29/10/2026

ներմուծում

Խաչիկ․

Բարև Ձեզ, ես ունեմ ՍՊԸ, որը գործում է շրջանառության հարկով, և ցանկանում եմ Արաբական Էմիրությունից գնել մեքենա 2017-2018 թվականի և ներմուծել Հայաստան: Խնդրում եմ ասել, թե ի՞նչ ռիսկեր են առկա, ի՞նչ հարկման խնդիրներ կարող են ի հայտ գալ, գնումը պետք է ՍՊԸ-ի հաշվի՞ց կատարվի արդյոք, վաճառելուց ի՞նչ հարկ կգոյանա:

Լիլիթ․

Բարի օր, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն մերմուծում է էլեկտրոմոբիլներ, վաճառքի նպատակով, վաճառելու է ֆիզ․ անձի։ Քանի որ էլեկտրոմոբիլները ազատված են ԱԱՀ-ից, այժմ պետք է հաշիվ վավերագիր դուրս գրել։ Հարցս․ ֆիզ անձը փոխանցում է մեքենայի գումարը, տեղափոխման գումարը և ընկերության շահույթը։ Հաշիվ վավերագրում դուրս է գրվում ամբողջը, թե՞ միայն էլեկտրոմոբիլի գումարը։ Շնորհակալություն։

Գտնել բեռնափոխադրող ընկերություն

Լուսինե․

Բարև ձեզ։

ՍՊԸ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով, ցանկանում է ներմուծել էլեկտրական մեքենա։ Այս դեպքում կարո՞ղ է օգտվել արտոնությունից, և ի՞նչ հարկեր կառաջանան, եթե ձեռք բերի ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից։

Գտնել բեռնափոխադրող ընկերություն

Գարիկ․

Բարև ձեզ։ Կարո՞ղ եմ դառնալ միկրոձեռնարկատեր, և իմ գործունեության (վերանորոգում) համար անհրաժեշտ սպառվող մասերը (շինարարական գործիքների դետալներ) ներկրել երրորդ երկրներից։

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ, որն աշխատում է շրջանառության հարկով, ցանկանում է ձեռք բերել ոչ վաճառքի նպատակով ԵՏՄ-ից ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ։ Կասե՞ք խնդրեմ՝ եթե ՍՊԸ ԱԱՀ վճարող չէ, կարո՞ղ է օգտվել այս պայմանից, թե՞ պետք է ամպայման լինի ԱԱՀ վճարող։

Նելլի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը ներմուծել է 2710 19980 ԱՏԳ-ով քսայուղ, ներմուծման ժամանակ տվել է բնապահպանական հարկ և ակցիազային հարկ, գիտեմ, որ վաճառքից բնապահպանական հարկ է առաջանում, իսկ ակցիզային հարկ վաճառքից առաջանու՞մ է։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Շնորհակալություն։

Մարիաննա․

Բարև ձեզ։ Ընկերությունը հանդիսանում է ներմուծող, նաև մանրամեծածախ վաճառող։ Ապրանքները ներմուծելիս մաքսազերծման ժամանակ ընկերությունը վճարում է ԱԱՀ։ Այդ ապրանքները հետո վաճառելիս ընկերությունը պետք է նորի՞ց վճարի ԱԱՀ ամբողջ վաճառված ապրանքի գումարի չափով, թե՞ տարբերության մասով ((վաճառքի գին – ինքնարժեք) x 20%)։ Նաև կարո՞ղ եք տեղեկությունով կիսվել վերադարձվող ԱԱՀ-ի մասին։ Շնորհակալ եմ։

Նորա.

Բարև Ձեզ։ ՍՊԸ, որը աշխատելու է ավելացված արժեքի հարկով, երրորդ երկրից ներմուծել է ավտոմեքենա, որը վաճառելու է Ռուսաստանի դաշնությանը։ Ի՞նչ հարկեր են վճարվելու և ինչպե՞ս են հաշվարկվում։

Գտնել բեռնափոխադրող ընկերություն

Աշոտ․

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Ներմուծում և արտադրության գործունեություն իրականացնող, իրացման 5 մլրդ շրջանառություն ունեցող ֆիրմայի գլխավոր հաշվապահի աշխատավարձը ի՞նչ սահմաններում է տատանվում։

Գոհար․

Բարև Ձեզ։ ԵՏՄ-ից ներմուծվել են հիմնական միջոցներ, որոնց տեղափոխումը իրականացրել է բեռնափոխադրող ընկերությունը: Ներկայացված ներմուծման հարկային հայտարարագրի համաձայն կատարվել է ԱԱՀ-ի վճարում: Ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ են տրվելու հիմնական միջոցների ձեռք բերման, ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման, բեռնափոխադման ծառայության դիմաց վճարման համար: ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է:

Էլինա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել՝ ԱԱՀ հետաձգում հասկացությունը ի՞նչ գործողություններ է պահանջում։ Խոսքը գնում է 2021թվականին ներմուծված որպես ՀՄ համակարգիչների մասին (8471 կոդով) ։ Ներմուծելու պահին ԱԱՀ չի վճարվել, պահանջ չի եղել։ Ենթադրել եմ, որ դա մեխանիկորեն է կատարվում։ Մաքսայինի թեժ գծի հետ խոսալուց, եթե ճիշտ հասկացա, պարզվում է, որ դիմում պիտի գրվեր, որպեսզի ԱԱՀ պարտավորությունը համարվեր հետաձգված։ Եվ հիմա, քանի որ դիմում չի գրվել, դա դուրս է գալիս, որ չկատարած հարկային պարտավորություն է, և պիտի գանձվի տույժերով ներառյալ, բայց միասնական հաշվում չունեմ ԱԱՀ մասով պարտավորություն։ Խնդրում եմ՝ ով ունեցել է ԱԱՀ-ի հետաձգման փորձ, արձագանքել, կանխավ շնորհակալ եմ։

Քրիստինե․

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում՝ կազմակերպությունը փետրվարի 7-ին կատարել է արտահանում, պատվիրատուն ապրանքը ընդունել է, հետո հայտնաբերել է թերություններ և մարտի 10-ին հետ է ուղարկել: Հարցս հետևյալն է՝ կատարոել է արտահանում և պետք է 0-ական հարկով թիվը լրացնել ԱԱՀ-ի փետրվարի հաշվետվության մե՞ջ, և հետ վերադարձը որպես ներմուծում մարտ ամսվա հաշվետվության մե՞ջ, թե՞ ուրիշ բան էլ պետք է արվի (ներմուծման ժամանակ մաքսային վճարներ չեն եղել):

Կարինե․

ՍՊԸ-ն ՌԴ-ից սարքավորումներ գնելու նպատակով 26.09.2022թ. ՌԴ մատակարարի ներկայացրած հաշիվ-ապրանքագրի համաձայն նրան է վճարել 1.462.000 ռուբլի: 13.10.2022թ. ներմուծվել են սարքավորումները, և ՍՊԸ-ի կողմից ներկայացվել է ներմուծման հարկային հայտարարագիր 9.298.320 դրամ հարկման բազայով , ԱԱՀ-ն՝ 1.859.664 դրամ: 25.20.2022թ. վճարվել է ԱԱՀ-ն: Սարքավորումները տեղափոխելու համար բեռնափոխադրողին 25.10.2022թ. վճարվել է 690.200 դրամ: 12.12.2022թ. ՊԵԿ-ի կողմից վերադարձվել է միասնական հաշվում եղած գերավճարի գումարը՝ 1.844.900 դրամ: Խնդրում եմ օգնել հաշվապահական ձևակերպումների հարցում: Կանխավ՝ շնորհակալություն:

Բաբկեն․

Ողջույն, ունեմ հետևյալ հարցը, կխնդրեմ` օգնեք, նախօրոք շնորհակալ եմ: Չինաստանից պատվիրել եմ ականջակալներ 8 հատ քանակությամբ 29,5 յուան (1650 դրամ) արժողությամբ որպես նվեր մոտ բարեկամներիս համար, ոչ վաճառքի` որպես ամանորյա նվեր. ապրանքը ուշ է տեղ հասնում ու պահվում մաքսայինում: Այնինչ` միևնույն ժամանակ դրանից թանկ արժողությամբ ապրանքներս գալիս, հասնում են ինձ: Մաքսայինում պարտավորեցնում են հարկ վճարել` պատճառաբանելով` քանակն է շատ: Ի պատասխան նրան, որ ասում եմ` ընդհանուր ապրանքիս համար վճարել եմ ~13.200 դրամ, պլյուս 8000 դրամ Գլոբբինգին բերելու համար, եթե վաճառելու լինեի գոնե 50 հատ կպատվիրեի, ասում են` եթե 6-7 հատ լիներ, չէիր վճարի: Իրենց բրոկերները պարտավորեցնում են ինձ վճարել 30,000 դրամ ապրանքը հանելու համար, այն դեպքում, երբ այդ ականջակալների գին-որակը չարժեն այդ գինը: Կխնդրեմ` տրամադրել հստակ օրենք, ըստ որի կկարողանամ հասկանալ` ինչքան պետք է վճարվի, քանի որ ապրանքիս գինը չի անցնում 200€ և մեծ քանակություն չի վաճառքի համար: Չինական ծրագրում վճարածս գումարի կտրոնն ունեմ, տպել եմ, ասում են` «մենք չենք հասկանում` ինչ է գրված», էն դեպքում, երբ գինը 1 հատի ու ընդհանուրի պարզ երևում են: Նախօրոք շնորհակալ եմ:

Լուսինե․

Բարև ձեզ։ Կազմակերպությունը Թուրքմենստանից ձեռք է բերել ապրանք և արտահանել Ռուսաստան այլ գնով։

Մատակարարման վայրը ՌԴ է։

1․ Այս դեպքում լրացվու՞մ է արդյոք ԵՏՄ հայտարարագիր արտահանման համար։

2․ Տարբերությունը արդյո՞ք արտացոլվում է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում։

Լիլիթ․

Բարև ձեզ, օգնեք խնդրում եմ․ եթե ՌԴ-ից առանց կրիչի՝ մեիլով ապրանքանիշ ենք ներմուծելու Հայաստան և արտահանելու ենք էլի օնլայն ԵԱՏՄ երկրներ, հարցս այն է, որ իմ մոտ կառաջանա՞ արդյոք ոչ ռեզիդենտի շահութահարկ, և երկրորդ հարցս՝ արդյո՞ք այս պարագայում ներմուծելուց 20 % ԱԱՀ և արտահանելուց 0%, ես ճի՞շտ եմ հասկանում։

Արաքս.

Բարև ձեզ։ Ֆիզ․ անձը ներմուծել է 2404 ԱՏԳԱ ծածկագրով ապրանք, այս պահին անհրաժեշտություն կա այդ ապրանքը վաճառել։ Վաճառքն իրականացնելու են շրջհարկ վճարող ՍՊ ընկերության միջնորդությամբ։ Գնորդի պահանջն է, ակցիզավորված վաճառել այդ ապրանքը։ Կարո՞ղ է ՍՊ ընկերությունը դիմումով ակցիզային դրոշմանիշ ուզի մաքսայինից, որպեսզի փակցնի այդ ապրանքի վրա ու վաճառի։

Արթուր․

Բարև ձեզ։ Եթե ՌԴ-ից ներմուծում եմ ապրանք, որի արժեքը 100 հազ․ դրամ է։ Վճարում եմ 20 տոկոս ներմուծման ԱԱՀ՝ 20 հազ․ դրամ։ Հետո ապրանքը վաճառում եմ 216 հազ․ դրամ՝ ներառյալ ԱԱՀ։ Կրկնակի վճարված ԱԱՀ վերադաձվու՞մ է։ Եվ եթե այո, ի՞նչ չափով։ Շնորհակալություն։