Վալյա Ղանդիլյան.
Ինձ անհրաժեշտ է տեղեկանքի ձև ԱԱՀ-ից ազատված լինելու համար, որը պետք ներկայացվի էկոնոմիկայի նախարարություն հաստատման:
Հաշվապահություն ԵՎ ավելին
Վալյա Ղանդիլյան.
Ինձ անհրաժեշտ է տեղեկանքի ձև ԱԱՀ-ից ազատված լինելու համար, որը պետք ներկայացվի էկոնոմիկայի նախարարություն հաստատման:
Անահիտ.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ ֆիզ. անձին, ապա հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր է դուրս գրելու: Եվ արդյո՞ք լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան եկամտային հարկի կամ շահութահարկի գծով: Արդյո՞ք ԱԱՀ-ն /եթե հարկային հաշիվ է դուրս գրվում/ հաշվանցման ենթակա է:
Անի.
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ունեմ մի հարց. ԱՁ միկրոձեռնարկատիրության հայտը ներկայացրել է ճիշտ ժամանակին, սակայն հետո հաշվառումից հանվել է, երբ բացվել է ԱՁ նորից միկրոձեռնարկատիրության հայտը չենք տվել, ու հիմա համարվում է ԱԱՀ վճարող: Ի՞նչ տարբերակներ կան օգնելու:
Արթուր.
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Ապրանքը վաճառել ենք ձեռք բերման գնից ցածր: Ի՞նչ պետք է անել այս դեպքում:
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, ԱԱՀ հաշվետվության 260 ձևի մեջ 18 տողում ներառվու՞մ են ՀԴՄ կտրոնները, որոնց վրա նշված է հարկային կոդը, թե՞ ոչ: Պարզաբանում կարո՞ղ եք անել: Շնորհակալ եմ:
Սեդա.
Բարև Ձեզ: ՀՀ-ում ձեռք ենք բերել մարդատար ավտոմեքենա ՍՊԸ-ի տնօրենի օգտագործման համար: ԱԱՀ-ն պետք է հաշվանցվի՞, թե՞ գումարվի արժեքին:
Վարդան․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ԱՁ-ն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է։ Զբաղվում է օղու արտադրությամբ։ Հիմա ցանկանում է աշխատել ԱԱՀ-ով վաճառքի դժվարություններից խուսափելու համար։ Խնդրում եմ ասել՝ ի՞նչ քայլեր են հարկավոր անել։
Սյուզի.
Ողջույն հարգելիներս։ Կասեք՝ ԱԱՀ-ից ի՞նչ կարգով կարող ենք անցնել հատուկ հարկման համակարգ:
Արթուր․
Հարգելի կոլեգաներ, հարցս վերաբերում է էլեկտրոնային հաշվետվությունների, մասնավորապես ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ինքնաշխատ լրացման կարգին։ Որքանո՞վ է համակարգը ճիշտ լրացնում գումարները հաշվետվության մեջ, արդյո՞ք այն Ձեզ օգնում է հաշվետվությունները լրացնելու ժամաանակ, թե՞ այնուամենայնիվ կատարում եք որոշակի ուղղումներ։ Հետաքրքիր կլինի լսել տարբեր կարծիքներ այս հարցի հետ կապված։
Գրիգոր.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Արևածաղիկի արտադրություն է, աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, ունի ներկրում (ԵՏՄ) և արտահանում: Բացի ԱԱՀ, եկամտային հարկ, շահութահարկ հարկերի հաշվետվություններից ուրիշ ի՞նչ հաշվետվություններ ենք հանձնում: Այլ բնագավառներում փորձ ունեմ, ուղղակի սննդի արտադրությունում չեմ աշխատել: Նախապես շնորհակալ եմ:
Վարդուհի.
Մինկրոձեռնարկատիրության դաշտում աշխատող Ա/Ձ օգոստոսի 10-ին կազմակերպությանն ապրանք է վաճառել: Օգոստոսի 13-ին նոր ներկայացրել է ՇՀ համարվելու հայտարարություն, որում ՇՀ է համարվում 10.08-ից: Խնդրում եմ տալ պարզաբանում՝ արդյո՞ք ԱՁ 10.08-ից չի համարվում ԱԱՀ վճարող՝ վերոնշյալ գործարքի արդյուքում:
Անի.
Բարև ձեզ, հարգելի՛ հաշվապահներ: Կազմակերպությունն աշխատում է շրջհարկով, ԵՏՄ-ից ներմուծում է քսայուղեր: 2019թ. նոյեմբերին ներմուծել է ապրանքի քանակություն, ձևավորվել է ԱԱՀ, վճարել ենք, բայց վերահաշվարկ ենք կատարել, ԱԱՀ-ի ավել մասը մուտք են արել ԱԱՀ-ի դեբետ բաժնում՝ 89 450դր: Հարցս հետևյալն է. ինչպե՞ս հետ վերադարձնել գումարը միասնական հաշիվ: Լրացրել եմ 261 ձևը, իրենց ասելով 6-րդ կետի 2 մասը, բայց մերժել են: Աշխատում ենք շրջհարկով, ներկայացնում ենք եռամսյակային հաշվետվություն:
2. ԱԱՀ 260 հաշվետվության ձևի հետ կապված հարց. 7-րդ, 9-րդ, 18-րդ և 19.1-րդ տողերի Ա բաժնում լրացվում է ամբողջ գումարը՝ ներառյալ ԱԱՀ, թե՞ առանց ԱԱՀ: Շնորհակալություն
Անահիտ.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ տեխզննման գումարը պե՞տք է ներառենք ԱԱՀ հաշվարկի -ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների 18 տողում: Կազմակերպության պատկանող մեքենայի համար տեխզննման գումարը վճարվել է միանգամից բանկում:
Տիգրան.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ կոսմետիկայի ոլորտում արտադրություն իրականացնող ՍՊԸ-ի հարկային կանոնները, ԱԱՀ-ի դրույքաչափը և այլ հարկային վճարումներ:
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
ԱԱՀ-ի դաշտում աշխատող ընկերության կողմից հաշվարկային հաշիվ է գրվել բարեգործական հիմնադրամին: ԱԱՀ-ի հաշվետվության մեջ դա ո՞ր տողում և ո՞ր հոդվածի տակ է պետք գրել։
Կանխավ շնորհակալ եմ։
Տիգրան․
Ողջույն բոլորին։
Ցանկանում եմ գրանցվել որպես Ա/Զ, գործունեություն՝ օնլայն վաճառք (մանկական հագուստ, մանակական պարագաներ և նմանատիպ ապրաքներ)։ Աշխատելու եմ շրջ․ հարկով 5%: Տարեկան շրջանառությունը չի գերազանցելու 115 մլն դրամը։
ՀԴՄ սարք ունենալու եմ։ Ապրանքները ձեռք եմ բերելու այլ երկրներից և վաճառելու եմ Հայաստանում։
Հարց 1․ Նշված դեպքում ես ԱԱՀ վճարելու՞ եմ։
Ապրանքները եթե իմ անունով եմ պատվիրելու և՛ մեծաքանակ, և՛ փոքր քանակներով
Հարց 2․ Ո՞ր դեպքում ի՞նչ հարկ եմ վճարելու (մաքսազերցում, ԱԱՀ կամ այլ հարկ) և եթե իմ անունով եմ պատվիրելու, այդ դեպում ես հանդես եմ գալիս որպես Ֆիզ․ ա՞նձ , թե՞ անհատ ձեռներեց։ Ուզում եմ ուղղակի հասկանալ՝ եթե ես Ա/Ձ եմ և աշխատում եմ շրջանառության հարկով, ապա մեծաքանակ ապրանք պատվիրելու դեպքում ի՞նչ հարկատեսակ պետք է վճարեմ կամ չվճարեմ։ Ինձ մենակ պետք է հասկանամ՝ ապրանքները այլ երկրներից Հայաստան ներմուծելու համար ի՞նչ հարկ եմ վճարելու մեծաքանակի կամ փոքր քանակների դեպքերում։
Սեդա․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է՝ 2021թ օգոստոսի 28-ին գրել եմ հարկային հաշիվ, հետո սեպտեմբերի 9-ին այդ հաշիվը ճշգրտել եմ, քանի որ որոշ ապրանքատեսակ հետ է վերադարձվել, հիմա այդ ճշգրտված հաշիվը պետք է ներառեմ օգոստոսի՞, թե՞ սեպտեմբերի ԱԱՀ-ի հաշվետվության մեջ:
Անի.
Ողջույն բոլորին։ ԱՁ-ն ցանկանում է Չինաստանից, ՌԴ-ից պատվիրել ապրանքներ։ Ապրանքները հիմնականում շատ քիչ ծավալով են լինում, իսկ պատվերների ինտենսիվությունը շատ։ Օրենքում նշված է, որ ֆիզ. անձը կարող է ներմուծել մինչև 31 կգ, 200 եվրո արժեքով ապրանքներ: Այս իմաստով ԱՁ-ն նույնպես համարվում է ֆիզ. անձ, և արդյո՞ք օրենքը տարածվում է ԱՁ-ի վրա։ Ինչպես նաև տվյալ քանակից ավելիի դեպքում ԱՁ-ն պետք է մաքսազերծի՞ և վճարի՞ 15% մաքսավճար, թե՞ ինչպես սովորական ներմուծման դեպքում՝ 20% ԱԱՀ և մաքսատուրք։
Սյուզի.
Բարև Ձեզ: Կասեք խնդրեմ՝ 253 հոդվածի 1 կետը ինչպե՞ս կարող եմ հասկանալ` շրջանառության հարկը ԱԱՀ և կամ շահութահարկին փոխարնող հարկ է։ Չէ որ կազմ.-ը աշխատում է կամ ԱԱՀ ու շահութահարկով կամ շրջհարկով։ Կխնդրեմ նաև ասեք՝ ինչպե՞ս է փոխարինում՝ 40 ու 60 %-ով։ Շնորհակալություն:
Արթուր.
Իմ կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Եթե ես ապրանքը ստանում եմ ԱԱՀ ով և արտահանում եմ ՌԴ՝ կարո՞ղ եմ ԱԱՀ դեբետը հետ ստանալ:
Սյուզի.
ԱԱՀ-ի և ակցիզայինի հաշվարկի մեջ ԱԱՀ դեբետ թվի մեջ ստացված հաշվարկային հաշիվները պետք է ստորագրված լինի՞, որ կարողանանք ներառել։ Եվս մեկ հարց. նախորդ ամսվա չստորագրված հաշիվները, եթե հաջորդ ամսում ստորագրենք՝ դրանք ևս կարո՞ղ ենք հաշվել ԱԱՀ դեբետում:
Յանա.
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք։ Արդյո՞ք երկու կազմակերպություններ (երկուսն էլ համարվում են ԱԱՀ վճարող) կարո՞ղ են իրար միջև կնքել տրասնպորտային միջոցի անհատույց օգտագործման պայմանագիր։ Կանխավ շնորհակալություն։
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, ԱԱՀ 07 ամսվա հաշվետվության մեջ ներառվու՞մ է հաշվարկային փաստաթուղթը, որը ստացել ենք 07 ամսին, բայց մինչ այսօր չենք հաստատել ինչ-ինչ պատճառով: Շնորհակալ եմ:
Արթուր.
Հիմնական միջոցներ ներմուծելիս ԱԱՀ-ն ներառվու՞մ է ինքնարժեքի մեջ:
Սյուզի.
Բարև ձեզ։ Խնդրում եմ կասեք՝ ԱԱՀ և ակցիզ, հարկի միասնական հաշվարկի մեջ ԱԱՀ դեբետ բաժնում արդյո՞ք չպիտի գրվի Ե-ինվոյսինգով ստացված հարկային հաշիվների ընդհանուր գումարը։ Շնորհակալություն:
Ան.
Հարգելի՛ հաշվապահներ, հուլիս ամսին ստացել ենք հարկային հաշիվ 142 200 դրամ` ԱԱՀ-ով, 2 տեսակի ապրանք, բայց հետ ենք վերադարձրել գնված ապրանքի 1 տեսակը, մնացել է 1 ապրանք` 7 020 դրամ արժողությամբ` ԱԱՀ-ով: Մեկ օր անց ճշգրտել են հարկային հաշիվը: Հարցս հետևյալն է. ԱԱՀ 260 հաշվետվության ձևի մեջ ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների ո՞ր տողում ներառել այդ 135 200 դրամը՝ 19 տողու՞մ: Արդյո՞ք այդ 135 200 թիվը ներառվում է 18 տողում, հետո նոր միայն հանվում մյուս տողում: Ինչպե՞ս վարվել: Կանխավ շնորհակալ եմ:
Բարի օր: Հարցս հետևայլն է՝ ես գրանցված եմ որպես Ա/Ձ, վճարելու եմ ԱԱՀ, պե՞տք է գրանցեմ ինձ որպես աշխատող, վճարեմ եկամտային հարկ և դրոշմանիշային վճար՝ ամսական, թե՞ դա կարվի տարեկան կտրվածքով: Հարցս իմ մասին է, աշխատող չունեմ:
Արեգա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ունեմ հարց՝ Չինաստանից ներկրված հիմնական միջոցի վերաբերյալ: Ապրանքի արժեքը ըստ ինվոյսի 2 500 USD, սակայն տարանցիկ հայտարարագրում ապրանքի մաքսային արժեքը 3 400 USD: Հարց 1. ԱԱՀ-ի միասնական հաշվարկի 17-րդ տողում՝ ՀՀ տարածք ներմուծված ապրանքներ, ո՞ր արժեքն է գրվում: 2. Տեղափոխման ծախսերը ներառվու՞մ է ապրանքի արժեքի մեջ և արտացոլվում նույն 17-րդ տողում:
Ռուբ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ վճարող կազմակերպությունը 02.08.2021-ին սխալմամբ ապրանքների մատակարարման հաշիվ դուրս գրելու փոխարեն դուրս է գրել ծառայությունների մատուցման հաշիվ։ Եթե հաշիվը չեղարկվի և կողմերի միջև արձանագրություն և ակտ կազմվի, ճի՞շտ կլինի, թե՞ որոշակի պատասխանատվություն կառաջանա։ Շնորհակալություն:
Սյուզի․
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարող է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունը աշխատել միաժամանակ ԱԱՀ-ով և շրջանառության հարկով։