22/10/2026

քաղաքացիաիրավական

Մարինա.

Բարև Ձեզ: Դեկտեմբեր ամսվա եկամտային հաշվետվությունը ճշգրտելու անհրաժեշտություն կա, քանի որ քաղաքացիաիրավական աշխատողների ստացած եկամուտը սխալ եմ հաշվարկել՝ ավելի շատ եմ հաշվարկել, քան կա։ Հարկերը վճարված են։ Սա ի՞նչ խնդիր կարող է առաջացնել։

Արա.

ՔՊ կատարողը կարո՞ղ է ներգրավել երրորդ անձանց աշխատանքների կատարմանը։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ բացատրեք, թե ի՞նչ է նշանակում հետևյալ տողը “ՔՊ. Կատարողը կարող է ներգրավել երրորդ անձանց աշխատանքների կատարմանը”: Այսինքն, եթե աշխատանք մատուցողը ներգրավի այլ անձանց այդ աշխատանքի կատարման համար, ապա ներգրաված աշխատակիցներին չգրանցելու և նրանց մասով պահումներ չկատարելու համար գործատուն որևէ պատասխանատվության չի՞ ենթարկվի, թե՞ այդ մարդկանց չգրանցելը կարող է դիտարկվել որպես օրենքի խաղտում:

Անի․

Բարև Ձեզ։ Եթե քաղաքացու հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր որոշակի աշխատանք կատարելու համար և պայմանագրի ժամկետ է սահմանվել ս.թ. հունվարի 18-ից մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը՝ արդյո՞ք կարելի է այդքան երկար ժամկետով կնքել պայմանագիրը։ Այդ անձը ամեն ամիս կատարում է նույն աշխատանքը, որի համար կատարողական ակտ է գրվում, բացի կատարողական ակտից արդյո՞ք հարկավոր է աշխատանքի ընդունման համար ակտ կամ արձանագրություն կազմել:

Մարինա.

Բարև Ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատողի գրանցման հայտն ուշ եմ ուղարկել՝ նոյեմբերի 24-ին ընդունվել է, հայտն ուղարկել եմ 18.01.2021-ին: Տեղյակ եմ, որ տուգանք կգա, բայց եթե համալիր ստուգման ժամանակ չֆիքսեն, տուգանք կգա, թե՞ ոչ:

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապաներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: Խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքել: Համայնքապետարանում, եթե աշխատող ես ընդունում քաղիրավական պայմանագրով՝ պարտադի՞ր է հաստիքացուցակում ցույց տաս: Նախապես շնորհակալություն:

Հեղինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք, ինչպիսի՞ պայմանագիր կնքենք աշխատողի հետ, եթե իրեն ընդունել ենք, որպես փոխարինող ժամանակավորապես /օր՝ 1 ամիս կամ 15 օր/: ՔՊ, թե՞ ԱՊ: Նախապես շնորհակալություն:

Էմիլի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Քաղիրավական հիմունքներով ընդունված աշխատողին ժամկետը լրանալուց տրվում է միա՞յն աշխատավարձ, թե՞ նաև պետք է վերջնահաշվարկ կատարել: Եվ խնդրանք՝ աշխատանքային օրենսգրքում, եթե կա հստակ սահմանում կամ կետ՝ կասեք ո՞րն է: Նախախապես շնորհակալ եմ:

Ani.

Բարև Ձեզ: Կարելի՞ է քաղիրավական պայմանագրի ժամկետը դնել 1 տարի, այն դեպքում, երբ տվյալ անձը ամեն ամիս տվյալ ընկերությանը նույն ծառայությունն է մատուցելու:

Անի.

Բարև ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագրում պայմանագրի գինը կողմերի համաձայնությա՞մբ է որոշվում, թե՞ դրա համար կան սահմանված նորմաներ:

Էմիլի Թովմասյան.
Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ. քաղիրավական աշխատող ընդունելու ժամանակ Tax Forms-ով ընդունում, և աշխատանքը վերջացնելուց հետո ազատու՞մ ենք: Նախապես շնորհակալ եմ:

Hermine.

Բարև Ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին ինչպե՞ս է աշխատավարձ վճարվում, արդյո՞ք պետք է պահպանել նվազագույն աշխատավարձի մասին դրույքաչափերը, և վճարում ենք ամեն ամիս, թե՞ պայմանագիրն ավարտվելուց հետո:

Արա․

Հարգելի գործընկերներ, կազմակերպությանը ստուգման ակտով առաջադրվել է լրացուցիչ եկամտային հարկի պարտավորություն քաղաքացիարիավական պայմանագրերի համար + 50 տոկոսի չափով տուգանք՝ սխալ հաշվարկված/թաքցված եկամտային հարկի 50 տոկոսի չափով։ Տուգանքի մասով պարզ է՝ այն ծախս չի համարվում շահութահարկի հաշվարկման ժամանակ։ Իսկ լրացուցիչ եկամտային հարկը արդյո՞ք դիտարկվում է ծախս և ո՞ր տարվա համար, եթե խախտումը կատարվել է 2017թ-ին, ստուգումը՝ 2018թ-ին։

Վահան․

Բարև Ձեզ։
4 տարի 10 ամիս է աշխատում եմ պետական ԲՈՒՀ-ում որպես դասախոս (հիմնական աշխատող եմ), դրանից առաջ 4 ամիս կրկին իմ մասնագիտությամբ աշխատել եմ Հայաստանի պատմության թանգարանում, սակայն քաղաքացիաիրավական պայմանագրով։ Այժմ աշխատանքս փոխելու համար 5 տարվա մասնագիտական ստաժ է պահանջվում։ Հարցս հետևյալն է՝ 4 ամիս իմ մասնագիտությամբ, բայց քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատածս ժամանակը մասնագիտական աշխատանքային ստաժ համարվու՞մ է։

Gayane.

Բարև Ձեզ: Կխնդրեի ինձ պատասխանել: Աշխատում եմ կազմակերպությունում և ուզում եմ տեղեկանալ իմ իրավունքների մասին:Կարո՞ղ եմ արդյոք օգտվել կորոնավիրուսի սոցիալական ծրագրերից: Աշխատում եմ քաղ. իրավական պայմանագրով:

Կնքել եմ քաղաքացիաիրավական պայմանագիր գործատուի հետ։ Գիտեմ, որ հարկային բեռը նույն է (23 տոկոս եկամտային հարկ, 2,5 տոկոս սոց․վճար) ինչպես աշխատանքային պայմանագրի դեպքում, բայց գործատուն ասեց, որ եթե որոշեմ հիփոթեկային վարկ վերցնել, կփոխարինի քաղաքացիաիրավական պայմանագիրը աշխատանքային պայմանագրով (ինչպես հասկանում եմ, որպեսզի հարկի չափը ավելանա, ու ես կարողանամ եկամտային հարկից վարկի տոկոսների վճարման օրենքից օգտվել)։ Եթե եկամտային հարկը նույն է երկու պայմանագրերի դեպքում, ապա ինչու՞ ինձ դա ասեցին։ Մինչև վերը նշված դեպքը ես երկու պայմանագրերի միջև տարբերություն չէի տեսնում։ Կբացատրե՞ք՝ արդյոք իսկապես աշխատանքային պայմանագիրը ունի առավելություններ կենսաթոշակի կուտակման, հիփոթեկային վարկ վերցնելու և այլ նմանատիպ գործողությունների ժամանակ։ Շնորհակալություն

Սեմինար անցկացնողները եթե պետք է աշխատեն 4-5 օր (հնարավոր է նաև այդ նույն սեմինար անցկացնողը կրկին անցկացնի սեմինար), արդյո՞ք պետք է ուղարկել գրանցման հայտ։ Եվ այս դեպքում ո՞րը ավելի ճիշտ կլինի՝ կնքել աշխատանքային պայմանագիր, թե՞ ծառայությունների մատուցման պայմանագիր, և վերջինիս դեպքում որպեսզի ամեն մասնակցելու ամսում չկնքվի ծառ. մատուցման պայմանագիրը, ուղղակի այդ պայմանագիրը հիմք վերցնելով՝ կազմել ամեն մասնակցության համար ակտ։

Աստղիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Կազմակերպությունն աշխատում է միկրոձեռնարկատիրականով, զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ։ Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ոչ թե վարձու աշխատող գրանցել, այլ քաղ․ ծառայության պայմանագրով ֆիզ․ անձից ծառայությունների մատուցում ստանալ և այդ դեպքում ի՞նչ հաշվարկ է ներկայացնում կազմակերպությունը, և ինչպիսի՞ հարկեր են առաջանում:

Աստղիկ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ խորհրդով օգնել․ միկրոձեռնարկատիրականով աշխատող կազմակերպությունը կարո՞ղ է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ, որպեսզի վերջինս որոշակի ծառայություններ մատուցի, և այդ դեպքում ի՞նչ հաշվարկներ է ներկայացնում կազմակերպությունը, և ի՞նչ հարկատեսակով ու դրույքաչափով է հարկվում գործարքը։

Արման.

Հարգելի հաշվապահներ:

Ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ պետք է գրանցեմ, մի քանի հարցեր ունեմ.

  1. Ինչքա՞ն է գրանցման վճարը:
  2. Իրավաբանական հասցեն հնարավո՞ր է գրանցել բնակարանի հասցեով, և հետագայում հասցեն փոփոխելը խնդի՞ր է, թե՞ ոչ:
  3. Կանոնադրություն տեղում ինձ կտա՞ն:
  4. Ի՞նչ հարկային վճարներ եմ անելու, ինչո՞վ եմ հարկվելու (դրամաշնորհները հարկվելու՞ են):
  5. Եթե մի 2-3 ամիս կազմակերպությունը ոչ մի ծառայություն և գործունեություն չի կատարում, էդ դեպքում ի՞նչ վճարներ եմ անելու:
  6. Կարո՞ղ եմ չգրանցել ոչ մի աշխատող: Քանի որ հնարավոր են աշխատանքային դադարներ, ինձ ավելի ձեռնտու կլինի՞ քաղիրավականով աշխատել, թե՞ ոչ:

Շնորհակալություն:

Արայիկ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարկայինից ծանուցում ենք ստացել հետևյալ գրառումով՝ «Ձեր կողմից ներկայացված 2020թ. փետրվար ամսվա դրությամբ քաղաքացիաիրավական պայմանագրով xxxxxxxxxx ՀԾՀ(ներ)-ով աշխատանք կատարողները գրանցված են անընդմեջ 8 ամսից ավելի և վերջիններիս միջին ամսական վարձատրությունը ցածր է նվազագույն ամսական աշխատավարձից: Այս
վարքագիծը պարունակում է վճարվող եկամտի և դրանից պահվող եկամտային հարկի թերհայտարարագրման ռիսկ»: Ինչու՞մն է խնդիրը: Ո՞ր իրավական ակտով պետք է առաջնորդվել քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների վերաբերյալ:

Ալինա.

Խնդրում եմ, եթե կարող եք, պարզաբանեք՝ հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կատարում է անկանխիկ եղանակով»:

Օրինակի համար՝ 10-ի մեջ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ներառվու՞մ են, թե՞ ոչ։ Շնորհակալություն:

Լուսինե.

Եթե քաղ. իրավականով թիթեղագործ եմ վարձել, և նյութն էլ իր կողմից է բերված, այդ դեպքում պայմանագրի մեջ պե՞տք է նշվի և՛ աշխատավարձ, և՛ նյութ, քանի որ փակ են խանութները, հաշիվ-ապրանքագրով հնարավոր չէ այս պահին ձեռք բերել:

Յանա․

Բարև ձեզ: Ուզում էի ճշտել․ աշխատում եմ մասնավոր մանկապարտեզում ժամավճարով։ Այսօր պարզեցի, որ պայմանագիրս քաղաքացիաիրավական է։ 8-րդ կետի շահառու համարվու՞մ եմ, թե՞ ոչ, եթե գրանցված եմ որպես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող։

Աշոտ.

Բարև ձեզ: Կներեք, մի հարց ունեմ. կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու համարվու՞մ եմ, թե՞ ոչ, եթե գրանցված քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ և նշված մարտի 13-ից չեմ աշխատում մինչ օրս։ Նախապես շնորհակալություն։