29/10/2026

ներմուծում

Լիա.

Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը ձեռք է բերել ապրանք Չինաստանից և միանգամից այն վաճառել է Վրաստան՝ առանց Հայաստան բերելու։ Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ, և ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ։

Տաթև.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կատարել ենք սարքավորումների ներմուծում Իտալիայից, որի ժամանակ ԱԱՀ չենք վճարել։ Հիմա պատրաստվում ենք արտահանել Ռուսաստան, արտահանման ժամանակ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափ է։ Խնդրում եմ մանրամասնել ԱԱՀ-ի հետ կապված, գումար պետք է վճարենք, հետ ստանանք, թե՞ ընդհանրապես չի վճարվում։ Կանխավ շնորհակալ եմ

Էլինա.

Հարգելի հաշվապահներ, հարցս ներմուծված ՀՄ-ի սկզբնական արժեքին է վերաբերվում։ ՍՊԸ-ն ներմուծել է համակարգիչ, որի համար վճարվել է պահեստում պահպանման գումար 1 օրվա համար, մինչև մաքսայինի փաստաթղթավորման ավարտը։ ճի՞շտ եմ հասկանում, այդ գումարը ներառվու՞մ է սկզբնական արժեքի մեջ ՀՀՄՍ 16-ով և արդյոք դա չի՞ հակասում հարկային օրենսգրքին։ Կանխավ շնորհակալ եմ։

Գոքոր.

Բարև ձեզ։ Ես ֆիզ. անձ եմ և ուզում եմ Չինաստանի Ալիէքսպրեսով ներմուծեմ ապրանք (ալյումինե կտոր է)։ Ի՞նչ գումարի շրջաններում պետք է լինի (բեռնափոխադրումը ներառյալ, թե՞ օդով, թե՞ բեռնատարով), որ ես կարող եմ ստանալ առանց մաքսազերծում անելու։

Նարինե.

Ա/Ձ֊ն ներմուծում պետք է անի Չինաստանից։ Ապրանքը Հայաստան պետք է մտնի Ղազախստանից։ Այս դեպքում սա համարվու՞մ է ԵՏՄ նորմուծում, թե՞ երրորդ երկրից։
Ա/Ձ֊ն Բելառուսից ներմուծում է փայտ։ Մեքենան, որը բերում է ապրանքը, պատկանում է Հայաստանում գրանցված ընկերությանը։ Հաշվի մեջ առանձնացված տողով գրված է բեռնափոխադրում Բելառուսից ՀՀ սահման։ Արդյո՞ք Ա/Ձ֊ի մոտ առաջանում է հարկային պարտավորություն այդ մասով։
ԱԱՀ֊ով աշխատող Ա/Ձ֊ն Բելառուսից ապրանք է ներմուծում, դիմացի կողմից գնել է դոլարով, սակայն Հայաստանից Բելառուս դոլար չեն կարում փոխանցել։ Ինչպե՞ս վարվել այս դեպքում։

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք հստակեցնել հարցը։ A Ֆիրման, որը հանդիսանուն է Ֆրանսիայի ռեզիդենտ կազմակերպություն, մեզ վաճառել է ապրանք և հենց ինքն էլ իրակացրել է բեռնափոխադրումը մինչև ՀՀ։ Ներմուծման ապրանքային հայտարագրում A-ն արտահանողն է, մենք ստացողը։ Առկա է Invoice, որտեղ առանձին տողով նաև նշված է A-ի կողմից կատարվելիք Shipping: Իմ կարծիքով ՀՀ ՀՕ 108-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին կետի ա և բ կոնտեքստում է գործարքը և ոչ ռեզիդենտի շ․հ․ չի առաջանա, բայց ավագ կոլեգաս պնդում է, որ պետք է անպայման առաջացնել։

Մայա.

ՀՕ հոդված 269
2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում`
1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից։
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, ելնելով վերոգրյալ հոդվածից, ի՞նչ հարկեր է վճարում միկրոձեռնարկատերը ՀՀ ներկրում կատարելիս:

Մարիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ՍՊԸ-ն ցանկանում է Վրաստանից բազմոց գնել ատամնաբուժարանի համար, որպես ֆիզիկական անձ է ճիշտ գնելը, թե՞ ՍՊԸ։ Ինչպե՞ս նաև մաքսազերծման ժամանակ ինչքա՞ն է պետք վճարեն գույքի համար և ի՞նչ որ փաստաթուղթ անհրաժեշտ է ներկայացնել։ Կանխավ շնորհակալություն։

Արև.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ձեռք է բերել է 3-րդ երկրից 2017թ-ի օգտագործված էքսկավատոր: Մատակարարի հաշիվ ապրանքագրում գինը նշված է 52մլն դրամ, գնահատողի կողմից գնահատվել է 61մլն դրամ, մաքսայինը ներմուծման արժեք սահմանել է 56 մլն դրամ: Խնդրում եմ օգնեք ձևակերպումների հարցում:

Սեդա.

