22/10/2026

պայմանագիր

Անի.

Ֆիքսված ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ, գործատուն կարո՞ղ է գումարային տուգանք սահմանել՝ աշխատակցի կողմից ժամկետից շուտ պայմանագրի լուծման դեպքում: Կանխաց շնորհակալություն:

Արմեն.

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը 3-րդ երկրում գործող կազմակերպության պատվերով ԵԱՏՄ-ում գործող կազմակերպության հետ համագործակցության պայմանագիր է կնքում և ծառայության մատուցման գումար վերցնում։ Որտե՞ղ է համարվում ծառայության մատուցման վայրը։

Լիաննա.

Բարև ձեզ: Մի քանի հարց փաստաթղթաշրջանառության վերաբերյալ։ Եթե ՍՊԸ հիմնադիր տնօրենը ազատվում է տնօրենի պաշտոնից, ո՞վ պետք է ստորագրի ազատման հրամանը, և նոր տնօրենը, որը գրանցվում է պետ. ռեգիստրով, ինքը պե՞տք է ստորագրի իր ընդունման հրամանը։ Եվ, եթե ՍՊԸ-ն հիմնադրվել է սեպտեմբերի 19-ին, բայց տնօրենի գրանցման հայտը ուղարկվել է հոկտեմբերի 13-ին, և հայտում էլ աշխատանքային հարաբերության սկիզբ նշվել է սեպտեմբերի 19-ը, արդյո՞ք չկա այստեղ սխալ։ Եվ այս դեպքում աշխատանքային պայմանագրի և հրամանի ամսաթիվ պետք է ընդունել հոկտեմբերի 13-ը, թե՞ սեպտեմբերի 19-ը։
Շնորհակալ եմ նախապես:

Գուրգեն.

Ինչպե՞ս գրանցվել որպես լիազոր, քայլերը կասե՞ք: “Էլեկտրոնային պայմանագրի կնքում” բաժնում ի՞նչ պայմանագիր պետք է ներբեռնեմ, ԱՁ եմ: Ընտրեք ֆայլը՝ ի՞նչ file և որտեղի՞ց ներբեռնեմ:
Taxservice.am որպես օգտվող մուտք չեմ կարող գործել, որպես լիազոր կարող եմ, կարո՞ղ եք օգնել:

Կարինե.

Բարեվ Ձեզ: Խնդրում եմ օգնել գտնել՝ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերը գործող օրենսդրությանը համապատասխանության փորձաքննություն իրականացնող իրավաբանական կազմակերպություն։ Եթե ունենք կասկածներ, որ այդ պայմանագիրը հակասում է աշխատանքային օրենսգրքին և այլ իրավական ակտերին։ Կանխավ շնորհակալություն։

Լիաննա.

Բարև ձեզ։ Եթե կատարվել է ՍՊԸ հիմնադիր տնօրենի փոխոխություն, և տնօրեն է նշանակվել ընկերության աշխատակիցը, ինչպե՞ս է ճիշտ վարվել նախկին և նոր տնօրենների աշխատանքային պայմանագրերի հետ՝ լուծարե՞լ, նորը կնքել, թե՞ կատարել աշխատանքային պայմանագրի փոխոխություններ։ Եվ հրամանագրվում է արդյո՞ք այս փոփոխությունները։

Իրինա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ եթե ծառայություն եմ մատուցում օտարերկրյա կազմակերպությանը համապատասխան պայմանագրի հիման վրա, գումարը ստանում եմ արտարժույթով, ինչպե՞ս հաշվեմ շրջհարկը, և հաշիվ գրեմ, թե՞ ոչ։

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել` անորոշ ժամկետով կնքած պայմանագրերը, անհրաժեշտության դեպքում, կարո՞ղ եմ փոխել և համաձայնագրերով դարձնել ժամկետով։ Կանխավ շնորհակալ:

Ռուբ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ձևակերպումներ տալու մեջ։ Ընկերությունը գնում է փայտանյութ/գերաններ և ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա տալիս է սղոցում իրականացնող ԱՁ-ին։ Վերջինս գերաններից ստանում է տախտակ և տալիս է սղոցման ակտ։ Դրանք պայմանագրի հիման վրա մատակարարվում են այլ կազմակերպության արդեն այլ գնով։ Ինչպե՞ս պետք է տամ ձևակերպումները։
Շնորհակալություն:

Լիաննա.

Բարև, սիրելի հաշվապահներ: Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել։ ՍՊԸ-ն վարձակալելու է գրասենյակային տարածք ֆիզ. անձից, ով այժմ ռուսաստանում է, և չունի հայկական անձնագիր։ Ինչպե՞ս պետք է վարվել վարձակալական պայմանագրի հետ (լիազորագրո՞վ)։

Արմինե.

Բարև ձեզ: Գիտեմ, որ հղի կանանց աշխատանքից ազատելն արգելվում, բայց, եթե կազմակերպությունը փակվում է(սեզոնային է, մանկապարտեզ, ամեն տարի 5 ամսով), իրավունք ունե՞նք ազատել: Նշեմ, որ պայմանագիրն անորոշ ժամկետով է, իսկ հղիությունը 30 շաբաթական չկա։
Մեկ հարց ևս. մեկ այլ աշխատակից գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, կազմակերպությունը հոկտեմբերի 1-ից փակվում է, այդ աշխատողին արձակուրդից հետո մեկ ամիս անց պե՞տք է ազատել և ի՞նչ վերջնահաշվարկ է հասնում (ընդունվել է հունիսի 1-ից 73 900 աշխատավարձ և 3 օր հուլիսից, այնուհետև ֆիզարձակուրդ է գնացել):

Լիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Այսպիսի հարց. շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն տնօրենի բնակարանի հասցեն է, արդյո՞ք պետք է ունենալ անհատույց վարձակալական պայմանագիր,(կցանկանայի ճշտել, ո՞ր տեսակն է այս դեպքում տեղին` բնակելի տարածքի վարձակալական պայմանագիր, թե՞ գույքի անհատույց վարձակալական պայմանագիր), և եթե ՍՊԸ վարձակալելու է տարածք` գրասենյակի համար, արդյո՞ք պետք է փոխել ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն, և վարձակալությունից ի՞նչ հարկեր կառաջանա ՍՊԸ-ի համար։
Շներհակալություն:

Անյա.

Բարև Ձեզ: Որ խնդրեմ կարո՞ղ եք մեկնաբանել ԱՕ 85 հոդվածի 1-ին մասի այս պարբերությունը.
1. Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:

Անյա.

Բարև Ձեզ: ԱՕ 240-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր չի կարող կնքվել մինչև տասնութ տարեկան աշխատողների հետ: Այդ դեպքում նրա կատարած վնասը ո՞վ պետք է հատուցի, ծնո՞ղը:

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ աշխատանքային պայմանագրերի ժամկետը կարող է լինել անորոշ և որոշակի, սակայն, որոշ տեղեկատվական աղբյուրներից կարդացել եմ, որ ավելի լավ է, որ աշխատանքային պայմանագրերը լինեն անորոշ։

Արթուր․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է աշխատանքի տեղավորմամբ, և հաճախորդի հետ կնքում է պայմանագիր, որ վերջինիս աշխատանքի տեղավորելուց հետո այն պարտավորվում է իր առաջին աշխատավարձի 20 տոկոսը վճարել կադրային կենտրոնին, սակայն շատ դեպքերում հաճախորդները հրաժարվում են վճարելուց, և կազմակերպությունը հայտվում է կոնֆլիկտային իրավիճակում, ուստի կզմակերպությունը որոշել է կնքել պայմանագիր գործատուի հետ, որ վերջինս գանձի աշխատողից այդ գումարը և փոխանցի կադրային կենտրոնին, սակայն պայմանագրի օրինակ չենք կարողանում գտնել։ Եթե հնարավոր է՝ կխնդրեմ տրամադրել օրինակ կամ հղում, որտեղից կարող ենք վերցնել: