Տիգրան․
Բարև Ձեզ: Անհատ ձեռնարկատերը 2025թ-հունվարի 01-ից մինչև 2025թ հուլիսի 01-ը գործել է շրջանառության հարկի համակարգում: Խորհրդատվական ծառայությունների մատուցում է իրականացնում: 2025թ հուլիսի 1-ից անցել է ԱԱՀ-ի դաշտ: Հարցս հետևյալում է՝ տարեկան սոց. վճարը և ԱՁ շահութահարկը մինչև 2025թ հուլիսի 1-ը այսինքն շրջանառության հարկով աշխատելու ժամանակահատվածում լինելու և ամսական 5 000 դրամ սոցիալական վճար և շահութահարկ, իսկ հուլիսի 1-ից հետո արդեն կախված շահույթի՞ց։

Բարև Ձեզ։ Այո, առաջանում է 30 000 դրամ սոցիալական վճար և 30 000 դրամ շահութահարկ 2025թ․ հունվար – հունիս ամիսների համար, իսկ հետո շահութահարկն ու սոցիալական վճարը հաշվարկվում են՝ կախված հարկման բազայից։
այո, տարեկան սոց. վճարը և ԱՁ շահութահարկը մինչև 2025թ հուլիսի 1-ը ըստ շրջանառության հարկով աշխատելու ժամանակահատվածի, իսկ հուլիսի 1-ից հետո արդեն ըստ հաշվարկի ամեն մեկինը առանձին։