Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն

Հասմիկ.

Հարգելի կոլեգաներ,
նորաբաց ՍՊԸ է, որը զբաղվելու է շինարարությամբ, առավել կոնկրետ՝ բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ: Կարո՞ղ եք հուշել՝ կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, բացառությունների մեջ չեմ գտնում: Եթե կան ոլորտի հաշվապահներ, կհուշե՞ք՝ կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկի դաշտում, թե՞ ամեն դեպքում ճիշտ է ի սկզբանե աշխատել ԱԱՀ-ի դաշտում: Ակնկալում եմ ոլորտին լավատեղյակ մասնագետի պատասխան: Տնտեսական գործունեության դասիչների մեջ լիցենզիա չի պահանջվում, F.41.20.1։
Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Շինարարությամբ զբաղվող սուբյեկտը կարող է գործել և՛ միկրոյի, և՛ շրջ. հարկի, և՛ ԱԱՀ համակարգերում: Ճիշտ կլինի սկզբից աշխատել շրջ. հարկի, հետո ԱԱՀ-ի դաշտում: Սակայն այն լիցենզավորվող գործունեություն է, մի խաբնվեք դասակարգիչներին: Եթե կարիք լինի լիցենզիայի հայտ ներկայացնելու, գրեք, հենց հիմա հայտի պատրաստմամբ եմ զբաղված կոնկրետ սուբյեկտի հաշվով:

Հասմիկ Մարտիրոսյան

Շատ շնորհակալ եմ, Տիգրան ջան: Ճիշտն ասած՝ ես էլ զարմացա, որ լիզենզիա չի պահանջվում:
Պետռեգիստրում էլ ՍՊԸ գրանցողին ասել էին, որ լիցենզիա հարկավոր չի: Եթե հարցեր ունենամ, կարո՞ղ եմ Ձեզ դիմել:

Tigran

Պետռեգիստրում ՍՊԸ գրանցողը շատ գիտի՝ որ գործունեությունն է լիցենզիայի հիման վրա, որը՝ ոչ: Կարող եք դիմել:

Հասմիկ Մարտիրոսյան

Բարի օր, Տիգրան։
Մի հարց քննարկենք՝ կապված շինարարության հետ
Անկախ նրանից գործունեությունը լիզենզավորման ենթակա է, թե ոչ, կարող է աշխատել միկրոձեռնարկության դաշտում: Մտածում եմ ուղարկել միկրոձեռնարկության հայտ 257 Ձև, քանի դեռ զբաղված ենք լիցենզիավորման հարցերով: Հենց սկսեք աշխատել, կուղարկեմ շրջանառության հարկ վճարող համարվելու հայտ: Էկոնոմիկայի նախարարություն գրել եմ, սպասում եմ պատասխանի: Քաղաքաշինության կոմիտեյից ասացին՝ միանաշանակ լիզենզիա հարկավոր է:

Ալլա

Ես խորհուրդ կտամ գործեք ԱԱՀ դաշտում, քանի որ սկզբնական ունենալու եք շինանյութի ձեռքբերում, հնարավոր է ԱԱՀ կրեդիտներ հավաքեք, հետո երբ որ կհանձնեք շենքը, կարող եք հաշվանցումներ կատարել, շատ արագ դուրս եք թռնելու շրջ. հարկի դաշտից, քանի որ կարծում եմ՝ շրջանառությունը մեծ կլինի։