22/10/2026

POS տերմինալ

Սերգեյ․

Բարև Ձեզ: Ծառայության մատուցման համար նոր սերնդի ՀԴՄ-ն՝ ակտիվացված ՊՈՍ-ով, բավարա՞ր է, թե՞ անհրաժեշտ է նաև այլ անկանխիկ վճարման միջոց. օրինակ, երբ դուրս է գրվում հաշիվ, և հաճախորդը ցանկանում է տեղում այդ միջոցով կատարել վճարում: Կա՞ արդյոք նման օրենսդրական պահանջ: Կանխավ շնորհակալ եմ:

Մելանյա․

Բարև ձեզ։ ԱՁ-ն միկրո է, աշխատում եմ տանից, պլանավորում եմ մասնակցել տարբեր տեղերում կազմակերպվող քաղաքային մարկետներին, բայց լսել եմ, որ ստիպված եմ լինելու ամեն անգամ փոխել թե ՀԴՄ-ի, և թե սարքի մեջ ներմուծված POS-ի հասցեն։ Արդյո՞ք կա նման անհրաժեշտություն, եթե ամիսը 2 անգամ եմ վաճառք իրականացնում տվյալ հասցեներում։ Կամ կա՞ արդյոք այլընտրանքային ճանապարհ։

Գրիգոր Իգիթյան․

2022թ․ հուլիսի 8 ից իմ POS տերմինալը սպասարկվում է ԱԿԲԱ բանկի կողմից ըստ Հանրային աֆերտի պայմանների և այնտեղ էլ բացվել է համապատասխան հաշիվ: Իմ ԱՁ-ի գործունեության բոլոր հաշիվները բացված են ԱՐԱՐԱՏ Բանկում, և ես ցանկանում եմ որ իմ նոր ձեռք բերված ՀԴՄ-ի POS -ը սպասարկվի ԱՐԱՐԱՏ Բանկի կողմից: ԱԿԲԱ բանկում ինձ տեղեկացրին, որ եթե հրաժարվեմ իրենց կողմից սպասաիկումից, ապա դրա համար որևէ տույժ չի հասնում, սակայն եթե ես օգտվեմ այլ բանկի կողմից մատուցող սպասարկման ծառայությունից, ապա պարտավոր եմ ԱԿԲԱ բանկին վճարել 300 000 դրամ տույժ: Խնդրում եմ պարզաբանեք այդ պայմանի օրինականությունը:

Անի․

Բարև Ձեզ։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտը բանկ է դիմել POS տերմինալ ակտիվացնելու համար, բանկում չեն կարողանում հայտ ուղարկել՝ պարզաբանելով, որ ԱՄԵՐԻԱ բանկով կարող է բացվել պոսը: 274 հաշվետվության ձևով նույպես Ամերիաբանկով է թողնում ակտիվացնել պոսը: Որևէ տարբերակով հնարավո՞ր է բանկը փոփոխել: Նշեմ նաև, որ երբևէ POS – ի ակտիվացման դիմում որևէ բանկով չի տրվել: Կանխավ շնորհակալություն:

Մարիամ․

Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրում եմ՝ POS terminal ունենալու համար պարտադի՞ր է 274 ձևը լրացնելը, թե՞ միայն բանկում դիմում գրել ՀԴՄ-ի անկանխիկը ակտիվացնելու համար։ Եվ ո՞ր բանկից խորհուրդ կտաք օգտվել POS-ի համար։ Նոր սերնդի ՀԴՄ է։

Աշոտ․

Բարև ձեզ։ Եթե ֆիզանձի հետ գործարք ենք կատարում, և գումարը փոխանցվում է ԱՁ-ի բանկային հաշվին, որպեսզի ֆիզանձի անունով հաշիվ դուրս չգրենք, իրավունք ունե՞նք ՀԴՄ կտրոն տպել, թե՞ ՀԴՄ կտրոնը մենակ կանխիկի ու ՊՕՍ-ի դեպքում ա կարելի։

Նունե․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն ունի փոքր խանութ, որտեղ միայն POS տերմինալ կա, և չի վաճառում ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ, հսկիչ նշաններով դրոշմավորված ապրանքների տեղեկատվությունը ինչպե՞ս փոխանցի ՊԵԿ։

Արթուր․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է փաստաբանական ծառայությունների մատուցմամբ։

1. Արդյո՞ք կարող ենք աշխատել միկրոյով

2. Արդյո՞ք POS տերմինալը պարտադիր է, եթե մենք այդ գործունեությունը իրականացնում ենք պայմանագրերով, այսինքն՝ պայմանագիր կնքում ենք, ու կատարվում է փոխանցում անմիջապես

Վահե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես ուզում եմ բացել ԱՁ էլեկտրոնիկայի օնլայն վաճառքներ իրականացնելու համար։ Ընկերս ունի ՍՊԸ, որը օնլայն հարթակ է տրամադրում ավտոմատացված վաճառքների համար։ Իր կայքում կա POS տերմինալ, որով պետք է կատարվի վաճառքը։ Եթե իմ բիզնեսը միայն օնլայն հարթակում է, և ես ոչ մի տեսակ POS տերմինալ չունեմ, արդյո՞ք կարող եմ գործարկել բիզնեսը, թե՞ պարտադիր է POS-ի ձեռք բերումը։ Կանխավ շնորհակալ եմ։

Սյուզաննա․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ճիշտ հասկանալ՝ կա՞ արդյոք խախտում, թե՞ ոչ։ Ֆիզ․ անձին տրամադրել ենք ՀԴՄ կտրոն (ոչ անկանխիկ), իսկ նա վճարումը կատարել է քարտով, և ոչ թե առձեռն։ Արդյո՞ք կարող ենք վճարումն ընդունել՝ հիմք ընդունելով նրան տրամադրված կտրոնը, թե՞ սխալ կլինի։

Շուշանիկ․

Բարև Ձեզ։ Եթե շրջհարկով գրանցված ԱՁ-ն աշխատում է օնլայն, մատուցում է միայն էլեկտրոնային ծառայություն և կանխիկ վճարումներ առհասարակ չի նախատեսում (նախատեցվում է միայն փոխանցում հաշվեհամարին), ապա ՀԴՄ և POS տերմինալ ունենալը պարտադի՞ր է։ Շնորհակալություն։

Սուսաննա.

Խնդրում եմ պատասխանեք՝ ես դիմել եմ Հայէկոնոմբանկ և իմ դիմումի հաձայն իմ ՀԴՄ-ի POS տերմինալ ծառայությունը ակտիվացված է և բանկը POS ծառայություն է մատուցում, բայց ես N274 հաշվետվությունը չեմ ներկայացրել: Դա խախտու՞մ է համարվում:

Աննա.

Բարի օր բոլորին։ Խնդրում եմ ասեք՝ Ա/Ձ զբաղվում է վարսահարդարման ծառայությունների մատուցմամբ և աշխատում է միկրոձեռնակարատիրության տիրույթում՝ արդյո՞ք պետք է պարտադիր pos տերմինալ ունենա։

Ասյա.

Բարև Ձեզ։ Տանից հագուստի վաճառքով զբաղվող ՍՊԸ-ն, որ վաճառքը իրականացնում է նոր սերնդի ՀԴՄ սարքով՝ առաքումով միայն, նույնպես պե՞տք է pos տերմինալի համար բանկին դիմի, քանի որ տուն մարդ չի գալիս, քարտով վճարում չի իրականացվում, վճարումը իրականացնում են կանխիկ՝ ՀԴՄ կտրոնով՝ առաքիչին տալով կամ անկանխիկ ՍՊԸ-ի քարտային հաշվեհամարին փոխանցելով՝ նշելով հդմ սարքում անկանխիկ և այլ վճարային տերմինալ։ Հիմա Ամերիաբանկը ասում է, եթե 300 000 դրամը pos-ի ակտիվացումից հետո չեք ապահովում, ապա տուգանք է 10 000 դրամ։ Իսկ ինչպե՞ս ապահովենք, եթե տուն հաճախորդ չի մոտենում և հետևաբար քարտով վճարում չի լինում pos-ի միջոցով։ Կխնդրեմ, եթե տեղյակ է որևէ մեկը՝ գրեք։ Նախապես շնորհակալ եմ։

Գոհար.

ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող սուբյեկտները (բացառությամբ կրպակների) պետք է ապահովեն վճարային քարտերի (POS տերմինալների) կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով վճարման ընդունում… Այս օրենքը գործելու՞ է շրջհարկով աշխատող բանջարեղենի խանութի վրա, և ինչպե՞ս կարող ենք դա անել։
Եվ եթե ԱՁ-ն գործում է շրջհարկով և ունի 1 գրանցված աշխատող, մինչև հուլիսի 1-ը պետք է վճարի անկանխի՞կ։

Արտակ Աբազյան․

Բարև Ձեզ։ Կխնդրեի օգնել հետևյալ հարցում․ կազմակերպությունը կիրառում է նոր սերնդի ՀԴՄ և այդ մեքենայի վրա ակտիվացրել է ՊՈՍ տերմինալ՝ ծառայությունը բանկային քարտերով առևտուր իրականացնելու համար։ Արդյո՞ք ՊՈՍ տերմինալով կատարված գործարքների ժամանակ պետք է տրամադրել ՀԴՄ կտրոն, արդյո՞ք ՊՈՍ տերմինալով կատարված գործարքների մասով պետք է կազմվի դրամարկղի մուտքի օրդեր ընդհանուր կանխիկ և անկանխիկ գործարքների մասով և մուտքագրվի դրամարկղ։

251

Արմեն.

Հարգելի գործընկերներ, նորաբաց խանութում բացի ՀԴՄ տեղադրվելու է նաև ՊՈՍ տերմինալ` բանկային քարտերով առևտուր իրականացնելու համար: Արդյո՞ք նման գործարքների ժամանակ պետք է տրամադրել ՀԴՄ կտրոն: