Tag: Ա/Ձ

Անձը ցանկանում է պտուղ-բանջարեղենի խանութ բացել

Լևոն.

Բարև ձեզ: Ուզում եմ պտուղ-բանջարեղենի խանութ բացել, ինչպե՞ս դառնամ ԱՁ միկրոձեռնարկատեր և ի՞նչ վճարումներ պետք է անեմ, տարածքը վերցնելու եմ վարձակալությամբ։ Այդ ժամանակ տարածքի սեփականատերը արդյո՞ք պետք է իր թույլտվությունը տա, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է պտուղ-բանջարեղենի խանութ բացել

ԱՁ լուծարում արտերկրից

Արծրուն․

Բարև ձեզ։ Ինչպե՞ս լուծարեմ ԱՁ-ն, եթե այս պահին գտնվում եմ ՌԴ-ում։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին ԱՁ լուծարում արտերկրից

Ինչպե՞ս կհաշվարկվեր շահութահարկը

Արայիկ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս վերաբերում է հարկային օրենսգրքի նախկին խմբագրությանը: Եթե անհատ ձեռնարկատերը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում՝ մանրածախ առևտուր, և դրան զուգահեռ իրականացնում է ավտոտեխսպասարկման գործունեություն (նախկին խմբագրությամբ պետք է վճարեր արտոնագրային հարկ), տվյալ պարագայում շահութահարկը ինչպե՞ս կհաշվարկվեր՝ արտոնագրային հարկի մասով առանձին 5 000 դրամ, իսկ ընդհանուր հարկման դաշտում եկամուտներից հանած նվազեցու՞մ, թե՞ 5 000 դրամը այս պարագայում էլ չի վճարվի:

Կարդալ ավելին Ինչպե՞ս կհաշվարկվեր շահութահարկը

Ինչպե՞ս ԱՁ-ն հանել հաշվառումից

Էմմա.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ ինչպես կարող եմ ԱՁ-ն փակել կամ էլ կասեցնել:

Կարդալ ավելին Ինչպե՞ս ԱՁ-ն հանել հաշվառումից

Ի՞նչ հարկատեսակով է հարկվում Ա/Ձ-ն

Ռոլանդ Զոհրաբյան.

Բարև ձեզ:

47.91.0 դասակարգիչով (ինտերնետով կամ փոստով ապրանքների մանրածախ առևտուր) գրանցված Ա/Ձ֊ն ի՞նչ հարկատեսակով է հարկվում։

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկատեսակով է հարկվում Ա/Ձ-ն

ԱՁ-ն ցանկանում է զբաղվել խմորի արտադրությամբ

Ալիսա.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե ԱՁ-ն ուզում է շերտավոր խմոր պատրաստել և վաճառել, ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ:

Կարդալ ավելին ԱՁ-ն ցանկանում է զբաղվել խմորի արտադրությամբ

Արդյո՞ք պետք է ներկայացնել շրջանառության հարկի հաշվետվություն

Շուշան.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք. եթե ԱՁ-ն միկրոձեռնարկատիրություն է, շրջանառության հարկի վերաբերյալ հաշվետվություն այլևս պետք չէ՞ ներկայացնել:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է ներկայացնել շրջանառության հարկի հաշվետվություն

Թխվածքաբլիթի արտադրության համար

Սամվել.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի երկու հարցում. առաջինը՝ Ա/Ձ գրանցելու համար անշարժ գույքի հասցե նշվու՞մ է, թե՞ պարտադիր չէ, այսինքն՝ գործունեության վայրի հասցե: Եվ երկրորդ հարցը՝ թխվածքաբլիթի արտադրության համար ուրիշ ի՞նչ պարտադիր գործողություններ կան մինչև սկսելը։

Կարդալ ավելին Թխվածքաբլիթի արտադրության համար

Ինչպե՞ս պետք է լուծարել ԱՁ-ն

Սոֆյա.

Բարև ձեզ։ Ամուսինս 8 տարի առաջ ԱՁ է բացել սննդի կետ աշխատացնելու համար, սակայն այդպես էլ գործունեություն չի ծավալել: Հիմա ինչպե՞ս պետք է լուծարել այդ ԱՁ-ն։

Կարդալ ավելին Ինչպե՞ս պետք է լուծարել ԱՁ-ն

Ինչպե՞ս է հաշվարկվում ԱՁ-ի մայրության նպաստը

Ամալյա.

Բարև ձեզ: 3 տարի է ԱՁ եմ և շուտով պետք է ֆիզ. արձակուրդ գնամ, կասե՞ք՝ հիմա ինչպես են հաշվում ԱՁ-ների դեկրետային արձակուրդը։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվում ԱՁ-ի մայրության նպաստը

ԱՁ ցանկանում է անցնել միկրոձեռնարկատիրության դաշտ

Արև․

Բարև ձեզ։
Ունեմ Ա/Ձ, հարկվում եմ շրջանառության հարկով։ Ինչպե՞ս կարող եմ անցնել միկրոձեռնարկատիրության համակարգին: Հնարավո՞ր է՝ իմ անունով Ա/Ձ-ն փակեմ, բացեմ ընտանիքիս անդամի անունով և հարկվեմ նոր ձևով։

Կարդալ ավելին ԱՁ ցանկանում է անցնել միկրոձեռնարկատիրության դաշտ

ԱՁ-ն ցանկանում է քսայուղեր, պահեստամասեր ներմուծել

Աննա.

Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ եմ, ուզում եմ ՌԴ-ից քսայուղեր, պահեստամասեր ներմուծել, կասե՞ք՝ ինչ հերթականությամբ եմ սկսելու հաշվառումը և ինչ հաշվետվություններ ունեմ հանձնելու: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ԱՁ-ն ցանկանում է քսայուղեր, պահեստամասեր ներմուծել

Ինչպե՞ս դադարեցնել ԱՁ-ի գործունեությունը

Արման.

Բարև ձեզ: Ես 2013թ. Ա/Ձ եմ բացել և մի տարի եմ աշխատել փաստացի, սակայն դադարեցման դիմում չեմ ներկայացրել մինչև օրս։ Ինչպե՞ս կարող եմ դադարեցնել և ի՞նչ տուգանք կունենամ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս դադարեցնել ԱՁ-ի գործունեությունը

ԱՁ դադարեցրել է գործունեությունը

Վահագն.

Բարև ձեզ։ Եթե կարող եք արձագանքել՝ շնորհակալություն: ԱՁ ունեմ, ընտանեկան ձեռնարկություն, անժամկետ կասեցրել եմ գործունեությունը:
1. Հիմա կարող եմ անել դա օնլայն՝ հաշվի առնելով այս տիրող վիճակը (դիտելով e-register.am կայքը՝ ես չգտա այդ հնարավորությունը):
2. Ինչպե՞ս նորից ստուգել իմ կասեցման հայտը։

Կարդալ ավելին ԱՁ դադարեցրել է գործունեությունը

Ինչպե՞ս և ու՞ր դիմել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի համար

Վիկա.

Բարև ձեզ: Ես անհատ ձեռնարկատեր եմ, սակայն 6 ամիս է, ինչ բալիկս ծնվել է, չեմ աշխատում: Բիզնեսով զբաղվում է ամուսինս, ով գրանցված աշխատող է այդ նույն վայրում: Կասե՞ք՝ ինձ պետությունից գումար հասնու՞մ է դեկրետի համար, թե՞ ոչ, նշեմ նաև որ հղիության 7 ամսից հետո էլ աշխատել եմ ու գումար բնականաբար չեմ ստացել: Ինչպե՞ս և ու՞մ պետք է դիմեմ ամսական գումարի համար:

Կարդալ ավելին Ինչպե՞ս և ու՞ր դիմել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի համար

Արդյո՞ք առաջանում է բնապահպանական հարկի պարտավորություն

Մարիամ․

Բարև ձեզ։ Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն, որը զբաղվում է ավտոմոբիլային վառելիքի (դիզելի և բենզինի) մանրածախ առք ու վաճառքով, պե՞տք է արդյոք վճարի բնապահպանական հարկ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Արդյո՞ք առաջանում է բնապահպանական հարկի պարտավորություն

Ինչպե՞ս վճարել աշխատակցին

Էմի.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք: ԱՁ-ի օգնականը կարանտինի հետ կապված մարտի 13-ից սկսած աշխատել է միայն մեկ ու մեջ, ընդամենը մարտ ամսում 16 օր: Ելնելով ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասից՝ չվճարե՞լ բացակայող օրերի համար, կամ միգուցե 2/3-ի չափով: Կամ Ինչպե՞ս վարվել, երբ ԱՁ-ն աջակցության ծրագրերից չի օգտվում:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս վճարել աշխատակցին

Արդյո՞ք գումարը պետք է ներառել շահութահարկի հաշվարկում

Տիգրան Կ․

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2019 թվականին գումար է փոխանցել Ա/Ձ-ին փոքր բիզնեսին աջակցության ծրագրերի շրջանակներում անհատույց: Ա/Ձ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Կասեք՝ փոխանցված գումարը 2019-ի շահութահարկի հաշվետվության մեջ ներառելու՞ եմ, եթե դեռ չեմ ծախսել։

Կարդալ ավելին Արդյո՞ք գումարը պետք է ներառել շահութահարկի հաշվարկում

Արդյո՞ք անհրաժեշտ է ուղարկել տարեկան հաշվետվություն

Գարիկ․

Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում: Ամեն ամիս ես ուղարկում եմ եկամտային հարկի և սոց․ վճարի հաշվետվությունը: Պե՞տք է արդյոք ուղարկել այդ հաշվետվության տարեկան հաշվարկի հաշվետվություն։ Եթե այո, ապա ո՞ր ձևն է, և վերջնաժամկետը ո՞ր օրն է։ Մերսի:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է ուղարկել տարեկան հաշվետվություն

Որքա՞ն սոցիալական վճարի պարտավորություն է առաջանում

Ամելի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե անհատ ձեռնարկատերը աշխատել է 2019 թվականին ԱԱՀ-ի դաշտում և եկամուտ չի ունեցել, որի համար հանձնվել է 0-ական հաշվետվություն, տարեկան շահութահարկի հաշվետվություն հանձնելու ժամանակ որքա՞ն սոց. վճարի պարտավորություն է առաջանում։ Խնդրում եմ հնարավորության դեպքում օրենքից հղում տեղադրել:

Կարդալ ավելին Որքա՞ն սոցիալական վճարի պարտավորություն է առաջանում

Ա/Ձ-ն սոցիալական աջակցության կենտրոնից դրամաշնորհի տեսքով գումար է ստացել

Տիգրան Կ.

Բարև ձեզ: Հաշվապահներ ջան, Ա/Ձ-ն սոցիալական աջակցության կենտրոնից դրամաշնորհի տեսքով գումար է ստացել: Դա շահութահարկի տարեկան հաշվետվության մեջ ինչպե՞ս է արտացոլվում։

Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն սոցիալական աջակցության կենտրոնից դրամաշնորհի տեսքով գումար է ստացել

Արդյո՞ք պետք է ներկայացնել հաշվետվություն

Սուսաննա.

Բարև ձեզ: Եթե ԱՁ֊ն գրանցված աշխատող չունի, աշխատում է ԱԱՀ֊ով, տարեկան հաշվետվությունից 163 ձևը՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի, հանձնու՞մ է։

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է ներկայացնել հաշվետվություն

Արդյոք ԱՁ ավտոմատ կերպով կլուծարվի

Գայանե․

Բարև ձեզ։ 2018թ․ ԱՁ եմ բացել, և չի գործել։ Ուզում եմ իմանալ՝ ինչքան ժամանակում է ԱՁ համարվում փակված չօգտագործվելու դեպքում։

Կարդալ ավելին Արդյոք ԱՁ ավտոմատ կերպով կլուծարվի

Արդյո՞ք ԱՁ կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Աննա․

Բարև ձեզ! Ես ուզում եմ հանել ԱՁ, որպես միկրոձեռնարկատեր, համակարգչային դասընթացներ դասիչով (P 85.59.3 դասիչ) համակարգչային դասեր տալու համար։ ԱՁ-ն պետք է, որպեսզի համագործակցեմ կազմակերպությունների հետ։ Կհամարվե՞մ արդյոք միկրոձեռնարկատեր ԱՁ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Արդյո՞ք ԱՁ կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Արմինե Դավթյան.

Բարև ձեզ: Մի քանի հարց ունեմ:
Ես մարտի 5-ին ԱՁ եմ բացել, աշխատող գրանցված չկա, ես հիմա ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ, ընդամենը հասցրել եմ 2 գործարք կատարել, ոլորտը ծառայությունների մատուցում է:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

ԱՁ-ի անձնագրային տվյալները փոփոխելու համար

Նոննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք. ինչպե՞ս կարող եմ ԱՁ-ի անձնագրային տվյալները փոփոխել online պետ. ռեգիստրի հարթակում: Բանկում ԱՁ-ով հաշիվ չեն բացում անձնագրային տվյալները չհամապատասխանելու պատճառով:

Կարդալ ավելին ԱՁ-ի անձնագրային տվյալները փոփոխելու համար