Բարև ձեզ։ Ինձ մի հարց է հետաքրքրում։ Ես իրավաբանական անձ եմ, ունեմ ԱՁ, ցանկանում եմ Չինաստանից ներկրել հագուստ վաճառքի նպատակով։ Կասեք խնդրեմ՝ ինչպե՞ս է հաշվարկվում մաքսազերծման պրոցեսը, գիտեմ որ բերված ապրանքի 15%-ն է, բայց ինչպե՞ս են դա անում, ըստ քաշի, թե՞ այլ։ Նախապես շնորհակալ եմ։

Անի.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս են լրացնում ներմուծման հարկային հայտարարագիրը, դա լրացվում է հարկային ծրագրով, թե՞ բրոքերներն են լրացնում ձեռքով։ Եթե հարկային ծրագրով, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հաշվետվության ձև է։

Դավիթ.

Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ որտե՞ղ դիմեմ ներկրման լիցենզիա ստանալու համար, լիցենզիայի մասին օրենքի 43-րդ հոդվածի “առևտուր” բաժնի համաձայն՝ այդպիսի լիցենզիայի տեսակ գոյություն ունի, նաև ավտոդիլերի լիցենզիան է հետաքրքրում կամ ավտոբրոքերի:
Եթե կարո՞ղ եք՝ հասցեներն էլ կխնդրեմ նշեք։ Շնորհակալություն։

Անուշ․

Բարև Ձեզ, ես պատվիրում եմ տարբեր ապրանքներ aliexpress.com կայքից, ուզում եմ իմանալ՝ գումարային ինչքա՞ն գումարի չափով կարող եմ որպես ֆիզ անձ: Ե՞րբ է գանձվում մաքսային վճար կամ հարկ։ Շնորհակալություն:

Գոհար․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նոր բացված ՍՊԸ-ն ցանկանում է զբաղվել բենզինի, դիզելային վառելիքի վաճառքով և ներկրելու է Պարսկաստանից, Ռուսաստանից։ Կասե՞ք՝ հարկման ո՞ր համակարգում է գործելու, ի՞նչ հարկեր և տուրքեր պետք է վճարի։ Նշեմ, որ մարզում է ՍՊԸ-ն գրանցված։

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կարո՞ղ եք ասել․

1) եթե Աձ ն կամ կազմակերպությունը զբաղվում է մեքենաների ներմուծմամբ և վաճառքով, ներմուծման ժամանակ մաքսազերծումից և ԱԱՀ-ի վճարումից հետո իրականացվում է ավտոմեքենայի պետական գրանցումը։ Գույքահարկի վճարումը ե՞րբ է կատարվում՝ վաճառքի պահին կազմակերպությանը հասանելիք մասի չափո՞վ։

2) ներմուծված ավտոմեքենաների վաճառքի ժամանակ, եթե տրամադրվում է երաշխիք, դա ինչպիսի՞ փաստաթղթով է կարատրվում։ Երաշխիքային սպասարկման ծախսերը շահութահարկով ծախս համարվու՞մ են, թե՞ նախօրոք դրանք պետք ներառվեն ավտոմեքենայի արժեքի մեջ։ Դրանք իրացմա՞ն ծախսեր են, թե՞ գործառնական այլ ծախսեր, և ծախսված նյութերի և մատուցված ծառայությունների ԱԱՀ-ն հաշվանցվու՞մ է, թե՞ սկզբից մտնում է ինքնարժեքի մեջ և բարձր գնով վաճառվում, իսկ սպասարկումը իրականացնելիս ճանաչում ծախս և հաշվանցում։

3) Ավտոմեքենա ներկրող ԱՁ-ն կարո՞ղ է արդյոք աշխատել շրջհարկով։

Տիգրան.

Բարև ձեզ։ Հագուստի խանութի համար հագուստ ներմուծելուց ի՞նչ թղթեր են պետք, որպեսզի մեծածախ գնված հագուստը մաքսազերծվի։ Եվ արդյո՞ք օնլայն հարթակներից, օրինակ՝ Ալիէքսպրեսից /AliExpress/ պատվիրված հագուստը կարելի է վաճառել հագուստի խանութում։

Արևհատ.

Հարգելի հաշվապահներ,
ոչ ԵՏՄ երկրից ապրանք է ներմուծում ՀՀ սահման և անմիջապես վաճառում է ՌԴ կազմակերպության։
Հարց՝ փաստաթուղթ պե՞տք է դուրս գրեմ՝ հաշիվ վավերագիր, տեղափոխման հաշիվ, թե՞ հարկային հաշիվ։
Շնորհակալություն։

Անի․

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։
ԵՏՄ հարկային հաշվետվության մեջ ԱԱՀ-ից ազատված լինելու հիմքը ընտրել եմ 4911 ԱԳԱ կոդը (ՌԴ-ից ներմուծվել են մարքետինգային նյութեր): Հարկային մարմինը չի հաստատել հաշվետվությունը՝ պատճառաբանելով, որ տվյալ կոդը ազատված չէ ԱԱՀ -ից: Ինչպե՞ս վարվեմ։

Անի.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ։
խնդրում եմ օգնել. ԵՏՄ-ի գծով հանձնված հարկային հաշվետվությունը ՊԵԿ-ի կողմից չի հաստատվել, կարգավիճակը նշված է՝ “ենթակա է ճշգրտման, անհրաժեշտ է ճշգրտել ներմուծման հայտարարությունը”: Հարց – ամբողջ հաշվետվությունը նորից պետք է հանձնե՞լ։ Միայն հայտարարությունը համակարգը թույլ չի տալիս լրացնել: