Ավտոմեքենայի ձեռքբերում

Սեդա.

Բարև Ձեզ: ՀՀ-ում ձեռք ենք բերել մարդատար ավտոմեքենա ՍՊԸ-ի տնօրենի օգտագործման համար: ԱԱՀ-ն պետք է հաշվանցվի՞, թե՞ գումարվի արժեքին:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ, Սեդա։ Առաջարկում եմ ծանոթանալ Հարկային օրենսգրքի հոդված 72

Հոդված 72.Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները

1. Օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում`

8) եթե ոչ իրացման նպատակով ձեռք են բերվել և (կամ) ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով, համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել և (կամ) ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում

Սեդա

Շնորհակալություն, ես այդ հոդվածով էլ առաջնորդվել եմ:

NUNE

Պետք է պակասեցնեք միացնեք ինքնարժեքին, և եթե մի օր վաճառեք, մնացորդային արժեքի ԱԱՀ-ն կարող եք հաշվանցել։

Ալլա

Ուշադրություն նաև դարձրեք ՀՕ Հոդված 73.Պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը
8. Եթե ոչ իրացման նպատակով ձեռք բերված կամ ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի գումարները, Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն, նվազեցվել են հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից, ապա տվյալ ավտոմեքենայի հետագա օտարման դեպքում նախկինում չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարներն ավելացվում են ավտոմեքենայի օտարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին՝ տվյալ ավտոմեքենայի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ ավտոմեքենայի օտարումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է:
Սույն մասով սահմանված դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ԱԱՀ-ի գումարների ավելացումը կատարվում է, եթե ավտոմեքենայի օտարման պահին օտարողը, Օրենսգրքի համաձայն, համարվում է ԱԱՀ վճարող՝ անկախ ավտոմեքենայի ձեռքբերման և (կամ) ներմուծման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից: