Ժամկետից շուտ պայմանագրի լուծում

Անի.

Ֆիքսված ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ, գործատուն կարո՞ղ է գումարային տուգանք սահմանել՝ աշխատակցի կողմից ժամկետից շուտ պայմանագրի լուծման դեպքում: Կանխաց շնորհակալություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

Ոչ, դա վարչարարական ներգործության միջոց է, ոչ թե հարաբերությունների, իմա՞ստը:

Էմիլի
Էմիլի
4 տարի առաջ

Ոչ դա իրավական խաղտում է : Ուսումնասիրեք ԱՕ Հոդված 112 Աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի նախաձեռնությամբ

Ալլա
Ալլա
4 տարի առաջ

Աշխատակցի կողմից ժամկետից շուտ պայմանագրի լուծման դեպքում գործատուն իրավունք ունի միայն գանձի աշխատողից չաշխատած օրերի համար վճարված գումարը, այսինքն եթե տրամադրվել է արձակուրդ և վճարվել է արձակուրդային ավել աշխատած օրերի համար, սակայն աշխատողը ազատվում է աշխատանքից։ /ԱՕ Հոդված 213 կետ 2/

Ներսես
Ներսես
4 տարի առաջ

Եթե գումարի գանձումը հակասում է ԱՕ 213-րդ հոդվածի կետերին, ապա իրավական հիմք չունի:

Հերմինե
Հերմինե
4 տարի առաջ

Ոչ

Նաիրա
Նաիրա
4 տարի առաջ

Հարգելի Անի,
գործատուն կարող է աշխատողին վճարել աշխատած ժամանակահատվածի՝ օրերի, համար: