ երկրներից մեկից ՍՊԸ-ի տնօրենը ներմուծող կազմակերպության միջոցով ապրանք է գնել որպես ֆիզիկական անձը և վճարել ապրանքի գինը ռուբլիով, ինչու՞ են հիմա կանչում այդ մարդուն վարչական իրավախախտման համար և ասում, որ ապրանքի գնի 20%-ը պետք է վճարի։

Անի․

Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն իր քարտային հաշվից կատարում է, օրինակ, տեխնիկայի գնում ԱՄՆ-ից, կարո՞ղ է ապրանքը ստանալ փոստից, ինչպես ֆիզ անձանց դեպքում է, թե՞ հատուկ կարգ կա, և ինչպե՞ս է մաքսազերծում կատարվում ու վճարվում ԱԱՀ:

Սվետլանա․

Բարև ձեզ։ Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ, զբաղվելու եմ օնլայն հարթակում ( Facebook, Instagram) հագուստի օնլայն վաճառքով, ներմուծում եմ ՌԴ-ից։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ սարք, եթե անկանխիկ է վաճառքը։ Շնորհակալություն։

Կարեն.

Բարև Ձեզ։ Սպը-ն ԵՏՄ-ից կատարել է ներմուծում, “транзитная декларация” փաստաթղթի մեջ վերևի աջ անկյունում գրված է 29․11.2022, բայց մաքսայինի կողմից կնիք է դրվել ինվոյսի վրա, որտեղ նշված է 01․12․2022։ ԵՏՄ հաշվետվություն ներկայացնելիս որպես ներմուծման ամսաթիվ ո՞ր ամսաթիվը պետք է նշեմ: Կասե՞ք՝ “транзитная декларация” փաստաթղթի մեջ վերևի աջ անկյունում գրված 29․11.2022 ի՞նչ ամսաթիվ է։

Գագիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ վճարող ընկերությունը երրորդ երկրից ներմուծելու է ապրանք (էլեկտրոնային տեխնիկա` պայմանական 100 000 դրամի), ՀՀ-ում կատարելու է որոշակի ծախսեր (մաքսազերծում, բրոկեր, տեղափոխում, պահպանում, փաթեթավորում և այլն` պայմանական 30 000 դրամի), և գործընկերոջը վաճառելու նպատակով արտահանի ԵՏՄ երկիր (պայմանական 160 000 դրամի): Ո՞ր փուլում և ո՞ր մասով է առաջանում ԱԱՀ վճարելու պարտավորություն: Կանխավ շնորհակալ եմ:

Արուս․

Բարև Ձեզ։ Շրջ․ հարկով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է ներմուծել ավտոմեքենա իր օգտագործման համար, հնարավոր է մի տարի ժամկետով, այնուհետև վաճառի։ Ի՞նչ նրբություններ կան ավտոմեքենա ձեռք բերելիս, և արդյո՞ք պարտադիր է վարել ուղեթերթը։

Շնորհակալություն։

Նարեկ․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը ապրանք է ներմուծել, “транзитная декларация”-ի մեջ ընդհանուր 1 000 000 ռուբլի արժեք է ֆիքսվել։ Ապրանքը տանելով պահեստ՝ որոշ ժամանակ հետո պարզվել է, որ մեծ մասը խոտան է։ Մատակարարը համաձայնվել է ինվոյսը ճշգրտի, որից հետո կդառնա 450 000 ռուբլի ընդհանուր արժեքը։ Ինվոյսը ստանալուց հետո կարո՞ղ եմ արդյոք ԵՏՄ հայտարագիրը և հայտարարությունը ճշգրտեմ և ԱԱՀ հարկման բազա ընդունեմ 450 000 ռուբլիին համարժեք ՀՀ դրամ։ “Транзитная декларация” – ն պե՞տք է փոփոխվի մաքսայինի կողմից և ի՞նչ ընթացակարգով։